05/09/2013

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը՝ Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին

  Ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝ որոշում եմ.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: 
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն 1-ին հավելվածի:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության կարգը՝ համաձայն 2-րդ հավելվածի: 
4. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին՝
1) մինչև 2014 թվականի ապրիլի 20-ը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը.
2) Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տրվելուց հետո՝ տասն ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների նախագիծը: 
5. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղար նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ Սիրանուշ Սահակյանին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2013թ. Սեպտեմբերի 4
Երևան 
ՆՀ-207-Ն 

 

 

Հավելված 1 

ՀՀ Նախագահի

2013թ. սեպտեմբերի  4-ի

ՆՀ- 207 -Ն հրամանագրի

 

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 

 

 

Գագիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական

դատարանի նախագահ (հանձնաժողովի նախագահ,

համաձայնությամբ)

 

Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձ- նաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

Հրայր ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատու-

թյան նախարար

 

Գեորգի ԿՈՒՏՈՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

 

Գրիգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատու-

թյան  նախարարի առաջին տեղակալ

 

Գևորգ ԿՈՍՏԱՆՅԱՆ

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետու- թյան գլխավոր դատախազի տեղակալ, Հայաստանի Հանրապետության  զինվորական դատախազ (համաձայնությամբ)

 

Գագիկ ՂԱԶԻՆՅԱՆ

 

«Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

«Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասա- րակական կազմակերպության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

 

Վարդան ՊՈՂՈՍՅԱՆ                     Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրա- վական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Հայաստա- նում (համաձայնությամբ):

 

 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

Ղ Ե Կ Ա Վ Ա Ր                                                                                                      Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

Հավելված 2

ՀՀ Նախագահի

2013թ. սեպտեմբերի  4-ի

ՆՀ- 207 -Ն հրամանագրի

 

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) գործունեությունը:

2. Հանձնաժողովի նախագահը, անդամները և քարտուղարը հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:

3. Հանձնաժողովը գործում է մինչև Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դրվելու օրը:

 

2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

4. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են՝ սահմանադրական բարեփոխում- ների հայեցակարգի և սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակումը և Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելը, ինչպես նաև սահմանա- դրական բարեփոխումների իրականացման գործընթացի համակարգումը:

5. Հանձնաժողովը՝

1) ամփոփում է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները.

2) ըստ անհրաժեշտության կարող է ստեղծել աշխատանքային խմբեր.

3) հանձնաժողովի աշխատանքներին կարող է ներգրավել մասնագետներ, ստանալ մասնագիտական կարծիքներ.

4) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնատար անձանցից կարող է հայցել իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն.

5)  սահմանադրական  բարեփոխումների  հայեցակարգի  և  սահմանադրական բարեփոխումների  նախագծի  վերաբերյալ  անցկացնում  է  հանրային  քննարկումներ, այդ թվում՝ իրավունքի ոլորտի գիտական հաստատությունների, իրավապաշտպան կազմակերպությունների հետ.

6) հաստատում է հանձնաժողովի նիստերի օրակարգը.

7) հաստատում է հանձնաժողովի աշխատանքային պլանը.

8) ապահովում է հանձնաժողովի աշխատանքների լուսաբանումը և հրապարակայնությունը:

 

6. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.

2) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը.

3) կազմակերպում է քննարկումներ շահագրգիռ մարմինների, անձանց և կազմակերպությունների մասնակցությամբ.

4) ներկայացնում է հանձնաժողովն այլ մարմինների և կազմակերպությունների հետ հարաբերություններում.

5) Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումներ.

6) Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում հանձնաժողո- վի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը և սահ- մանադրական բարեփոխումների նախագիծը:

 

3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

7. Հանձնաժողովի գործունեությունը հիմնված է կոլեգիալության, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների վրա:

8. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է հանձնաժողովի նիստե- րի միջոցով՝ հանձնաժողովի կողմից հաստատված աշխատանքային պլանին համա- պատասխան:

9. Հանձնաժողովի նիստերը գումարվում են հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամների մեկ երրորդի  նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տասն օրը մեկ անգամ:

10. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի անդամներից մեկը: Հանձնաժողովի նիստի օրակարգը և քննարկվելիք հարցերի վերաբերյալ անհրաժեշտ նյութերը, որպես կանոն, հանձնաժողովի անդամներին են հանձնվում ոչ ուշ, քան նիստից երեք օր առաջ:

11. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե ներկա է հանձնաժողովի անդամ- ների կեսից ավելին: Հանձնաժողովի նիստերի վերաբերյալ կազմվում է արձանա- գրություն, որը ստորագրում է նիստը նախագահողը:

12. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

13. Քվեարկության արդյունքների հիման վրա հանձնաժողովն ընդունում է որոշումներ:

14. Եթե հանձնաժողովի որևէ անդամ հանձնաժողովի ընդունած որոշման վերա- բերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրա ցանկությամբ այն գրավոր կցվում է հանձնա- ժողովի որոշմանը:

15. Հանձնաժողովի թույլտվությամբ հանձնաժողովի նիստերին կարող են ներկա գտնվել այլ անձինք, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

16. Հանձնաժողովը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը և սահմանադրական բարեփոխումների նախագիծը հաստատելուց առաջ կազմակերպում է դրանց ամփոփիչ հանրային քննարկում:

17. Հանձնաժողովի բնականոն գործունեությունն ապահովում է քարտուղարու- թյունը, որի գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդա- րադատության նախարարության աշխատակազմը:

18. Քարտուղարությունը՝

1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգին վերաբերող հա- մապատասխան նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը հանձնաժողովի անդամներին.

2) ապահովում է հանձնաժողովի որոշումների նախագծերի կազմումը.

3) կազմակերպում է նիստերի արձանագրումը թղթային և էլեկտրոնային եղանակներով.

4)  վարում  է  հանձնաժողովի  աշխատանքների  հետ  կապված  գործավարությունը.

5) արձանագրում է հանձնաժողովին ներկայացված առաջարկությունները և պահպանում դրանք.

6)  գրանցում  է  հանձնաժողովի  անդամների  գրավոր  ներկայացրած  հատուկ կարծիքները.

7) կազմակերպում է հանձնաժողովի որոշումների տրամադրումը հանձնաժողո- վի անդամներին, շահագրգիռ մարմիններին, հանձնաժողովի նախագահի հանձնարա- րությամբ` այլ անձանց և կազմակերպությունների.

8) հանձնաժողովի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրում շահագրգիռ անձանց և կազմակերպություններին.

9) իրականացնում է հանձնաժողովի գործունեության իրականացման հետ կապված տեխնիկական, կազմակերպական և ընթացիկ աշխատանքները:

19. Հանձնաժողովի  քարտուղարը`

1) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է հանձնաժողովի նիստերին.

2) համակարգում է աշխատանքային խմբերի և մասնագետների աշխատանքները

3) ամփոփում է աշխատանքային  խմբերի և մասնագետների եզրակացությունները, տեղեկանքները և դրանք ներկայացնում հանձնաժողովին.

4) ամփոփում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի և սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները և դրանք ներկայացնում հանձնաժողովին:

20. Հանձնաժողովի քարտուղարն իր գործառույթներն իրականացնում է հանձնաժողովի քարտուղարության օժանդակությամբ:

 

 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

Ղ Ե Կ Ա Վ Ա Ր                                                                                        Վ. ՍԱՐԳՍՅԱՆ