Վերահսկողական վարչություն
Վերահսկողության վարչության պետ՝Արտաշես Սուչյան
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արդարադատության նախարարության (այսուհետ՝ նաև Նախարարություն) վերահսկողական վարչությունը (այսուհետ՝ նաև Վարչություն) Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է:
2. Վարչության կանոնադրությունը հաստատում է արդարադատության նախարարը (այսուհետ՝ նաև Նախարար):
3. Վարչությունը գործում է Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի, նախարարության և սույն կանոնադրությունների հիման վրա:
4. Վարչության կառուցվածքում ընդգրկվում են վարչության պետը, վարչության պետի տեղակալը և վարչության բաժինները:
2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Վարչության նպատակները և խնդիրներն են Նախարարությանը վերապահված իրավասության սահմաններում`
1) Նախարարության առանձնացված ստորաբաժանումների (իրավաբանական անձանց), նոտարական, քաղաքացիական կացության ակտերի գրանցման, սնանկության գործով կառավարիչների, նախարարությանը ենթակա մարմինների գործունեության՝ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանության, ինչպես նաև վերջիններիս նկատմամբ վերահսկողական գործառույթների իրականացման ապահովումը.
2) դատավորի նկատմամբ օրենքով սահմանված կարգով կարգապահական վարույթ հարուցելու նախարարի լիազորության իրականացման ապահովումը.
3) ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումներին և բողոքներին օրենքով սահմանված կարգով ընթացք տալը.
4) Նախարարին և Նախարարությանը վերապահված այլ վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովումը:
3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
6. Վարչությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) նախապատրաստում և Նախարարին է ներկայացնում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման վերաբերյալ նյութեր.
2) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով ուսումնասիրում և ամփոփում է նոտարների գործունեությունը, վերահսկողության արդյունքներով Նախարարին ներկայացնում է առաջարկություններ նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
3) իրականացնում է «Սնանկության մասին» օրենքով սահմանված կարգով սնանկության կառավարիչների և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից օրենքի, իրավական այլ ակտերի և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրական պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը․
4) իրականացնում է «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված վերահսկողություն` նոտարական պալատի կողմից օրենքների, այլ իրավական ակտերի և նոտարական պալատի կանոնադրական պահանջների պահպանման նկատմամբ.
5) իրականացնում է վերահսկողություն քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և սպասարկման կենտրոնների կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ.
6) իրականացնում է վերահսկողություն հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ, ներկայացնում է առաջարկություն հարկադիր կատարողի նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու և իրականացնելու վերաբերյալ.
7) իրականացնում է վերահսկողություն քրեակատարողական ծառայության կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ, ներկայացնում է առաջարկություն քրեակատարողական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու և իրականացնելու վերաբերյալ.
8) իրականացնում է վերահսկողություն պրոբացիայի ծառայության կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ, ներկայացնում է առաջարկություն ծառայողական քննություն նշանակելու և իրականացնելու վերաբերյալ.
9) իրականացնում է վերահսկողություն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործունեության ընթացքում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ.
10) Նախարարի հանձնարարությամբ` անցկացնում է ծառայողական քննություններ և իրականացնում կարգապահական վարույթներ.
11) քննարկում և վերլուծում է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի, նոտարների, սնանկության գործով կառավարիչների, Նախարարության, Նախարարության առանձնացված ստորաբաժանումների (իրավաբանական անձանց) գործունեության վերաբերյալ ներկայացված դիմումները և բողոքները.
12) հարուցում և իրականացնում է վարչական վարույթ.
13) Նախարարի հանձնարարությամբ` իրականացնում է նախարարությանը վերապահված այլ վերահսկողական գործառույթներ, իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:
4. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԲԱԺԻՆՆԵՐԸ
8. Վարչության կառուցվածքում ընդգրկվում են՝
1) Առաջին բաժինը.
2) Երկրորդ բաժինը.
3) Երրորդ բաժինը.
4) Չորրորդ բաժինը.
5) Հինգերորդ բաժինը.
6) Վեցերորդ բաժինը:
9. Վարչության բաժիններն իրենց գործառույթներն իրականացնում են միմյանց հետ համագործակցելով:
5. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
10. Առաջին բաժնի գործառույթներն են՝
1) դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի վերաբերյալ ներկայացված հաղորդումների ուսումնասիրությունը, քննարկումը և վերլուծումը.
2) Նախարարի մամուլի քարտուղարից ստացված տեղեկատվության հիման վրա՝ Նախարարի հանձնարարությամբ՝ զանգվածային լրատվության միջոցների համապատասխան հրապարակումների առիթով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունը, քննարկումը և վերլուծումը.
3) Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների (գործակալությունների), ինչպես նաև Նախարարության համակարգում գործող կազմակերպությունների կողմից իրենց գործառույթների իրականացման ընթացքում դատավորի թույլ տված առերևույթ կարգապահական խախտմանն առնչվելու դեպքում, վերջիններիս կողմից Նախարարին ներկայացված զեկուցագրի հիման վրա՝ Նախարարի հանձնարարությամբ` դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունը, քննարկումը և վերլուծումը.
4) մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կայացրած ակտերի մշտադիտարկումը, ինչպես նաև դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունը, քննարկումը և վերլուծումը.
5) անհրաժեշտության դեպքում, սույն կետի 1-4-րդ ենթակետերով ներկայացված հիմքերին առնչվող դատական գործերի (ակտերի) հետ փոխկապակցված այլ դատական գործերի (ակտերի), ինչպես նաև տվյալ դատական գործում (ակտում) առկա այնպիսի հանգամանքների և հիմքերի ուսումնասիրություն, որոնք մատնանշված չեն համապատասխան հաղորդման, հրապարակման կամ ակտի մեջ.
6) դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող այլ մարմինների կողմից ներկայացված վարույթ հարուցելու որոշումների հիման վրա կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի ուսումնասիրությունը, քննարկումը և վերլուծումը.
7) դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցելու վերաբերյալ պատասխանի նախագծերի, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, հարուցված կարգապահական վարույթը կարճելու, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ ՀՀ բարձրագույն դատական խորհրդին դիմելու վերաբերյալ Նախարարի որոշումների նախագծերի պատրաստումը, ինչպես նաև դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի այլ նյութերի նախապատրաստումը.
8) Առաջին բաժնի կողմից իրականացվող գործառույթներին առնչվող գործերով՝ Վարչության և Նախարարության դեմ կամ նրանց կողմից ներկայացված հայցերով դատական ներկայացուցչության իրականացումը, ինչպես նաև ի թիվս Նախարարի կամ Նախարարի տեղակալի և Նախարարի կողմից լիազորված այլ անձանց՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստերում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության շրջանակներում ներկայացուցչության իրականացումը:
11. Երկրորդ բաժնի գործառույթներն են՝
1) նոտարների գործունեության ուսումնասիրության և դրա արդյունքների ամփոփման աշխատանքների իրականացումը՝ ինչպես դիմումների, բողոքների և հաղորդումների քննության, այնպես էլ համապատասխան հանձնարարականի հիման վրա իրականացվող ուսումնասիրությունների միջոցով.
2) նոտարական պալատի կողմից օրենքների և իրավական այլ ակտերի և պալատի կանոնադրական պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման աշխատանքների կազմակերպումը.
3) սնանկության գործով կառավարիչների և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից օրենքի, իրավական այլ ակտերի և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրական պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը.
4) նշված ոլորտներին առնչվող դիմումների, բողոքների, հաղորդումների քննության, ինչպես նաև համապատասխան հանձնարարականի հիման վրա՝ ուսումնասիրությունների իրականացումը.
5) Վարչության պետի հանձնարարությամբ վարչական վարույթի հարուցումը և իրականացումը.
6) Ոլորտին առնչվող գործերով՝ Վարչության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Նախարարության դեմ կամ կողմից ներկայացված հայցերով դատական ներկայացուցչություն:
12. Երրորդ բաժնի գործառույթներն են՝
1) քրեակատարողական ծառայության կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքների իրականացումը.
2) պրոբացիայի ծառայության կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքների իրականացումը.
3) նշված ոլորտներին առնչվող դիմումների, բողոքների, հաղորդումների քննության, ինչպես նաև համապատասխան հանձնարարականի հիման վրա ուսումնասիրությունների իրականացումը.
4) Վարչության պետի հանձնարարությամբ վարչական վարույթի հարուցումը և իրականացումը.
5) Ոլորտին առնչվող գործերով՝ Վարչության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Նախարարության դեմ կամ կողմից ներկայացված հայցերով դատական ներկայացուցչության իրականացումը:
13. Չորրորդ բաժնի գործառույթներն են՝
1) իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործունեության ընթացքում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
2) քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացի օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.
3) նշված ոլորտներին առնչվող դիմումների, բողոքների, հաղորդումների քննության, ինչպես նաև համապատասխան հանձնարարականի հիման վրա ուսումնասիրությունների իրականացումը.
4) Վարչության պետի հանձնարարությամբ վարչական վարույթի հարուցումը և իրականացումը.
5) Ոլորտին առնչվող գործերով՝ Վարչության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Նախարարության դեմ կամ կողմից ներկայացված հայցերով դատական ներկայացուցչությունը:
14. Հինգերորդ բաժնի գործառույթներն են՝
1) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքների իրականացումը.
2) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներում և տարածքային մարմինների կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքների իրականացումը.
3) նշված ոլորտին առնչվող դիմումների, բողոքների, հաղորդումների քննության, ինչպես նաև համապատասխան հանձնարարականի հիման վրա ուսումնասիրությունների իրականացումը.
4) Վարչության պետի հանձնարարությամբ վարչական վարույթի հարուցումը և իրականացումը.
5) Ոլորտին առնչվող գործերով՝ Վարչության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Նախարարության դեմ կամ կողմից ներկայացված հայցերով դատական ներկայացուցչությունը:
15. Վեցերորդ բաժնի գործառույթներն են՝
1) քաղաքացիների (այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց), իրավաբանական անձանց՝ նամակների, գրավոր առաջարկությունների, դիմումների և բողոքների՝ օրենքով սահմանված կարգով քննարկում, քաղաքացիների նամակներում հաղորդվող՝ Նախարարության ենթակա մարմինների, ստորաբաժանումների և կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար միջոցառումների ձեռնարկման աշխատանքների իրականացում.
2) Նախարարության «թեժ գծի» սպասարկման աշխատանքների իրականացում։
6. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
16. Վարչության գործունեությունը համակարգում է Նախարարը։
17. Վարչությունը գործում է վարչության պետի անմիջական ղեկավարությամբ: Վարչության պետն անմիջական հաշվետու է Նախարարին:
18. Վարչության պետը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության օրենքներով նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթների իրականացման ապահովման համար։
19. Վարչության գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում է Նախարարը: Վարչության գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերը վարչության պետը կարող է ստորագրել անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կամ համաձայնությամբ:
20. Վարչության պետը`
1) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է վարչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է վարչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) Նախարարի հաստատմանն է ներկայացնում համապատասխան ոլորտներում՝ վարչության տարեկան ուսումնասիրության ժամանակացույցը և ուսումնասիրության ենթակա սուբյեկտների ցանկը.
3) իրականացված ուսումնասիրությունների, ծառայողական քննությունների և կարգապահական վարույթների, դրանց արդյունքների ամփոփման և մեղավոր անձանց նկատմամբ իրավասու անձի կողմից պատասխանատվության միջոցների կիրառման շրջանակներում համապատասխան մարմինների ղեկավարներից և աշխատողներից, նոտարներից, սնանկության կառավարիչներից պահանջում և ստանում է բացատրություններ, պարզաբանումներ, զեկուցագրեր, ուսումնասիրությանը, ծառայողական քննությանը, կարգապահական վարույթին, պատասխանատվության միջոցների կիրառմանն առնչվող ցանկացած փաստաթղթեր.
3.1 սույն կանոնադրության 10-րդ կետի 2-6-րդ ենթակատերով սահմանված ուսումնասիրությունների հիման վրա, ըստ անհրաժեշտության, զեկուցագրեր է ներկայացնում Նախարարին.
4) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով Նախարարության և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։»:
Հավելված
Արդարադատության նախարարի
2022 թվականի հունվարի 3-ի
«Հավելված N 13
Արդարադատության նախարարի
2019 թվականի մարտի 29-ի