Տեսա-ձայնադարան
Հաշվետվություն 2020․ Պարեկային ծառայություն․ Մաս 3․
2021 թվականի հուլիսից կգործեն նոր Պարեկային ծառայության Երևանի ստորաբաժանումը և Օպերատիվ կառավարման կենտրոնը։ Ոստիկանության հետ համատեղ սկսել ենք նաև Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության գործարկման նախապատրաստական աշխատանքները։
Նախատեսվում է, որ 2022 թվականից Պարեկային ծառայությունը կգործի Հայաստանի բոլոր մարզերում։ Այս հաշվետվությամբ ներկայացվում են 2020 թվականի ընթացքում Պարեկային ծառայության ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքները։
100հզ. բնակչի հաշվով Հայաստանը անազատության մեջ գտնվողների ամենացածր ցուցանիշն ունեցողների շարքում է
100հզ. բնակչի հաշվով Հայաստանը անազատության մեջ գտնվողների ամենացածր ցուցանիշն ունեցողների շարքում է:
Բաց հարթակ. հարցազրույց Ամալյա Հովսեփյանի հետ
Լևոն Սարդարյանն ու ՀՀ Արդարադատության նախարարության խորհրդական Ամալյա Հովսեփյանը խոսել են ոստիկանության բարեփոխումների, պարեկային նոր ծառայության ներդրման ու դրա նպատակների մասին:
Նախկինները ազդեցություն ունեն դատական մի շարք որոշումների վրա, բայց ունենք լուծման բանաձև. Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան
«Արդարադատության նախարարությունը բարեփոխումների որևէ փուլում կանգ չի առել՝ թեև դրանց ընթացքում «պատերը» շատ են եղել․ անել և անելու ենք առավելագույնը վերջնական հաջողելու համար»,-նշում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Հաշվետվություն 2020․ «Ծննդի գրանցումը՝ ծննդատանը» ծրագիր. Մաս 2
????2020 թվականի մարտի 8-ին հայտարարվեց «Ծննդի գրանցումը՝ ծննդատանը» նախագծի մասին։ Այս պահին ծնունդները տեղում գրանցում են Հայաստանի 9️⃣ բժշկական կազմակերպություններ՝ յոթը՝ Երևանում և մեկական՝ Գյումրիում ու Էջմիածնում։
????Բացման օրվանից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ծննդօգնություն իրականացնող 9 բժշկական հաստատություններում գրանցվել է 6️⃣2️⃣3️⃣9️⃣ ծնունդ։
????Ծրագիրը շարունակական է․ Արդարադատության նախարարությունը հրավիրում է բոլոր ծննդօգնություն ցուցաբերող բժշկական կազմակերպություններին միանալ նախաձեռնությանը:
2020 թվականի մարտի 8-ին հայտարարվեց «Ծննդի գրանցումը՝ ծննդատանը» նախագծի մասին։ Այս պահին ծնունդները տեղում գրանցում են Հայաստանի 9️⃣ բժշկական կազմակերպություններ՝ յոթը՝ Երևանում և մեկական՝ Գյումրիում ու Էջմիածնում։ Բացման օրվանից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ծննդօգնություն իրականացնող 9 բժշկական հաստատություններում գրանցվել է 6️⃣2️⃣3️⃣9️⃣ ծնունդ։ Ծրագիրը շարունակական է․ Արդարադատության նախարարությունը հրավիրում է բոլոր ծննդօգնություն ցուցաբերող բժշկական կազմակերպություններին միանալ նախաձեռնությանը:
Հաշվետվություն 2020․ Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ․ Մաս 1
Այս հրապարակումը վերաբերում է 2020 թվականի հուլիսի 22-ին, Երևանի կենտրոնում` Վազգեն Սարգսյան 3 հասցեում, գործարկված Հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակին: Այն բացումից հետո՝ շուրջ հինգ ամիսների ընթացքում (մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31) սպասարկել է 13 հազար 650 քաղաքացու։
Հիշեցնենք, որ Միասնական գրասենյակում մատուցվում են՝
Իրավաբանական անձանց ռեգիստրի գործակալության,
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,
Ազգային արխիվի,
Սոցիալական ապահովության ծառայության,
Կադաստրի կոմիտեի,
Պետական եկամուտների կոմիտեի,
Միգրացիոն ծառայության,
Թաղման բյուրոյի շուրջ 97 ծառայություններ։
Նույն վայրում նոտարական ու Անձնագրերի և վիզաների վարչության ծառայությունները՝ շուտով։
Այս կառույցներից միաժամանակ ծառայություններ ստանալու համար այլևս անհրաժեշտ չէ այցելել տարբեր հասցեներում գտնվող պետական մարմիններ։ Նախատեսվում է առնվազն մեկական Միասնական գրասենյակներ գործարկել յուրաքանչյուր մարզկենտրոնում (այս պահին Իջևանում այն արդեն գործում է Հայփոստի բաժանմունքում (Երևանյան 10)):