10/03/2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի 2022 թվականի օգոստոսի 10-ի N 122-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 122-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«10» ՕԳՈՍՏՈՍԻ 2022 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ, ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ՝ ԸՍՏ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 463-Ա ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով և 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ    Ե Մ՝
  1. Արդարադատության նախարարությանը (այսուհետ՝ Նախարարություն) վերապահված քաղաքականության իրականացման բնագավառներում արդարադատության նախարարի (այսուհետ՝ Նախարար) տեղակալների կողմից համապատասխան աշխատանքների համակարգման և ապահովման, ինչպես նաև նրանց միջև աշխատանքի բաշխումն իրականացնելու նպատակով` սահմանել, որ
1) Նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը  Նախարարության աշխատանքները համակարգում է Նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված հետևյալ բնագավառներում՝
ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման ապահովման,
բ. իրավական ակտերի նախագծերի մշակման և դրանց շրջանառության կազմակերպման,
գ. Նախարարության իրավասության շրջանակում, որպես կիրառող մարմին, իրավական ակտերի պաշտոնական պարզաբանման նախագծերի պատրաստման,
դ. քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության ապահովման,
ե. իրավական ակտերի նախագծերի պետական-իրավական փորձաքննության ապահովման,
    զ. իրավական ակտերի հրատարակման, հրապարակման և ինկորպորացիայի ապահովման,
է. քաղաքացիական և քրեական գործերով իրավական փոխօգնության, հանցագործություն կատարած անձանց հանձման, դատապարտյալների փոխանցման ոլորտի համակարգման,
2) Նախարարի  տեղակալ Արմենուհի Հարությունյանն իրեն հանձնարարված բնագավառներում համապատասխան աշխատանքների համակարգումն իրականացնում է Նախարարության իրավական ապահովման վարչության, իրավական ակտերի փորձաքննության գործակալության, իրավական փոխօգնության վարչության,  ինչպես նաև Նախարարության համակարգում գործող «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության միջոցով,
3) Նախարարի տեղակալ Լևոն Բալյանը համակարգում է Նախարարության աշխատանքները՝ Նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված հետևյալ բնագավառներում՝
ա. իր իրավասության շրջանակներում դատական և իրավական ոլորտի բարեփոխումների ռազմավարական ուղղությունների և համապատասխան ծրագրերի մշակման և իրականացման ապահովման,
բ. կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարման քաղաքականության մշակման ապահովման,
գ․ քրեակատարողական ոլորտի քաղաքականության մշակման և մեթոդական ղեկավարման, ինչպես նաև նշված ոլորտի բարեփոխումների և զարգացման ծրագրերի մշակման և իրականացման ապահովման,
դ. պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և մեթոդական ղեկավարման, ինչպես նաև նշված ոլորտի բարեփոխումների և զարգացման ծրագրերի մշակման և իրականացման ապահովման,
ե․ ազատությունից զրկման վայրերում ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների պաշտպանության ապահովման ոլորտի օրենսդրության, համապատասխան միջազգային կազմակերպությունների (ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտե, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե և այլն) հետ կապերի ապահովման,
զ. ներման խնդրագրերի քննարկման գործընթացի ապահովման,
է. անչափահասների արդարադատության ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման ապահովման,
ը. Նախարարության և Նախարարության համակարգում օրենքով ստեղծված մարմինների աշխատակիցների մասնագիտական որակավորման բարձրացման ապահովման,
4) Նախարարի  տեղակալ  Լևոն Բալյանն  իրեն հանձնարարված բնագավառներում համապատասխան աշխատանքների համակարգումն իրականացնում է Նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության, Հարկադիր կատարումն ապահովող, Պրոբացիայի և Քրեակատարողական ծառայությունների, ինչպես նաև  «Քրեակատարողական բժշկության կենտրոն», «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն», պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով,
5) Նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը համակարգում է Նախարարության աշխատանքները՝ Նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված հետևյալ բնագավառներում՝
ա. էլեկտրոնային արդարադատության ոլորտում քաղաքականության մշակման,
բ. դատական փորձաքննությունների ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման, փորձաքննությունների, գիտամեթոդական աշխատանքների կազմակերպման ապահովման,
գ. քրեական և քրեադատավարական, օպերատիվ-հետախուզական գործունեության օրենսդրության մշակման և կատարելագործման ապահովման,
դ․ արդարադատության ոլորտի մասնագետների մասնագիտական որակավորման բարձրացման ապահովում,
6) Նախարարի  տեղակալ Արա Մկրտչյանն իրեն հանձնարարված բնագավառներում համապատասխան աշխատանքների համակարգումն իրականացնում է  «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն», Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև ոլորտի համապատասխան մասնագետների ներգրավման միջոցով,
7) Նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը Նախարարության աշխատանքները համակարգում է Նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված հետևյալ բնագավառներում՝
ա. Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի համակարգման և դրանց իրականացման ապահովման,
բ. միջպետական հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերի իրավական պաշտպանության աշխատանքներին մասնակցության ապահովման,
գ. «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» օրենքով Նախարարության լիազորությունների շրջանակներում միջազգային պայմանագրերի հետ կապված լիազորությունների իրականացման ապահովման,
դ. Հայաստանի Հանրապետության ինտեգրացիոն գործընթացների իրավական ապահովման աշխատանքների համակարգման,
ե. այլ պետությունների, միջազգային դոնոր և վարկատու կազմակերպությունների հետ համագործակցության,  համատեղ իրականացվող ծրագրերի ապահովման և ընդհանուր համակարգման,
զ.       հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության և ռազմավարական ծրագրերի մշակման և իրականացման ապահովման,
է. հակակոռուպցիոն ոլորտի ռազմավարության և միջոցառումների կատարման նկատմամբ մոնիթորինգի (մշտադիտարկման) իրականացման,
ը. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության քաղաքականության և զարգացման ծրագրերի մշակման, իրավական ակտերի պաշտոնական թարգմանության ապահովման.
թ. անձնական տվյալների պաշտպանության ոլորտի քաղաքականության մշակման, Նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում անձնական տվյալների պաշտպանության գործակալության գործունեության համակարգման,
8) Նախարարի տեղակալ Կարեն Կարպետյանն իրեն հանձնարարված բնագավառներում համապատասխան աշխատանքների համակարգումն իրականացնում է Նախարարության՝ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության, միջազգային իրավական համագործակցության վարչության, ինչպես նաև` Նախարարության համակարգում գործող անձնական տվյալների պաշտպանության գործակալության և «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով:
  1. Նախարարի տեղակալները օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում իրականացնում են իրենց հանձնարարված բնագավառներից բխող պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացման, ինչպես նաև՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու պետական հիմնարկների կառավարման աշխատանքների համակարգման գործառույթներ։
  2. Հաստատել Նախարարի տեղակալների կողմից՝ ըստ պետական մարմիններին վերապահված բնագավառների օրենսդրության մշակման աշխատանքների համակարգման ցանկը՝ համաձայն Հավելվածի:
  3. Ուժը կորցրած ճանաչել արդարադատության նախարարի 2022 թվականի օգոստոսի 10-ի՝ «Արդարադատության նախարարի կողմից տեղակալների միջև լիազորություններ պատվիրակելու, նրանց կողմից՝ ըստ պետական մարմիններին վերապահված բնագավառների օրենսդրության մշակման աշխատանքների համակարգման ցանկը հաստատելու, ինչպես նաև՝ Արդարադատության նախարարի 2022 թվականի փետրվարի 8-ի N 60-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 463-Ա հրամանը:
                                                 ԳՐԻԳՐՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ