Շարունակում ենք ներկայացնել «Իրավունքի ամառային դպրոց-2025» ծրագրի խոսնակներին

27/06/2025

Շարունակում ենք ներկայացնել «Իրավունքի ամառային դպրոց-2025» ծրագրի խոսնակներին

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն պետ Մարինե Յայլախանյան - «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ոլորտը և գործառույթները»

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն պետ Տաթև Մկրտչյան - «Իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացը և իրական շահառուի բացահայտման մեխանիզմները»

Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ Մարգարիտա Կարապետյան - «Նորմատիվ իրավական ակտերի փորձաքննության դերը օրենսդրական բարեփոխումների գործընթացում»

Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն պետ Գրիգոր Ներսիսյան - «Անձնական տվյալների պաշտպանության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում»

Արդարադատության նախարարության «Իրավունքի ամառային դպրոց-2025» ծրագիրը նվիրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման 30-ամյակին։

Ծրագրի մանրամասներն այստեղ՝ https://moj.am/article/4389։ «Իրավունքի ամառային դպրոց-2025» ծրագիրը կանցկացվի 2025 թվականի հուլիսի 14-28-ը։

Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 29-ը, ժամը 22։00-ն։