«Իրավունքի ամառային դպրոց-2025» ծրագրում կբանախոսեն նաև ՀՀ արդարադատության նախարարությանը ենթակա ծառայությունների ղեկավարները
26/06/2025

Սիրո Ամիրխանյան`Գլխավոր հարկադիր կատարող - «Կատարողական վարույթը ՀՀ-ում»
Ծովինար Թադևոսյան` Քրեակատարողական ծառայության պետ - «Քրեակատարողական համակարգի առանձնահատկությունները և զարգացման տեսլականը»
Գուրգեն Աֆրիկյան` Պրոբացիայի ծառայության պետ - «Պատժողական քաղաքականությունից դեպի վերականգնողական արդարադատություն. Պրոբացիայի ծառայության դերը արդարադատության համակարգում»
Արդարադատության նախարարության «Իրավունքի ամառային դպրոց-2025» ծրագիրը նվիրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման 30-ամյակին։
Ծրագրի մանրամասներն այստեղ՝ https://moj.am/article/4389 ։
«Իրավունքի ամառային դպրոց-2025» ծրագիրը կանցկացվի 2025 թվականի հուլիսի 14-28-ը։ Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 29-ը, ժամը 22։00-ն։