Նորություններ

Նախարար Զեյնալյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Դաումային

07/06/2018
Նախարարը դեսպանի հետ զրույցում ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջնահերթությունները՝ իրավական և դատական բարեփոխումներ, Պրոբացիոն ծառայության կարողությունների զարգացում, քրեակատարաողական հիմնարկների բարելավմանն ուղղված աշխատանքներ, մասնավորապես, անազատության մեջ պահվող անձանց զբաղվածության ապահովում և նրանց տրամադրվող սննդի որակի բարձրացում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարը մասնակցել է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումն Հայաստանում» թեմայով միջոցառմանը

06/06/2018
Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ այս միջոցառմամբ մեկնարկող ծրագիրը շատ կարևոր խնդիրներ է դրել իր առջև: Արտակ Զեյնալյանի խոսքով՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր և մարդու իրավունքների պաշտպանության ջատագով մեծ ուշադրությամբ է հետևել համապատասխան օրենքի քննարկումների ընթացքին և թեև կողմ է քվեարկել օրենքի նախագծին, սակայն նշել է, որ տվյալ փուլում ընդունված օրենքն ունի խնդիրներ և ընդունումը դիտել է որպես միջանկյալ լուծում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կայացել է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի համակարգող խորհրդի վեցերորդ հանդիպումը

06/06/2018
Ողջունելով մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Քրմոյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումը՝ կատարված աշխատանքներն ամփոփելու և առաջիկա անելիքները նախանշելու տեսանկյունից:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Խորհրդատվություն Անձնական տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի վերաբերյալ

06/06/2018
Ներկայացված աղյուսակի միջոցով կարող եք ստուգել՝ արդյո՞ք Կանոնակարգը կիրառելի է Ձեր կազմակերպության նկատմամբ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է GIZ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին

06/06/2018
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են 2018-2023 թվականների Իրավական և դատական բարեփոխումների ռազմավարությանը, նոտարական ոլորտի, հանրագրերի և վարչական պատասխանատվության ինստիտուտների բարելավմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է համագործակցության լայն շրջանակ

01/06/2018
Նախարարը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը և շնորհակալություն հայտնել ամերիկյան ժողովրդին Հայաստանին մշտապես ցուցաբերած աջակցության համար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Սուրեն Քրմոյանը կարևորում է փակ հաստատություններում օբյեկտիվ լուսաբանում իրականացնելու անհրաժեշտությունն ու «չվնասելու սկզբունք»-ի կիրառումը

01/06/2018
Սուրեն Քրմոյանը արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի անունից ողջունել է դասընթացի մասնակիցներին և նշել, որ նախարարը բարձր է գնահատում բաց և թափանցիկ եղանակով շփվելու բոլոր հնարավորությունները՝ հատկապես լրատվության միջոցով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին

30/05/2018
Ողջունելով դեսպանին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունները և նշել, որ արդարադատության ոլորտում համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կայացել է քրեակատարողական հիվանդանոցային ծառայությունների բարելավմանը նվիրված քննարկում

30/05/2018
Հանդիպման բացմանը, ողջունելով մասնակիցներին, Սուրեն Քրմոյանը հակիրճ ներկայացրել է քրեակատարողական համակարգում առողջության առաջնային պահպանման ոլորտում Արդարադատության նախարարության կողմից վերջին շրջանում իրականացված բարեփոխումները՝ հավաստելով, որ ավարտին են մոտենում քրեակատարողական հիմնարկներում մատուցվող առողջության առաջնային պահպանման ծառայությունների բարեփոխումները, որի արդյունքում քրեակատարողական հիմնարկներում մատուցվող ամբուլատոր պոլիկլինիկական ծառայությունները կլինեն նույն ծավալի և որակի, ինչպիսին են քաղաքացիական բուժհաստատություններում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Աշխատանքային հանդիպում՝ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում

29/05/2018
Պատասխանելով քաղհասարակության անդամներին հետաքրքրող հարցերին՝ նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը մասնավորապես անդրադարձել է Քրեական դատավարության օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների միջոցով կալանքի փոխարեն այլընտրանքային պատիժների կիրառման ինստիտուտի ներդրմանը, քրեակատարողական համակարգում բժշկական ծառայությունների արդիականացմանը և սննդի ծառայության բարելավման ուղղությամբ «Գորիս» ՔԿՀ-ում մեկնարկած պիլոտային ծրագրին, որն ըստ փոխնախարարի՝ նոր որակ կապահովի ՔԿՀ-ներում սննդի ծառայության մատուցմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կվերացվի կալանավորված անձին մերձավոր ազգականի հետ առանց հիմնավոր պատճառաբանության տեսակցությունն արգելելու պրակտիկան

25/05/2018
Նախագծերի փաթեթի մշակումը մեծապես պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ներկայումս լայնորեն տարածում ստացած այն մոտեցումը բացառելու անհրաժեշտությամբ, երբ քրեական վարույթն իրականացնող մարմինն առանց հիմնավոր պատճառաբանության որոշում է ընդունում կալանավորված անձին մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ տեսակցությունն արգելելու մասին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին

25/05/2018
Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի՝ ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ջանքերը և հավաստել, որ Հայաստանի նոր Կառավարությունը ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունները իրականացնելու է մեծ պատասխանատվությամբ: Արտակ Զեյնալյանն ընդգծել է, որ Կառավարությունը տրամադրված է իրականացնելու լուրջ բարեփոխումներ և հավելել, որ դրանց ուղղված միջազգային կառույցներից տրամադրված առաջարկությունները հաշվի առնելով և կյանքի կոչելով՝ ձգտելու ենք ունենալու մեր երազների Հայաստանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ