15/05/2013
Դատաիրավական բարեփոխումների ծրագիր 2. Հանրային կարծիքի մոնիտորինգ և հարցումներ. Փուլ 2
Հետազոտության նախապատմությունը և նպատակները
ՀԲ Դատաիրավական Բարեփոխումների Երկրորդ Ծրագրի նպատակը Հայաստանում դատաիրավական համակարգի բարելավումն է՝ հետեւյալ միջանկյալ նպատակներին հասնելու միջոցով.
- Հայաստանի դատաիրավական համակարգին վարչական, նյութական եւ ունակությունների զարգացման հնարավորությունների տրամադրում համակարգի արդյունավետության, վստահության եւ գործողությունների ու ծառայությունների թափանցիկության բարձրացման նպատակով,
- Դատաիրավական ծառայությունների վերաբերյալ հասարակական տեղեկացվածության եւ օրենսդրական ու դատաիրավական տեղեկատվության հասանելիության շարունակական բարելավում:
Ծրագիրն օժանդակում է Հայաստանի դատաիրավական համակարգում բարեփոխումների երկրորդ փուլի իրականացմանը, որը սկիզբ է առել Սահմանադրական փոփոխություններից եւ նոր Դատական Օրենսգրքի ընդունումից: Ծրագիրը բաղկացած է հետեւյալ բաղադրիչներից՝
Բաղադրիչ 1 Դատաիրավական համակարգում կառավարման եւ վարչարարության ուժեղացում՝ բարեփոխված Արդարադատության Խորհրդի, նորաստեղծ Դատական Դեպարտամենտի հնարավորությունների զարգացման խթանման միջոցով:
Բաղադրիչ 2 Դատարանների շենքերի վերանորոգում եւ Ծրագրի այս բաղադրիչի ընդլայնում դեպի մարզերը, ինչպես նաեւ Վճռաբեկ Դատարանի նոր շենքային համալիրի ստեղծում Երեւանում:
Բաղադրիչ 3 Դատաիրավական համակարգի Վերապատրաստման Կենտրոնին տեխնիկական աջակցության, վերապատրաստման ծառայությունների եւ սարքավորումների տրամադրում:
Բաղադրիչ 4 Դատական համակարգի որոշումների իրականացման գործառույթների ուժեղացում Դատական Ակտերի Հարկադիր Կատարման Ծառայությանը տրամադրվող տեխնիկական աջակցության եւ համապատասխան տեղեկատվական համակարգի ներդրման միջոցով:
Բաղադրիչ 5 Հայաստանում արբիտրաժի համակարգի զարգացում՝ համապատասխան օրենսդրական նախաձեռնությունների ներկայացման գործընթացին աջակցելու եւ վերապատրաստման ծառայությունների տրամադրման միջոցով:
Բաղադրիչ 6 Հայաստանում օրենսդրական տեղեկատվության հասանելիության եւ հասարակական տեղեկացվածության բարձրացում: