ԶԼՄ-ները մեր մասին
Ի՞նչ է լինելու այն դատավորների հետ, որոնց պատճառով ՀՀ-ն պարտվել է Եվրադատարանում. Պատասխանում է նախարարը
,-այսպես արձագանքեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հարցին, թե ինչ է լինելու այն դատավորների հետ, որոնց կայացրած վճիռները բողոքարկվել են Եվրադատարանում ու օգուտ հայցվորի ու ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճիռ է կայացվել:
Հրայր Թովմասյան. Հայաստանում լայնածավալ դատաիրավական բարեփոխումներ են լինելու. news.am
Հայաստանում լայնածավալ դատաիրավական բարեփոխումներ են սպասվում: Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր` հունիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ ծրագիրը երեկ նախագահի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ հավանության է արժանացել:
Հրայր Թովմասյան. Փաստաբանների բողոքի մեջ քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում
Հայաստանի փաստաբանների մի մասը, դժգոհ Վճռաբեկ դատարանի գործողություններից, մեկօրյա գործադուլ էր հայտարարել և առաջարկների փաթեթ ներկայացրել: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը անդրադարձել էր գործադուլին և նկատել, որ փաստաբանները «ինչ-որ նոր բան են մոգոնել»:
Թիկնազորի գործունեությունը կարգավորող չափորշիչներ պետք է լինեն. Հրայր Թովմասյան /տեսանյութ/
Hayeli.am-ը գրում է-Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մեկնաբանելով ՙՀարսանաքար՚ ռեստորանում տեղի ունեցած միջադեպը նշել է, որ թիկնազորի գործունեության կանոնկարգման անհարաժեշտությու կա:
Հրայր Թովմասյանը դատավոր չի ուզում դառնալ. Մի հավատացեք բամբասանքներին
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը չի ցանկանում դառնալ Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահ: Այդ մասին Թովմասյանը ասաց հունիսի 22-ին` լրագրողների հետ հանդիպմանը:
«Հարսնաքարում» ծեծվածը նախարարի հարեւանն է
Հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող «Հարսնաքարի» միջադեպի գործը առաջիկայում' նախաքննությունից հետո, կտեղափոխվի դատարան: Հայաստանյան իրականության մեջ ոչ միշտ եւ ոչ բոլորի դեպքում է արդարադատությունն իրագործվում' արտոնյալներ կան:
Հրայր Թովմասյան. Դատաիրավական բարեփոխումների ծրագիրը հավակնոտ է
Դատաիրավական բարեփոխումների ծրագիրը բավականին ընդգրկուն է. 200-300-ից ավելի միջոցառումներ, մի քանի տասնյակ օրենքների փոփոխություն, կառուցվածքային փոփոխություններ` նոր ստորաբաժանումներ: Ծրագիրն ընդգրկում է ոչ միայն դատական իշխանությունը. ներառված է նաեւ փաստաբանությունը, դատախազությունը, քրեակատարողական ծառայությունը, ԶԱԳՍ-երը, նոտարիատը:
Պաշտոնապես բացվեց Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Եղեգնաձորի նստավայրի վարչական շենքը
Դատարանի շենքը բաժանված է անվտանգության երեք գոտիների: Բաց գոտին նախատեսված է հասարակության համար, ներառում է կենտրոնական մուտքը, գրասենյակը, դատական դահլիճները, սպասարկման տարածքները: Փակ գոտին` դատավորների եւ դատարանների աշխատակազմերի համար: Արգելված գոտին` դատական նիստից առաջ եւ հետո շենքում ժամանակավորապես պահվող կալանավորված անձանց պահելու համար:
Ստացվել է 1000 բողոք, պատասխանատվության է ենթարկվել 7 նոտար
Պետռեգիստերի գործունեության հետ կապված` տեսչությունը ևս ստացել է բողոքներ, որոնք նույնպես ուսումնասիրության են ենթարկվել և իրենց լիազորությունների սահմանում լուծում ստացել:
Մհեր Ենոքյանը դադարեցրել է հացադուլ-ջրադուլը
«Նուբարաշենում» գտնվող ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը: «Այսօր առավոտյան քրեակատարողական հիմնարկին Ենոքյանը տեղեկացրել է, որ դադարեցնում է հացադուլն ու ջրադուլը», -փոխանցեց Ղլեչյանը:
Ռուբեն Մելիքյան. Արարատ Մուրադխանյանն ընդդեմ ՀՀ-ի գործով ԵԴ վճիռը վերանայելու խնդրանքով դիմելու հիմք այս պահին չեմ տեսնում:
Օրերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ էր կայացրել հօգուտ ցմահ ազատազրկման դատապարտված Արարատ Մուրադխանյանի: «Փաստինֆո» գործակալությունը խնդրեց Հայաստանի արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանին մեկնաբանել վճիռը, բողոքաբերի փաստարկներն ու Հայաստանի Հանրապետության կառավարության հակափաստարկները:
«Որքան այս կենտրոնը հագեցված լինի, այնքան արդարադատությունը կշահի». Փորձագիտական կենտրոնը նոր շենք ունի
ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ն արդեն նոր շենք ունի: Հիշեցնենք, որ 2008 թվականի փետրվարի 9-ին, ՀՀ արդարադատության նախարարության վարչական շենքում բռնկված հրդեհի հետևանքով` Փորձագիտական կենտրոնը ոչ միայն զրկվել էր շենքային պայմաններից, այլև զգալի կորուստներ կրել: ՀՀ նախագահի կարգադրությամբ փորձագիտական կենտրոնի շենքային պայմաններով ապահովման խնդիրը ներառվել է դատաիրավական բարեփոխումների 2009-2011թթ-ի ռազմավարական գործողությունների ծրագրում: Արդյունքում, չորս տարի իր գործունեությունն իրականացնելով վարձակալության հիմունքներով ձեռք բերված շենքում` կենտրոնը վերջապես ունեցավ իր շենքը: Շենքը կառուցվել է Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցներով: