12 անձ հաղթահարել է սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման առաջին փուլը
08/12/2023
Ամփոփվել են 2023 թվականի նոյեմբերի 24-ին կայացած՝ սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման առաջին փուլի թեստային առաջադրանքների և իրավիճակային խնդրի գնահատման արդյունքների կապակցությամբ ներկայացված բողոքների քննության արդյունքները: Բողոքարկման արդյունքների հաշվառմամբ՝ որակավորման ստուգման առաջին փուլը հաղթահարել է 12 մասնակից: Տեղեկատվության կարգով՝ նշենք, որ որակավորման ստուգման երկրորդ` հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստային առաջադրանքներից առնվազն երեսուն և խնդրի լուծման արդյունքում առնվազն տասը միավոր ստացած մասնակիցները: Հարցազրույցի փուլն անցկացվում է ոչ ուշ, քան որակավորման ստուգման առաջին փուլի բողոքարկման արդյունքներն ամփոփելուց, իսկ բողոք չլինելու դեպքում` բողոքարկման համար նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ քսանօրյա ժամկետում: Հարցազրույցի փուլի անցկացման օրվա մասին մասնակիցները տեղեկացվում են ոչ ուշ, քան հարցազրույցն անցկացնելու օրվանից մեկ շաբաթ առաջ: Արդարադատության նախարարի 13.03.2020 թվականի թիվ 112-ն հրամանով հաստատված 3-րդ հավելվածի պահանջով հրապարակվում է նաև որակավորման ստուգման երկրորդ փուլ անցած մասնակիցների ցանկը:
2023Թ. ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ ԱՆՑԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՑԱՆԿ