Արդարադատության նախարարության www.e-hotline.am կայքի միջոցով բարձրացված հարցերն օպերատիվ արձագանք կստանան
21/11/2017
ՀՀ արդարադատության նախարարությունը փորձնական գործարկել է www.e-hotline.am թեժ գծի կայքը, որը ստեղծվել է քաղաքացիների բարձրացրած խնդիրներին, բողոքներին և հարցումներին ավելի օպերատիվ արձագանքելու նպատակով:
www.e-hotline.am կայքի նպատակը նաև ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն ու ոլորտային խնդիրներին լուծում տալն է:
Կայքի «Դիմում» բաժնում՝ https://e-hotline.am/application/, քաղաքացին կարող է լրացնել համապատասխան դաշտերը և ուղարկել հաղորդագրությունը ՀՀ արդարադատության նախարարության «Թեժ գիծ», որից հետո օպերատորը կապ կհաստատի քաղաքացու հետ րոպեների ընթացքում: ՀՀ քաղաքացին հարցը կամ բողոքը կարող է ուղղել «Թեժ գիծ» նաև զանգահարելով 85-00 անվճար կարճ հեռախոսահամարին կամ հաղորդագրություն գրել hotline@moj.am էլեկտրոնային փոստի հասցեին:
Նշենք, որ https://e-hotline.am/ թեժ գծի կայքում շարունակական աշխատանքներ են տարվում այն առավել մատչելի դարձնելու, ավելի շատ ծառայությունների մասին տեղեկություններ ներառելու և հանրությանը մատուցվող ծառայությունների որակը բարելավվելու ուղղությամբ:
Կայքի կիրարկման ընթացքում էապես կբարելավվի հանրությանը մատուցվող ծառայությունների որակը, կբարձրանա հանրային իրազեկվածության մակարդակը և հանրային վստահությունը, կապահովվի ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող քաղաքականության բաց և մասնակցային գործընթացը: