28/12/2023
ՀՀ Արդարադատության նախարարի 817-Լ հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 817-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«28» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2022-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 11-րդ հոդվածի 8-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Բաժին II-ը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ՝
- Սահմանել Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի հաղորդակցության գործողությունների ծրագիրը՝ համաձայն Հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհուրդի քարտուղարությանը հանձնարարել Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կիսամյակային և տարեկան հաշվետվությունների շրջանակում ներառել նաև սույն հրամանի 1-ին կետում նշված հաղորդակցության գործողությունների ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Բաժին II-ով սահմանված կարգին համապատասխան:
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ