28/12/2023
ՀՀ Արդարադատության նախարարի 819-Լ հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 819-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«28» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 23-ի N 1871-L որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 3․12-րդ գործողությունը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի շրջանակներում 2024-2026 թվականների հաղորդակցման հայեցակարգը և գործողությունների ծրագիրը» համաձայն հավելվածի։
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ