11/07/2024
Արդարադատության նախարարի N 399-Լ հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 399-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«10» ՀՈՒԼԻՍ 2024 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿԻ ԿԱՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 592-Լ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 847-Ն հրամանով հաստատված հավելվածի 14-րդ և 15-րդ կետերը.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ՝
-
Հաստատել՝ անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կազմը՝ համաձայն Հավելվածի:
-
Հանձնաժողովի քարտուղար նշանակել Արդարադատության նախարարի տեղակալի օգնական Կարինե Հովհաննիսյանին:
-
Ուժը կորցրած ճանաչել Արդարադատության նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 29-ի «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 592-Լ հրամանը:
-
Հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ