14/03/2024

Արդարադատության նախարարի N 131-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 131-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«05» ՄԱՐՏԻ 2024 Թ.                                                      ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 817-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ՝
  1. Արդարադատության նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի հաղորդակցության գործողությունների ծրագիրը հաստատելու և դրա մշտադիտարկումն ապահովելու մասին» N 817-Ա հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները՝
  1) Հրամանի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
 «1. Սահմանել Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի հաղորդակցության գործողությունների ծրագիրը՝ համաձայն N 1 Հավելվածի և Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի հաղորդակցության գործողությունների ծրագրի հաշվետվության ձևաչափը՝ համաձայն N 2 Հավելվածի:».
2) Հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն  N 1 Հավելվածի:
 
                                 ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ ԼԵՎՈՆ ԲԱԼՅԱՆ