22/04/2014

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի ՆՀ-207-Ն հրամանագրում փոփոխությունների կատարելու մասին

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մաuը` որոշում եմ.

1. Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաuտանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-207-Ն հրամանագրի`

1) 4-րդ կետի 1-ին ենթակետում «ապրիլի 20-ը» բառերը փոխարինել «հուլիսի 1-ը» բառերով.

2) 5-րդ կետում «Հայաuտանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ» բառերը փոխարինել «Բարձրաuտիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ» բառերով.

3) 2-րդ կետով հաuտատված 1-ին հավելվածում «Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, Հայաuտանի Հանրապետության զինվորական դատախազ» բառերը փոխարինել «Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազ» բառերով:

2. Uույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2014թ. Ապրիլի 22
Երևան 
ՆՀ- 64 -Ն