Տեսա-ձայնադարան

«Տեսակետների խաչմերուկ»
«Ազատության» ուղիղ եթերում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանել է
դատական համակարգում առկա խնդիրների լուծմանը, դատական համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանն ու կոռուպցիոն ռիսկերը կանխարգելելուն վերաբերող մի շարք հարցերի:

Բիզնես-օմբուդսմենը կպաշտպանի գործարարի շահերը
Բիզնես միջավայրը բարելավելու, գործարարների շահերը պաշտպանելու համար կառավարությունը նախաձեռնում է նոր կառույցի ստեղծումը: Բիզնես-օմբուդսմենի մասին նախագիծը Արդարադատության նախարարությունը մշակել և ուղարկել է գործընկեր մարմիններին՝ քննարկման:

ՔԿՀ-ներում կկարգավորվեն հացադուլի հետ կապված հարաբերությունները
Հայաստանի քրեակատարողական հաստատություններում անձինք հաճախ են հացադուլ հայտարարում։ Գործադիրի անդամներին այսօր վստահեցրեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով,որ գերատեսչությունն առաջարկում է համապարփակ կերպով կարգավորել հացադուլի հետ կապված հարաբերությունները․ «Առաջարկում ենք համապարփակ այն կարգավորել՝ նախատեսելով, թե ինչ է նշանակում հացադուլ, ինչպես է այն արձանագրվում, ինչ գործողություններ պետք է կատարվեն արձանագրումից հետո, ինչ պայմաններում պետք է պահվեն, որ դեպքերում պետք է նրանց տրամադրվի բժշկական օգնություն»,- նշեց նախարարը։ Կառավարությունը հաստատեց այս նախագիծը։
Սկզբնաղբյուրը ՝ http://iravaban.net/166068.html

Սուրեն Քրմոյան, Արդարադատության նախարարի տեղակալ. Iravaban.net
Ապօրինի հարստացումն այսօրվանի՝ հուլիսի 1-ից համարվում է քրեական հանցագործություն։ Մինչ այս ՀՀ քրեական օրենսգրքում ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ հոդված չկար։

Դիտակետում. Ինձ որդեգրել են. Իմ ճակատագիրն անհայտ չէ
«Դիտակետում» հաղորդման ընթացքում ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանը պատասխանել է բոլորիս հուզող հարցին՝ վերահսկողության ի՞նչ մեխանիզմներ է կիրառում պետությունը օտարերկրյա քաղաքացիների կողմից հայ երեխա որդեգրելուց հետո:

Պետական ծառայություններն այսուհետ ավելի մոտ են ՀՀ քաղաքացիներին
Արդարադատության նախարարության մեկնարկած բարեփոխումների այս շղթան շարունակական է լինելու. միասնական գրասենյակներ են գործարկվելու ՀՀ բոլոր մարզերի գյուղական համայնքներում:Ներկայում ՀՀ ողջ տարածքում գործում է 40 միասնական գրասենյակ, որից 15-ը՝ Երևանում, մյուսները՝ Գառնիում, Գյումրիում, Վաղարշապատում, Հաղարծնում, Իջևանում, Բյուրականում, Կարբիում, Արմաշում, Մեծամորում, Զվարթնոցում, Սարուխանում, Ծովագյուղում, Մաստարայում, Վանաձորում, Նոյեմբերյանում, Գավառում, Բերդում, Ալավերդիում, Ստեփանավանում, Եղեգնաձորում, Վայքում, Գորիսում, Կապանում և Մեղրիում: Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներն են՝ «Հայփոստ», «Արդշինբանկ», «Աﬔրիաբանկ», «Կոնվերս բանկ», «Անելիք բանկ» և «Հայէկոնոմբանկ» ընկերությունները:
Միասնական գրասենյակներում ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների, Անշարժ գույքի կադաստրի, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, Ոստիկանության և Միգրացիոն պետական ծառայության կողմից մատուցվող մի շարք ծառայություններից:
Միասնական գրասենյակներում մատուցվող ծառայությունների ցանկին և գրասենյակների հասցեներին կարող եք ծանոթանալ Արդարադատության նախարարության կայքի միջոցով՝ http://moj.am/services/service_offices :