Արդարադատության նախարարությունը մեկնարկում է հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակման փուլը

03/06/2022

Արդարադատության նախարարությունը և «Checchi and Company Consulting» միջազգային զարգացման ընկերությունը որակավորված տեղական ընկերություններին և կազմակերպություններին  հրավիրում են համագործակցության՝ Արդարադատության նախարարությանը 2022-2026թթ. հակակոռուպցիոն ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակման գործում տեխնիկական օգնություն ցուցաբերելու համար:

Ընտրված ընկերությունը կամ կազմակերպությունը պետք է անցկացնի բոլոր առկա համապատասխան զեկույցների ստուգում (ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով), փաստաթղթերի հետազոտություն՝ բոլոր շահագրգիռ կողմերից տեղեկատվություն հավաքելու և վերանայելու համար և ստացված տեղեկատվության վերլուծության ու միջազգային լավագույն փորձի հիման վրա մշակի Ռազմավարությունը և դրա գործողությունների ծրագիրը, ինչպես նաև Արդարադատության նախարարությանը տրամադրի տեխնիկական աջակցություն:

Առաջարկողը պետք է ներկայացնի բյուջե՝ հանրային լսումներ, քննարկումներ, հանդիպումներ և այլ համապատասխան միջոցառումներ կազմակերպելու համար:

Ընկերությունները կամ կազմակերպությունները կարող են մինչև վերջնաժամկետը դիմել որպես առանձին կազմակերպություններ կամ կոնսորցիում/ համագործակցությամբ այլ կազմակերպությունների հետ:

Ռազմավարության առաջին նախագիծը, ներառյալ՝ գործողությունների ծրագիրը և ծախսերը պետք է ներկայացվեն Արդարադատության նախարարություն մինչև 2022 թվականի հուլիսի 15-ը:

Տեխնիկական աջակցությունն իրենց համապատասխան ոլորտներում բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից կտրամադրվի 2022 թվականի հունիսի 15-ից  2022 թվականի նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում:

Մանրամասն տեղեկություններ՝

  1. Նկարագրություն
  2. Հայաստանի Հանրապետության բարեվարքության ծրագրի համար ծառայությունների մատուցման առաջարկի հարցում