ԶԼՄ-ները մեր մասին

«Դա ներքին վեճ է» Արդարադատության փոխնախարարը՝ հնչակյանների արդեն չորս տարի շարունակվող վեճի մասին

04/04/2012
«Մենք հիմա ունենք մի վիճակ, որ երկու թեւ՝ կուսակցության ներսում կամ կուսակցության անունն օգտագործելով, իրար հետ վիճում են: Այս վեճը, սակայն, դուրս է արդարադատության նախարարության գործառույթներից: Սա իրենց ներքին վեճն է, եւ դա իրենք իրար մեջ պետք է լուծեն»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով «հնչակյաններն ընդդեմ հնչակյանների» գործին՝ կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը՝ հավելելով, որ բոլոր ընտրություններից առաջ նմանատիպ խնդիրներ տարբեր կուսակցություններում ծագում են: Պատասխանելով լյուդմիլասարգսյանական կողմի հնչեցրած մեղադրանքներին, որ գրանցելով պերկուպերկյանականներին՝ նախարարությունը՝ պետական մարմինը, քաղաքական իշխանության պատվերն է կատարում, մեր զրուցակիցը պարզաբանում է, որ արդարադատության նախարարությունն այս ոլորտում իրականացնում է գրանցում. «Եթե վաղը իրենք համագումար անեն, եւ որոշվի, որ ոչ Լյուդմիլա Սարգսյանը, ոչ Գեւորգ Պերկուպերկյանը չեն կարող լինել ատենապետ, այլ մի երրորդ անձ պետք է լինի, կբերեն փաստաթղթերը, դրանք ճիշտ կլինեն՝ մենք նորից կգրանցենք»:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ