Տեսա-ձայնադարան
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդրանիկ նիստ
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդրանիկ նիստ
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը համապատասխանում է միջազգային բոլոր պարտավորություններին․ Քրիստինե Գաբուզյան
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը համապատասխանում է միջազգային բոլոր պարտավորություններին․ Քրիստինե Գաբուզյան
ՔԿ-ներում ծրագրերը միտված են կրթական մակարդակի բարձրացմանը
ՔԿ-ներում ծրագրերը միտված են կրթական մակարդակի բարձրացմանը
Ակնկալվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը կսկսի գործել մայիսին
Ակնկալվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը կսկսի գործել մայիսին
Ակնկալվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը կսկսի գործել մայիսին
Ակնկալվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը կսկսի գործել մայիսին
Վրաստանի արդարադատության նախարարն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և «Արմավիր» ՔԿՀ
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով Հայաստանում գտնվող Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանի ուղեկցությամբ այսօր այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Ռատի Բրեգաձեն ծանոթացել է քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների պահման պայմաններին: Փոխնախարար Արփինե Սարգսյանն ու ՔԿԾ ղեկավար Սերգեյ Ատոմյանը Ռատի Բրեգաձեին են ներկայացրել դատապարտյալների բուժսպասարկման բաժանմունքը, խոհանոցը, գրադարանը:
Պաշտոնյաները փորձել են նաև դատապարտյալների համար նախատեսված ճաշից, հետաքրքրվել են՝ ընդհանուր ճաշացանկից, բուժսպասարկումից, դատապարտյալների կրթությունից, զբաղվածությունից:
Ռատի Բրեգաձեն կարճ տեսակցություն է ունեցել նաև «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող Վրաստանի Հանրապետության քաղաքացիների հետ, վերջիններս Բրեգաձեի հետ զրույցում նշել են, որ պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չունեն:
Երկօրյա այցի շրջանակում Վրաստանի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, «Ալեք և Մարի Մանուկյանների» գանձատուն-թանգարան: Նաթա Սրբազանը այցելուներին ներկայացրել է թանգարանում առկա ցուցանմուշները: