29/01/2026

Արդարադատության նախարարի N 35-Լ հրաման

«29» ՀՈՒՆՎԱՐԻ 2026 Թ.                                                                       
Հ Ր Ա Մ Ա Ն N 35-Լ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՆՆԴՈՎ, ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԵՎ ԳԻՇԵՐԱԿԱՑԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԵՆՅԱԿՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 9-Լ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի N 477-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 13-րդ կետը.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   Ե Մ՝
  1. Հաստատել՝ քրեակատարողական ծառայության հանրային ծառայողներին հատուկ ուսուցման դասընթացների իրականացման ընթացքում սննդով, տրանսպորտով և գիշերակացի համար նախատեսված սենյակներով ապահովելու կարգն ու պայմանները՝ համաձայն սույն հրամանի Հավելվածի և Աղյուսակի։
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2021 թվականի հունվարի 19-ի «Քրեակատարողական ծառայության հանրային ծառայողներին հատուկ ուսուցման դասընթացների իրականացման ընթացքում՝ սննդով, տրանսպորտով և գիշերակացի համար նախատեսված սենյակներով ապահովելու կարգն ու պայմանները հաստատելու մասին» N 9-Լ հրամանը:
 
ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆ

Հավելված