Սրբուհի Գալյանը «Իրավունքի ամառային դպրոց»-ի շրջանակում կբանախոսի «Կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմները ՀՀ-ում․ Հակակոռուպցիոն համակարգի ինստիտուցիոնալ կառուցվածքը և գործառույթները» թեմայով
20/06/2025
«Իրավունքի ամառային դպրոց-2025» ծրագրի սիրելի դիմորդներ, մինչև դասընթացի մեկնարկը ձեզ կներկայացնենք ծրագրի խոսնակներին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդես կգա «Կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմները ՀՀ-ում․ Հակակոռուպցիոն համակարգի ինստիտուցիոնալ կառուցվածքը և գործառույթները» թեմայով բանախոսությամբ։
Հիշեցնենք՝ Արդարադատության նախարարության «Իրավունքի ամառային դպրոց-2025» ծրագիրը նվիրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման 30-ամյակին։
Ծրագրի մանրամասներն այստեղ՝ https://moj.am/article/4389 ։
«Իրավունքի ամառային դպրոց-2025» ծրագիրը կանցկացվի 2025 թվականի հուլիսի 14-28-ը։ Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 29-ը, ժամը 22։00-ն։
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հարցաթերթիկը՝ https://docs.google.com/.../1FAIpQLSe868l1qua.../viewform..։ Հայտերի ուսումնասիրության փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։
Հարցերի դեպքում կարող եք գրել summerschool@justice.am էլ․ հասցեին կամ զանգահարել 099-16-06-22 հեռախոսահամարին։