Իրավական ակտերի փորձաքննության գործակալություն
Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ՝Էմիլ Մարգարյան
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն oրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ իրավական ակտերի և իրավական ակտերի նախագծերի փորձաքննության, իրավական ակտերի գրանցման և հաշվառման բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։
Գործակալության նպատակները և խնդիրներն են`
- իրավական ակտերի նախագծերի, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարների կողմից ընդունված գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ պետական պարտադիր փորձաքննության կազմակերպման և իրականացման ապահովումը.
- Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի հաշվառումը, պետական գրանցումը և նորմատիվ իրավական ակտերի պահառուի գործառույթի իրականացման ապահովումը.
- իրավական ակտերի պաշտոնական հրապարակման և պաշտոնական վերահրատարակման իրականացման ապահովումը։
Գործակալության գործառույթներն են՝
Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
- Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերի և կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների (այսուհետ` օրենսդրական ակտեր) նախագծերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության վերաբերյալ պետական պարտադիր փորձաքննության իրականացումը.
- Հայաստանի Հանրապետության գործող իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի, միջազգային պայմանագրերի պահանջների համապատասխանության վերաբերյալ պետական փորձաքննության իրականացում և համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.
- գերատեսչական և օրենքով նախատեսված նորմատիվ իրավական այլ ակտերի պետական փորձաքննության իրականացում.
- տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի պետական պարտադիր փորձաքննության իրականացում.
- Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի հաշվառում, պետական գրանցում և նորմատիվ իրավական ակտերի պահառուի գործառույթի իրականացում.
- իրավական ակտերի պաշտոնական հրապարակման ու պաշտոնական վերահրատարակման ապահովում.
- իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի իրականացում.
- իրավական ակտերի համակարգում և հրապարակման կազմակերպում.
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացում։
Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
- Սահմանադրական և վարչական իրավունքի բնագավառների իրավական ակտերի փորձաքննության բաժին,
- Մասնավոր իրավունքի բնագավառի իրավական ակտերի փորձաքննության բաժին,
- Հարկային, մաքսային իրավունքի և ֆինանսական այլ բնագավառներում իրավական ակտերի փորձաքննության բաժին,
- Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի փորձաքննության և գրանցման բաժին:
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության կանոնադրությունը հաստատվել է ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ի N 1045-Ն որոշմամբ: