Տեսա-ձայնադարան
Պրոբացիայի առավելությունները. անազատության մեջ նոր հանցանքի ռիսկն անհամեմատ բարձր է
Պրոբացիայի առավելությունները. անազատության մեջ նոր հանցանքի ռիսկն անհամեմատ բարձր է:
Եղի՛ր իրազեկ և մասնակցի՛ր մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին
ՀՀ կառավարության կողմից շարունակվում են հետևողականորեն իրականացվել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. ծրագրով նախատեսված միջոցառումները՝ ուղղված կյանքի իրավունքի ապահովմանը, խոշտանգումների արգելքին, իրավահավասարության ապահովմանը և խտրականության արգելքին, խոցելի խմբերի պաշտպանությանը, ատելության խոսքի դեմ պայքարին։Միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է 2020թ. ապրիլին գործարկված www.e-rights.am հարթակի միջոցով: Հարթակի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հոլովակի միջոցով https://www.youtube.com/watch?v=aN-P1gsbovw:Կառավարությունը ծրագրում է փոփոխություններ իրականացնել ԳԾ-ում՝ ուղղված պատերազմի հետևանքով երկրում առաջնահերթ դարձած խնդիրների լուծմանն ու խախտված իրավունքների պաշտպանությանը:
Տեսանելի ջանքեր, անտեսանելի արդյունքներ․ ինչ կփոխեն մասնագիտացված դատավորները
Տեսանելի ջանքեր, անտեսանելի արդյունքներ․ ինչ կփոխեն մասնագիտացված դատավորները:
Զինծառայությունից խուսափածների համաներման հարցի մասին զրույց Արմեն Հովհաննիսյանի հետ
Զինծառայությունից խուսափածների համաներման հարցին այսօր անդրադարձ է եղել «Հեռանկարի» տաղավարում: Արամ Աբրահամյանը զրուցել է Արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանի հետ:
Ոստիկանության բարեփոխում․ հուլիսից կգործի Պարեկային նոր ծառայության Երևանի ստորաբաժանումը
Եթե մեքենան խախտում է արել, վթարի է ենթարկվել , ընտանեկան բռնության ահազանգ է, դպրոցում է խնդիրը, բուժօգնության կարիք կա, կամ հրդեհ է, հեռախոսահամարը 1-02-ն է։ Բոլոր ծառայությունները համատեղվել են մեկ տեղում՝ պարեկային ծառայությունը կգա օգնության:
Հաշվետվություն Մաս 4․ Քրեակատարողական համակարգ
2020 թվականի ընթացքում մի շարք հաջողություններ են գրանցվել Հայաստանի քրեակատարողական համակարգում։
• «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանտային առողջապահության ոլորտում դրական տեղաշարժ է արձանագրվել։ Վերջին 9 տարիների համեմատությամբ 2020թ-ին ՔԿ հիմնարկներում մահվան դեպքերը տեսանելիորեն նվազել են. 2011թ-ից սկսած՝ մահացության դեպքերի ամենացածր ցուցանիշն արձանագրվել է 2020թ-ին՝ 2003 ազատազրկվածներից 5 (0.25%) դեպք, որոնցից 2-ի դեպքում մահը վրա է հասել քաղաքացիական հիվանդանոցներում, 3-ը՝ ՔԿ հիմնարկներում:
• Բարելավվել են քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանները․ աշխատանքները կատարվել են բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում։
• Լուծվել է տարիներ շարունակ ամենազգայուն խնդիրներից մեկը համարվող` սննդի հարցը։ Սննդի ապահովման գործառույթը պատվիրակվել է մասնավոր հատվածին, որի արդյունքում ներկա դրությամբ բոլոր ՔԿՀ-ներում գործում է սննդի ապահովման նոր համակարգ։
• Շուրջ 30 տոկոսով բարձրացվել է քրեակատարողական ծառայողների աշխատավարձերը։ Արդյունքում հնարավոր է դարձել էականորեն կրճատել համակարգում առկա թափուր հաստիքները։
• Հետևողական միջոցներ են ձեռնարկվել նաև քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ոլորտում։ Քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներից յուրաքանչյուրի վերաբերյալ կազմվել են տեղեկատվական բազաներ և մշակվել գործողությունների ծրագիր։ Բարեփոխումները շարունակվում են։