20/01/2021

Հաշվետվություն՝ ՀՀ Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2020 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշմամբ 2020 թվականին կատարման ենթակա միջոցառումների իրականացման ընթացքի, մշտադիտարկման և գնահատման արդյունքների վերաբերյալ


ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 Սույն հաշվետվությամբ ներկայացվում է ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1332-Ն որոշմամբ (այսուհետ նաև՝ Հակակոռուպցիոն ռազմավարություն) հաստատված ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման  2019-2022 թվականների Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով (այսուհետ նաև՝ Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիր) 2020 թվականի համար սահմանված աշխատանքների իրականացման ընթացքը, ինչպես նաև կատարված աշխատանքների մշտադիտարկման և գնահատման արդյունքները՝ ըստ այդմ ներկայացնելով նաև ձեռք բերված առաջընթացը և առկա մարտահրավերները:

Հաշվետվության մշակման շրջանակներում հիմք են ընդունվել Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի պատասխանատու մարմինների կողմից ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացված՝ Միջոցառումների ծրագրով սահմանված աշխատանքների իրականացման ընթացքի վերաբերյալ կիսամյակային հաշվետվությունները (որի շրջանակներում պատասխանատու մարմիններն իրականացրել են նաև ինքնագնահատում), իրականացված աշխատանքների վերաբերյալ  համացանցում առկա, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշտադիտարկման շրջանակներում ձեռք բերված տեղեկատվությունը:

Սույն հաշվետվությունը բաղկացած է բովանդակությունից, ներածությունից, յուրաքանչյուր միջոցառման  կատարման ընթացքը, մշտադիտարկման և գնահատման արդյունքները ներկայացնող մասերից, մշտադիտարկման և գնահատման արդյունքերի վերաբերյալ եզրափակիչ մասից:

Ներածության մեջ նշվում են համառոտ տեղեկություններ հաշվետվության նպատակի, մշտադիտարկման և գնահատման մեթոդաբանության, հաշվետվության բովանդակության վերաբերյալ:

Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով  սահմանված 2020 թվականի համար սահմանված աշխատանքների կատարման ընթացքը ներկայացնում է պատասխանատու մարմինների կողմից ներկայացված հաշվետվություննների ամփոփ տեղեկատվությունը:

Մշտադիտարկման շրջանակներում իրականացվել է ուսումնասիրություն՝ պարզելու պատասխանատու մարմինների կողմից իրականացված աշխատանքների կատարման ընթացքը և դրանց բովանդակությունը (առաջընթացը), կատարված աշխատանքներով փաստացի/ակնկալվող արդյունքը, շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը, հանրային քննարկումները և դրանց արդյունքները, ֆինանսավորման աղբյուրները, ինչպես նաև միջոցառմանը խոչընդոտող կամ անհնարին դարձնող կամ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները (մարտահրավերները):

Գնահատման շրջանակներում համադրվել են յուրաքանչյուր միջոցառման շրջանակներում իրականացված աշխատանքները և այդ միջոցառման համար 2020 թվականին ակնկալվող արդյունքը և վերստուգիչ ցուցանիշը (այսուհետ նաև՝ արդյունքային ցուցանիշներ)՝ կատարված աշխատանքների՝ Հակակոռոպցիոն ռազմավարությանը համապատասխանելու, հնարավոր շեղումները և դրանց պատճառները պարզելու, ձեռք բերված առաջընթացը և միջոցառման կատարման կարգավիճակը գնահատելու նպատակներով:

Եզրափակիչ մասում ամփոփվում են մշտադիտարկման և գնահատման արդյունքները և առաջարկվում են բացահայտված խնդիրների և մարտահրավերների լուծման հնարավոր ուղիներ:

Միջոցառումների ծրագրով սահմանված աշխատանքների իրականացման (առաջընթացի) գնահատման արդյունքն արտահայտվում է հետևյալ վարկանիշային ցուցանիշներից որևէ մեկով.

1)           կատարված է (դիտարկվող ժամանակահատվածի համար միջոցառմամբ նախատեսված բոլոր աշխատանքներն իրականացվել են).

2)          կատարված է մեծամասամբ (դիտարկվող ժամանակահատվածի համար միջոցառմամբ նախատեսված աշխատանքների կեսը կամ կեսից ավելին են կատարվել).

3)          կատարված է մասնակի (դիտարկվող ժամանակահատվածի համար միջոցառմամբ նախատեսված որոշ աշխատանքներ կատարվել են, սակայն դրանք չեն գերազանցում նախատեսված աշխատանքների կեսը).

4)          կատարված չէ (դիտարկվող ժամանակահատվածի համար միջոցառմամբ նախատեսված որևէ աշխատանք իրականացված չէ):

Այն դեպքերում, երբ արտաքին ազդեցության հանգամանքերի պատճառով դիտարկվող ժամանակահատվածի համար միջոցառմամբ նախատեսված աշխատանքների կատարման ընթացքը կասեցված է, վերստուգիչ ցուցանիշին կից կատարվում  է «կատարման ընթացքը կասեցված է» գրառումը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով 2020 թվականի համար ակնկալվող արդյունքները և վերստուգիչ ցուցանիշները սահմանված են մեծամասամբ  տարեկան կտրվածքով, սույն զեկույցում ներկայացվում է 2020 թվականի 1-ին և 2-րդ կիսամյակների ընթացում իրականացված աշխատանքները, դրանց իրականացման մշտադիտարկման և գնահատման արդյունքները՝  կատարված աշխատանքների, դրանց մշտադիտարկման և գնահատման վերաբերյալ ամբողջական և համակողմանի տեղեկատվություն ներկայացնելու նպատակով:

Սույն հաշվետվությունը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ շահագրգիռ մարմինների կողմից ներկայացրած ինքնագնահատման զեկույցների հիման վրա:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 1

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորում և բնականոն գործունեության ապահովում

 

2020 թվականի ակնկալվող արդյունք

Հանձնաժողովի գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով մշակվել է առաջարկությունների փաթեթ` ուղղված Հանձնաժողովի գործառույթների շրջանակների ընդլայնմանը

 

Վերստուգիչ ցուցանիշ (2020 թվական)

2020թ.-ին Հանձնաժողովն ունի բավարար շենքային, նյութական պայմաններ, աշխատակազմի առնվազն  70%-ը համալրված են, բյուջեի նախագծում և ՄԺԾԾ-ում նախատեսվել է առանձին տող ԿԿՀ-ի ֆինանսավորման համար (2019), ապահովվել է ԿԿՀ-ի կողմից ԱԺ-ում բյուջեի նախագիծը և կատարման հաշվետվությունը ներկայացնելու օրենսդրական հիմքը  (2020)

 

Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

Վարչապետի աշխատակազմ

ՀՀ ազգային ժողով (համաձայնությամբ)

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

(համաձայնությամբ)

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

¨ Կատարված է

þ Կատարված է մեծամասամբ

¨ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 

 

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները

 

1.  Կատարված աշխատանքները 

2020 թվականի մարտի 25-ին «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթի շրջանակում ընդունվել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ), որն ուղղված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթների շրջանակի ընդլայնմանը: Մասնավորապես, Հանձնաժողովն իր գործունեությունն արդյունավետ իրականացնելու նպատակով օրենսդրական հիմքով հասանելիություն է ստացել ֆինանսական տեղեկություններին: Ընդլայնված գործառույթների շրջանակը ներառում է նաև դատավորների թեկնածուների հավակնորդների, Սահմանադրական դատարանի դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց, ինչպես նաև օրենքով սահմանված այլ անձանց  բարեվարքության ստուգման մեխանիզմները:  

Հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ Կառավարության որոշմամբ Հանձնաժողովին հատկացվել է Երևան քաղաքի Կորյունի 15 հասցեում գտնվող 3-րդ մասնաշենքից տարածք՝  նկուղային և առաջին հարկերը, որոնք միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի շահագործմանը: Հանձնաժողովի շենքային պայմանների ապահովումն ընթացքի մեջ է, քանի որ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված է Հանձնաժողովին հատկացնել ընդհանուր 1112.1քմ տարածք Կորյունի 15-17-19 հասցեում (առավել մեծ տարածք, քան ներկայումս հանձնվել է Հանձնաժողովին) և այն ամբողջությամբ հանձնված չէ Հանձնաժողովի շահագործմանը:

Միաժամանակ, ապահովվել են Հանձնաժողովի կողմից բյուջեի նախագիծ և կատարման հաշվետվությունը ներկայացնելու կարգավորումները:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ՀՀ արդարադատության նախարարության հետ համաձայնեցված կարգով մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ վարչապետի որոշման նախագիծ, որով նախատեսվում է ընդլայնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցների քանակը՝ հաշվի առնելով առկա մարդկային սահմանափակ ռեսուրսներով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընդլայնված գործառույթների իրականացման դժվարությունները և մշտապես միջազգաին փորձագետներ ներգրավելու անհնարինությունը (https://www.e-draft.am/projects/2954/justification):

Հարկ է նաև հավելել, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և հանրային քննարկման են ներկայացվել «Քաղաքացիական ծառայության մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր (https://www.e-draft.am/projects/2953/justification)՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության արդյունավետ իրականացումն ապահովելու և Հանձնաժողովում համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ ներգրավելու անհրաժեշտությունից: Նշված իրավական ակտերի նախագծերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքներով, որ քաղաքացիական ծառայության նոր օրենսդրությունն ընդունվել է մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումը և վերջինիս առանձնահատկությունները հաշվի առնված չեն, ինչի պայմաններում  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համալրման գործընթացում խնդիրներ են առաջացել:

  1. 2.    Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

Իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում սահմանվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից դատավորների թեկնածուների հավակնորդների, Սահմանադրական դատարանի դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց, ինչպես նաև օրենքով սահմանված այլ անձանց  բարեվարքության ստուգման մեխանիզմները:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հաստիքացուցակի ընդլայնումը հնարավորություն կստեղծի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համար արդյունավետ կերպով իրականացնելու օրենքով ստանձնած պարտավորությունները:

 «Քաղաքացիական ծառայության մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը հնարավորություն կտա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ինքնուրույն կազմակերպել աշխատակազմի ձևավորման գործընթացները՝ սահմանելով մրցութային կարգ՝ հաշվի առնելով քաղաքացիական ծառայության առանձնահատկությունները և պահպանելով գործընթացի նկատմամբ օրինականության, թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքները։

  1. 3.   Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Նախագծերի փաթեթը ներկայացվել է շահագրգիռ պետական մարմիններին՝ դիրքորոշում ստանալու նպատակով: Քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am կայքում նախագծերի հանրային քննարկումը կազմակերպելու, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվական նյութեր և հարցազրույցներ հրապարակելու/հեռարձակելու միջոցով:

Նախագծերի փաթեթը քննարկվել է նաև միջազգային շահագրգիռ կազմակերպությունների հետ:

Ներկայացված առաջարկությունների հիման վրա Նախագծերի փաթեթը լրամշակվել է:

 «Քաղաքացիական ծառայության մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նոր հաստիքացուցակը սահմանող ՀՀ վարչապետի որոշման նախագիծը դրվել են հանրային քննարկման www.e-draft.am կայքում, ինչպես նաև ներկայացվել են շահագրգիռ մարմիններին՝ դիրքորոշում ստանալու նպատակով:

  1. 4.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Նախագծերի փաթեթը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am կայքում (https://www.e-draft.am/projects/1852), որի արդյունքում ներկայացվել են առաջարկություններ, Նախագծերի փաթեթն ըստ այդմ լրամշակվել է:

Նախագծերի փաթեթը ներկայացվել է Վենետիկի հանձնաժողով՝ փորձագիտական կարծիքի ստացման նպատակով: Փորձագիտական կարծիքի համաձայն՝ Նախագծերի փաթեթով առաջարկվող կարգավորումները դրական առաջընթաց են ապահովում, փոփոխությունները միտված են դատավորների անկողմնակալության առավել բարձր մակարդակի ապահովմանը և կիրառման մեջ դրանք ավելի արդյունավետ կլինեն կոռուպցիայի դեմ պայքարում։

Նախագծերի փաթեթը 2019 թվականի հոկտեմբերի 11-ին քննարկվել է նաև Ժողովրդավարություն իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով)» 120-րդ լիագումար նիստի ընթացքում (https://www.moj.am/article/2535 ), որի շրջանակներում դրական են գնահատվել Նախագծերի փաթեթով առաջարկվող կարգավորումները, նշվել է, որ փոփոխությունները միտված են դատավորների անկողմնակալության առավել բարձր մակարդակի ապահովմանը և կիրառման մեջ դրանք ավելի արդյունավետ կլինեն կոռուպցիայի դեմ պայքարում։

Նախագծերի փաթեթի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել նաև ոլորտային հասարակական կազմակերպությունները (https://transparency.am/hy/news/view/3012), որոնք հաշվի են առնվել, և Նախագծերի փաթեթը լրամշակվել է:

Հանրությանը իրազեկելու նպատակով Նախագծի փաթեթի վերաբերյալ տեղեկատվական նյութեր են հրապարակվել ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում (https://www.moj.am/article/2514, https://www.moj.am/article/2535, https://www.facebook.com/mojarmenia/posts/2442718095842104), զանգվածային լրատվության այլ միջոցներով (https://www.youtube.com/watch?v=qTkj9glVyi8):

  1. 5.   Ֆինանսավորման աղբյուրը

ՀՀ պետական բյուջե, միջազգային դոնոր կազմակերպություն

  1. 6.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառման իրականացումը ձգձգվել է Հանձնաժողովին հատկացվելիք տարածքի տեխնիկական խնդիրների և տարածքը ամբողջությամբ Հանձնաժողովի շահագործմանը չհանձնելու, քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ սահմանված Հանձնաժողովի հաստիքների համալրման առանձնահատկությունների սահմանված չլինելու հանգամանքների և ըստ այդմ՝ հաստիքների համալրման խնդիրների պատճառներով:

Գնահատման արդյունքները

Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով սույն միջոցառման համար 2020 թվականին ակնկալվում է Հանձնաժողովի գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով մշակել առաջարկությունների փաթեթ` ուղղված Հանձնաժողովի գործառույթների շրջանակների ընդլայնմանը: Միաժամանակ, վերստուգիչ ցուցանիշի համաձայն՝ 2020թ.-ին Հանձնաժողովն ունի բավարար շենքային, նյութական պայմաններ, աշխատակազմի առնվազն  70%-ը համալրված է:

Սույն դեպքում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից  և արդյունքային  ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ 2020 թվականին ակնկալվող արդյունք նախատեսող՝ Հանձնաժողովի գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկությունների փաթեթի մշակումից բացի մեկ քայլ առաջընթաց է արձանագրվել՝ հաշվի առնելով, որ մշակված  օրենսդրական նախագիծն ընդունվել և գործում է: Բացի այդ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ապահովվել է շենքային և նյութական պայմաններով, հաստիքների համալրումն ընթացքի մեջ է: Ավելին, մշակվել են իրավական ակտերի նախագծեր՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցների քանակն ավելացնելու, հաստիքների համալրման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակներով:

Այսինքն, 2020 թվականի համար ակնկալվող  արդյունքի մասով  աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են: Վերստուգիչ ցուցանիշի մասով հարկ է նշել, որ ապահովվել են Հանձնաժողովի կողմից բյուջեի նախագիծ և կատարման հաշվետվությունը ներկայացնելու կարգավորումները, իսկ հաստիքների համալրումը և շենքային պայմանների ամբողջական ապահովումը ընթացքի մեջ է:

Ամփոփելով  վերոշարադրյալը, հարկ է արձանագրել, որ սույն միջոցառման շրջանակներում 2020 թվականի համար նախատեսված աշխատանքները մեծամասամբ իրականացվել են:


ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 2

Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քննության գործառույթներով օժտված և անկախության բավարար երաշխիքներ ունեցող հակակոռուպցիոն իրավապահ մարմնի` Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորում և բնականոն գործունեության ապահովում


2020 թվականի ակնկալվող արդյունք

Առաջարկությունների հիման վրա մշակվել և ՀՀ ազգային ժողով է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման վերաբերյալ օրենսդրական նախագծերի փաթեթը:

 

Վերստուգիչ ցուցանիշ (2020 թվական)

Հակակոռուպցիոն մարմնի ձևավորման վերաբերյալ օրենսդրական նախագծերի փաթեթը ներկայացվել է Ազգային ժողով (2020թ.) 


Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ)

ՀՀ հատուկ քննչական ծառայություն (համաձայնությամբ)

ՀՀ ոստիկանություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

þ   Կատարված է

¨ Կատարված է մեծամասամբ

¨ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները 

  1. 1.   Կատարված աշխատանքները 

Միջազգային փորձի վերլուծության արդյունքում ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Նախագիծ) և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը (այսուհետ միասին նաև՝ Նախագծերի փաթեթ): Նախագիծը կարգավորում է Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորությունները, համակարգը և կառուցվածքը, կազմավորման, գործունեության, պաշտոն զբաղեցնելու  կարգը և պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները և պաշտոնավարման հետ կապված մյուս հարաբերությունները: Մասնավորապես, Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթի կազմակերպումը և իրականացումը: Միաժամանակ, քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման նպատակով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացնելու է օպերատիվ-հետախուզական գործունեություն: Թեև հետաքննությունը,  օպերատիվ-հետախուզական գործունեությունը և նախաքննությունն իրականացվելու են մեկ մարմնի՝ Կոմիտեի կողմից, այնուամենայնիվ,  չարաշահումներից խուսափելու, արագ և արդյունավետ քննություն ապահովելու համար դրանք իրականացվելու են տարբեր ստորաբաժանումների միջոցով։ Ընդ որում, Կոմիտեի ինքնավարության ապահովման նպատակով` նշված գործառույթներն իրականացնող ստորաբաժանումների կառուցվածքը սահմանվելու է Կոմիտեի նախագահի կողմից:   Կոմիտեի մասնագիտական կազմը համալրվելու է համապատասխան մասնագիտական պատրաստում անցած կադրերի ներգրավման եղանակով, այդուհանդերձ, կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքների և գործիքակազմի  փոխանցումը չի կրելու մեխանիկական բնույթ: Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները, այդ թվում՝ ղեկավար կազմի, կատարվելու են բաց մրցույթի արդյունքում: Հատկանշական է, որ մրցույթի պարտադիր փուլ է կազմելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից թեկնածուների բարեվարքության ուսումնասիրության փուլը: Հարկ է ընդգծել, որ Նախագծով Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար, ի տարբերություն այլ քննչական մարմինների ծառայողների, սահմանված են առավել խիստ պահանջներ և սահմանափակումներ, սակայն նախատեսված են լրացուցիչ երաշխիքներ: Նախագծով սահմանված են Կոմիտեի գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանն ուղղված կարգավորումներ: 

Նախագծերի փաթեթը շրջանառվել է, դրվել է հանրային քննարկման, այնուհետև ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1320-Ա որոշմամբ հավանության է արժանացել և ներկայացվել ՀՀ Ազգային ժողով:

2.  Կատարված աշխատանքների ակնկալվող (փաստացի արդյունքը)

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիոն իրավախախտումների բացահայտումը, կոռուպցիոն հանցագործությունների քննությունը դարձնել ավելի արդյունավետ՝ այն մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի միջոցով իրականացնելու եղանակով:

3.  Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Նախագծերի փաթեթը ներկայացվել է բոլոր պետական մարմիններին՝ դիրքորոշման ստացման նպատակով: Քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am կայքում նախագծերի հանրային քննարկումը կազմակերպելու, ինչպես նաև ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումների միջոցով:

Նախագծերի փաթեթը քննարկվել է նաև միջազգային շահագրգիռ կազմակերպությունների հետ:

Ներկայացված առաջարկությունների հիման վրա Նախագծերի փաթեթը լրամշակվել է:

4.  Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Նախագծերի փաթեթը ներկայացվել է հանրային քննարկման իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am կայքում (https://www.e-draft.am/projects/2256), որի արդյունքում ներկայացվել են 24 առաջարկություններ, և Նախագծերի փաթեթը ըստ այդմ լրամշակվել է:

Նախագծերի փաթեթը քննարկվել է նաև 2019 թվականի սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած «Հակակոռուպցիոն համաժողով 2019» -ի (https://www.moj.am/article/2517), 2020 թվականի փետրվարի 1-ի «Հայաստանում ստեղծվում է Հակակոռուպցիոն կոմիտե. կառույցի ձևավորման խնդիրները» թեմայով հանրային քննարկման (https://www.moj.am/press/view/article/2645), 2020 թվականի փետրվարի 12-ի «Հակակոռուպցիոն  կոմիտեի մասին» օրենքի նախագծի հանրային քննարկում» հանդիպման (http://ngoc.am/hy/2020/02/12/news/ashkhatazhoghov-3/) ընթացքում, որոնց մասնակցել են շահագրգիռ պետական մարմինները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

Հանրությանը իրազեկելու համար Նախագծի փաթեթի վերաբերյալ բազմաթիվ մամլո հաղորդագրություններ են տարածվել տարբեր լրատվամիջոցներով: 

5.  Ֆինանսավորման աղբյուրը

ՀՀ պետական բյուջե, միջազգային դոնոր կազմակերպություն 

6.  Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

           Խոչընդոտներ չեն եղել:

Գնահատման արդյունքները 

Հակակոռուպցիոն ռազմավարության 2-րդ հավելվածի 2-րդ միջոցառման համար 2020 թվականին ակնկալվում է առաջարկությունների հիման վրա մշակել և Ազգային ժողով ներկայացնել Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման վերաբերյալ օրենսդրական նախագծերի փաթեթը:

Սույն դեպքում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից  և արդյունքային  ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ ՀՀ արդարդատության նախարարության կողմից մշակվել, շրջանառվել, Կառավարության կողմից հաստատվել, ապա Ազգային ժողով է ներկայացվել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնցով կարգավորվում են Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանը և գործունեությանն առնչվող իրավահարաբերությունները: Ուստի, 2-րդ միջոցառման պարագայում կատարված աշխատանքներն ամբողջությամբ համապատասխանում են Հակակոռուպցիոն ռազմավարության հավելված 2-ով 2-րդ միջոցառման համար 2020 թվականին ակնկալվող և վերստուգիչ ցուցանիշով նախատեսված գործողություններին, որի պայմաններում հարկ է եզրահանգել, որ 2020 թվականի համար նախատեսված աշխատանքները կատարված են:


ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 3

Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծում

 

2020 թվականի ակնկալվող արդյունք

Մշակվել և ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ձևավորմանն ուղղված օրենսդրական նախագծերի փաթեթ՝ որպես ժամանակավոր լուծում սահմանելով հակակոռուպցիոն գործերով մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրումը:

Ներդրվել է  հակակոռուպցիոն գործերով մասնագիտացված դատավորների ինստիտուտը: 

 

Վերստուգիչ ցուցանիշ (2020 թվական)

Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների փորձի ուսումնասիրության վերլուծությունը համապատասխան առաջարկություններով ներկայացվել և քննարկվել են Հակակոռուպցիոն խորհրդում (2020թ.-ի 1-ին եռամսյակ)

Օրենսդրական փաթեթը նախագծվել է, քննարկվել է շահառուների հետ, ենթարկվել է միջազգային փորձաքննության (2020թ.-ի 2-րդ եռամսյակ)

Օրենսդրական փաթեթն ուղարկվել է ԱԺ (2020թ.-ի 3-րդ եռամսյակ)


Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ ազգային ժողով (համաձայնությամբ)

Բարձրագույն դատական խորհուրդ

(համաձայնությամբ)

Արդարադատության ակադեմիա

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

þ Կատարված է

¨ Կատարված է մեծամասամբ

¨ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 


 

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները 

  1. 1.   Կատարված աշխատանքները 

Միջազգային փորձի վերլուծության արդյունքում ՀՀ արդարադատության նախարարությունը մշակել է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը (այսուհետ միասին նաև՝ Նախագծերի փաթեթ), որոնցով նախատեսվում է մասնագիտացված Հակակոռուպցիոն դատարաննների ստեղծումը: Մասնավորապես, նախատեսվում է Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործեր, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործեր: Նախագծով առաջարկվում է նաև ստեղծել մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝  առնվազն 10 դատավորի թվակազմով։

Նշված նախագծերով սահմանվում է  նաև հակակոռուպցիոն մասնագիտացմամբ դատավորների նշանակման կարգը, սահմանվում են առավել խիստ պահանջներ և սահմանափակումներ, միևնույն ժամանակ նախատեսվում է այլ դատավորների համեմատությամբ առավել բարձր վարձատրությունը՝ որպես առավել ռիսկային գործեր քննելիս անկախության և անաչառության ապահովման երաշխիք: Նախագծերի փաթեթով սահմանվում են հակակոռուպցոին մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների ընտրման առանձնահատկությունները, նախատեսվում է հակակոռուպցիոն դատավորների թեկածուների բարեվաքրության ստուգման պահանջ: Հատկանշական է նաև, որ բարեվարքության ստուգում է նախատեսված նաև առաջխաղացման ցուցակում ներառված վերաքննիչ և վճռաբեկ  դատարաննների դատավորների թեկնածուների համար:

Հաշվի առնելով հակակոռուպցիոն դատարանների դերը և ստեղծման գործընթացում առավելագույն թափանցիկություն ապահովելու անհրաժեշտությունը՝ նախագծով սահմանվել է փորձագետների ներգրավման մեխանիզմ: Մասնավորապես, հարցազրույցից առաջ փորձագետները պետք է հնարավորություն ունենան ինքնուրույն հարցեր տալու հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի դատավորների թեկնածուների՝ գրավոր փուլը հաղթահարած հավակնորդներին: Ընդ որում, փորձագետները, ի թիվս այլ հարցերի, անդրադառնալու են նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած խորհրդատվական եզրակացությամբ նշված տվյալներին: Բարձրագույն դատական խորհրդի  անդամների կողմից դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու համար քվեարկություն իրականացնելիս փորձագետների կարծիքները հաշվի են առնվելու:

Բազմաթիվ հանդիպումների ընթացքում քննարկվել են հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծման վերաբերյալ առաջարկությունները: Մասնագիտացված դատարանների ստեղծմանն ուղղված օրենսդրական նախագծերի փաթեթը մշակվել է, ներկայացվել է կարծիքի միջազգային կազմակերպություններին: 

Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի 2020 թվականի հուլիսի 3-ին կայացած նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ներկայացվել են նաև հակակոռուպցիոն դատարանների ստեղծմանն առնչվող հարցեր:

Նախագծերի փաթեթը ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 20-ի N 1816-Ա որոշմամբ հավանության է արժանացել և ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով:

Միաժամանակ ազգային ժողովի քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքի նախագծերը: Նախագծերով նախատեսվել է.

ü մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննությունը քրեական մասնագիտացման առանձին դատավորների կողմից.

ü մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննության իրականացումը վերապահել ինչպես գործող դատավորների, այնպես էլ նոր համալրված կադրերին. 

ü դատավորների թափուր հաստիքների առաջին համալրման առանձնահատուկ ընթացակարգ, մասնավորապես՝ թափուր հաստիքների համալրում նոր կադրերով և գործող դատավորներով, որոնց համար սահմանվել է հոգեբանական թեստավորման ու հարցազրույցի փուլն անցնելու և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բարեվարքության հարցաթերթիկ ներկայացնելու իմպերատիվ պահանջ.

ü գործող դատավորների վարույթում քննվող քրեական այլ գործերի բաշխման կանոնները մինչդատական քրեական վարույթի գործեր և կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործեր քննող դատավոր նշանակվելու դեպքերում:

2.  Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ, որով կապահովվի կոռուպցիոն գործերի մասնագիտացված քննությունը՝ ըստ այդմ բարձրացնելով կոռուպցիոն գործերի դատաքննության արդյունավետությունը:

3.  Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Նախագծերի փաթեթը ներկայացվել է շահագրգիռ պետական մարմիններին՝ դիրքորոշման ստացման նպատակով: Նախագծերի փաթեթը քննարկվել է նաև Բարձրագույն դատական խորհրդի, բոլոր դատարանների կողմից: Քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am կայքում՝ նախագծերի հանրային քննարկումը կազմակերպելու, ինչպես նաև ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումների միջոցով:

Նախագծերի փաթեթը քննարկվել է նաև միջազգային շահագրգիռ կազմակերպությունների հետ:

Ներկայացված առաջարկությունների հիման վրա Նախագծերի փաթեթը լրամշակվել է:

4.  Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Նախագծերի փաթեթը ներկայացվել է հանրային քննարկման իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am կայքում (https://www.e-draft.am/projects/2644), որի արդյունքում ներկայացվել են 26 առաջարկություններ, և Նախագծերի փաթեթը ըստ այդմ լրամշակվել է:

Նախագծերի փաթեթը քննարկվել է նաև  2020 թվականի օգոտոսի 26-ի «Մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մասին օրենսդրական փաթեթի շուրջ» հանրային քննարկման (https://www.youtube.com/watch?v=UWFzoFfJ0_Q), մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծմանը նվիրված 2020 թվականի օգոստոսի 14-ի հանրային քննարկման (https://www.moj.am/article/2787, https://armla.am/47563.html), 2020 թվականի փետրվարի 12-ի հանրային քննարկման շրջանակներում:

Բազմաթիվ հանդիպումների ընթացքում քննարկվել են մասնագիտացված դատարանների ստեղծման վերաբերյալ առաջարկություններ: Մասնագիտացված դատարանների ստեղծմանն ուղղված օրենսդրական նախագծերի փաթեթը մշակվել է, ներկայացվել է կարծիքի միջազգային կազմակերպություններին:  Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի 2020 թվականի հուլիսի 3-ին կայացած նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ներկայացվել են նաև հակակոռուպցիոն դատարանների ստեղծմանն առնչվող հարցեր:

Հանրությանն իրազեկելու համար տեղեկատվական նյութեր են հրապարակվել ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում (https://www.moj.am/article/2770, https://www.moj.am/article/2852, https://www.moj.am/article/2853 , https://www.moj.am/media/view/article/363, https://www.moj.am/media/view/article/361), բազմաթիվ մամլո հաղորդագրություններ են տարածվել տարբեր լրատվամիջոցներով (https://www.youtube.com/watch?v=_0DBkMYmqME, https://factor.am/274485.html, https://hetq.am/hy/article/120072, https://www.azatutyun.am/a/30783040.html): 

5.  Ֆինանսավորման աղբյուրը

ՀՀ պետական բյուջե, միջազգային դոնոր կազմակերպություն

6.  Միջոցառման իրականացմանը խոչընդոտող/միջոցառման կատարումն անհնարին դարձնող/միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառման իրականացումը ձգձգող կամ խոչընդոտող հանգամանքեր չեն եղել:

Գնահատման արդյունքները

Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով սահմանված ակնկալվող արդյունքի համաձայն՝ 2020 թվականին մշակվել և ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ձևավորմանն ուղղված օրենսդրական նախագծերի փաթեթ՝ որպես ժամանակավոր լուծում սահմանելով հակակոռուպցիոն գործերով մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրումը, իսկ վերստուգիչ ցուցանիշի համաձայն՝ 2020 թվականին Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների փորձի ուսումնասիրության վերլուծությունը համապատասխան առաջարկություններով ներկայացվել ու քննարկվել են Հակակոռուպցիոն խորհրդում, օրենսդրական փաթեթը նախագծվել է, քննարկվել շահառուների, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ուղարկվել ՀՀ Ազգային ժողով: 

Սույն դեպքում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի ուսումնասիրությունից  և արդյունքային  ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ կատարված աշխատանքները համապատասխանում են Հակակոռուպցիոն ռազմավարության հավելված 2-ով 3-րդ միջոցառման համար 2020 թվականին ակնկալվող և վերստուգիչ ցուցանիշով նախատեսված գործողություններին, և 2020 թվականի համար նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են:


ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 4

ՀՀ Գլխավոր դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող վարչության ստեղծում

 

2020 թվականի ակնկալվող արդյունք

Առաջարկությունների փաթեթի հիման վրա մշակվել է և ընդունվել է օրենսդրական փաթեթ: 

 

Վերստուգիչ ցուցանիշ

Գլխավոր դատախազությունում ստեղծվել է կոռուպցիոն գործերով մասնագիտացված ստորաբաժանում


Պատասխանատու մարմին

ՀՀ Գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

ՀՀ արդարադատության նախարարություն

Արդարադատության ակադեմիա

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

¨ Կատարված է

þ Կատարված է մեծամասամբ

¨ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 


Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները 

  1. 1.    Կատարված աշխատանքները 

Մշակվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել համապատասխան առաջարկությունների փաթեթը: Արդարադատության նախարարությունը ՀՀ Գլխավոր դատախազության հետ համատեղ քննարկել է Գլխավոր դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող վարչության ստեղծմանն ուղղված առաջարկությունները, մշակված առաջարկությունների փաթեթը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ:

Արդյունքում, ՀՀ գլխավոր դատախազի 2019 թվականի սեպտեմբերի 24-ի «ՀՀ դատախազության կանոնադրությունը հաստատելու և ՀՀ գլխավոր դատախազի 2007 թվականի հունիսի 29-ի N 43 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 39 հրամանով ստեղծվել և գործում է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունը:

Միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա ներկայումս մշակման փուլում է «Դատախազության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթի մշակման աշխատանքները, որոնցով նախատեսվում են սահմանել Գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործություններով հսողություն իրականցնող վարչության դատախազների թեկնածության հավակնորդների ընտրության, մրցույթի անցկացման, նշանակման և առաջխաղացման իրավահարբերությունները և գործունեության երաշխիքները: Նշված նախագծերի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ գլխավոր դատախազության կառուպցիոն հանցագործությունների գործերով հսկողություն իրականացնող ստորաբաժանումը կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի կարևորագույն բաղադրատարրերից է,  այն արդեն իսկ ստեղծված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի հետ ամբողջացնելու է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը, ուստի ՀՀ գլխավոր դատախազության կառուպցիոն հանցագործությունների գործերով հսկողություն իրականացնող ստորաբաժանում կազմավորման կարգը և գործունեության երաշխիքները պետք է համահունչ լինեն Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի համապատասխան կարգավորումներին, բխեն հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող բարեփոխումների տրամաբանությունից: 

  1. 2.    Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

ՀՀ գլխավոր դատախազության կազմում գործում է կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչություն:

  1. 3.   Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Նախագծերի փաթեթը ներկայացվել է շահագրգիռ պետական մարմիններին՝ դիրքորոշման ստացման նպատակով:

Ներկայացված առաջարկությունների հիման վրա Նախագծերի փաթեթը լրամշակվել է:

  1. 4.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Հանրային քննարկում չի նախատեսում:

  1. 5.   Ֆինանսավորման աղբյուրը

ՀՀ պետական բյուջե 

  1. 6.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Խոչընդոտներ չեն եղել:

Գնահատման արդյունքները 

Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով 2020 թվականին ակնկալվում է առաջարկությունների փաթեթի հիման վրա օրենսդրական փաթեթի մշակումը և ընդունումը, իսկ վերստուգիչ ցուցանիշի համաձայն՝ Գլխավոր դատախազությունում կոռուպցիոն գործերով մասնագիտացված ստորաբաժանման ստեղծումը:

Սույն միջոցառման պարագայում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ իրականացված աշխատանքները մեծամասամբ համապատասխանում են 2020 թվականի համար ակնկալվող արդյունքին և վերստուգիչ ցուցանիշին, սակայն անհրաժեշտ է օրենսդրական փաթեթի ընդունում, որով ՀՀ գլխավոր դատախազության կառուպցիոն հանցագործությունների գործերով հսկողություն իրականացնող ստորաբաժանման կազմավորման կարգը և գործունեության երաշխիքները  համահունչ կլինեն Հակակոռուցպիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանների համապատասխան կարգավորումներին և կբխեն հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող բարեփոխումների տրամաբանությունից:

Ուստի, սույն միջոցառման շրջանակներում  2020 թվականի համար նախատեսված աշխատանքները մեծամասամբ կատարված են:


ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 5

Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման համար պատասխանատու մարմինների, հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացում 

 

2020 թվականի ակնկալվող արդյունք

ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականությունը մշակող համապատասխան ստորաբաժանման կարողությունները գնահատվել են:

Ոլորտային հասարակական կազմակերպությունների կարողությունները գնահատվել են:

Կարողությունների գնահատման արդյունքում Հակակոռուպցիոն քաղաքականության առավել արդյունավետ մշակման և իրականացմանն ուղղված առաջարկությունները ներկայացվել են:

 

Վերստուգիչ ցուցանիշ

Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման համար պատասխանատու մարմինների կարողությունները գնահատված են, հակակոռուպցիոն քաղաքականության մշակումը և իրականացումը կատարվում է առավել արդյունավետ և համակարգային:


Պատասխանատու մարմին

ՀՀ Վարչապետի աշխատակազմ 

ՀՀ արդարադատության նախարարություն

Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

¨ Կատարված է

þ Կատարված է մեծամասամբ

¨ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 

 

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները 


  1. 1.    Կատարված աշխատանքները 

Կարողությունների զարգացման ուղղությունները պարզելու նպատակով ուսումնասիրվել են միջազգային կազմակերպությունների զեկույցները: Մասնավորապես, դիտարկվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 4-րդ փուլի գնահատման զեկույցը (այսուհետ՝ Զեկույց), որի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ մոնիթորինգի իրականացման ինստիտուցիոնալ կառուցակարգերը արդյունավետ չեն: Արդյունքում, Հայաստանի Հանրապետությանն առաջարկվել է նախատեսել համարժեք ռեսուրսներ և հակակոռուպցիոն գործունեության մեջ մասնագիտացած, մշտապես գործող համապատասխան անձնակազմ, որն ակտիվորեն կաջակցի քաղաքականության համակարգմանը, իրականացմանն ու մոնիթորինգին[1]։ Հաշվի առնելով վերոնշյալ առաջարկությունը, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի բարելավման կարևորությունը, ինչպես նաև մոնիթորինգի և գնահատման արդյունավետ համակարգի ներդրման անհրաժեշտությունը, միաժամանակ գնահատելով գործող մարմինների առկա կարողությունները՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի և մոնիթորինգի վարչությունը լուծարվել է, վերջինիս լիազորությունները, այդ թվում՝ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի քարտուղարության աշխատանքների իրացման հետ կապված իրավասությունները կենտրոնացվել են մեկ ստորաբաժանման ներքո և վերապահվել են ՀՀ արդարադատության  նախարարության հակակոռուպցիոն ստորաբաժանմանը, որը վերակազմակերպվել և ներկայումս գործում է որպես Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչություն (այսուհետ՝ Վարչություն):

 Վարչությունը մշակում և իրականացնում է հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականություն, իրականացնում է հակակոռուպցիոն ոլորտի գործընթացների, հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների կատարման նկատմամբ մշտադիտարկում, իրականացնում է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի քարտուղարության աշխատանքներ: Վարչության ստորաբաժանումների գործառույթները հստակ տարանջատված են: Վարչությունն ունի երկու բաժին՝ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի:

Գնահատվել են նաև ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականությունը մշակող համապատասխան ստորաբաժանման կարողությունները, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել պարբերաբար վերապատրաստել վարչության աշխատակիցներին: Միևնույն ժամանակ, կարևորվել է մոնիթորինգի գործուն մեթոդաբանության մշակման անհրաժեշտությունը:

Այդ կապակցությամբ ուսումնասիրվել է Միավորված ազգերի կազմակերպության և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության ուսուցանող զեկույցները և ուղեցույցները, Համաշխարհային բանկի, Թրանսփարենսի ինթերնեշնլի և ԳՐԵԿՈ-ի զեկույցները, հակակոռուպցիոն ոլորտում հետազոտություններ իրականացնող հասարակական կազմակերպությունների հետազոտական աշխատանքները (օրինակ՝ U4 Anti-corruption Resource center, Anti-corruption Regional Initiative), ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում էական արդյունքներ գրանցած պետությունների փորձն ու ռազմավարությունները (Մալազիա, Հարավային Կորեա, Մոլդովա, ինչպես նաև Վրաստան՝ որպես հասարակական բարքերով հայերին առավել մոտ երկիր, որը կարճ ժամանակում ոլորտում հասել է որոշակի արդյունքների): Միջազգային փորձի հաշվառմամբ, Վարչության կողմից մշակվել է հակակոռուպցիոն ռազմավարության մոնիթորինգի և գնահատման մեթոդաբանություն:

Հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացման ուղղությունները բացահայտելու նպատակով 2020 թվականի հունիսի 16-ի գրությամբ ՀՀ արդարդատության նախարարությունը դիմել է ոլորտային հասարակական կազմակերպություններին՝ առաջարկելով վերջիններիս իրականացնել իրենց կարողությունների ինքնագնահատում և դրա հիման վրա կարողությունների զարգացմանն ուղղված առաջարկությունները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն: Ի պատասխան նշված գրության՝ առաջարկություններ են ստացվել «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունից, որով առաջարկվում է  մշակել և գործարկել պետական մարմինների գործունեության հրապարակայնության և թափանցիկության մակարդակի գնահատման էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն կտա սահմանել և հստակեցնել պետական մարմինների թափանցիկության չափորոշիչները, ինչպես նաև մշտադիտարկել և գնահատել պետական մարմինների հրապարակայնության և թափանցիկության մակարդակը։

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ ՀՀ արդարդատության նախարարության կողմից մշակվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել առաջարկությունների փաթեթ:

  1. 2.    Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

ü Առաջարկությունների փաթեթով նախատեսվում է հետևյալը.

  • Հաշվի առնելով հակակոռուպցիոն քաղաքականության մոնիթորինգի և գնահատման իրականացումը նոր մեթոդաբանության պահանջներին համապատախան՝ առաջարկվում է իրականացնել ներառական քննարկումներ, որի շրջանակներում կքննարկվի մեթոդաբանությունը: Այնուհետև առաջարկվում է նաև  իրականացնել առցանց աշխատաժողով, որի շրջանակներում Հակակոռուպցիոն ռազմավարությամբ (ՀՀ կառավարության 03.10.2019թ. N 1332-Ն որոշում) սահմանված միջոցառումների իրականացման համար պատասխանատու մարմիններին կուսուցանվեն հաշվետվություններ կազմելու գործնական հմտություններ:
  • Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային կազմակերպությունները նույնպես մասնակցում են հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի իրականացման աշխատանքներին, իրականացնում են ոլորտային միջազգային կոնվենցիաների մշտադիտարկում և այլընտրանքային զեկույցների պատրաստում՝ կարևորվում է մասնագիտացման և վերապատրաստման անհրաժեշտությունը: Ընդ որում, ոլորտային միջազգային կազմակերպությունները ևս կարևորում են հասարակական կազմակերպությունների վերապատրաստման և մասնագիտական կարողությունների զարգացման անհրաժեշտությունը[2]: Վերոնշյալի համատեքստում առաջարկվում է դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով շարունակական վերապատրաստումների իրականացում ինչպես Հակակոռոպցիոն քաղաքականության մշակում իրականացնող մարմինների, այնպես էլ ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Բացի այդ, կարևորվում է քաղաքացիական հասարակության ներգրավվածության բարձրացումը:
  • Հաշվի առնելով կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի օրենսդրական վերջին  փոփոխությունները՝ առաջարկվում է իրականացնել հակակոռուպցիոն քաղաքականության մշակման համար պատասխանատու մարմինների և ոլորտային  հասարակակական կազմակերպությունների վերապատրաստման դասընթացներ, որոնք միտված կլինեն օրենսդրական կարգավորումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և մասնագիտական կարողությունների կատարելագործմանը:
  • Առաջարկվում է ձևավորել ոչ ֆորմալ հարթակ՝ կարողությունների զարգացման համատեքստում հասարակական կազմակերպությունների ընդհանուր կարիքները պարզելու և դրա արդյունքում համատեղ գործողությունների շրջանակ սահմանելու նպատակով:

ü  Հակակոռուպցիոն ռազմավարության մոնիթորինգի և գնահատման մեթոդաբանության կիրառումը կնպաստի՝

  • Վարչության կողմից հակակոռուպցիոն ռազմավարության մոնիթորինգի և գնահատման արդյունավետության բարձրացմանը և աշխատանքների կանոնակարգմանը.
  • Հակակոռուպցիոն ռազմավարության մոնիթորինգի և գնահատման գործընթացի կատարելագործմանը՝ հնարավորություն տալով ոչ միայն պարզել միջոցառումների իրականացման արդյունքում գրանցված առաջընթացը, այլև կատարված աշխատանքների համապատասխանությունն ակնկալվող արդյունքներին.
  • հնարավորություն կտա իրականացնել գնահատում՝  մեթոդաբանությամբ սահմանված հստակ ցուցանիշների հաշվառմամբ:

Հարկ է նաև հավելել, որ Հակակոռուպցիոն մշտադիտարկման մեթոդաբանությունը և 2020 թվականին ՀՀ արդարդատության նախարարության հակակոռուցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության աշխատակիցների մասնակցությունը վերապատրաստումներին նպաստել են  հակակոռուպցիոն քաղաքականության մշական և իրականացման արդյունավետությանը:

  1. 3.   Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը 

Առաջարկությունների փաթեթը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ:

  1. 4.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Այս փուլում հանրային քննարկումներ նախատեսված չեն:

  1. 5.   Ֆինանսավորման աղբյուրը

ՀՀ պետական բյուջե, միջազգային դոնոր կազմակերպություն 

  1. 6.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Խոչընդոտներ չեն եղել:

Գնահատման արդյունքները 

Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով 2020 թվականին ակնկալվում է ոլորտային հասարակական կազմակերպությունների կարողությունների գնահատում: Համաձայն վերստուգիչ ցուցանիշի՝ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման համար պատասխանատու մարմինների կարողությունները գնահատված են, հակակոռուպցիոն քաղաքականության մշակումը և իրականացումը կատարվում է առավել արդյունավետ և համակարգային:

Սույն միջոցառման պարագայում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ իրականացված աշխատանքները մեծամասամբ համապատասխանում են արդյունքային ցուցանիշներին, սակայն ամբողջական ծավալով կատարված չեն, քանի որ հասարակական կազմակերպությունների կարողությունների գնահատումն ավարտված չէ:

Այսինքն, սույն միջոցառման շրջանակներում 2020 թվականի աշխատանքները մասնակի են կատարվել:



ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 6

Դոնորների համակարգման մեխանիզմի բնականոն աշխատանքի ապահովում

 

2020 թվականի ակնկալվող արդյունք

Յուրաքանչյուր տարի Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդն անց է կացնում 1 նիստ՝ նվիրված հակակոռուպցիոն ոլորտում դոնորների աշխատանքների համակարգմանը:

 

Վերստուգիչ ցուցանիշ (2020 թվական)

Իրականացվել է տարեկան առնվազն 1 դոնորների համակարգման  նիստ, առկա են նիստերի արձանագրությունները, մամլո հաղորդագրությունները տարածված են.


Պատասխանատու մարմին

ՀՀ Վարչապետի աշխատակազմ

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

¨ Կատարված է

¨ Կատարված է մեծամասամբ

þԿատարված է մասնակի

¨ Կատարված է մասնակի, սակայն կատարումը կասեցված է

¨ Կատարված չէ 


Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները 


  1. 1.    Կատարված աշխատանքները 

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և ռազմական դրության պատճառով միջազգային դոնոր կազմակերպություւների հետ համագործակցությունն իրականացվում է հեռահար եղանակով: Միջազգային դոնոր կազմակերպությունների հետ իրականացվում են ինչպես առանձին հանդիպումներ, այնպես էլ համատեղ քննարկումներ՝ ֆինանսավորման և աշխատանքների կատարման կրկնությունից խոսափելու նպատակով:

  1. 2.    Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

Դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքների համակարգում:

  1. 3.   Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Քննարկումներին ներգրավվում են շահագրգիռ մարմինները և դնոնոր միջազգային կազմակերպությունները:

  1. 4.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Համակարգրման նիստի անցկացումից հետո  կտարածվեն մամլո հաղորդագրություններ:

  1. 5.   Ֆինանսավորման աղբյուրը

Ֆինանսավորում չի պահանջվում: 

  1. 6.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառման ամբողջական ծավալով իրականացումը ձգձգվել է  Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և ռազմական դրության պատճառներով: 

Գնահատման արդյունքները 

Համաձայն 2020 թվականի համար ակնկալվող արդյունքի՝ յուրաքանչյուր տարի Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդն անց է կացնում 1 նիստ՝ նվիրված հակակոռուպցիոն ոլորտում դոնորների աշխատանքների համակարգմանը: Վերստուգիչ ցուցանիշի համաձայն՝ իրականացվել է տարեկան առնվազն 1 դոնորների համակարգման  նիստ, առկա են նիստերի արձանագրությունները, մամլո հաղորդագրությունները տարածված են:

Սույն միջոցառման պարագայում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ իրականացված գործողությունները մասնակի համապատասխանում են ակնկալվող արդյունքին, քանի որ դոնորների համակարգման նիստը չի կայացել, հետևաբար նիստի արձանագրություն  և մամուլի հաղորդագրություն առկա չեն: Դոնորների համակարգման նիստը չի կայացել  Հայաստանի Հանրապետություն արտակարգ և ռազմական դրության պատճառով:

Այսինքն, սույն միջոցառման շրջանակներում  2020 թվականին նախատեսված աշխատանքները մասնակի են իրականացվել:


ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 7

15 000 և ավելի բնակչություն ունեցող տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի վերհանում, ծրագրերի մշակում և իրականացում


2020 թվականի ակնկալվող արդյունք

Մշակվել է տեղական ինքնակառավարման մարմիններում ռիսկերի գնահատում իրականացնելու մեթոդաբանություն: Մեթոդաբանության հիման վրա 15 000 և ավելի բնակչություն ունեցող տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացվել են ռիսկերի համապարփակ գնահատումներ

 

Վերստուգիչ ցուցանիշ

Ինքնակառավարման մարմիններում ռիսկերի գնահատման մեթոդաբանությունը հաստատվել է ԿԿՀ-ի կողմից (2020թ.-ի 2-րդ եռամսյակ)


Պատասխանատու մարմին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ գլխավոր դատախազություն

(համաձայնությամբ)

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

(համաձայնությամբ)

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)


Կատարման կարգավիճակը (2020 թվական)

¨ Կատարված է

¨ Կատարված է մեծամասամբ

þ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 

 

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները


  1. 1.    Կատարված աշխատանքները 

Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության շրջանակներում կազմակերպվել է «Հանրային բարեվարքությունը և էթիկան տեղական կառավարման համակարգում» խորագրով համաժողով, որի նպատակն էր բարելավել Հայաստանում տեղական ժողովրդավարության որակը, բարձրացնել քաղաքացիների վստահությունը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ՝ ապահովելով վերջիններիս հաշվետվողականությունը, արդյունավետությունը և  ներառականությունը: 2019 թվականի նոյեմբերից Կռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սկսել է աշխատել ԱՄՆ ՄԶԳ փորձագետների հետ, ովքեր 2020 թվականի փետրվարին ներկայացրել են կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանության ուղեցույց-նախագիծ (մեթոդաբանությունը նախնական և համալրված տարբերակներով այստեղ

Մեթոդաբանության և դրա գործարկման շուրջ իրականացվել են քննարկումներ, մասնավորապես՝ ՀՀ Արդարադատության նախարարության հետ, իսկ այնուհետև նաև ՄԱԿ Զարգացման ծրագրի փորձագետների հետ։

Հիմնական խնդիրն այն է, որ Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանության «ինքնագնահատման» տարբերակը գնահատվել է սահմանափակ արդյունավետ, իսկ փորձագետների ներկայացրած մեթոդաբանությունը՝ չափազանց խորքային, որի իրականացումը նախանշված ժամկետներում անհնար է։ Ուստի, Հանձնաժողովը քննարկումների և այլ փորձագիտական օժանդակությամբ աշխատում է միջանկյալ՝ հիբրիդային մեթոդաբանության, հաստատման ուղղությամբ, որը հնարավորություն կտան վեր հանել կոռուպցիոն ռիսկերը՝ օգտագործելով ոչ  միայն «ինքնագնահատման» մեթոդաբանության տարբերակը, այլ տվյալների հավաքման այլ մեթոդներ, որոնք հնարավորություն կատան ապահովել տեղեկությունների օբյեկտիվությունը։

Հանձնաժողովը 2020 թվականին երկու քննարկում է իրականացրել ՀՀ Արդարադատության նախարարության, ԱՄՆ ՄԶԳ փորձագետների, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փորձագետների, ինչպես նաև Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի  մասնակցությամբ՝ մեթոդաբանության նախագծի համալրման և շտկման համար։ Քննարկման արդյունքում համաձայնություն է կայացել մշակել կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիբրիդային մեթոդաբանություն։ Այս պահին այդ ուղղությամբ աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ։

  1. 2.    Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

Մշակել կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանությունը 

  1. 3.   Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Միջոցառման իրականացմանը մասնակցել են ՀՀ Արդարադատության նախարարությունը, ԱՄՆ ՄԶԳ փորձագետները, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փորձագետները, ինչպես նաև Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը:

Քննարկման արդյունքում համաձայնություն է կայացել մշակել կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիբրիդային մեթոդաբանություն։ Այս պահին այդ ուղղությամբ աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ։

Միջոցառմանը աջակցել է նաև Եվրոպայի խորհուրդը:

  1. 4.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Հանրային քննարկման անցկացում այս փուլում նախատեսված չէ:

  1. 5.   Ֆինանսավորման աղբյուրը

Փորձագետների աշխատանքների համար ֆինանսավորումն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրի միջոցով։  

  1. 6.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառման կատարման ձգձգման պատճառ են հանդիսացել արդյունավետ Հակակոռուպցիոն ռազմավարության և փորձագետների մշակած մեթոդաբանության անհամապատասխանությունը, ինչպես նաև՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անձնակազմի սակավաթիվ լինելը և առկա հաստիքների համալրման դժվարությունները:

 Գնահատման արդյունքները

 

Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի համաձայն՝ 2020 թվականին ակնկալվում է մշակել տեղական ինքնակառավարման մարմիններում ռիսկերի գնահատում իրականացնելու մեթոդաբանություն: Մեթոդաբանության հիման վրա 15 000 և ավելի բնակչություն ունեցող տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացվել են ռիսկերի համապարփակ գնահատումներ: Վերստուգիչ ցուցանիշի համաձայն՝ ինքնակառավարման մարմիններում ռիսկերի գնահատման մեթոդաբանությունը հաստատվել է ԿԿՀ-ի կողմից:

Սույն միջոցառման պարագայում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ 2020 թվականի համար նախատեսված աշխատանքները մասնակի են իրականացվել, քանի որ ռիսկերի գնահատման մեթոդաբանությունը չի հաստատվել, այլ՝ մշակման փուլում է և ըստ այդմ՝ 15 000 և ավելի բնակչություն ունեցող տեղական ինքնակառավարման մարմիններում ռիսկերի համապարփակ գնահատումներ չեն իրականացվել:


ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 8

Ռիսկերի գնահատումների արդյունքների հիման վրա պետական մարմիններում հակակոռուպցիոն, այդ թվում՝ ներքին բարեվարքության գործողությունների ծրագրերի մշակում և իրականացում


2020 թվականի ակնկալվող արդյունք

Մշակվել է պետական կառավարման համակարգի մարմիններում ռիսկերի գնահատում իրականացնելու մեթոդաբանություն: Մեթոդաբանության հիման վրա  պետական կառավարման համակարգի բոլոր մարմիններում, այդ թվում՝ պետական մասնակցությամբ կազմակերպություններում  իրականացվել են ռիսկերի համապարփակ գնահատումներ:

 

Վերստուգիչ ցուցանիշ (2020 թվական)

Պետական կառավարման մարմիններում ռիսկերի գնահատման մեթոդաբանությունը հաստատվել է ԿԿՀ-ի կողմից

Պատասխանատու մարմին

ՀՀ Վարչապետի աշխատակազմ

Պետական կառավարման համակարգի մարմիններ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ)

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

¨ Կատարված է

¨ Կատարված է մեծամասամբ

þԿատարված է մասնակի

¨ Կատարված չէ 

 

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները 


  1. 1.        Կատարված աշխատանքները 

2019 թվականի նոյեմբերից Կռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սկսել է աշխատել ԱՄՆ ՄԶԳ փորձագետների հետ, ովքեր 2020 թվականի փետրվարին ներկայացրել են կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանության ուղեցույց-նախագիծ (մեթոդաբանությունը նախնական և համալրված տարբերակներով այստեղ

Մեթոդաբանության և դրա գործարկման շուրջ իրականացվել են քննարկումներ, մասնավորապես՝ ՀՀ Արդարադատության նախարարության հետ, իսկ այնուհետև նաև ՄԱԿ զարգացման ծրագրի փորձագետների հետ։

Հիմնական խնդիրն այն է, որ Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանության «ինքնագնահատման» տարբերակը գնահատվել է սահմանափակ արդյունավետ, իսկ փորձագետների ներկայացրած մեթոդաբանությունը՝ չափազանց խորքային, որի իրականացումը նախանշված ժամկետներում անհնար է։ Ուստի, Հանձնաժողովը քննարկումների և այլ փորձագիտական օժանդակությամբ աշխատում է միջանկյալ՝ հիբրիդային մեթոդաբանության, հաստատման ուղղությամբ, որը հնարավորություն կտա վեր հանել կոռուպցիոն ռիսկերը՝ օգտագործելով ոչ  միայն «ինքնագնահատման» մեթոդաբանության տարբերակը, այլ տվյալների հավաքման այլ մեթոդներ, որոնք հնարավորություն կատան ապահովել տեղեկությունների օբյեկտիվությունը։

Հանձնաժողովը 2020 թվականին երկու քննարկում է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության, ԱՄՆ ՄԶԳ փորձագետների, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փորձագետների, ինչպես նաև Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի  մասնակցությամբ՝ մեթոդաբանության նախագծի համալրման և շտկման համար։ Քննարկման արդյունքում համաձայնություն է կայացել մշակել կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիբրիդային մեթոդաբանություն։ Այս պահին այդ ուղղությամբ աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ։

Միևնույն ժամանակ, Պաշտպանության նախարարության ներքին աուդիտի վարչությունում իրականացվել է ռիսկերի հավաքագրում, բացահայտված ռիսկերի հիման վրա կազմվել է կոռուպցիոն ռիսկերի տեղեկագիր և մշակվել է հակակոռուպցիոն, այդ թվում՝ ներքին բարեվարքության գործողությունների ծրագիր և դրա իրականացման ժամանակացույց, որը ներկայումս վերջնական քննարկումների փուլում է: Բացի այդ, Պաշտպանության նախարարության կոռուպցիայի ռիսկերի գնահատմանը և արդյունավետ կառավարման ապահովմանը աջակցելու նպատակով ՆԱՏՕ-ի ինքնագնահատման ծրագրի շրջանակներում իրականացվում է ինքնագնահատման գործընթաց, որը հետաձգվել է աշխարհում կորոնավիրուսային հիվանդության համաճարակի պատճառով:

ՀՀ առողջապահության նախարարության  ներկայացուցիչների կողմից Նիդեռլանդներում  ուսումնասիրվել է միջազգային լավագույն փորձը, այն տեղայնացվել է ՀՀ-ի համար, որի արդյունքում 2021-ին  կհաստատվի ՀՀ առողջապահության նախարարության ներքին բարեվարքության գործողությունների ծրագիրը:

2.  Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

Մշակել կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանությունը 

3. Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Միջոցառման իրականացմանը մասնակցել են ՀՀ Արդարադատության նախարարությունը, ԱՄՆ ՄԶԳ փորձագետները, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փորձագետները, ինչպես նաև Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը:

Քննարկման արդյունքում համաձայնություն է կայացվել մշակել կոռուպցիոն ռիսկերի գնահատման հիբրիդային մեթոդաբանություն։ Այս պահին այդ ուղղությամբ աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ։

Միջոցառմանը աջակցել է նաև Եվրոպայի խորհուրդը:

4. Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Հանրային քննարկման անցակցում այս փուլում նախատեսված չէ:

5. Ֆինանսավորման աղբյուրը

Փորձագետների աշխատանքների համար ֆինանսավորումն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրի միջոցով։  

6. Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառման կատարման ձգձգման պատճառ են հանդիսացել արդյունավետ Հակակոռուպցիոն ռազմավարության և փորձագետների մշակած մեթոդաբանության անհամապատասխանությունը, ինչպես նաև՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անձնակազմի սակավաթիվ լինելը և առկա հաստիքների համալրման դժվարությունները:

 Գնահատման արդյունքները

 

Ռազմավարության միջոցառումների ծրագրով 2020 թվականի համար ակնկալվող արդյունքով նախատեսված է պետական կառավարման համակարգի մարմիններում ռիսկերի գնահատում իրականացնելու մեթոդաբանության մշակումը: Մեթոդաբանության հիման վրա պետական կառավարման համակարգի բոլոր մարմիններում, այդ թվում՝ պետական մասնակցությամբ կազմակերպություններում  ռիսկերի համապարփակ գնահատումների իրականացումը: Համաձայն վերստուգիչ ցուցանիշի՝ պետական կառավարման մարմիններում ռիսկերի գնահատման մեթոդաբանությունը հաստատվել է ԿԿՀ-ի կողմից (2020թ.-ի 2-րդ եռամսյակ):

Սույն միջոցառման պարագայում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, 2020 թվականի համար նախատեսված աշխատանքները մասնակի են իրականացվել, քանի որ ռիսկերի գնահատման մեթոդաբանությունը չի հաստատվել, այլ՝ մշակման փուլում է և ըստ այդմ՝ պետական կառավարման համակարգի բոլոր մարմիններում, այդ թվում՝ պետական մասնակցությամբ կազմակերպություններում  ռիսկերի համապարփակ գնահատումներ չեն իրականացվել: Միևնույն ժամանակ, կառավարման համակարգի մարմիններն աշխատանքներ են իրականացրել ներքին բարեվարքության ծրագիր և կագավորումներ սահմանելու նպատակով: 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 9

Պետական պաշտոններում նշանակման ենթակա  անձանց, դատավորների և դատավորների թեկնածուների, դատախազների և դատախազների թեկնածուների, քննիչների բարեվարքության կանոնների պահպանման նկատմամբ հսկողության իրականացման կառուցակարգերի ձևավորում 

 


2020 թվականի ակնկալվող արդյունք

 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահվել է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա  անձանց բարեվարքության կանոնների պահպանման նկատմամբ ուսումնասիրությունների իրականացման և, ըստ այդմ, տվյալ անձին նշանակելու իրավասություն ունեցող անձին նշանակման նպատակահարմարության վերաբերյալ համապատասխան խորհրդատվական բնույթի եզրակացություն ներկայացնելու գործառույթ:

Մշակվել և հաստատվել է բարեվարքության  վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման, դրանց արդյունքներով  խորհրդատվական բնույթի եզրակացությունների տրամադրման կարգը:


Վերստուգիչ ցուցանիշ

2020  թվականի համար վերստուգիչ ցուցանիշ սահմանված չէ


Պատասխանատու մարմին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

(համաձայնությամբ)

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

(համաձայնությամբ)

ՀՀ Քննչական կոմիտե

(համաձայնությամբ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

þԿատարված է

¨ Կատարված է մեծամասամբ

¨ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 

 Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները


  1. 1.    Կատարված աշխատանքները 

2020 թվականի մարտի 25-ին «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթի շրջանակում ընդունվել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով ընդլայնվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները, սահմանվել են բարեվարքության  վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման, դրանց արդյունքներով  խորհրդատվական բնույթի եզրակացությունների տրամադրման կարգը: Ընդլայնված գործառույթների շրջանակը ներառում է նաև դատավորների թեկնածուների հավակնորդների, Սահմանադրական դատարանի դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց, ինչպես նաև օրենքով սահմանված այլ անձանց  բարեվարքության ստուգման մեխանիզմները: Օրենքով սահմանվել է նաև, թե ինչ է ենթադրում բարեվարքության ուսումնասիրությունը, որը ներառում է բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում ներկայացված տվյալների արժանահավատության ստուգում, անձի կողմից նախկինում քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու հանգամանքի, այդ թվում` կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության, նրա կողմից վարքագծի կանոնների պահպանման, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների խախտում կատարած լինելու հանգամանքների ուսումնասիրություն, անձի վերաբերյալ զանգվածային լրատվական միջոցներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում հրապարակված  տեղեկությունների ուսումնասիրություն, անձի գույքային դրության` փաստացի ստացած եկամուտներին համապատասխանության, ինչպես նաև  նախկինում ներկայացված հայտարարագրերի ուսումնասիրություն, անձի աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկությունների ուսումնասիրություն, անձի քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրություն:

Բացի այդ, ԱՄՆ ՄԶԳ փորձագետների, Եվրոպայի խորհրդի փորձագետի և ՀՀ Արդարադատության նախարարության աջակցությամբ Հանձնաժողովը մշակել է և սահմանել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով պետական պաշտոնի նշանակման ենթակա անձանց բարեվարքության ստուգման մեթոդաբանություն և բարեվարքության հարցաթերթիկ։

Հանձնաժողովը՝ սահմանված մեթոդաբանության հիման վրա իրականացնում է օրենքով սահմանված 45 պաշտոններ զբաղեցնող անձանց թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություն: Հարկ է հավելել, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Նախագիծ) և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով (մանրամասն տես միջոցառում 2-ում) սահմանվել են Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների բարեվարքության ստուգման կարգավորումները: Նշված նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից:

Բացի այդ, ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է նաև ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը (մանրամասն տես միջոցառում 3-ում), որով, ի թիվս այլ կարգավորումների, սահմանվել է դատախազների թեկնածության ցուցակի համալրման փուլում թեկնածության հավակնորդների բարեվարքության ստուգման մեխանիզմները՝ սահմանելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի իրավասությունները տրամադրելու խորհրդատվական եզրակացություն դատախազների թեկնածության հավակնորդների բարեվարքության ուսումնասիրության վերաբերյալ:

  1. 2.    Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

Իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում  սահմանվել է դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ, որը հնարավորություն կտա զսպելու և կանխարգելելու դատական համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերը և կոռուպցիոն դրսևորումները, ինչպես նաև կնպաստի համակարգը բարեվարք կադրերով համալրելուն:

 Ի հավելումն, օրենսդրական փոփոխություններն ապահովում են հայտարարագրման ինստիտուտի նպատակների ամբողջական իրացումը, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային  ծառայողների անօրինական գործունեության արդյունքում ստացած եկամտի, գույքի նկատմամբ վերահսկողության լրիվությունը և արդյունավետությունը, սահմանվել են անհրաժեշտ կառուցակարգեր՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից գործառույթների լիարժեք իրականացման համար:

Վերոնշյալի վերջնարդյունքում ակնկալվում է նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների բարեվարքության համակարգի լիարժեք և արդյունավետ գործունեության իրականացում, ազնիվ, բարեխիղճ և գործունյա հանրային պաշտոն զբաղեցնող անձի և ծառայողի կերպարի ստեղծում, հանրային ծառայության համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացում:

  1. 3.   Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Նախագծերի փաթեթը ներկայացվել է շահագրգիռ պետական մարմիններին՝ դիրքորոշման ստացման նպատակով: Քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am կայքում նախագծերի հանրային քննարկումը կազմակերպելու, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվական նյութեր և հարցազրույցներ հրապարակելու/հեռարձակելու միջոցով:

Նախագծերի փաթեթը քննարկվել է նաև միջազգային շահագրգիռ կազմակերպությունների հետ:

Ներկայացված առաջարկությունների հիման վրա Նախագծերի փաթեթը լրամշակվել է:

  1. 4.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Օրենսդրական փաթեթը ներկայացվել է հանրային քննարկման իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am կայքում (https://www.e-draft.am/projects/1852), որի արդյունքում ներկայացվել են  առաջարկություններ և Նախագծերի փաթեթն ըստ այդմ լրամշակվել է:

Օրենսդրական փաթեթը ներկայացվել է Վենետիկի հանձնաժողովին՝ փորձագիտական կարծիքի ստացման նպատակով: Փորձագիտական կարծիքի համաձայն՝ Նախագծերի փաթեթով առաջարկվող կարգավորումները դրական առաջընթաց են ապահովում, փոփոխությունները միտված են դատավորների անկողմնակալության առավել բարձր մակարդակի ապահովմանը և կիրառման մեջ դրանք ավելի արդյունավետ կլինեն կոռուպցիայի դեմ պայքարում։

Օրենսդրական փաթեթը 2019 թվականի հոկտեմբերի 11-ին քննարկվել է նաև Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով)» 120-րդ լիագումար նիստի ընթացքում (https://www.moj.am/article/2535), որի շրջանակներում դրական են  գնահատվել օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումները, նշվել է, որ փոփոխությունները միտված են դատավորների անկողմնակալության առավել բարձր մակարդակի ապահովմանը և կիրառման մեջ դրանք ավելի արդյունավետ կլինեն կոռուպցիայի դեմ պայքարում։

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել նաև ոլորտային հասարակական կազմակերպությունները (https://transparency.am/hy/news/view/3012), որոնք հաշվի են առնվել և Նախագծերի փաթեթը լրամշակվել է:

Հանրությանը իրազեկելու համար օրենսդրական փաթեթի վերաբերյալ տեղեկատվական նյութեր են հրապարակվել ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում (https://www.moj.am/article/2514, https://www.moj.am/article/2535, https://www.facebook.com/mojarmenia/posts/2442718095842104), զանգվածային լրատվության այլ միջոցներով (https://www.youtube.com/watch?v=qTkj9glVyi8):

 *Ծանոթագրություն. մանրամասները տե´ս միջոցառում 1, 2 և 3-ում:

  1. 5.   Ֆինանսավորման աղբյուրը

Օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման աղբյուրներ 

  1. 6.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Խոչընդոտներ չեն եղել:


Գնահատման արդյունքները


Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով 2020 թվականի ակնկալվող արդյունքի համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահվել է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության կանոնների պահպանման նկատմամբ ուսումնասիրությունների իրականացման և, ըստ այդմ, տվյալ անձին նշանակելու իրավասություն ունեցող անձին նշանակման նպատակահարմարության վերաբերյալ համապատասխան խորհրդատվական բնույթի եզրակացություն ներկայացնելու գործառույթ: Մշակվել և հաստատվել է բարեվարքության  վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման, դրանց արդյունքներով  խորհրդատվական բնույթի եզրակացությունների տրամադրման կարգը:

Սույն միջոցառման պարագայում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահվել է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության կանոնների պահպանման նկատմամբ ուսումնասիրությունների իրականացման և, ըստ այդմ, տվյալ անձին նշանակելու իրավասություն ունեցող անձին նշանակման նպատակահարմարության վերաբերյալ համապատասխան խորհրդատվական բնույթի եզրակացություն ներկայացնելու գործառույթը, դրա իրականացման կարգը, մշակվել և հաստատվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով պետական պաշտոնի նշանակման ենթակա անձանց բարեվարքության ստուգման մեթոդաբանությունը և բարեվարքության հարցաթերթիկը: Ավելին, գրանցավել է առաջընթաց, քանի որ Հանձնաժողովի կողմից 2020 թվականի իրականացվել է 45 պաշտոններ զբաղեցնող անձանց թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություն:

Այսինքն, կատարված աշխատանքները համատասխանում են 2020 թվականի համար ակնկալվող արդյունքին:


ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 10

«Հանրային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքների կատարման արդյունավետության գնահատում

 

2020 թվականի ակնկալվող արդյունք

«Հանրային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքներից բխող բոլոր ենթաօրենսդրական ակտերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով կազմակերպվել են վերապատրաստումներ: 

 

Վերստուգիչ ցուցանիշ

2020 թվականի համար վերստուգիչ ցուցանիշ սահմանված չէ:


Պատասխանատու մարմին

ՀՀ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

(համաձայնությամբ)

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

þ Կատարված է

¨ Կատարված է մեծամասամբ

¨ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 


Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները


  1. 1.    Կատարված աշխատանքները 

2020 թվականի ընթացքում Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը կազմակերպել և իրականացրել է «Հանրային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքներից բխող բոլոր ենթաօրենսդրական ակտերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով վերապատրաստումներ: Վերապատրաստումներն իրականացվել են «Տեղեկատվական հարթակի միջոցով մրցույթների կազմակերպում և իրականացում» և «Մրցույթի հարցազրույցի փուլի հանձնաժողովի անդամության թեկնածուների իրազեկվածության բարձրացում» թեմաներով: Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից հեռավար եղանակով կազմակերպվել են վերապատրաստումներ համակարգում ընդգրկված մարմինների անձնակազմի կառավարման ստորաբաժանումների և մրցույթի հարցազրույցի փուլի հանձնաժողովի անդամության թեկնածուներ համարվող քաղաքացիական ծառայողների հետ: Յուրաքանչյուր թեմայով իրականացվել է 5 վերապատրաստում:  Վերապատրաստման յուրաքանչյուր խմբում ընդգրկված է եղել 10 քաղաքացիական ծատայող: Ընդհանուր առմամբ վերապատրաստվել է թվով 100 քաղաքացիական ծառայող: 

2.  Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

   Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից հեռավար եղանակով կազմակերպվել են վերապատրաստումներ համակարգում ընդգրկված մարմինների անձնակազմի կառավարման ստորաբաժանումների և մրցույթի հարցազրույցի փուլի  հանձնաժողովի անդամության թեկնածուներ համարվող քաղաքացիական ծառայողների հետ: Վերապատրաստումները բարձրացրել են իրավասու աշխատակիցների իրազեկվածությունը Տեղեկատվական հարթակի միջոցով մրցույթների կազմակերպման և անցկացման համար: 

  1. 3.     Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը   

Միջոցառմանը մասնակցել են քաղաքացիական ծառայողները և «Հարմոնիա» հիմնադրամի ներկայացուցիչները (Տեղեկատվական հարթակի ծրագիրը մշակող թիմ):

  1. 4.     Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Միջոցառումը հանրային քննարկման կազմակերպում չի ենթադրում:

  1. 5.     Ֆինանսավորման աղբյուրը

Ֆինանսավորում չի պահանջվել:

  1. 6.     Միջոցառման իրականացմանը խոչընդոտող/միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

10-րդ միջոցառման պարագայում վերապատրաստումները նախատեսված էր իրականացնել առկա եղանակով: Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտ ամսից կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է արտակարգ դրություն՝ առկա եղանակով վերապատրաստումներ չեն իրականացվել: Առկա վերապատրաստումների դեպքում նախատեսվում էր ավելի մեծ թվով քաղաքացիական ծառայողների մասնակցություն վերապատրաստումներին:

Գնահատման արդյունքները

 Հակակաոռուպցիոն միջոցառումների ծրագրով  2020 թվականի ակնկալվող արդյունքի համաձայն՝ «Հանրային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքներից բխող բոլոր ենթաօրենսդրական ակտերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով կազմակերպվել են վերապատրաստումներ: 

Սույն միջոցառման պարագայում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ կատարված աշխատանքները համապատասխանում են 2020 թվականին ակնկալվող արդյունքին:

Ուստի, սույն միջոցառման շրջանակներում 2020 թվականի համար նախատեսված աշխատանքները կատարված են:


ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 11

«Հանրային ծառայության մասին» օրենքին համապատասխան էթիկայի հանձնաժողովների ու բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտի ձևավորում և գործարկում


2020 թվականի ակնկալվող արդյունք

 

«Հանրային ծառայության մասին» օրենքին համապատասխան պետական ծառայության առանձին տեսակների և համայնքային ծառայության մասին օրենքներով ձևավորվել են էթիկայի հանձնաժողովներ և բարեվարքության հարցերով կազմակերպիչներ: Մշակվել են էթիկայի հանձնաժողովների և  բարեվարքության հարցերով կազմակերպիչների գործունեության ուղեցույցներ:

 

Վերստուգիչ ցուցանիշ (2020 թվական)

Պետական կառավարման համակարգի բոլոր մարմիններում նշանակվել են բարեվարքության հարցերով կազմակերպիչներ, նշակվել է էթիկայի հանձնաժողովների և  բարեվարքության հարցերով կազմակերպիչների գործունեության առնվազն 2 ուղեցույց:


Պատասխանատու մարմին

ՀՀ  Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ)


Կատարման կարգավիճակը (2020 թվական)

¨ Կատարված է

¨ Կատարված է մեծամասամբ

þ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները


  1. 1.     Կատարված աշխատանքները 

Պետական մարմիններում, որոնք արդեն անցել են նոր չափանիշներով պաշտոնների գնահատման և դասակարգման համակարգին, նշանակվել են բարեվարքության հարցերով կազմակերպիչներ (43 պետական մարմին): Այդ պետական մարմիններում հաստատվել են բարեվարքության հարցերով կազմակերպիչների պաշտոնների անձնագրերը, սահմանվել են բարեվարքության հարցերով կազմակերպիչների իրավունքները, պարտականությունները և գործառույթները, որոնք բխում են «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներից:

Բացի այդ, 2020 թվականի հոկտեմբերի 1-ից գործարկվել է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակը, և 2020 թվականի հոկտեմբերի 1-ից պետական մարմիններում էլեկտրոնային եղանակով էթիկայի հանձնաժողովի ձևավորման նպատակով իրականացվում է քաղաքացիական ծառայողներին քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում էթիկայի հանձնաժողովի անդամի թեկնածուների ցանկում ընդգրկելու գործընթացը, իսկ մինչև էլեկտրոնային հարթակի գործարկումը՝ էթիկայի հանձնաժողովը ձևավորվում էր ոչ էլեկտրոնային եղանակով՝ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից վարվող, գրասենյակի ղեկավարի որոշմամբ հաստատված թեկնածուների ցանկից: Գործընթացի ավարտից հետո քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողով ձևավորելու իրավական հիմք առաջանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան մարմնի բարեվարքության հարցերով կազմակերպիչը էլեկտրոնային ծրագրի միջոցով պատահականության սկզբունքով կձևավորի  քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողով:

       Հարկ է նշել, որ Էթիկայի հանձնաժողովների և բարեվարքության հարցերով կազմակերպիչների գործունեությունը կապված է հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների, ինչպես նաև շահերի բախման իրավիճակների քննարկման, կանխարգելման և վերացման հետ: «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝ հանրային ծառայողների վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի տիպային կանոնները սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, իսկ քաղաքացիական ծառայողների վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնները սահմանում է քաղաքացիական ծառայությունը համակարգող փոխվարչապետը:

       Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 756-Ն որոշման N 2 հավելվածի 13-րդ կետով սահմանված է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից բխող քաղաքացիական ծառայողների վարքագծի կանոնները սահմանելու մասին» փոխվարչապետի որոշման նախագիծը Կառավարություն է ներկացվում վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի տիպային կանոնները սահմանվելուց մեկ ամիս հետո:

    Հարկ է նշել նաև, որ էթիկայի հանձնաժողովների ու բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտի ձևավորման և գործարկման սկզբնական փուլում Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1332-Ն որոշման  1-ին կետով հաստատված N 1 հավելվածի 6.3.6-րդ կետով նախատեսվում է տեղական փորձագետի  ներգրավում, սակայն հիշյալ ինստիտուտի ձևավորման և գործարկման համար դեռևս տեղական փորձագետ չի ներգրավվել:

          Հաշվի  առնելով վերոգրյալ հանգամանքները՝ հայտնում ենք, որ էթիկայի հանձնաժողովների և բարեվարքության հարցերով կազմակերպիչների գործունեության ուղեցույցների նախագծերը դեռևս գտնվում են մշակման փուլում:

2.  Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

Էթիկայի հանձնաժողովների ձևավորմամբ, բարեվարքության հարցերով կազմակերպիչների նշանակմամբ, ինչպես նաև էթիկայի հանձնաժողովների և  բարեվարքության հարցերով կազմակերպիչների գործունեության ուղեցույցերի մշակմամբ ակնկալվում է «Հանրային ծառայության մասին» օրենքին համապատասխան էթիկայի հանձնաժողովների ու բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտի վերջնական ձևավորում և գործարկում:

  1. 3.     Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Էթիկայի հանձնաժողովների ձևավորման և  բարեվարքության հարցերով կազմակերպիչների գործունեության վերաբերյալ պետական մարմինների անձնակազմի կառավարման ստորաբաժանումների ղեկավարների հետ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում կազմակերպվել է քննարկում:

Էթիկայի հանձնաժողովների և  բարեվարքության հարցերով կազմակերպիչների գործունեության ուղեցույցների նախագծերը դեռևս չեն ներկայացվել պետական մարմիններ՝ կարծիքի:

  1. 4.     Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Հանրային քննարկում չի կազմակերպվել:

  1. 5.     Ֆինանսավորման աղբյուրը

    Ուղեցույցների մշակման և պետական կառավարման համակարգի մարմիններում բարեվարքության հարցերով կազմակերպիչների նշանակման գործընթացի իրականացման համար ֆինանսավորում չի պահանջվում:

  1. 6.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Խոչընդոտներ չեն եղել:

Գնահատման արդյունքները


Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով 11-րդ միջոցառման համար 2020 թվականին ակնկալվում է «Հանրային ծառայության մասին» օրենքին համապատասխան պետական ծառայության առանձին տեսակների և համայնքային ծառայության մասին օրենքներով ձևավորել էթիկայի հանձնաժողովներ, պետական կառավարման համակարգի բոլոր մարմիններում նշանակել բարեվարքության հարցերով կազմակերպիչներ, մշակել էթիկայի հանձնաժողովների և  բարեվարքության հարցերով կազմակերպիչների գործունեության առնվազն 2 ուղեցույց:

Սույն միջոցառման պարագայում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ պետական մարմիններում, որոնք արդեն անցել են նոր չափանիշներով պաշտոնների գնահատման և դասակարգման համակարգին, նշանակվել են բարեվարքության հարցերով կազմակերպիչներ (43 պետական մարմին), հաստատվել են բարեվարքության հարցերով կազմակերպիչների պաշտոնների անձնագրերը, սահմանվել են «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներից բխող բարեվարքության հարցերով կազմակերպիչների իրավունքները, պարտականությունները և գործառույթները, ձևավորվել են էթիկայի հանձնաժողովները ոչ էլեկտրոնային եղանակի ընթացակարգով, իսկ էլեկտրոնային հարթակի ընթացակարգով էթիկայի հանձնաժողովների ձևավորումն ընթացքի մեջ է:

Այսինքն, սույն՝ 11-րդ միջոցառման պարագայում կատարված աշխատանքները մասնակի են համապատասխանում են Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով 2020 թվականին ակնկալվող և վերստուգիչ ցուցանիշով նախատեսված աշխատանքներին, սակայն առկա են շեղումներ՝ էթիկայի հանձնաժողովների և բարեվարքության հարցերով կազմակերպիչների գործունեության ուղեցույցների նախագծերը դեռևս գտնվում են մշակման փուլում, քանի որ  նախևառաջ պետք է սահմանվեն իրավական կարգավորումները (հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնները), որից հետո հնարավոր կլինի ամբողջապես մշակել էթիկայի հանձնաժողովների և բարեվարքության հարցերով կազմակերպիչների գործունեության ուղեցույցները:



ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 12

Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց  վարձատրության համակարգի բարեփոխում


2020 թվականի ակնկալվող արդյունք

Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց  վարձատրության համակարգի բարելավման ուղղված միջոցառումներ են նախատեսվել ՀՀ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ

 

Վերստուգիչ ցուցանիշ (2020 թվական) 

2020 թվականի համար վերստուգիչ ցուցանիշ սահմանված չէ


Պատասխանատու մարմին

ՀՀ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

¨ Կատարված է

¨ Կատարված է մեծամասամբ

þԿատարված է մասնակի (կատարման ընթացքը կասեցված է)

¨ Կատարված չէ 

 

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները 

  1. 1.    Կատարված աշխատանքները 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի սեպտեմբերի 5-ի «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման գործընթացների կազմակերպման խորհուրդ ստեղծելու և դրա աշխատակարգը հաստատելու մասին» N 1246-Ա որոշմամբ ստեղծվել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման գործընթացների կազմակերպման խորհուրդ և հաստատվել դրա աշխատակարգը: Որոշման 2-րդ կետով հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը հանրային կառավարման բարեփոխումների ոլորտում համակարգող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին՝ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքների իրականացման նպատակով ձևավորել խորհրդի ներքո գործող աշխատանքային խմբեր՝ մինչև 2019 թվականի սեպտեմբերի 16-ը: Միաժամանակ Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության նախագծի ներկայացման համար վերջնաժամկետ է սահմանվել 2019 թվականի դեկտեմբերի 25-ը:

    Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի սեպտեմբերի 5-ի N 1246-Ա որոշման 3-րդ կետով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակը մշակել և 2019 թվականի սեպտեմբերին հանրային կառավարման բարեփոխումների ոլորտում համակարգող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակ է ներկայացրել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության «Հանրային ծառայություն և մարդկային ռեսուրսների կառավարում» բաժնի՝ «Հանրային ծառայության գրավչության բարձրացում» ենթաբաժնի նախագիծը: Այնուհետև այն ներկայացվել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման գործընթացների կազմակերպման խորհրդի քարտուղարությանը:

Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության հաստատման գործընթացը կասեցվել է՝ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության պատճառով հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված:

  1. 2.     Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը  

     Հանրային ծառայության գրավչության բարձրացում: 

  1. 3.     Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Մասնակցություն չի եղել:

  1. 4.     Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

     Հանրային քննարկում չի կազմակերպվել:

  1. 5.     Ֆինանսավորման աղբյուրը

      Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 

  1. 6.     Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառման իրականացմանը խոչընդոտել է նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը:

 

Գնահատման արդյունքները


Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով 2020 թվականին ակնկալվող արդյունքի համաձայն՝ պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց  վարձատրության համակարգի բարելավման ուղղված միջոցառումներ են նախատեսվել ՀՀ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ:

Սույն միջոցառման պարագայում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց  վարձատրության համակարգի բարելավման ուղղված միջոցառումների նախատեսված են Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության նախագծում, սակայն ՀՀ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության ընդունման աշխատանքները կասեցվել են՝ հիմք ընդունելով նոր կորոնավիրութային համավարակի պատճառով ստեղծված իրավիճակը:

Այսինքն, սույն միջոցառման շրջանակներում 2020 թվականին կատարված աշխատանքները մեծամասամբ չեն համապատասխանում 2020 թվականի համար ակնկալվող արդյունքին, սակայն կատարման ընթացքը կասեցվել է:


ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 13

Հանրային ծառայության մասին օրենքով նախատեսված՝ հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնների, քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնների սահմանում


2020 թվականի ակնկալվող արդյունք

Միջազգային փորձն ուսումնասիրվել է: Ուսումնասիրությունների արդյունքում մշակվել և ներկայացվել է առաջարկությունների փաթեթ:

 

Վերստուգիչ ցուցանիշ(2020 թվական)

2020 թվականի համար վերստուգիչ ցուցանիշ սահմանված չէ:


Պատասխանատու մարմին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ)

ՀՀ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ

Պետական կառավարման համակարգի մարմիններ

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

þ Կատարված է

¨ Կատարված է մեծամասամբ

¨ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 

 

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները


  1. 1.      Կատարված աշխատանքները 

      Հանրային ծառայողի, քաղաքացիական ծառայողի վարքագծի տիպային կանոնները սահմանելու նպատակով ուսումնասիրվել է միջազգային փորձը, կատարվել են  վերլուծություններ և գնահատվել է ներպետական օրենսդրության մեջ միջազգային լավագույն փորձի ներդրման հնարավորությունը: Նշված ուսումնասիրության հիման վրա կազմվել է առաջարկությունների փաթեթ: Առաջարկությունների փաթեթի շրջանակներում իրականացվել է հանրային ծառայողների վարքագծի կանոնների վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրություն: Մասնավորապես, ուսումնասիրվել է 2000 թվականի մայիսի 11-ին Եվրոպական Խորհրդի կողմից ընդունված «Հանրային ծառայողների վարքագծի կանոնակարգի» դրույթները՝ դրանք համադրելով ՀՀ ներքին օրենսդրությամբ առկա կարգավորումների հետ: Նաև իրականացվել է ՀՀ տարբեր պետական մարմիններում ներդրված էթիկայի կանոնների ուսումնասիրություն և տրվել է վերջիններիս հիմնական բովանդակային նկարագրությունը: Կատարված ուսումնասիրության հիման վրա նախանշվել է այն հիմնական հայեցակարգային ուղղությունները, որոնց շրջանակում անհրաժեշտ է իրականացնել հանրային ծառայողների վարքագծի կանոնակգրքի մշակումը: Նշված ուսումնասիրության հիման վրա կազմվել է Հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնների և քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնների առաջարկությունների փաթեթ, որը ներկայացվել է շահագրգիռ մարմիններին՝ դիրքորոշման ստացման նպատակով: Դիրքորոշումները մասնակի են ներկայացվել, որոնք ներկայումս ամփոփովում են:

  1. 2.     Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

    Առաջարկությունների փաթեթի ներկայացմամբ ակնկալվում է սահմանել միջազգային փորձի վրա հիմնված հանրային ծառայողի (ներառյալ քաղաքացիական ծառայողի) վարքագծի տիպային կանոնագիրքը:

  1. 3.     Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնների և քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնների վերաբերյալ առաջարկությունների փաթեթը ներկայացվել է շահագրգիռ մարմիններին՝ դիրքորոշման ստացման նպատակով:

  1. 4.     Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները  

Այս փուլում հանրային քննարկման իրականցում նախաեսված չէ:

  1. 5.     Ֆինանսավորման աղբյուրը

Հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնների և քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնների վերաբերյալ առաջարկությունների փաթեթի ներկայացման համար ֆինանսավորում չի պահանջվում: 

  1. 6.     Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառման իրականցումը ձգձգվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անձնակազմի սակավաթիվ լինելու և առկա հաստիքների համալրման դժվարությունների պատճառով:

Գնահատման արդյունքները

Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով 13-րդ միջոցառման համար 2020 թվականին ակնկալվում է ուսումնասիրել միջազգային փորձը, ուսումնասիրությունների արդյունքում մշակել և ներկայացնել առաջարկությունների փաթեթ:

Սույն միջոցառման պարագայում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ 2020 թվականի շրջանակներում նախատեսված աշխատանքներն իրականացվել են, քանի  որ առաջարկությունների փաթեթը մշակվել է և ներկայացվել է շահագրգիռ մարմինների ուսումնասիրությանը:


ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 14

Պատգամավորի, քննիչի վարքագծի կանոնների սահմանում 


2020 թվականի ակնկալվող արդյունք

Մշակվել են պատգամավորի,

քննիչի վարքագծի կանոնները

 

Վերստուգիչ ցուցանիշ

2020 թվականի համար վերստուգիչ ցուցանիշ սահմանված չէ


Պատասխանատու մարմին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ)

ՀՀ ազգային ժողով

(համաձայնությամբ)

Քննչական մարմիններ

(համաձայնությամբ)


Կատարման կարգավիճակը (2020 թվական)

¨ Կատարված է

¨ Կատարված է մեծամասամբ

þԿատարված է մասնակի

¨ Կատարված չէ 

 

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները 

  1. 1.      Կատարված աշխատանքները 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2014 թվականից գործում է «ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողների վարքագծի» կանոնագիրքը, որը համապատասխանեցվել է «Հանրային ծառայության մասին » օրենքով սահմանված պահանջներին:

ՀՀ քննչական կոմիտեն ուսումնասիրել է միջազգային փորձը, որի արդյունքում մշակվել  է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի վարքագծի կանոնները սահմանելու մասին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): Նշված հրամանի նախագծով սահմանվում են ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի վարքագծի կանոնները, որոնք Կոմիտեի ծառայողի վարվելակերպի և փոխհարաբերությունների առանձնահատկությունները կարգավորող նորմեր են՝ ուղղված ապահովելու Կոմիտեի ծառայողի պատշաճ վարքագիծը, բացառելու հանրային և մասնավոր շահերի բախումը, ամրապնդելու հասարակության վստահությունը Կոմիտեի նկատմամբ։ Նախագծով նախատեսվում են Կոմիտեի ծառայողի վարքագծի սկզբունքները, ընդհանուր կանոնները, վարքագծի կանոնները պաշտոնեական և ոչ պաշտոնեական հարաբերություններում: Մասնավորապես՝ դրույթներ են նախատեսվում քննիչի բարոյական նկարագրի, օրենսդրության պահանջների պահպանման, գործընկերների և այլ անձանց հետ փոխհարաբերությունների, ծառայողական գույքն օգտագործելու տեսանկյունից նրա վարքագծի վերաբերյալ և այլն:Նախագիծը 25.06.2020թ. թիվ 01/12/30972-20 գրությամբ ներկայացվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (պատասխանատու մարմնին)  դիրքորոշման ստացման նպատակով:

Պատգամավորների վարքագծի կանոնները մշակման փուլում են, ներկայացվել են միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությանը:

  1. 2.      Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը  

Ակնկալվում է հանրային ծառայողի բարեվարքության նորմերին համապատասխանող հանրային կերպարի ձևավորում, համապատասխան վերահսկողության մեխանիզմների ստեղծում և փաստացի գործարկում:

  1. 3.     Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Նախագիծը ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներին՝ դիրքորոշման ստացման նպատակով: Քաղաքացիական հասարակության մասնակցություն միջոցառման իրականացմանը չի ապահովվել, քանի որ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը կարող է ընդունել միայն անհատական և ներքին իրավական ակտեր:

  1. 4.     Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Հանրային քննարկումներ չեն եղել, քանի որ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը կարող է ընդունել միայն անհատական և ներքին իրավական ակտեր:

  1. 5.     Ֆինանսավորման աղբյուրը

Օրենսդրությամբ չարգելված  ֆինանսավորման աղբյուրներ:

  1. 6.     Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի վարքագծի կանոնները սահմանելու մասին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանի նախագիծը պետք է համահունչ հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոններին, իսկ այդ կանոնները ներկայումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից  մշակման փուլում են:

Գնահատման արդյունքները

Միջոցառումների ծրագրի 14-րդ կետի համաձայն՝ 2020 թվականին ակնկալվում է մշակել պատգամավորի և քննիչի վարքագծի կանոններ:  

Սույն միջոցառման պարագայում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ 2020 թվականին իրականացված աշխատանքները մասնակի են համապատասխանում ակնկալվող արդյունքին, քանի որ դրանք դեռևս գտնվում են  մշակման փուլում:

Ուստի, սույն՝ 14-րդ միջոցառման շրջանակներում 2020 թվականի համար նախատեսված աշխատանքները մասնակի են կատարվել:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 15

Քաղաքացիական ծառայության ոլորտում արժանիքահեն համակարգի ապահովում

 

2020 թվականի ակնկալվող արդյունք

Վերանայվել են քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգերը՝ զրոյականացնելով քաղաքացիական ծառայողների ներգրավման գործընթացում քաղաքական ազդեցությունը

 

Վերստուգիչ ցուցանիշ (2020 թվական)

2020 թվականի համար վերստուգիչ ցուցանիշ նախատեսված չէ:


Պատասխանատու մարմին

ՀՀ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ

Հասարակական կազմակերպություններ (Համաձայնությամբ)

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

¨ Կատարված է

¨Կատարված է մեծամասամբ

þ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 


Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները


  1. 1.      Կատարված աշխատանքները 

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայության բարեփոխումների հետագա իրականացմանը» Թվինինգ ծրագրի 2-րդ բաղադրիչը շերաբերվում է համալրման և ընտրության ուժեղացված համակարգերի համապատասխանությունը պետական կառավարման սկզբունքներին:  Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են 4 հեռավար հանդիպումներ՝ յուրաքանչյուրը մեկ շաբաթ տևողությամբ: Ծրագրի վերը նշված բաղադրիչի կարևոր կետերից մեկը մրցութային հանձնաժողովների վրա քաղաքական ազդեցությունը զրոյականացնելու վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացումն ու առաջարկությունների ներկայացումն է: Ներկա պահին աշխատանքներն ընթանում են:  Փորձագետների կողմից ներկայացվել են առաջարկություններ, որոնք գտնվում են քննարկման փուլում: Բացի դա 2020 թվականի հոկտեմբերի մեկից մեկնարկել է Տեղեկատվական հարթակի միջոցով մրցույթների անցկացման գործընթացը: Մրցույթների թեստավորման փուլը ուղիղ հեռարձակվում է, իսկ հարցազրույցի փուլը տեսաձայնագրվում է: Այս գործընթացները հնարավորություն են տալիս մրցույթները կազմակերպել հնարավորինս թափանցիկ՝ զրոյացնելով քաղաքական ազդեցությունը մրցութային գործընթացների վրա:

  1. 2.      Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը  

Առաջարկությունների փաթեթի ներկայացմամբ ակնկալվում է մրցույթները կազմակերպել հնարավորինս թափանցիկ՝ բացառելով կամ գրեթե զրոյացնելով քաղաքական ազդեցությունը մրցութային հանձնաժողովների վրա, իրականացնել մշտադիտարկումներ, հանձնաժողովների կազմերում ներգրավվել կոմպետենտ անձանց:

  1. 3.     Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Թվինինգ ծրագրի շրջանակներում ձևավորվել է աշխատանքային խումբ, որում ներգրավված են համապատասխան մարմինների ներկայացուցիչներ:

  1. 4.     Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Հանրային քննարկում չի կազմակերպվել:

  1. 5.     Ֆինանսավորման աղբյուրը

Ֆինանսավորում չի պահանջվում: 

  1. 6.     Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Խոչընդոտներ չեն եղել:


Գնահատման արդյունքները 


Հակակոռուպցիոն միջոցառումներով սահմանված՝ 2020 թվականի ակնկալվող արդյունքով նախատեսված է քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգերի վերանայումը՝ զրոյականացնելով քաղաքացիական ծառայողների ներգրավման գործընթացում քաղաքական ազդեցությունը:

Սույն միջոցառման պարագայում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ սույն՝ 15-րդ միջոցառման շրջանակներում  կատարված աշխատանքներն մեծամասամբ համապատասխանում են ակնկալվող արդյունքին, քանի որ մրցութային հանձնաժողովների վրա քաղաքական ազդեցությունը զրոյականացնելու վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացումն ու առաջարկությունների ներկայացումը դեռ ընթացիկ փուլում է և ըստ այդմ՝ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգերը չեն վերանայվել:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ սույն  միջոցառման շրջանակներում Տեղեկատվական հարթակի միջոցով մրցույթների անցկացման, մրցույթների թեստավորման փուլի՝  ուղիղ հեռարձակվումը և հարցազրույցի փուլի տեսաձայնագրվումը նպաստում են մրցույթների թափանցիկությանը՝ այդպիսով նաև նվազեցնելով քաղաքական ազդեցությունը մրցութային գործընթացների վրա:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 16

Հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատման համակարգի արդյունավետության բարձրացում


2020 թվականի ակնկալվող արդյունք

Միջազգային փորձի ուսումնասիրությունն իրականացվել է: Հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության հստակ չափանիշների և շրջանակի վերաբերյալ առաջարկությունը ներկայացվել է ՀՀ Վարչապետի աշխատակազմ:

 

Վերստուգիչ ցուցանիշ

2020 թվականի համար վերստուգիչ ցուցանիշ սահմանված չէ:


Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ)

Հասարակական կազմակերպություններ

(համաձայնությամբ)

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

þ Կատարված է

¨ Կատարված է մեծամասամբ

¨ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 

 

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները

  1. 1.      Կատարված աշխատանքները 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատման համակարգի արդյունավետության բարձրացման» առաջարկությունների փաթեթը (այսուհետ՝ Առաջարկությունների փաթեթ): Առաջարկությունների փաթեթը կազմելու նպատակով իրականացվել է տարբեր երկրների միջազգային փորձի ուսումնասիրություն: Մասնավորապես, իրականացվել է Լատվիայի, Լիտվայի, Ռուսաստանի և այլ երկրների փորձի ուսումնասիրություն: Նաև հաշվի է առնվել ՀՀ կողմից իրավական ակտերի հակակոռուպցիոն գնահատման իրականացման նախկինում կուտակած փորձը: Առաջարկությունների փաթեթում նկարագրվել են Հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատման (այսուհետ նաև՝ Գնահատում) իրականացման անհրաժեշտությունը,  այս ոլորտում ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, ինչպես նաև ներկայումս առկա  խնդիրները: Նշվածի հիման վրա և միջազգային փորձի հաշվառմամբ մշակվել է այն էական չափանիշները, որի հաշվառմամբ պետք է իրականացվի իրավական ակտերի նախագծերի և այլ նորմատիվ ակտերի գնահատումը: Առաջարկությունների փաթեթով նախանշվել են հիմնական սկզբունքները, որոնք պետք է լինեն Գնահատման գործընթացի հիմքը: Նաև քննարկվել են Գնահատումն իրականացնող մարմիններին ներկայացվող էական պահանջները: Կարևորվել է Գնահատումն իրականացնող մարմնի մասնագիտացվածությունը և պատրաստվածությունը: Առաջարկությունների փաթեթով նաև կարևորվել է իրավական ակտի մշակման թափանցիկության, իրավական ակտով որոշակի շրջանակներին կասկածելի կամ չհիմնավորված արտոնությունների տրամադրման, վարքագծի կանոնների տեսանկյունից ռիսկայնություն պարունակող նորմերի և կոռուպցիոն հնարավոր ռիսկեր պարունակող այլ հանգամանքների հաշվառման հանգամանքը:       

  1. 2.     Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

«Հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատման համակարգի արդյունավետության բարձրացման» առաջարկությունների փաթեթի մշակմամբ սահմանվում է հակակոռուպցիան կարգավորման ազդեցության գնահատման հիմնական չափանիշները, Գնահատման իրականացման սկզբունքերը, Գնահատում իրականացնող մարմիններին և սուբյեկտներին ներկայացվող հիմնական պահանջները: Առաջարկությունների փաթեթը հիմք է հանդիսանալու Գնահատման չափանիշների մշակման և Գնահատման շրջանակների սահմանման համար: Գնահատման իրականացմամբ ակնկալվում է էականորեն նվազեցնել իրավական ակտերում պարունակվող կոռուպցիոն ռիսկերը:    

  1. 3.     Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Միջոցառումը իրականացվել է շահագրգիռ մարմինների ներգրավմամբ: Մասնավորապես՝ Առաջարկությունների փաթեթը մշակվել և ներկայացվել է շահագրգիռ պետական մարմիններ՝ կարծիքի: Ստացված առաջարկությունների հիման վրա Առաջարկությունների փաթեթը ամփոփվել է և ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ: Քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը կապահովվի առաջարկությունների փաթեթի հիման վրա կազմվելիք իրավական ակտերի հանրային քննարկումների շրջանակում: 

  1. 4.     Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Միջոցառման իրականացման տվյալ փուլում հանրային քննարկումների իրականացում նախատեսված չէ:

  1. 5.     Ֆինանսավորման աղբյուրը

 Օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման աղբյուրներ:

  1. 6.     Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառմամբ նախատեսված գործողությունները իրականացվել են: Միջոցառման իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ չեն եղել:

Գնահատման արդյունքները


Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով սույն միջոցառման համար 2020 թվականին ակնկալվող արդյունքը համաձայն՝ միջազգային փորձի ուսումնասիրությունն իրականացվել է, հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության հստակ չափանիշների և շրջանակի վերաբերյալ առաջարկությունը ներկայացվել է ՀՀ Վարչապետի աշխատակազմ:

Սույն միջոցառման պարագայում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից և ակնկալվող արդյունքի հետ համադրությունից պարզ է դարձել, իրականացված աշխատանքը համապատասխանում է 2020 թվականի ակնկալվող արդյունքի հետ:

Այսինքն, 2020 թվականի համար նախատեսված աշխատանքները կատարված են:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 17

Գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգի կատարելագործում: Ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրում

 

2020 թվականի ակնկալվող արդյունք

Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ընդունվել է:

Ընդլայնվել է հայտարարատուների շրջանակը՝ հայտարարատուների ցանկում, ի թիվս մի շարք այլ պաշտոնյաների, ներառելով նաև 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամներին և աշխատակազմերի քարտուղարներին, հանրային նշանակության կազմակերպություններում վարչական պաշտոն զբաղեցնող անձանց: Ընդլայնվել է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմ հասկացությունը: Վերանայվել է հայտարարագրման բովանդակությունը, ընդլայնվել են հրապարակման ենթակա տվյալները, իջեցվել է հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի արժեքային շեմը, ներդրվել է փաստացի օգտագործվող գույքը հայտարարագրելու պահանջ, հստակեցվել են փոխառությունների և եկամուտների տեսակները, ներդրվել է ծախսերի հայտարարագրման համակարգ:  Պետական պաշտոնի հավակնող և նման պաշտոն զբաղեցնող անձանց համար  սահմանվել է  լիազոր մարմնին նոտարական կարգով աշխարհի ցանկացած բանկում և ֆինանսական կազմակերպությունում, ցանկացած երկրի տարածքում իրենց անունից փնտրել և ստանալ տեղեկություններ իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին տեղեկատվություն ստանալու լիազորագիր տալու պարտականություն:

 

Վերստուգիչ ցուցանիշ (2020 թվական)

Լրամշակված օրենքի նախագիծը ներկայացվել է ԱԺ (2020թ.)


Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով (համաձայնությամբ)

(Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) (համաձայնությամբ)

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)


Կատարման կարգավիճակը (2020 թվական)

þ Կատարված է

¨ Կատարված է մեծամասամբ

¨ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 

 

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները


  1. 1.         Կատարված աշխատանքները 

2020 թվականի մարտի 25-ին Ազգային ժողովի կողմից ի թիվս դատական օրենսգրքում և մի շարք այլ օրենքներում կատարված փոփոխությունների՝ ընդունվել են նաև հայտարարագրման համակարգին և, մասնավորապես, իրավիճակային հայտարարագրի ներդրմանն ուղղված կառուցակարգեր: Ընդ որում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքում կատարված փոփոխությունների համատեքստում սահմանվել է դրույթ, առ այն, որ եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում մնում են կասկածներ, որ հայտարարատու պաշտոնատար անձի կամ իր ընտանիքի կազմի մեջ մտնող անձի գույքի էական փոփոխությունը (գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը) ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ վերջիններիս մոտ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամտի աղբյուրն օրինական կամ արժանահավատ չէ, ապա Հանձնաժողովն իրավասու է՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հայտարարատուի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձից, հայտարարագրված կամ հայտարարագրման ենթակա գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր անձից կամ այն անձից, որին սեփականության իրավունքով կարող է պատկանել հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող կամ օգտագործվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցը կամ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով թանկարժեք գույքը, պահանջելու ներկայացնել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր, եթե վերը նշված կասկածները կարող են փարատվել իրավիճակային հայտարարագրով ներկայացնելու ենթակա տվյալների վերլուծությամբ՝ ընտանիքի անդամների շրջանակի ընդլայնման անհրաժեշտությունն այլևս արդիական չէ, քանի որ տվյալ փոփոխությամբ սուբյեկտների շրջանակը շատ ավելի լայն է և ընդգրկում է նաև երրորդ անձանց:

 Միաժամանակ, նշյալ օրենքներով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահվել է ֆինանսական, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու իրավասություն, ինչը հնարավորություն է տալիս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին Կենտրոնական բանկ ուղղված հարցման միջոցով պահանջելու և ստանալու հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ:

Զուգահեռաբար մշակվել, շրջանառության մեջ է դրվել, ինչպես նաև հանրային քննարկման է ներկայացվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը: Սույն նախագծով առաջարկվում է ներդրնել է նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտ, որոշակի կոնկրետ ծախսերի դեպքում անձը պարտականություն է կրում այն հայտարարագրելու, եթե այդպիսի ծախսի միանվագ արժեքը գերազանցում է մեկ միլիոն ՀՀ դրամը  կամ դրան համարժեք արտարժույթը կամ հաշվետու ժամանակահատվածում նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է երկու միլիոն ՀՀ  դրամը կամ դրան համարժեք արտարժույթը: Միաժամանակ նախագծով նաև սահմանվել է դրույթ, առ այն, որ հայտարարագրման է ենթակա նաև ցանկացած այլ ծախս, եթե դրա  միանվագ արժեքը գերազանցում է երկու միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արժույթը: Նախագծով առաջարկվում է հայտարարագրման ենթակա գույք սահմանել նաև հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքը: Նախագծով սահմանվել է նաև փաստացի տիրապետվող գույքի հասկացությունը: Նախագծով առաջարկվում է ներդնել մեխանիզմ, որի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի  պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո 2 տարվա ընթացքում անձի գույքի էական փոփոխության կասկածի դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավասու կլինի վերջինից պահանջել ներկայացնել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր: Առաջարկվում է նվազեցնել Օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը՝ 8 միլիոնի փոխարեն սահմանելով 5 միլիոն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արժույթ, նախատեսվում է ընդլայնել հայտարարատուների շրջանակը՝ հայտարարագրման պարտականություն սահմանելով նաև համայնքների աշխատակազմի քարտուղարների, 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների համար:

Վերոնշյալ նախագծերի փաթեթը  ներկայացվել է ՀՀ Ազգային ժողովին և 2020 թվականի սեպտեմբերի 18-ին ընդունվել է առաջին ընթերցմամբ (http://parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=59517): Նախագծերի փաթեթը քննարկվել է նաև Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում: Նախագծերի փաթեթը նախատեսվում էր 2-րդ ընթերցմամբ ընդունել 2020 թվականի նոյեմբերին, այդուհանդերձ, երկրում տիրող ռազմական դրությամբ պայմանավորված, երկրորդ ընթերցումը նախատեսված է իրականացնել 2021 թվականի հունվարի 18-ին:

Հարկ է նաև հավելել, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով (2018 թվականի 206-Ն) նախատեսված պետական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից գույքի եկամուտների և շահերի հայտարարագրման գործընթացը կազմակերպելու նպատակով Հանձնաժողովը ՀՀ Արդարադատության նախարարության հետ համատեղ մշակել է հայտարարագրերի նոր ձևաչափը, որը հաստատվել է ՀՀ Կառավարության կողմից 2020 թվականի հունվարի 30-ին։ Հայտարարագրերի նոր ձևանմուշը հնարավորություն է տալիս հավելյալ տեղեկություններ ստանալ, մասնավորապես՝ դրամական միջոցների մնացորդի, գույքի ծագման աղբյուների վերաբերյալ։ 

Հատկանշական է նաև հավելել, որ 2020 թվականի դեկտեմբերի 2--ին երկրորդ ընթերցմամբ ընդունվել  և 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում՝ այդ մարմնի անդամները պարտավոր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել իրենց գույքի և եկամուտների հայտարարագիր։ 

  1. 2.        Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

Սույն փոփոխություններով ակնկալվում է կատարելագործել հայտարարագրման ինստիտուտը, որը հնարավորություն կտա ապահովել հայտարարատու պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկությունը: Հայտարարագրման ենթակա տեղեկատվության, հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց վերանայված շրջանակն ապահովելու է հայտարարատու պաշտոնատար անձի գույքային դրության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ինչը հնարավոր խախտումների բացահայտման արդյունավետ գործիք է: 

  1. 3.        Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Նշված օրենսդրական փաթեթները ներկայացվել է շահագրգիռ պետական մարմիններին՝ դիրքորոշման ստացման նպատակով: Քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am կայքում նախագծերի հանրային քննարկումը կազմակերպելու, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվական նյութեր հրապարակելու միջոցով: Նախագծերի փաթեթը քննարկվել է նաև Եվրոպայի խորհրդի փորձագետների հետ:

Ներկայացված առաջարկությունների հիման վրա Նախագծերի փաթեթը լրամշակվել է:

  1. 4.        Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը ներկայացվել է հանրային քննարկման իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am կայքում (https://www.e-draft.am/projects/2121), որի արդյունքում ներկայացվել են  առաջարկություններ և փաթեթը, ըստ այդմ, լրամշակվել է:

Հանրությանը իրազեկելու համար Նախագծի փաթեթի  վերաբերյալ տեղեկատվական նյութեր են հրապարակվել ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:

  1. 5.        Ֆինանսավորման աղբյուրը

Օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման աղբյուրներ 

  1. 6.        Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

           Խոչընդոտներ չեն եղել:


Գնահատման արդյունքները

Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով սույն միջոցառման համար 2020 թվականին ակնկալվում է Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը: Նախագծով ակնկալվում է ընդլայնել հայտարարատուների շրջանակը՝ հայտարարատուների ցանկում, ի թիվս մի շարք այլ պաշտոնյաների, ներառելով նաև 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամներին և աշխատակազմերի քարտուղարներին: Ընդլայնվել է հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմ հասկացությունը: Վերանայվել է հայտարարագրման բովանդակությունը, ընդլայնվել են հրապարակման ենթակա տվյալները, իջեցվել է հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի արժեքային շեմը, ներդրվել է փաստացի օգտագործվող գույքը հայտարարագրելու պահանջ, հստակեցվել են փոխառությունների և եկամուտների տեսակները, ներդրվել է ծախսերի հայտարարագրման համակարգ:

Համաձայն վերստուգիչ ցուցանիշի՝ 2020 թվականին լրամշակված օրենքի նախագիծը պետք է ներկայացված լինի ՀՀ ազգային ժողով:

Սույն դեպքում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ ՀՀ արդարդատության նախարարության կողմից մշակվել, շրջանառվել է, Կառավարության կողմից հաստատվել, ապա ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով և 2020 թվականի սեպտեմբերի    18-ին առաջին ընթերցմամբ ընդունվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը, որ սահմանում է 2020 թվականի համար ակնկալվող վերոնշյալ կարգավորումները: Բացի այդ, 2020 թվականի մարտի 25-ին Ազգային ժողովի կողմից ի թիվս դատական օրենսգրքում և մի շարք այլ օրենքներում կատարված փոփոխությունների՝ ընդունվել են նաև հայտարարագրման համակարգին և, մասնավորապես, իրավիճակային հայտարարագրի ներդրմանը, ինչպես նաև բարեվարքության ուսումնասիրությանն ուղղված կառուցակարգեր: Հանձնաժողովը ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ մշակել է հայտարարագրերի նոր ձևաչափ, որը հաստատվել է ՀՀ Կառավարության կողմից 2020 թվականի հունվարի 30-ին, որը հնարավորություն է տալիս հավելյալ տեղեկություններ ստանալ, մասնավորապես՝ դրամական միջոցների մնացորդի, գույքի ծագման աղբյուների վերաբերյալ։  2020 թվականի դեկտեմբերի 2-ին երկրորդ ընթերցմամբ ընդունվել  և 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում՝ այդ մարմնի անդամները պարտավոր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել իրենց գույքի և եկամուտների հայտարարագիր։ 

Պետական պաշտոնի հավակնող և նման պաշտոն զբաղեցնող անձանց կողմից լիազոր մարմնին իր անունից համապատասխան ֆինանսական տեղեկատվության վերաբերյալ հարցումներ կատարելու մասին լիազորագիր տալու պահանջ սահմանելու ակնկալվող արդյունքի մասով հարկ է նշել, որ նշված կարգավորումներ սահմանված են եղել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթի նախնական և հանրային քննարկման ներկայացված տարբերակում (https://www.e-draft.am/projects/2121): Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020 թվականի մարտի 25-ին ընդունված օրենքների նախագծերի փաթեթով Հանձնաժողովին արդեն իսկ վերապահվել է ֆինանսական տեղեկություններ ստանալու իրավասություն, կարգավորումը կորցրել է արդիականությունը:

2020 թվականի համար ակնկալվող հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմ հասկացության ընդլայնման արդյունքի մասով հարկ է նշել, որ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված է ընտանիքի կազմի բավականին լայն շրջանակ և համապատասխանում է միջազգային փորձին, որպիսի պայմաններում ընտանիքի կազմի այլ շրջանակի նախատեսման անհրաժեշտությունը բացակայում է: Բացի այդ, ինչպես արդեն նշվեց, Հանձնաժողովն իրավասու է՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հայտարարատուի հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձից, հայտարարագրված կամ հայտարարագրման ենթակա գործարքի կողմ հանդիսացող յուրաքանչյուր անձից կամ այն անձից, որին սեփականության իրավունքով կարող է պատկանել հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող կամ օգտագործվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցը կամ «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով թանկարժեք գույքը, պահանջելու ներկայացնել գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր, եթե վերը նշված կասկածները կարող են փարատվել իրավիճակային հայտարարագրով ներկայացնելու ենթակա տվյալների վերլուծությամբ՝ ընտանիքի անդամների շրջանակի ընդլայնման անհրաժեշտությունն այլևս արդիական չէ, քանի որ տվյալ փոփոխությամբ սուբյեկտների շրջանակը շատ ավելի լայն է և ընդգրկում է նաև երրորդ անձանց: Ուստի, այս առումով ևս, օրենքով սահմանված կարգավորումը շատ ավելի համապարփակ է և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին առավել գործուն գործիքակազմ է տրամադրում, քան միջոցառմամբ ակնկալվում էր սահմանել:

Վերոնշյալի համատեքստում հարկ է նաև նշել, որ Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ընդլայնվել է հանրային ծառայողի ընտանիքի անդամների կողմից հայտարարագրման ենթակա տեղեկությունների շրջանակը:

 Հանրային նշանակության կազմակերպություններում վարչական պաշտոն զբաղեցնող անձանց հայտարարատուների ցուցակում ներառելու ակնկալվող արդյունքի մասով հարկ է նշել, որ հանրային նշանակության կազմակերպությունների շրջանակը հստակ չէ, որպիսի պայմաններում հնարավոր չէ սահմանել հանրային նշանակության կազմակերպությունների վարչական պաշտոն զբաղեցնող անձանց շրջանակ: Ներկայումս աշխատանքներ են իրականացվում հանրային նշանակության կազմակերպությունների  շրջանակը հստակեցնելու և  միասնական հասկացության սահմանելու ուղղությամբ:

Ամբողջ վերոշարադրյալի հաշվառմամբ՝ հարկ է փաստել, որ սույն միջոցառման պարագայում կատարված աշխատանքներն համապատասխանում են Հակակոռուպցիոն ռազմավարության հավելված 2-ով սույն միջոցառման համար 2020 թվականին ակնկալվող և վերստուգիչ ցուցանիշով նախատեսված գործողություններին, ուստի, 2020 թվականի համար նախատեսված աշխատանքները կատարված են:


ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 18

Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների հստակեցում

 

2020 թվականի ակնկալվող արդյունք

Կատարվել է միջազգային փորձի ուսումնասիրություն:

Ուսումնասիրությունների արդյունքում մշակվել և ներկայացվել է առաջարկությունների փաթեթ:

 

Վերստուգիչ ցուցանիշ (2020 թվական)

Միջազգային փորձի ուսումնասիրությունը՝  համապատասխան առաջարկություններով ներկայացվել ու քննարկվել է Հակակոռուպցիոն խորհրդում (2020թ)


Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

þ Կատարված է

¨ Կատարված է մեծամասամբ

¨ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 

 

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները


  1. 1.         Կատարված աշխատանքները 

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների հստակեցման վերաբերյալ» առաջարկությունների փաթեթը (այսուհետ նաև՝ Առաջարկությունների փաթեթ): Հանրային ծառայողների և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց անհամատեղելիության պահանջների առավել ամբողջական հստակեցման նպատակով իրականացվել է տարբեր երկրների միջազգային փորձի ուսումնասիրություն, ինչպես նաև հաշվի են առնվել միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարկության ներկայացուցիչների դիտարկումները: Ուսումնասիրվել է տարբեր իրավական համակարգեր ունեցող երկրների, մանավորապես՝  ԱՄՆ-ի Կանադայի, Սերբիայի, Խորվաթիայի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների փորձը: Նաև հաշվի է առնվել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից հանրային ոլորտում շահերի բախման վերաբերյալ կատարված դիտարկումները[3]: Առաջարկությունների փաթեթում բացահայտվել է հանրային ծառայության ոլորտում առկա անհամատեղելիության պահանջների վերաբերյալ խնդիրները և նախանշվել է դրանց հաղթահարման ուղիները, այս ոլորտում ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: Մասնավորապես, Առաջարկությունների փաթեթով ներկայացվում է առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի ունեցած բաժնեմասի հավատարմագրային կառավարման հանձնելիս ՀՀ օրենսդրական կարգավորումներով պայմանավորված առաջացող ռիսկերը: Առկա ռիսկերի նվազեցման նպատակով առաջարկվել է ներդնել  «կույր» հավատարմագրային կառավարման մեխանիզմը «blind trust», որը ունի լայն տարածում վերոնշյալ երկրներում: Նման մեխանիզմը հնարավորություն կտա բացառել կառավարման հիմնադրի և հավատարմագրային կառավարչի միջև փոխկապակցվածությունը և միասնական շահի առկայությունը: Այս պարագայում հավատարմագրային կառավարման հիմնադիրը չպետք է որևէ կերպ միջամտի հավատարմագրային կառավարման գործընթացին։ Նա չպետք է ուղղակի կամ անուղղակի կարգով ցուցումներ տա կառավարչին, ստանա որևէ տեղեկատվություն կառավարման ներքին գործընթացի վերաբերյալ։  Առաջարկությունների փաթեթով նաև նախատեսվել է սահմանել հավատարմագրային կառավարման գործընթացի նկատմամբ հսկողության մեխանիզմներ: Մասնավորապես, առաջարկվել է պաշտոնատար անձանց համար սահմանել պարտականություն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կամ էթիկայի համապատասխան հանձնաժողովին ներկայացնելու տեղեկատվություն հավատարմագրային կառավարչի և հավատարմագրային կառավարման շահառուների վերաբերյալ և այլն։   

  1. 2.        Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

«Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների հստակեցման վերաբերյալ» առաջարկությունների փաթեթի մշակմամբ սահմանվում է հանրային ծառայությունում անհամատեղելիության պահանջների առկա խնդիրների լուծման ուղիներ: Ակնկալվում է առաջարկվող փոփոխությունների իրականացմամբ հստակեցնել  առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի ունեցած բաժնեմասի հավատարմագրային կառավարման վերաբերյալ կարգավորումները, որը կնպաստի հավատարմագրային կառավարման շրջանակներում հնարավոր չարաշահումների և շահերի բախման կանխարգելմանը:

  1. 3.        Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Միջոցառումը իրականացվել է շահագրգիռ մարմինների ներգրավմամբ: Մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կազմված Առաջարկությունների փաթեթը 2020 թվականի դեկտեմբերի 18-ի գրությամբ ներկայացվել է շահագրգիռ պետական մարմիններ՝ կարծիքի: Ստացված առաջարկությունների հիման վրա Առաջարկությունների փաթեթը ամփոփվել է և 2020 թվականի դեկտեմբերի 29-ին ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ: Քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը կապահովվի առաջարկությունների փաթեթի հիման վրա կազմվելիք իրավական ակտերի հանրային քննարկումների շրջանակում: 

  1. 4.        Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Միջոցառման իրականացման տվյալ փուլում հանրային քննարկումների իրականացում նախատեսված չէ:

  1. 5.        Ֆինանսավորման աղբյուրը

 Ֆինանսավորում չի պահանջվում:

  1. 6.        Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառմամբ նախատեսված գործողությունները իրականացվել են: «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների հստակեցման վերաբերյալ» առաջարկությունների փաթեթը չի քննարկվել  Հակակոռուպցիոն խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշմամբ ՀՀ-ում ստեղծված ռազմական դրությամբ պայմանավորված:

Գնահատման արդյունքները 

Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով սահմանված՝ 2020 թվականին ակնկալվող արդյունքի համաձայն՝ կատարվել է միջազգային փորձի ուսումնասիրություն,որի արդյունքում մշակվել  և ներկայացվել է առաջարկությունների փաթեթ:

Սույն միջոցառման պարագայում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ իրականացված աշխատանքները համապատասխանում են 2020 թվականի ակնկալվող արդյունքի հետ և Հակակոռուպցիոն ռազմավարությունից շեղումներ առկա չեն: 

Այսինքն, 2020 թվականի համար նախատեսված աշխատանքները կատարված են:



ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 19

Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ինստիտուտի կատարելագործում, նվերների ռեեստրի ստեղծում 

 

2020 թվականի ակնկալվող արդյունք

Մշակվել և ՀՀ Վարչապետի աշխատակազմ է ներկայացվել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ինստիտուտի կատարելագործմանն ուղղված իրավական ակտերի նախագիծ: Մշակվել է  նվերների ռեեստրի տեխնիկական առաջադրանք:


Վերստուգիչ ցուցանիշ (2020 թվական)

Լրամշակված իրավական ակտերի նախագծերի փաթեթը հաստատվել է (2020թ.


Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով (համաձայնությամբ)

(Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) (համաձայնությամբ)

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)


Կատարման կարգավիճակը (2020 թվական)

¨ Կատարված է

¨ Կատարված է մեծամասամբ

þ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 

 

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները 

 

  1. 1.    Կատարված աշխատանքները 

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2020 թվականի մարտի 25-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների փաթեթի շրջանակներում կատարվել են փոփոխություններ նվերների ինստիտուտի կարգավորման ուղղությամբ: Մասնավորապես՝ կատարվել են փոփոխություններ նվերներ ընդունելու արգելքին առնչվող կարգավորումներում:

Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ինստիտուտի կատարելագործման և նվերների ռեեստրի տեխնիկական առաջադրանքի կազմման նպատակով միջազգային փորձի համապարփակ վերլուծության հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ռեեստրի ստեղծման» առաջարկությունների փաթեթը (այսուհետ նաև՝ Առաջարկությունների փաթեթ): Առաջարկությունների փաթեթով նախատեսվում է՝

  1. հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների նվերների ստացման արդյունավետ վերահսկողության, ինչպես նաև նվերներ ստանալու գործընթացը մշտադիտարկելու նպատակով ստեղծել առանձին էլեկտրոնային հարթակ՝  նվերների միասնական ռեեստր:
  2. Պետական մարմինների համար նախատեսել հասանելիություն նվերների միասնական ռեեստրին, որպեսզի յուրաքանչյուրն իր կողմից հավաքագրված տվյալները ներբեռնի միասնական հարթակում: Համապատասխան մարմինների նվերների գրանցման, հարթակի վարման և տվյալների մուտքագրման գործառույթները կարող են իրականացնել պետական մարմինների բարեվարքության հարցերով կազմակերպիչները:
  3. Պետական մարմինների համար սահմանել պարտականություն՝ յուրաքանչյուր տարի լիազոր մարմին հաշվետվություն ներկայացնել նվերների հայտարարագրման վերաբերյալ:
  4. Սահմանել լիազոր մարմին, որը կիրականացնի հարթակի ընդհանուր վերահսկողությունը, հաշվետվությունների ամփոփման և հրապարակման աշխատանքները:
  5. Քննարկման առարկա դարձնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որպես լիազոր մարմին սահմանելու նպատակահարմարությունը՝ միաժամանակ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում կատարելով համապատասխան փոփոխություններ և լրացումներ:
  6. Սահմանել վարչական պատասխանատվություն՝ տուգանք և նախազգուշացում հայտարարագրման ենթակա ստացված նվերները չհայտարարարագրելու համար՝ Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների օրենսգրքում կատարելով համապատասխան լրացումներ և փոփոխություններ:
  7. Լիազոր մարմնի համար սահմանել սեփական նախաձեռնության կամ դիմումի հիման վրա կամ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա հայտարարագրման ենթակա նվերները չհայտարարագրելու համար վարչական իրավախախտման վարույթ հարուցելու և պատասխանատվության ենթարկելու իրավասություններ:
  8. Յուրաքանչյուր պետական մարմնում ստեղծել նվերների սեփական պահոց, որտեղ կփոխանցվեն և կպահվեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների նվերները:
  9. Պետական մարմինների կողմից ծրագրերի և միջոցառումներ մշակում և իրականացում՝ նվերներ ստանալու հնարավորությունները նվազագույնի հասցնելու նպատակով: Նմանատիպ ծրագրերն ու միջոցառումները կարող են ներառվել կառավարության արտաքին իրազեկվածության քաղաքականության մեջ հետևյալ եղանակներով.
  10. իրազեկման թերթիկների տարածում,
  11. տեղեկատվության տրամադրում գերատեսչական կայքերում:

Մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կազմված Առաջարկությունների փաթեթը ներկայացվել է շահագրգիռ պետական մարմիններ՝ կարծիքի, ինչպես նաև ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ: Այժմ իրականացվում են ստացված առաջարկությունների ամփոփման աշխատանքները:

Միաժամանակ, շրջանառված առաջարկությունների շրջանակներում ստացված դիտարկումների լրամշակվում է «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից ստացված նվերները հաշվառելու և հանձնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

  1. 2.    Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ինստիտուտի կատարելագործում, նվերների ռեեստրի մոդելի սահմանում:

  1. 3.   Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Միջոցառումը իրականացվել է շահագրգիռ մարմինների ներգրավմամբ: Քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը կապահովվի առաջարկությունների փաթեթի հիման վրա կազմվելիք իրավական ակտերի հանրային քննարկումների շրջանակում: 

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2020 թվականի մարտի 25-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների փաթեթը ներկայացվել է շահագրիռ մարմինների և միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությանը (մանրամասները տես Միջոցառում 1-ում )

  1. 4.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Առաջարկությունների փաթեթը և դրան առնչվող իրավական ակտերը գտնվում են մշակման փուլում:

Առաջարկությունների փաթեթի հիման վրա կազմվելիք իրավական ակտերի շրջանառության ընթացքում կանցկացվեն հանրային քննարկումներ: 

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2020 թվականի մարտի 25-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների փաթեթի նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am կայքում (https://www.e-draft.am/projects/1852), որի արդյունքում ներկայացվել են 94 առաջարկություններ, Նախագծերի փաթեթը ըստ այդմ լրամշակվել է:

  1. 5.   Ֆինանսավորման աղբյուրը

  Օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման աղբյուրներ: 

  1. 6.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառման կատարումը ձգձգվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի   27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշմամբ ՀՀ-ում ստեղծված ռազմական դրությամբ և նոր տիպի կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված արտակարգ դրությամբ պայմանավորված:

Գնահատման արդյունքները

Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով 19-րդ միջոցառման 2020 թվականին ակնկալվող արդյունքի համաձայն՝ մշակվել և ՀՀ Վարչապետի աշխատակազմ է ներկայացվել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ինստիտուտի կատարելագործմանն ուղղված իրավական ակտերի նախագիծը, մշակվել է  նվերների ռեեստրի տեխնիկական առաջադրանք:

Սույն միջոցառման պարագայում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, 2020 թվականին իրականացված գործողությունները մասնակի են համապատասխանում 2020 թվականի ակնկալվող արդյունքի հետ, քանի որ իրավական ակտերի և տեխնիկական առաջադրանքի մշակման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են:



ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 20

Լոբբիստական գործունեության  օրենսդրական կարգավորման սահմանում, կուսակցությունների, զանգվածային լրատվության միջոցների ֆինանսավորման թափանցիկության ապահովում 

 

2020 թվականի ակնկալվող արդյունք

Ուսումնասիրվել է լոբբիստական գործունեության կարգավորման, կուսակցությունների, զանգվածային լրատվության միջոցների ֆինանսավորման վերաբերյալ միջազգային փորձը:  Վեր են հանվել Հայաստանում տվյալ ոլորտում առկա խնդիրները և ներդրման հեռանկարները: Մշակվել և Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդին է ներկայացվել համապատասխան առաջարկությունների փաթեթ:

 

Վերստուգիչ ցուցանիշ (2020 թվական)

ՀՀ-ում լոբբիստական գործունեության օրենսդրական կարգավորման նպատակահարմարության վերաբերյալ, ինչպես նաև  կուսակցությունների, զանգվածային լրատվության միջոցների ֆինանսավորման թափանցիկությանն ուղղված վերլուծությունը քննարկվել է Հակակոռուպցիոն խորհրդում (2020թ. 4-րդ եռամսյակ)


Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (համաձայնությամբ)

ՀՀ Ազգային ժողով (համաձայնությամբ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողով (համաձայնությամբ)

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

¨Կատարված է

þԿատարված է մեծամասամբ

¨ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 

 

 

 

 

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները 

  1. 1.      Կատարված աշխատանքները 

 Միջազգային փորձի ուսումնասիրության, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության մասնակցությամբ մշակվել և 2020 թվականի  դեկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից  երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:  

Ուսումնասիրվել է Իռլանդիայի, Լեհաստանի, Լիտվայի, Ավստրիայի լոբբիստական գործունեության փորձը: Միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա մշակվել է «Լոբբիստական գործունեության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» և  «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակն է ձևավորել լոբբինգ ինստիտուտը, որը կնպաստի իշխանության և քաղաքացիների կապի ամրացմանը և հնարավորություն կընձեռնի ներկայացնել քաղաքացիների, կազմակերպությունների շահերը հատուկ մարմնի միջոցով: Վերոնշյալ նախագծերի փաթեթը ներկայումս քննարկման փուլում է:

2020 թվականի հուլիսի 3-ին կայացած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում քննարկվել են քաղաքական և լրատվական գործունեության ֆինանսավորման թափանցիկության հարցերը և առկա խնդիրները:

ՀՀ արդարդատության նախարարության կողմից ուսումնասիրվել է զանգվածային լրատվության միջոցների  ֆինանսական թափանցիկությանը միջազգային փորձը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված  կարգավորումները: Նշված ուսումնասիրության հիման վրա կազմվել, շահագրգիռ մարմնների ուսումնասիրությանը և ՀՀ վարչապետի աշխատակազմին է ներկայացվել  է առաջարկությունների փաթեթը:

  1. 2.     Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

«Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքներով սահմանվել են կուսակցությունների գործունեության ֆինանսավորման թափանցիկությունն ապահովող կարգավորումներ:

«Լոբբիստական գործունեության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ևև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել լոբբիստների և լոբբիստական կազմակերպությունների իրավական կարգավիճակը` դրանց ստեղծման, գրանցման կարգը, իրավունքների ոլորտը, հաշվետվության կարգը ևև բնույթը, սահմանել նաև լոբբիստական կազմակերպությունների գործունեության վերահսկման մեխանիզմը: Լոբբիստական գործունեությամբ զբաղվելու իրավունքի թույլտվության և պետական գրանցում կատարելու համար նախատեսվում է գանձել պետական տուրք, որի չափերը սահմանված են օրենսդրական փաթեթում ներառված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով: Ներկայացված օրինագծի համաձայն լոբբիստական գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտները պետք է հաշվառվեն լիազոված մարմնում և ստանան հաշվառման վկայական: Լոբբիստական գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտների համար կսահմանվի պարտավորություն իրենց գործունեության մասին հաշվետվություններ ներկայացնել լիազորված մարմնին, ինչը թույլ կտա ապահովել նրանց գործունեության թափանցիկությունը։ Միաժամանակ, լոբբիստական գործունեության իրականացման անհրաժեշտ պայման է դիտվում համապատասխան կանոնակարգերի համաձայն լոբբիստների հավատարմագրումը։ 

ԶԼՄ-ների գործունեության թափանցիկության ապահովման նպատակով առաջարկությունների փաթեթի հիման վրա նախատեսվում է մշակել օրենսդրական փաթեթ, որով՝

ü  Հստակեցվի «թողարկում» եզրույթը՝ հստակ սահմանելով վերջինիս շրջանակը և դրանում ներառելով զանգվածային լրատվության բոլոր միջոցներին:

ü  Հստակեցվեն ԶԼՄ-ների կողմից ներկայացվող տեղեկատվության շրջանակը: Մասնավորապես, միջազգային փորձի հաշվառմամբ, դիտարկել ԶԼՄ-ների ֆինանսական աղբյուրների վերաբերյալ առավել թափանցիկ տեղեկատվության ներկայացումը: 

ü  Կվերանայվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189-րդ հոդվածով սահմանված սանկցիան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այլ համանման իրավախախտումների համեմատությամբ սանկցիան անհամեմատ մեղմ է: Օրինակ, «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ կուսակցությունը պարտավոր է կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվություն ներկայացնել: Նշված օրենսդրական պահանջը չկատարելը հանդիսանում է վարչական իրավախախտում, որի համար սահմանված է սանկցիա՝ առավելագույնը մինչև նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով տուգանքի նշանակում: Մինչդեռ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189-րդ հոդվածով կիրառվող սանկցիան նախատեսում է լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ տուգանքի նշանակում՝ առավելագույնը սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

ԶԼՄ-ների կողմից ֆինանսական հաշվետվության չներկայացման համար սահմանված սանկցիայի խստացումը կունենա կանխարգելիչ նշանակություն՝ հանգեցնելով նրան, որ շատ դեպքերում ԶԼՄ-ների համար ֆինանսավորման աղբյուրները թաքցնելը տնտեսապես նպատակահարմար չի լինի:

  • Կսահմանվեն կարգավորումներ՝ համաձայն որի զանգվածային լրատվական միջոցների կողմից իրականացվող ֆինանսական գործարքները, որոշակի շեմը գերազանցելու դեպքում, կիրականացվեն անկանխիկ հաշվարկներով։
  1. 3.     Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

«Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի կողմից: Աշխատանքային խմբի նախաձեռնած քննարկումներին մասնակցել և նախագծի պատրաստման գործընթացում մասնագիտական աջակցություն են տրամադրել և դիրքորոշումներ են ներկայացրել մի շարք պետական հաստատություններ (Արդարադատության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով), հասարակական կազմակերպություններ («Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն, Իրազեկ քաղաքացիների միավորում, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ), միջազգային կազմակերպություններ (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, Եվրոպայի խորհրդի՝ Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողով (Վենետիկի Հանձնաժողով), Ընտրական համակարգերի միջազգային հաստատության Հայաստանյան մասնաճյուղ (IFES), Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամ) ։

Առաջարկությունների փաթեթ, որն ուղղարկվել է շահագրգիռ մարմինների քննարկման, այնուհետև ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդին ներկայացնելու նպատակով:

  1. 4.     Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

«Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի նախապատրաստման ներառականությունը ապահովելու նպակատով աշխատանքային խմբի կողմից կազմակերպվել են շուրջ մեկ տասնյակ հանրային քննարկումներ և աշխատաժողովներ՝ այդ թվում նաև նախագծի հայեցակարգի քննարկման նպատակով Ազգային Ժողովում նախագահի կողմից հրավիրված խորհրդարանական լսումները, ինչպես նաև քննարկումներ Հայաստանի Շիրակ, Լոռի, Արարատ և Վայոց Ձոր մարզերում։

Այս փուլում առաջարկությունների փաթեթի համար հանրային քննարկում չի նախատեսվում:

  1. 5.     Ֆինանսավորման աղբյուրը

ՀՀ պետական բյուջե, միջազգային դոնոր կազմակերպություններ: 

  1. 6.     Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Խոչընդոտներ չեն եղել:

Գնահատման արդյունքները

Համաձայն սույն միջոցառման համար 2020 թվականին ակնկալվող արդյունքային ցուցանիշի՝ 2020 թվականի համար նախատեսված է լոբբիստական գործունեության կարգավորման,կուսակցությունների, զանգվածային լրատվության միջոցների ֆինանսավորման վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրություն, վեր հանել Հայաստանում տվյալ ոլորտում առկա խնդիրները և ներդրման հեռանկարները, մշակել և Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդին ներկայացնել համապատասխան առաջարկությունների փաթեթ: Վերստուգիչ ցուցանիշով նախատեսվում է ՀՀ-ում լոբբիստական գործունեության օրենսդրական կարգավորման նպատակահարմարության վերաբերյալ, ինչպես նաև  նշվում է, որ կուսակցությունների, զանգվածային լրատվության միջոցների ֆինանսավորման թափանցիկությանն ուղղված վերլուծությունը քննարկվել է Հակակոռուպցիոն խորհրդում:

Սույն միջոցառման պարագայում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ ուսումնասիրվել է լոբբիստական գործունեության կարգավորման, կուսակցությունների, զանգվածային լրատվության միջոցների ֆինանսավորման վերաբերյալ միջազգային փորձը, ՀՀ օրենսդրության վերլուծության հիման վրա կուսակցությունների գործունեությունը, այդ թվում՝ թափանցիկությունը կարգավորող օրենսդրական փաթեթն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ, մշակվել է լոբբիստական գործունեությունը կարգավորող օրենսդրական փաթեթ, զանգվածային լրատվության միջոցների ֆինանսավորման թափանցիկությանն ուղղված  առաջարկությունների փաթեթն  ուղարկվել է շահագրգիռ մարմիններին՝ դիրքորշում ստանալու նպատակով, այնուհետև ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդին ներկայացնելու նպատակով: Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում քննարկվել են քաղաքական և լրատվական գործունեության ֆինանսավորման թափանցիկության հարցերը և առկա խնդիրները:

Այսինքն, սույն միջոցառման շրջանակներում իրականացված աշխատանքները մեծամասամբ համապատասխանում են արդյունքային ցուցանիշներին:


ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 21

Հանրային նշանակության կազմակերպությունների իրավական կարգավիճակի հստակեցում և դրանցում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործիքակազմի ներդրում՝ այդ թվում  առկա կոռուպցիոն ռիսկերի վերհանում և դրանց հաղթահարման մեխանիզմների ներդրում

 

2020 թվականի ակնկալվող արդյունք

Ուսումնասիրվել է հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ միջազգային փորձը և առկա իրավիճակը

Ուսումնասիրվել են հանրային նշանակության կազմակերպությունների իրավական կարգավիճակի հիմնախնդիրները

Ուսումնասիրության արդյունքները քննարկվել են Հանրային նշանակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: 

 

Պատասխանատու մարմին

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

¨ Կատարված է

þԿատարված է մեծամասամբ

¨ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 

 

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները

  1. 1.      Կատարված աշխատանքները 

Ուսումնասիրվել է հանրային նշանակության կազմակերպությունների վերաբերյալ կարգավորումները, որից պարզ է դարձել, որ հանրային նշանակության կազմակերպություններն են՝

ա. հանրային ծառայությունների ոլորտում ծառայություն մատուցող կազմակերպություն,

բ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված և (կամ) լիցենզիա ստացած կազմակերպություն,

գ. կազմակերպություն, որն իր գործունեության բնույթի, մեծության կամ աշխատակիցների քանակի ուժով ունի էական հանրային կարևորություն: 

Բացի այդ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվել ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել Գործարար ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությունը:

Կորպորատիվ կառավարման կենտրոնի կողմից կազմակերպված «Հակակոռուպցիոն համապատասխանությունը որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բաղադրիչ» ձեռնարկի շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մասնավոր ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ իրականացված միջազգային փորձի արդյունքները:

Հանրային նշանակության կազմակերպությունների իրավական կարգավիճակի հիմնախնդիրների պարզման նպատակով ուսումնասիրությունը ընթացքի մեջ է:

  1. 2.      Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

Իրականացված միջոցառումների արդյունքում ակնկալվում է հստակեցնել հանրային նշանակության կազմակերպությունների կարգավիճակը և վերջիններում ընդլայնել հակակոռուպցիոն համապատասխանության ներդրման պրակտիկան:

  1. 3.     Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Նշված միջոցառման իրականացման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը համագործակցում է Կորպորատիվ կառավարման կենտրոնի հետ:

  1. 4.     Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Կորպորատիվ կառավարման կենտրոնի կողմից կազմակերպված «Հակակոռուպցիոն համապատասխանությունը որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բաղադրիչ» ձեռնարկի շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մասնավոր ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ իրականացված միջազգային փորձի արդյունքները: Նշենք նաև, որ վերոնշյալ միջոցառմանը հրավիրված էին մասնակցելու ՀՀ պետական մարմինների, միջազգային և տեղական կազմակերպությունների, մասնավոր հատվածի  ներկայացուցիչներ, այդ թվում և հանրային նշանակության կազմակերպություններ: Ընդ որում, որպես բանախոսներ հրավիրված էին Հայաստանում «Բի-լայն» և «ՄՏՍ Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները, ովքեր ներկայացրեցին հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի (ՀՀԾ) ներդրման իրենց փորձը, առկա խնդիրները հաղթահարելու ուղղությամբ իրականացված աշխատանքները, ՀՀԾ-ի վերաբերյալ աշխատակիցների և գործընկերների կողմից դրական ընկալման ձևավորումը և բիզնեսի զարգացման համար համապատասխանության առավելությունները։

  1. 5.     Ֆինանսավորման աղբյուրը

Օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման աղբյուրներ 

  1. 6.     Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Խոչընդոտներ չեն եղել:


Գնահատման արդյունքները 

 

Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով 21-րդ միջոցառման համար 2020 թվականին ակնկալվում է ուսումնասիրել հանրային նշանակության կազմակերպությունների իրավական կարգավիճակի հիմնախնդիրները, ուսումնասիրել հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ միջազգային փորձը և առկա իրավիճակը, ուսումնասիրության արդյունքները քննարկել հանրային նշանակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Սույն դեպքում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ ուսումնասիրվել է հանրային նշանակության կազմակերպությունների իրավական կարգավիճակը, հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ միջազգային փորձը, արդյունքները Կորպորատիվ կառավարման կենտրոնի հետ համագործակցելով վերջինիս կողմից քննարկվել է հանրային նշանակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Այսինքն, սույն՝ 21-րդ միջոցառման պարագայում կատարված աշխատանքները մեծամասամբ համապատասխանում են Հ 2020 թվականին ակնկալվող և վերստուգիչ ցուցանիշով նախատեսված գործողություններին, սակայն հանրային նշանակության կազմակերպությունների իրավական կարգավիճակի հիմնախնդիրների պարզման նպատակով ուսումնասիրությունը ընթացքի մեջ է, հետևաբար սույն միջոցառման շրջանակներում 2020 թվականի համար նախատեսված աշխատանքները մասնակի են կատարվել:


ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 22

Գործարար ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ընդունման խթանում

 

2020 թվականի ակնկալվող արդյունք

Ներկայացվել են գործարար ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ներդրման վերաբերյալ առաջարկություններ:

 

Վերստուգիչ ցուցանիշ

Ուսումնասիրությունը քննարկվել է հակակոռուպցիոն խորհրդում (2020թ.-ի 1-ին եռամսյակ)

Իրականացվել է առնվազն 2 հանրային քննարկում (2020թ-ի 2-րդ եռամսյակ)

Մասնավոր ոլորտի կազմակերպություններից ստացվել են առնվազն 5 առաջարկներ (2020թ.-ի 3-րդ եռամսյակ)


Պատասխանատու մարմին

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

¨ Կատարված է

þ Կատարված է մեծամասամբ

¨ Կատարված է մասնակի, սակայն կատարումը կասեցված է

¨ Կատարված չէ 

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները


  1. 1.        Կատարված աշխատանքները 

Միացյալ Թագավորության Լավ կառավարման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Կորպորատիվ կառավարման և ֆինանսական հաշվետվողականության բարելավված կանոնակարգ» ծրագրի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության անմիջական մասնակցությամբ «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» (PwC) ընկերության ու Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի նախագիծը (այսուհետ՝ Կանոնագրքի նախագիծ), որով ի թիվս այլ սկզբունքների՝ ամրագրված են մասնավոր հատվածում էթիկական և հակակոռուպցիոն համապատասխանությունը խթանող սկզբունքները, որոնց իրագործման պարտականությունը դրվել է տնօրենների խորհրդի (խորհրդի) վրա:

Բացի այդ, Կանոնագրքի նախագծում նախատեսված է, որ կազմակերպություններում պետք է ձևավորվի ներքին հսկողության և ռիսկերի կառավարման համակարգ, որի կարևոր բաղադրիչներից է համապատասխանության գործառույթը: Կանոնագրքի նախագծով այս գործառույթն իրականացնող անձի վրա դրված է նաև հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի ներդրմանը նպաստելու և դրա նկատմամբ մշտադիտարկումն իրականացնելու պարտականությունները:

Կորպորատիվ կառավարման կենտրոնի կողմից կազմակերպված «Հակակոռուպցիոն համապատասխանությունը որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բաղադրիչ» ձեռնարկի շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են ինչպես Կանոնագրքի նախագծի հակակոռուպցիոն համապատասխանությանը վերաբերող սկզբունքները, այնպես էլ ՀՀԾ-ների ներդրման վերաբերյալ առաջարկություններ:

Հարկ է հավելել, որ հայաստանյան գործարար համայնքում հակակոռուպցիոն համապատասխանության ընկալումը բարելավելու և դրա ներդրմանը նպաստելու նպատակով «Մասնավոր ձեռնարկատիրության միջազգային կենտրոն»-ի ֆինանսավորմամբ Կորպորատիվ կառավարման կենտրոնի կողմից 2020թ․ հունիսի 1-ից իրականացվում է նոր ծրագիր, որին մասնակցելու է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Ծրագիրը կոչվում է «Հայաստան. մասնավոր հատվածի հնարավորությունների բարելավում` ժողովրդավարական անցմանն աջակցելու համար»: Դրա  շրջանակներում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.

ü   գործարար համայնքի և ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների համար սեմինարներ,

ü   Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ ուսումնասիրության իրականացում` բիզնեսի հակակոռուպցիոն համապատասխանության թեմայով,

ü   հակակոռուպցիոն հավաքական գործողությունների զարգացում` հակակոռուպցիոն կոալիցիայի ձևավորման միջոցով,

ü    հանրային իրազեկվածության բարձրացման նպատակ ունեցող միջոցառումներ, այդ թվում` կլոր սեղանների հրավիրում, տպագիր նյութերի մշակում,

ü    2021թ.-ի փետրվարին կորպորատիվ կառավարման միջազգային կոնֆերանսի հրավիրում:

Վերոգրյալ միջոցառումների իրականացման համատեքստում նախարարության և Կորպորատիվ կառավարման կենտրոնի համագործակցությամբ ակնկալվում է գործարար ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ներդրման խթանում:

2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը հայաստանյան բիզնեսի համար անցկացրել է «Գործարար բարեվարքություն. կորպորատիվ էթիկա և հակակոռուպցիոն համապատասխանություն» թեմայով 5 դասընթաց:

Վերապատրաստումների ընթացքում ներկայացվել են նաև կորպորատիվ կառավարման ժամանակակից միտումները, դրանց հնարավոր զարգացումները Հայաստանում, հակակոռուպցիոն իրավակարգավորումների միջազգային և տեղական փորձը, քննարկվել են իրավիճակային օրինակներ: Վերապատրաստումների մասնակիցներին պարզաբանվել են նորաստեղծ Բիզնեսի Բարեվարքության Ակումբի անդամագրման ընթացակարգերն ու առավելությունները:

Վերապատրաստում են անցել շուրջ 30 կազմակերպության 40 ներկայացուցիչներ: Մասնակիցների գնահատումով վերապատրաստումները արդարացրել են իրենց սպասումները: Նրանց կողմից բարձր է գնահատվել թեմայի ընտրությունը, վերապատրաստման անցկացման ձևաչափը, բովանդակությունը: Մասնակիցները նշել են, որ վերապատրաստումը նպաստել է թեմայի վերաբերյալ իրենց իրազեկվածության բարձրացմանը, և հույս հայտնել, որ նման վերապատրաստումները կունենան շարունակական բնույթ:

Վերապատրաստումներն անցկացվել են zoom էլեկրոնային հարթակում:

  1. 2.      Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը 

Անցկացված վերապատրաստումների արդյունքում ակնկալվում է՝

  1. նպաստել կորպորատիվ էթիկայի, հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ Հայաստանի մասնավոր հատվածի իրազեկվածության բարձրացմանը,
  2. պարզաբանել բարեվարքության և հակակոռուպցիոն համապատասխանության հնարավոր օգուտները` բիզնեսի ու հասարակության համար,
  3. ներկայացնել էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի հիմնական բաղկացուցիչները և մշակման ընթացակարգը,
  4. պարզաբանել բարեվարքության հավաքական գործողությունների էությունը, հնարավոր օգուտները և բարեվարքության դաշինքի ձևավորման հնարավորությունները Հայաստանում:

Նշված գործողությունների վերջնարդյունքում ակնկալում է գործարար ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ընդունման խթանում:

  1. 3.       Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Կանոնագրքի մշակման (այդ թվում՝ համապատասխանության ծրագրերին առնչվող դրույթների մասով) նախարարությունը համագործակցում է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի հետ, իսկ սույն կետով նախատեսված միջոցառման իրականացման համար որպես պատասխանատու մարմին՝ բացի ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ արդարադատության նախարարություններից, հանդես են գալիս նաև հասարակական կազմակերպությունները. նախարարությունը այս մասով ևս համագործակցում է Կորպորատիվ կառավարման կենտրոնի հետ:

  1. 4.       Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Կորպորատիվ կառավարման կենտրոնի կողմից կազմակերպված «Հակակոռուպցիոն համապատասխանությունը որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բաղադրիչ» ձեռնարկի շնորհանդես, որի ընթացքում ներկայացվել են ինչպես Կանոնագրքի նախագծի հակակոռուպցիոն համապատասխանությանը վերաբերող սկզբունքները, այնպես էլ ՀՀԾ-ների ներդրման վերաբերյալ առաջարկություններ:

Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE, www.cipe.org) «Հայաստան. հզորացնել մասնավոր հատվածին ժողովրդավարական անցմանն աջակցելու համար» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին «Գործարար բարեվարքություն. կորպորատիվ մշակույթ և հակակոռուպցիոն համապատասխանություն» թեմայով անցկացրել է 5 վերապատրաստում, որին մասնակցել են 30 կազմակերպության 40 ներկայացուցիչներ:

  1. 5.       Ֆինանսավորման աղբյուրը

Օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման աղբյուրներ 

  1. 6.       Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառման ամբողջական իրականացմանը խոչընդոտել են Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը և ռազմական դրությունը:

Գնահատման արդյունքները


Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով 22-րդ միջոցառման համար 2020թ-ի  համար ակնկալվում է գործարար ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ներդրման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել: Համաձայն վերստուգիչ ցուցանիշի՝ ուսումնասիրությունը քննարկվել է հակակոռուպցիոն խորհրդում, իրականացվել է առնվազն 2 հանրային քննարկում, մասնավոր ոլորտի կազմակերպություններից ստացվել են առնվազն 5 առաջարկներ:

Սույն միջոցառման պարագայում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ գործարար ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ներդրման վերաբերյալ առաջարկություններ ներկայացվել են, իրականացվել են հանրային քննարկումներ: Համապատասխանության պահանջների ներդրման վերաբերյալ առաջարկությունները չեն քննարկվել Հակակոռուպցիոն խորհրդի նիստում, քանի որ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ և ռազմական դրության պայմաններում Հակակոռուպցիոն խորհրդի նիստ չի կայացել:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով մասնավոր ոլորտի կազմակերպությունների շրջանակում հակակոռուպցիոն համապատասխանության ընկալման և իրազեկվածության անհրաժեշտությունը՝ մասնավոր ոլորտի կազմակերպությունների համար իրականացվել են վերապատրաստման դասընթացներ: Թեև նշված գործողությունների իրականացումը նախատեսված չեն Հակակոռուպցիոն ռազմավարության Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով, սակայն մասնավոր ոլորտի կազմակերպությունների շրջանակում հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ վերապատրաստումները կարևորագույն միջոցառումներ են գործարար ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ընդունումը խթանելու համար:

Այսինքն, սույն միջոցառման շրջանակներում 2020 թվականի համար նախատեսված աշխատանքները մեծամասամբ կատարվել են:

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 23

Գնումների ոլորտի բարելավում

 

2020 թվականի ակնկալվող արդյունք

Պետական գնումների համակարգի շարունակական կատարելագործման նպատակով իրականացվել է ոլորտային խնդիրների ուսումնասիրություն: Ուսումնասիրության հիման վրա մշակվել և Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում քննարկվել է պետական գնումների համակարգի շարունակական կատարելագործմանն ուղղված  առաջարկությունների փաթեթը:


Վերստուգիչ ցուցանիշ (2020 թվական) 

Իրականացվել է ուսումնասիրություն գնման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի բացահայտման ուղղությամբ (2020թ.-ի 2-րդ եռամսյակ)

Ուսումնասիրության արդյունքները քննարկվել են Հակակոռուպցիոն  քաղաքականության խորհրդում և տրվել են համապատասխան փոփոխությունների հանձնարարականներ (2020թ.-ի 3-րդ եռամսյակ)


Պատասխանատու մարմին

ՀՀ ֆինանսների նախարարություն


Կատարման կարգավիճակը (2020 թվական)

¨ Կատարված է

þ Կատարված է մեծամասամբ

¨ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 

 

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները

  1. 1.    Կատարված աշխատանքները 

Պետական գնումների համակարգի շարունակական կատարելագործման նպատակով իրականացվել է ոլորտային խնդիրների ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են հետևյալ խնդիրները.

  • Գործող կարգավորման համաձայն գնման ընթացակարգի արդյունքները կարող են բողոքարկվել ինչպես արտադատական, այնպես էլ դատական կարգով: Բողոք ներկայացնել հնարավորություն ունի ցանկացած անձ: Կատարված ախտորոշումները ցույց են տալիս, որ արտադատական բողոքարկման համակարգն արդյունավետ չէ այն տեսակետից, որ կայացվող որոշումները գնումների մասին ՀՀ օրենսդրության տեսանկյունից խնդրահարույց են, կայացվում են միմյանց հակասող որոշումներ, որոնց հետևանքով կամ այդ որոշումները բողոքարկվում են դատարաններում կամ գնման ընթացակարգերը հայտարարվում են չկայացած, ինչը դրանք կազմակերպելու և անցկացնելու տեսակետից հանգեցնում են ծրագրերի ձախողման, դժգոհությունների և ֆինանսական կորուստների: Ըստ վիճակագրության տարեցտարի մեծանում է արտադատական կարգով քննված բողոքների վերաբերյալ կայացված որոշումները մասնակիցների կողմից դատական կարգով բողոքարկման դեպքերը և դա այն պարագայում, երբ գործող կարգավորումները չեն նախատեսում դատարանների կողմից դրանց հատուկ վարույթով քննելու ընթացակարգեր: Միաժամանակ խնդրահարույց է նաև բողոք ներկայացնելու հնարավորություն ունեցող անձանց լայն շրջանակը: Ցանկացած անձ, որը բովանդակային առումով չունի տվյալ գնման ընթացակարգին շրջանակում շահագրգռվածություն, ունի գնման ընթացակարգը բողոքարկելու և դրանով պայմանավորված գործընթացները ձգձգելու հնարավորություն, այդ թվում նաև դիտավորյալ: Միաժամանակ գործող արտադատական բողոքարկման համակարգը ինչպես ինստիտուցիոնալ (անկախության), այնպես էլ կիրառելիության տեսակետից ուսումնասիրվել է նաև ԵՄ ՍԻԳՄԱ ծրագրի փորձագտների կողմից և գնահատվել խնդրահարույց.
  • Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների տրամադրած միջոցների հաշվին գնումների կատարման ժամանակ կիրառվում են ազգային ռեժիմից տարբերվող ընթացակարգեր: Մասնավորապես խնդրահարույց է գնումների ընթացակարգերի կազմակերպման համար միասնական կանոններ չունենալու հանգամանքը, որը հանգեցնում է նաև դրանց կազմակերպման և կառավարման համար տարբեր մասնագիտական կարողություններ և աշխատանքային ունակություններ ունեցող մասնագետների անհրաժեշտության: Միասնական կանոնների բացակայությունը որոշակի բարդություններ է առաջացնում նաև գնման գործընթացների հնարավոր մասնակիցների համար: Արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի հաշվին գնումները ազգային ռեժիմով իրականացնելու պարագայում կստեղծվեն ռեսուրսների համախմբման և գործընթացները միասնական կանոններով կառավարելու հնարավորություն, ինչը դրական ազդեցություն կունենա նաև պետական համակարգում նախաձեռնված բարեփոխումների գործընթացի վրա: Միաժամանակ Հայաստանի՝ ԱՀԿ պետական գնումների համաձայնագրին անդամակցությունը հնարավորություն է ընձեռում նշված գնումները ազգային ռեժիով իրականացնելու նախադրյալներ ստեղծելու համար:

Նշված խնդիրների կարգավորման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակվել է ««Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը։

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 16.12.2020թ. թիվ 01/26-1/18696-2020 գրությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմ են ներկայացվել ««Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը։

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը եվ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 03.10.2019թ. թիվ 1332-Ն որոշման 2-րդ հավելվածի «2.2. Կոռուպցիայի կանխարգելում» բաժնի 23-րդ միջոցառումը՝ նշված նախագծերը 22.12.2020թ. թիվ 01/26-1/19208-2020 գրությամբ ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարություն՝ Հակակոռուպցիոն  քաղաքականության խորհրդում քննարկանը ներկայացնելու նպատակով:

Միաժամանակ, ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ Համաշխարհային Բանկի կողմից իրականացվել է գնումների ազգային օրենսդրության և ընթացակարգերի  ուսումնասիրություն, որի արդյունքում ներկայացվել են նոր սկսվող ներդրումային ծրագրերի իրականացման համար գնումների այլընտրանքային պայմանավորվածությունների իրականացման այն պայմանները, որոնք գնումների հետ հարաբերությունները կարգավորող իրավական ակտերում նախատեսելու դեպքում հնարավոր կլինի կիրառել ազգային ընթացակարգերը:

  1. 2.    Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

Նախագծերով նախատեսվում են կատարվել հիշյալ խնդիրները կարգավորելու հետ կապված փոփոխություններ՝

  • սահմանելով այն կարգավորումները, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել գնումների այլընտրանքային պայմանների կիրառումը.
  • փոխելով բողոքարկման համակարգի գործող մոդելը՝ բողոքարկման ընթացակարգն իրականացնելով միայն դատական կարգով՝ հատուկ վարույթի միջոցով:
  1. 3.     Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Նախագծերը ներկայացվել են պետական կառավարման մարմինների, միջազգային դոնոր գոծընկներների և քաղաքացիական հասարակությունը ներկայացնող միավորների  քննարկմանը: 

  1. Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Նախագծերը շրջանառվել են հանրային քննարկման e-draft պաշտոնական կայքում (https://www.e-draft.am/projects/2300 ), ներկայացված առաջարկությունների հիման վրա Նախագծերը լրամշակվել են:

  1. 5.   Ֆինանսավորման աղբյուրը

Ֆինանսավորում չի պահանջվում                                              

  1. 6.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ և ռազմական դրությունը:


 

 

Գնահատման արդյունքները 


Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով 2020 թվականի համար ակնկալվում է, որ պետական գնումների համակարգի շարունակական կատարելագործման նպատակով իրականացվել է ոլորտային խնդիրների ուսումնասիրություն: Ուսումնասիրության հիման վրա մշակվել և Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում քննարկվել է պետական գնումների համակարգի շարունակական կատարելագործմանն ուղղված  առաջարկությունների փաթեթը: Համաձայն վերստուգիչ ցուցանիշի՝ իրականացվել է ուսումնասիրություն գնման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի բացահայտման ուղղությամբ, ուսումնասիրության արդյունքները քննարկվել են Հակակոռուպցիոն  քաղաքականության խորհրդում և տրվել են համապատասխան փոփոխությունների հանձնարարականներ:

Սույն միջոցառման պարագայում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ իրականացված աշխատանքները մեծամասամբ համապատասխանում են արդյունաքային ցուցանիշներին. համապատասխան ուսումնասիրություններն իրականացվել են և դրանց հիման վրա մշակվել, հանրային քննարկման է դրվել և շրջանառվել բացահայտված խնդիրները լուծող օրենսդրական փաթեթ: Օրենսդրական փաթեթը ներկայացվել է Հակակոռուպցիոն խորհրդի քննարկմանը: Մինչդեռ ուսումնասիրությունը և դրա հիման վրա մշակված օրենսդրական փաթեթը չեն քննարկվել Հակակոռուպցիոն խորհրդի նիստում, քանի որ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ և ռազմական դրության պայմաններում 2020 թվականի չորրորդ եռամսյակում Հակակոռուպցիոն խորհրդի նիստ չի կայացել:

Այսինքն, սույն միջոցառման շրջանակներում 2020 թվական աշխատանքները մեծամասամբ կատարվել են:


ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 24

Իրավաբանական անձանց իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրում


2020 թվականի ակնկալվող արդյունք

Միջազգային փորձն ուսումնասիրվել է: Ուսումնասիրությունների արդյունքում մշակվել և ներկայացվել է առաջարկությունների փաթեթ: Մշակվել է պետական ռեգիստրի շրջանակներում իրական սեփականատերերի գրանցամատյանի ծրագրային ապահովումը:

 

Վերստուգիչ ցուցանիշ (2020 թվական)

Մշակվել ու գործարկվել է իրական սեփականատերերի գրանցամատյանի էլեկտրոնային ծրագրային ապահովումը:


Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

Պետական կառավարման համակարգի մարմիններ

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

þ Կատարված է

¨ Կատարված է մեծամասամբ

¨ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ

 

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները

  1. 1.    Կատարված աշխատանքները 

Միջազգային փորձի համապարփակ վերլուծության հիման վրա մշակվել է իրական սեփականատերերի թափանցիկության ապահովման անհրաժեշտ կառուցակարգերի և բաց ռեգիստրի ներդրմանն ուղղված օրենսդրական փաթեթ, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքում, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը 2019թ ապրիլի 23-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից: Վերջինիս համաձայն՝ սահմանվել է «իրական սեփականատեր» հասկացությունը, վերջինիս գրանցման կարգը, պահանջվող փաստաթղթերի շրջանակը, քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը, լիազոր մարմնի՝ ընդերքօգտագործման իրավունքի կասեցման կամ դադարեցման հնարավորությունը՝ իրավաբանական անձի կողմից իրական սեփականատերերի մասին տեղեկություններ բովանդակող քաղվածք չներկայացնելու, ներկայացված տվյալների կեղծ կամ ոչ ամբողջական լինելու դեպքում: Փաստորեն, պիլոտային եղանակով ներկայումս նման պարտականություն սահմանված է հանքարդյունաբերության ոլորտի համար՝ հետագայում օրենսդրական փոփոխությունների իրականացման և թիրախային ոլորտների աստիճանական սահմանման նպատակով: Միևնույն ժամանակ, ՀՀ արդարադատության նախարարի՝ 2020թ. փետրվարի 5-ի N 36-Ն հրամանով հաստատվել է իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրի ձևը և հայտարարագրի լրացման և ներկայացման կարգը: «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանվել է օրենքով իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում իրական սեփականատիրոջ վերաբերյալ ներկայացվելիք տեղեկությունների շրջանակը:  

Իրավաբանական անձանց իրական սեփականատերերի բացահայտման գործուն մեխանիզմներ ներդնելու նպատակով մշակվել է «Իրավաբանական անձանց իրական շահառուների ինստիտուտի ներդրման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը (այսուհետ՝ նաև Ճանապարհային քարտեզ), որը շահագրգիռ պետական մարմինների կարծիքների հիման վրա լրամշակվելուց հետո հաստատվել է ՀՀ վարչապետի 2021 թվականի հունվարի 18-ի N 30 – Ա որոշմամբ (https://www.e-gov.am/decrees/item/22969/): Ճանապարհային քարտեզով նախանշվել են իրական սեփականատերերի (շահառուների) բացահայտման  առաջնային ոլորտները և համապատասխան ժամկետները: ՀՀ կառավարությունը, ի դեմս Արդարադատության նախարարության, իրական սեփականատերերի բացահայտումը նախատեսում է իրականացնել համակարգված մոտեցման, այն է՝ Ճանապարհային քարտեզի միջոցով խնդիրների վերհանման, օրենսդրական փոփոխությունների իրականացման և թիրախային ոլորտների աստիճանական սահմանման  միջոցով:

Վերոնշյալի համատեքստում հարկ է հավելել, որ ռեեստրի գործարկման ուղղությամբ իրականացվում են առանձին քայլեր:  Արդեն մշակվել է իրական սեփականատերերի(շահառուների)  ռեեստրը, որը 2021 թվականի փետրվարին  նախատեսվում է այն գործարկել:

Միաժամանակ, մշակվել և 2020թ. հոկտեմբերի 24-ին հանրային քննարկման է ներկայացվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է ստեղծել իրավաբանական անձանց իրական շահառուների բաց և հանրամատչելի ռեեստր, որը կգործի իրական շահառուների բացահայտման նոր օրենսդրական համակարգի հիման վրա: Ակնկալվում է ապահովել այնպիսի տվյալների մշակում, որոնք համադրելի են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության կարգավորումների ներքո մշակվող տվյալների հետ, ինչպես նաև ներդնել իրական շահառուների տվյալների արժանահավատության ապահովման նոր արդյունավետ մեխանիզմներ: Ներկայումս նախագծերի փաթեթը գտնվում է լրամշակման փուլում:

  1. 2.    Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

Սույն միջոցառման շրջանակում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից իրականացվող գործողությունների արդյունքում ակնկալվում է մասնավոր ոլորտում ապահովել թափանցիկություն և հաշվետվողականություն, որը կնպաստի մասնավոր ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը և գործարար ոլորտի զարգացմանը:

  1. 3.   Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 2020 թվականի հոկտեմբերի 26-ի գրությամբ ներկայացվել է շահագրգիռ պետական մարմիններին՝ կարծիքի։ Միաժամանակ քաղաքացիական հասարակության մասնակցությունը պապահովելու համար նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել  e-draft.am էլեկտրոնային հարթակում (https://www.e-draft.am/projects/2818?fbclid=IwAR0wloqO6L0ZS3MHeMimEQ9C6E3HDENjp8zcCN33Usxqf1C8HGJZOJGMcu4)։ Բացի այդ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել և կարծիքի է ներկայացվել «Իրավաբանական անձանց իրական շահառուների ինստիտուտի ներդրման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը, որը 2021 թվականի հունվարի 18-ին հաստատվել է: Ներկայացված առաջարկությունների հիման վրա նախագիծը լրամշակվել և ներկայացվել է վարչապետի աշխատակազմ:

  1. 4.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ներկայացվել է հանրային քննարկման e-draft.am էլեկտրոնային հարթակում 2020 թվականի հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում։

  1. 5.   Ֆինանսավորման աղբյուրը

Օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

  1. 6.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառման իրականացմանը խոչընդոտող հանգամանքեր չեն եղել։

 

Գնահատման արդյունքները 

 

Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով 24-րդ միջոցառման 2020 թվականին ակնկալվող արդյունքի համաձայն՝ միջազգային փորձն ուսումնասիրվել է, ուսումնասիրությունների արդյունքում մշակվել և ներկայացվել է առաջարկությունների փաթեթ, մշակվել է պետական ռեգիստրի շրջանակներում իրական սեփականատերերի գրանցամատյանի ծրագրային ապահովումը: Սույն միջոցառման պարագայում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ սույն միջոցառման շրջանակում իրականացված աշխատանքը համապատասխանում է վերջինիս 2020 թվականի ակնկալվող արդյունքին: Բացի այդ, պետական ռեգիստրի շրջանակներում իրական սեփականատերերի (շահառուների)  գրանցամատյանի ծրագրային ապահովումը  պատրաստ է գործարկման, արդեն իսկ մշակվել են համապատասխան իրավական ակտերի նախագծերը:  Ավելին, առաջընթաց քայլ է իրականացվել, քանի որ  Ճանապարհային քարտեզին զուգահեռ մշակվել ու շրջանառվել է նաև  «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով բոլոր իրավաբանական անձանց համար իրական շահառուների բացահայտման պարտականություն է սահմանվում:

Այսինքն, սույն միջոցառման շրջանակներում 2020 թվականի համար նախատեսված աշխատանքները կատարված են:


ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 25

Տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի վերաբերյալ օրենսդրության կատարելագործում


2020 թվականի ակնկալվող արդյունք

Տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի օրենսդրությունն ուսումնասիրվել է: Մշակվել է առկա խնդիրների կարգավորմանն ուղղված առաջարկությունների փաթեթ, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից ստուգումների իրականացման մեխանիզմների կատարելագործման, հակամրցակցային համաձայնությունների կանխարգելման  գործընթացում Հանձնաժողովին  օպերատիվ տվյալների հասանելիության տրամադրման հնարավորության դիտարկում:

 

Վերստուգիչ ցուցանիշ (2020 թվական)

Իրականացվել է ուսումնասիրություն տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի օրենսդրության  կատարելագործման ուղղությամբ (2020թ.-ի 4-րդ եռամսյակ):


Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (համաձայնությամբ)

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

þ Կատարված է

¨ Կատարված է մասնակի

¨ Կատարված է մասնակի, սակայն կատարումը կասեցված է

¨ Կատարված չէ 

 

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները

 

1.  Կատարված աշխատանքները 

Միջազգային լավագույն փորձի վերլուծության արդյունքում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) մշակել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Նախագիծ) և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների (այդ թվում՝ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը) նախագծերը (այսուհետ միասին նաև՝ Նախագծեր): Նախագծերն, ի թիվս այլնի, կարգավորում են հետևյալ հարցերը.

  • Տարբերակվել են Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթները՝ սահմանելով դրանց բնորոշ առանձնահատկությունները։
  • Տարբերակվել են իրավախախտման վարույթի մասնակիցները, նրանց իրավունքների ու պարտականությունների ծավալը, վարույթի հարուցման առիթները:
  • Նախատեսվել է իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու առիթները նախնական ստուգման ենթարկելու ընթացակարգ և վարույթ հարուցելու հիմքերի բացակայության պայմաններում հարուցումը մերժելու հնարավորություն:
  • Նախատեսվել է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցության  և Հանձնաժողովի օպրեատիվ տվյալներ տրամադրելու մեխանիզմներ։
  • Կարգավորվել են վարչական վարույթների միացման ու առանձնացման ընթացակարգերը:
  • Տարբերակվել են իրավախախտման վարույթներով ընդունվող որոշումների տեսակները և դրանց առանձնահատկությունները:
  • Նախատեսվել է Հանձնաժողովի թղթակցությունը վարույթի մասնակիցներին էլեկտրոնային եղանակով հանձնելու ընթացակարգ:
  • Նախատեսվել է Հանձնաժողովի նիստերին տեսաձայնային կապի միջոցով մասնակցելու հնարավորություն:
  • Նախատեսվել է Հանձնաժողովի որոշումներով իրավախախտման վարույթի պատասխանողի գույքի վրա կիրառված տուգանքի չափով արգելանք դնելու հնարավորությունը:
  • Սահմանվել է բանակցային ուժեղ դիրքի չարաշահման արգելք։
  • Նախատեսվել է հակամրցակցային այլ համաձայնությունների արգելք:
  • Նախատեսվել են համակենտրոնացման նոր ձևեր:
  • Նախատեսվել է տուգանքների կիրառման առավել արդյունավետ մեխանիզմ:
  • Սահմանվել է Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոցների ընտրության հստակ չափանիշներ սահմանելու հնարավորություն:
  • Նախատեսվել է շարունակական մշտադիտարկումներ իրականացնելու հնարավորություն:
  • Նախատեսվել է համակենտրոնացումների գնահատման պարզեցված կարգ:
  • Նախատեսվել է անձանց խմբի ներսում իրականացվող վերակազմակերպումների, գործողությունների կամ գործարքների վերահսկման մեխանիզմ։
  • Սահմանվել են Հանձնաժողովի կողմից ընդունվելիք ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նորմատիվ հիմքերը։
  • Ստուգումներ իրականացնող անձանց լիազորություններում նախատեսվել է տնտեսվարող սուբյեկտի տրամադրության տակ գտնվող ցանկացած շենք կամ  փաստաթղթեր կապարակնքելու, տնտեսվարող սուբյեկտի մոտ առկա տեխնիկական միջոցներից օգտվելու հնարավորություն։
  • Ֆիզիկական անձանց կողմից կատարվող մի շարք իրավախախտումների համար նախատեսվել է վարչական պատասխանատվություն
  • Նախատեսվել է Հանձնաժողովի հանձնարարական պարունակող որոշումների հարկադիր կատարման հնարավորություն:

     Նախագծերի փաթեթը ներկայացվել է բոլոր շահագրգիռ մարմիններին՝ այդ թվում պետական մարմիններին, Փաստաբանների պալատին, գիտական հանրույթին, հասարակական կազմակերպություններին և այլն՝ դիրքորոշում ստանալու նպատակով: Քննարկումների հիման վրա Նախագծերը լրամշակվել են և ներկայացվել ՀՀ կառավարություն։

     ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2117-Ա որոշմամբ Նախագծերը հավանության են արժանացել և անհետաձգելի կարգով ներկայացվել ՀՀ Ազգային ժողով:

2.  Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է Հանձնաժողովի գործունեությունը դնել նոր հիմքերի և նոր որակի վրա, Հայաստանի Հանրապետությունում ստեղծել տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության, բարեխիղճ մրցակցության և ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ միջավայրի և սպառողների շահերի պաշտպանության համար արդյունավետ կառուցակարգեր և ընթացակարգեր, Հանձնաժողովի համար հասանելիություն ապահովել օպերատիվ-հետախուզական տվյալներին, որոնց թույլ կտան արդյունավետորեն բացահայտել հակամրցակցային համաձայնությունները և մրցակցության ոլորտի այլ իրավախախտումները:

3. Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Նախագծերի փաթեթը ներկայացվել է բոլոր պետական մարմիններին, Փաստաբանների պալատին, գիտական հանրույթին և հասարակական կազմակերպություններին՝ դիրքորոշման ստացման նպատակով: Քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am կայքում նախագծերի հանրային քննարկումը կազմակերպելու միջոցով:

Նախագծերի լրամշակված փաթեթը ներկայացվել է նաև Եվրասիական տնտեսական միությանը: Տեղի է ունեցել նաև քննարկում տեսահամաժողովի ձևաչափով Հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում մանրամասն քննարկվել են Նախագծերով ամրագրված կարգավորումները Եվրասիական տնտեսական միության նորմատիվ իրավական բազայի լույսի ներքո։

Նախագծերի փաթեթը քննարկվել է նաև միջազգային շահագրգիռ կազմակերպությունների հետ:

Նախագծերի փաթեթը մեծ հետաքրքրություն է առաջացրել շահագրգիռ անձանց, կազմակերպությունների և պետական մարմինների շրջանում։ Դրա մասին է վկայում փաթեթի վերաբերյալ ստացված առաջարկություններն ու դիտարկումներն ամփոփող շուրջ 500 էջանոց ամփոփաթերթը։

Ներկայացված առաջարկությունների հիման վրա Նախագծերի փաթեթը լրամշակվել է:

4. Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Նախագծերի փաթեթը ներկայացվել է հանրային քննարկման իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am կայքում (https://www.e-draft.am/projects/2502), որի արդյունքում ներկայացված առաջարկությունների հիման վրա Նախագծերի փաթեթը լրամշակվել է:

5. Ֆինանսավորման աղբյուրը

Միջոցառումը ֆինանսավորում չի պահանջվում։

6. Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Խոչընդոտներ չեն եղել:

Գնահատման արդյունքները

Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի 25-րդ միջոցառման համար 2020 թվականին ակնկալվում է առաջարկությունների հիման վրա մշակել և ՀՀ Վարչապետի աշխատակազմ ներկայացնել տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի վերաբերյալ օրենսդրական նախագծերի փաթեթը:

Սույն միջոցառման պարագայում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ 2020 թվականին ակնկալվող արդյունքից բացի մեկ քայլ առաջընթաց է արձանագրվել, քանի որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը մշակվել, շրջանառվել, ապա Կառավարության կողմից հավանության են արժանացել և անհետաձգելի կարգով ներկայացվել ՀՀ Ազգային ժողով:

Այսինքն, 25-րդ միջոցառման պարագայում կատարված աշխատանքներն ամբողջությամբ համապատասխանում են Հակակոռուպցիոն ռազմավարության հավելված 2-ով 25-րդ միջոցառման համար 2020 թվականին ակնկալվող և վերստուգիչ ցուցանիշով նախատեսված գործողություններին, ուստի սույն միջոցառման շրջանակներում 2020 թվականի աշխատանքները կատարված են:


ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 26

Քաղաքացիների դիմումների, բողոքների, հարցումների թեժ գծի միասնական հարթակի ներդրում 

 

2020 թվականի ակնկալվող արդյունք

Ուսումնասիրվել է տեխնիկական հնարավորությունը:

Մշակվել և ՀՀ Վարչապետին է ներկայացվել առաջարկությունների փաթեթ:  

 

Վերստուգիչ ցուցանիշ (2020 թվական)

2020 թվականի համար վերստուգիչ ցուցնիշ սահմանված չէ


Պատասխանատու մարմին

ՀՀ Վարչապետի աշխատակազմ

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

¨ Կատարված է

¨ Կատարված է մեծամասամբ

þ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 

 

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները

  1. 1.      Կատարված աշխատանքները 

Ուսումնասիրվել են ստեղծվելիք հարթակի տեխնիկական հնարավորությունները պետական կառավարման համակարգի մարմիններում ներդնելու և/կամ գործող էլեկտրոնային համակարգերին փոխկապակցելու նպատակով: Քաղաքացիների դիմումների, բողոքների, հարցումների թեժ գծի միասնական հարթակի տեխնիկական նկարագիրը մշակման փուլում է: Առաջարկությունների փաթեթը կկազմվի տեխնիկական նկարագրի հաստատումից հետո:

  1. 2.      Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

Տեխնիկական նկարագրի հիման վրա կազմել առաջարկությունների փաթեթը:

  1. 3.     Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Միասնական հարթակի տեխնիկական նկարագրի նախնական տարբերակի ստացումից հետո մշակման հետագա փուլերում ներգրավելու են շահագրգիռ անձինք և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

  1. 4.     Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Միասնական հարթակի նախագիծը հանրային քննարկման դեռ չի դրվել:

  1. 5.     Ֆինանսավորման աղբյուրը

Միջազգային դոնոր կազմակերպություն

Գնահատման արդյունքները 

Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով 2020 թվականի համար ակնկալվում է ուսումնասիրվել է տեխնիկական հնարավորությունը, մշակել և ՀՀ Վարչապետին ներկայացնել առաջարկությունների փաթեթ:

Սույն դեպքում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից  և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ դրանք համապատասխանում են Հակակոռուպցիոն ռազմավարությանը, սակայն Համակոռուցպիոն միջոցառումներով 2020 թվականին ակնկալվող արդյունքին մասնակի են համապատասխանում, քանի որ առաջարկությունների փաթեթ չի կազմվել և Վարչապետին չի ներկայացվել: Պատասխանատու մարմինների դիրքորոշման համաձայն՝ միջոցառման իրականացման ձգձգումը պայմանավորված է Հայաստանի Հարապետությունում արտակարգ և ռազմական դրությամբ պայմանավորված այլ առաջնահերթ աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ:

Այսինքն, սույն միջոցառման շրջանակներում 2020 թականի աշխատանքները մասնակի են իրականացվել:



ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 27

Իրավական ակտերի նախագծերի մշակման գործընթացին  հասարակության մասնակցայնության ապահովման արդյունավետության բարձրացում 


2020 թվականի ակնկալվող արդյունք

www.e-draft.am հարթակը ինտեգրված է մի շարք այլ էլեկտրոնային հարթակների հետ: Զուգահեռաբար իրականացվում են www.e-draft.am հարթակի, ինչպես նաև դրանից օգտվելու կանոնների մասին հանրության իրազեկման միջոցառումներ:

 

 Վերստուգիչ ցուցանիշ (2020 թվական)

Իրավական ակտերի նախագծերի մշակման միասնական հարթակում տեղադրվող ակտերի նախագծերի շրջանակը և թվաքանակը ընդլայնվել է 10%-ով (2020թ.-ի 4-րդ եռամսյակ):


Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)


Կատարման կարգավիճակը (2020 թվական)

¨ Կատարված է

¨ Կատարված է մեծամասամբ

þ  Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 


Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները


  1. 1.    Կատարված աշխատանքները 

Մշակվել է www.e-draft.am հարթակի արդիականացման հայեցակարգ, որի նպատակն է ընդլայնել կայքի միջոցով գործիքակազմի և հանրային քննարկմանը ներկայացվող իրավական ակտերի նախագծերի շրջանակը և ներդնել նոր լուծումներ և կարգավորումներ:

Նշված հայեցակարգի հիման վրա www.e-draft.am հարթակի արդիականացման տեխնիկական առաջադրանքը մշակվել և ներկայացվել է դոնոր կազմակերպություններին:

Բացի այդ, www.e-draft.am հարթակի արդիականացման տեխնիկական առաջադրանքի նախագիծն ուղարկվել է շահագրգիռ մարմիններին, որոնց ներկայացրած դիտողությունների ու առաջարկությունների հիման վրա էլ կազմվել է ամփոփաթերթ և լրամշակված նախագծի հետ միասին ուղարկվել Վարչապետի աշխատակազմ:

Ներկայումս արտակարգ և ռազմական դրություններով պայմանավորված՝ հարթակի արդիականացման աշխատանքները կասեցվել են: Հարթակի արդիականացմամբ նախատեսվում է նաև համակցումը www.arlis.am կայքի հետ: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ www.arlis.am կայքը ևս գտնվում է արդիականացման փուլում, որի աշխատանքներն ավարտին հասցնելուց հետո այն կհամակցվի www.e-draft.am հարթակին:

  1. 2.      Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

Ընդհանուր առմամբ www.e-draft.am հարթակի արդիականացմամբ ակնկալվում է ընդլայնել հարթակի հնարավորությունները՝ միաժամանակ հնարավորություն ստեղծելով հարթակում տեղադրվող ակտերի նախագծերի շրջանակի և թվաքանակի ավելացման համար, ինչպես նաև հարթակը համակցել այլ էլեկտրոնային հարթակների հետ: Մասնավորապես ակնկալվում են հետևյալ բարեփոխումները՝

ü   Կայքը  պետք է հնարավորություն տա տեղադրելու և հանրային քննարկման ներկայացնելու ԱԺ պատգամավորների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված իրավական ակտերի նախագծերը:

ü   Կայքում հնարավոր կլինի նախագիծը հանրային քննարկման ներկայացնել առավել կարճ ժամկետով:

ü   Կայքում բաժանորդագրված օգտատերերը պետք է ստանան ծանուցում իրենց կողմից նախընտրած նախագծի կամ այն նախագծի կարգավիճակի լրամշակման, ՀՀ կառավարություն ներկայացնելու, ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու, ընդունման, քննարկումից հանելու փոփոխության վերաբերյալ, որի մասին հայտնել են դիրքորոշում:

ü   Կայք ներբեռնված յուրաքանչյուր նախագիծ պետք է ունենա  «անձնագիր», որը կներառի հետևյալ տեղեկությունները նախագծի վերաբերյալ՝

  1. նախագծի անվանում,
  2. ունիկալ համար (ավտոմատ գեներացված կայքի կողմից),
  3. նախագիծը մշակած մարմնի (համակատարող մարմնի) անվանում,
  4. ընթացակարգ (սխեմատիկ պատկեր), որը ցույց կտա, թե տվյալ պահին տվյալ իրավական ակտի նախագիծը որ փուլում է գտնվում,
  5. նախագծի հիմնավորում,
  6. առնչվող և ուժի մեջ գտնվող նորմատիվ իրավական ակտեր:

ü   Կայքում պետք է առկա լինի (լինեն) «Լրամշակված նախագիծ» և «Լրամշակված հիմնավորում» բաժինները, որոնք թույլ կտան քննարկման ներկայացված նախագծի վերաբերյալ շահագրգիռ մարմինների և հանրային քննարկման արդյունքում ներկայացված առաջարկությունների և դիտողությունների հիման վրա խմբագրված նախագիծը և նախագծի հիմնավորումը տեսանելի դարձնել հասարակությանը: Տվյալ բաժինները համակցված կլինեն arlis.am կայքի հետ և ավտոմատ կերպով կայքում կներկայացվի յուրաքանչյուր փուլում լրամշակված նախագիծը և հիմնավորումը track changes ռեժիմի օրինակով:

ü   Ամփոփաթերթը «Եզրակացություն» և «Կատարված փոփոխություններ» դաշտերը պարտադիր լինեն, ընդ որում «Եզրակացություն» դաշտում լինի ընտրելու հնարավորություն (ընդունվել է, ընդունվել է ի գիտություն, ընդունվել է մասամբ, չի ընդունվել):

ü   Միևնույն նախագծերը հանրային քննարկման մի քանի անգամ ներկայացվելու դեպքում դրանք միմյանց հետ համակցելու հնարավորություն:

ü    «Նախագծեր, որոնց քննարկումն ավարտվում է այսօր» բաժինը, որտեղ կներկայացվեն այն իրավական ակտերի նախագծերը, որոնց հանրային քննարկումը ավարտվում է համապատասխան օրը: Միաժամանակ «Նախագծեր, որոնց քննարկումն ավարտվում է այսօր» տարբերանշանով առանձնացվեն այն նախագծերը, որոնց հանրային քննարկումը ավարտվում է համապատասխան օրը։

ü    Սխեմատիկ պատկեր, որը ցույց կտա, թե տվյալ պահին տվյալ իրավական ակտի նախագիծը որ փուլում է գտնվում.

ü   «Նախագծեր» բաժնում ավելացնել «Ընդունված նախագծեր» ենթաբաժին, որտեղ կտեղադրվեն արդեն իսկ ընդունված նախագծերը, դրանց ընդունման և ուժի մեջ մտնելու ժամկետները, որոնք հնարավոր կլինի ֆիլտրել ըստ ընդունման ամսաթվի և ըստ ներկայացնող գերատեսչության.

ü   Վիճակագրություն առ այն, թե վերջին 12 ամսվա ընթացքում յուրաքանչյուր գերատեսչության կողմից հրապարակված նախագծերից, որքանն է ընդունվել, որքանը՝ ոչ, վիճակագրություն առ այն, թե վերջին 12 ամսվա ընթացքում յուրաքանչյուր գերատեսչության կողմից տեղադրված նախագծերի վերաբերյալ քաղաքացիների կողմից ներկայացված առաջարկություններից քանիսն են ընդունվել, ընդունվել են մասնակի, ընդունվել են ի գիտություն և չեն ընդունվել, այլ վիճակագրական տվյալներ:

ü   Նախագիծը մշակող մարմինը քաղաքացիների կողմից ներկայացված առաջարկները չի քննարկում հետևյալ հիմքերի առկայության պարագայում՝

  • առաջարկությունը ներկայացված է օտար լեզվով,
  • պարունակում է մարդու և քաղաքացու պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ

(ՀՀ օրենսդրությամբ նախատեսված են միայն երկու դեպքեր, որոնց պարագայում առաջարկությունը չի հրապարակվում կայքում: Ուստի առաջարկությունը մերժելիս պետք է կայքում հստակ նշվի պատճառը և դառնա վերահսկելի):

ü   «Օգտագործման ուղեցույց» բաժինը պետք է թարմացվի՝ ըստ կատարված փոփոխությունների և ստեղծված հնարավորությունների։

ü   Հաշվի առնելով, որ «Քննարկումներ» բաժինը չի օգտագործվում, այն պետք է հանել կայքից:

ü   Կայքը պետք է համապատասխանի W3C-ի Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցին (WCAG 2.0) տեսողության հետ խնդիրներ ունեցող անձանց համար առավել մատչելի դարձնելու համար:

ü   Կայքը ունենա այլ համակարգերի հետ փոխգործելիության հնարավորություն (API-ների մշակում):

ü   Հաշվի առնելով «Arlis» կայքի արդիականացումը՝  Կայքը պետք է փոխգործելի լինի «Arlis» կայքի հետ և ապահովի տվյալների փոխանակումն ու ստացումը:

Ադմինիստրատորի էջի համար 

ü    «Վիճակագրություն» բաժնում պետք է նախատեսել նոր ցուցանիշներ՝ քանի նախագիծ է գտնվում պասիվ կարգավիճակում և որ գերատեսչությունների կողմից, արդյոք ամփոփաթերթը լրացված է, ինչքան ժամկետում է լրացվել ամփոփաթերթը:

ü   Գլխավոր ադմինիստրատորի համար պետք է առկա լինի ավտոմատ ծանուցման մեխանիզմ նախագիծը մշակողի կողմից նախագիծը պասիվ դարձնելու պարագայում:

  • Իրավական ակտերի հանրային քննարկման վերաբերյալ տեղեկանքը, որը գեներացվում է համակարգից, պետք է պարունակի վավերապայմաններ առ այն, որ գեներացված է կայքից, որոնք փոփոխվելու ենթակա չլինեն և հնարավորություն պահպանելու այն PDF ֆորմատով:

Պետք է առկա լինի նաև ջնջված կարծիքներ բաժինը, որտեղ գլխավոր ադմինիստրատորը հնարավորություն կունենա ծանոթանալու հեռացված կարծիքներին և անհրաժեշտության դեպքում վերականգնելու դրանք:

Միաժամանակ հարկ է հավելել, որ հայեցակարգում նախատեսվել է կայքի համակցումը arlis.am կայքի հետ, ինչի արդյունքում ավտոմատ կերպով կայքում կներկայացվի յուրաքանչյուր փուլում լրամշակված նախագիծը և հիմնավորումը track changes ռեժիմի օրինակով:

Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում «Օգտագործման ուղեցույց» բաժնում  նշվելու են այն հիմքերը, որոնց դեպքում նախագիծ մշակողը քաղաքացիների կողմից ներկայացված առաջարկները մերժում է։

«Տեսողության խնդիրներ ունեցող օգտատերեր» բաժինը արդեն իսկ կընձեռի տեսողական խնդիրներ ունեցող անձանց կայքից համապարփակ օգտվելու հնարավորություն։ Ինչ վերաբերում է լսողական խնդիրներ ունեցող անձանց համար տեխնիկական լուծումների ապահովմանը, ապա պետք է նշել, որ անհրաժեշտ տեղեկատվությունը առավելապես տեսանելի ձևով է ներկայացված։ Հետևաբար, խնդիր կարող է առաջանալ հոլովակների կամ աուդիո ձայնագրությունների հետ կապված, որոնք փոքր թիվ են կազմում, ավելին արտահայտում են տեսանելի ձևով ներկայացված տեղեկատվությունը։

Կայքի արդիականացմամբ նախատեսվում է ներկայացնել վիճակագրություն առ այն, թե յուրաքանչյուր գերատեսչության կողմից տեղադրված նախագծերի վերաբերյալ քաղաքացիների կողմից ներկայացված առաջարկություններից քանիսն են ընդունվել, ընդունվել են մասնակի, ընդունվել են ի գիտություն, չեն ընդունվել (ամսական կտրվածքով)։

  1. 3.     Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

www.e-draft.am հարթակի արդիականացման տեխնիկական առաջադրանքի նախագիծն ուղարկվել է շահագրգիռ մարմիններին, որոնց ներկայացրած  դիտողությունների ու առաջարկությունների հիման վրա էլ կազմվել է ամփոփաթերթ և լրամշակված նախագծի հետ միասին ուղարկվել Վարչապետի աշխատակազմ:

  1. 4.     Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Հարթակի արդիականացման տեխնիկական առաջադրանքը ենթակա չէ հանրային քննարկման:

  1. 5.     Ֆինանսավորման աղբյուրը

Օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

  1. 6.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Պատասխանատու  մարմինների դիրքորոշման համաձայն՝  արտակարգ և ռազմական դրություններով պայմանավորված աշխատանքների իրականացումը ձգձգվել է:




Գնահատման արդյունքները

Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով 27-րդ միջոցառման համար 2020 թվականին ակնկալվում է www.e-draft.am հարթակը ինտեգրել մի շարք այլ էլեկտրոնային հարթակների հետ, զուգահեռաբար իրականացնել www.e-draft.am հարթակի, ինչպես նաև դրանից օգտվելու կանոնների մասին հանրության իրազեկման միջոցառումներ:

Սույն դեպքում կատարված աշխատանքների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ դրանց համապատասխանում են Հակակոռուպցիոն ռազմավարությանը, սակայն Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով 2020 թվականին ակնկալվող արդյունքի մասնակի են համապատասխանում, քանի որ www.e-draft.am հարթակի՝ մի շարք այլ էլեկտրոնային հարթակների հետ ինտեգրման աշխատանքները ընթացքի մեջ են, զուգահեռաբար www.e-draft.am հարթակի, ինչպես նաև դրանից օգտվելու կանոնների մասին հանրության իրազեկման միջոցառումներ չեն իրականացվել:

Այսինքն, սույն միջոցառման շրջանակներում 2020 թվականին նախատեսված աշխատանքները մասնակի են իրականացվել:


ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 28

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիներին առավել շատ մատուցվող ծառայությունների վերաբերյալ մատչելի տեղեկատվություն ստանալու գործիքակազմի ներդրում

 

2020 թվականի ակնկալվող արդյունք

Մշակվել են  ծառայությունների  մատուցման որակի բարելավմանն ուղղված առաջարկներ

 

Վերստուգիչ ցուցանիշ (2020 թվական)

Պետական մարմիններում քաղաքացիներին առավել շատ մատուցվող ծառայությունների շրջանակի վերաբերյալ ուսումնասիրությունն իրականացվել է: Արդյունքները  քննարկվել են Հակակոռուպցիոն խորհրդում


Պատասխանատու մարմին

ՀՀ Վարչապետի աշխատակազմ

Պետական կառավարման համակարգի մարմիններ

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (համաձայնությամբ)

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

¨ Կատարված է

þԿատարված է մեծամասամբ

¨ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 

 

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները

  1. 1.         Կատարված աշխատանքները 

Հանրային կառավարման բարեփոխումների շրջանակներում գույքագրվել են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները, հավաքագրվել է առավել շատ կիրառվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն պետական կառավարման համակարգի մարմիններից, որի հիման վրա մշակվել է պետական և համայնքային ծառայությունների մատուցման բիզնես գործընթացների վերանայման և  օպտիմալացման մեթոդոլոգիա: Մեթոդոլոգիայի հիման վրա իրականացվել է շուրջ 101 ծառության բիզնես գործընթացների վերլուծություն, մշակվել է օպտիմալացման և արդիականացման առաջարկների փաթեթ: Միաժամանակ, իրականացվում են ծառայությունների մատուցումը կարգավորող իրավական ակտերի վերանայման աշխատանքները, որի արդյունքում ակնկալվում է մշակել համապատասխան իրավական ակտերում փոփոխությունների փաթեթ՝ միտված ծառայությունների մատուցման ընթակարգերի պարզեցմանը, ծառայության տրամադրման համար գանձվող վճարների, պետական տուրքի դրույքաչափի վերանայմանը:

Մշակվել է պետական ծառայությունների մատուցման միասնական հարթակի տեխնիկական նկարագիրը, մեկնարկել են հարթակի ստեղծման աշխատանքները։

Արդյունքները չեն քննարկվել Հակակոռուպցիոն խորհրդի նիստում, քանի որ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ և ռազմական դրության պայմաններում Հակակոռուպցիոն խորհրդի նիստ չի կայացել:

Միաժամանակ, ծառայությունների  մատուցման որակի բարելավման նպատակով պետական կառավարման համակարգի մարմիններ ևս իրականացրել են որոշ աշխատանքներ:

1)    Այսպես, ՀՀ արդարադատության նախարարությունը 2020 թվականի հուլիսի 22-ին Երևանի  կենտրոնում գործարկել է  Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը:

2)    ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների կայքերի «Հյուպատոսական ծառայություններ» բաժնում 2020թ. մարտ ամսին ստեղծվել է նոր «Հյուպատոսական հաշվառում» ենթաբաժին, որտեղ ներկայացված է հյուպատոսական հաշվառման կանգնելու առցանց համակարգը, որի միջոցով օտարերկրյա պետություններում ժամանակավորապես և մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիները կարող են հայտնել իրենց տվյալները՝ արտակարգ իրավիճակներում հնարավոր աջակցություն ստանալու համար։

3)   Ստեղծվել է էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակ https://www.e-cadastre.am/ հասցեով: Կայքում ներառված է ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների համար ներկայացվող դիմումների ցանկը և լրացման կարգը: Կայքից օգտվելը հեշտացնելու համար ստեղծվել են արագ հասանելի բաժիններ՝ ըստ մատուցվող ծառայությունների ցանկի: Տվյալ բաժիններն են՝ անշարժ գույքի հաշվիչը, փաստաթղթերի դիտումը, չափագրումը, պայմանագրերը, դիմումի մուտքագրումը, տեղեկատվության հարցումը, կադաստրային քարտեզի հարցումը, դիմումի ընթացքը, իմ անշարժ գույքերը, մարզերը և համայնքները: Կայքը հնարավորություն է տալիս նաև իրականացնել առցանց խորհրդատվություն: Կայքից օգտվելու հնարավորության ապահովման համար առկա է ուղեցույց՝ տեսահոլովակի ձևով:

4)   ՀՀ ոստիկանությունում ուսումնասիրվել է քաղաքացիներին առավել շատ մատուցվող ծառայությունների շրջանակը և ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարություն:  Բացի այդ 25.06.2020թ. ընդունվել է ՀՀ կառավարության թիվ 1065-Ա որոշումը, որով ՀՀ արդարադատության նախարարության տնօրինության տակ գտնվող Երևան քաղաքի Զաքիյան 3 հասցեում գտնվող շենքում տարածք է վերցվել և ամրակցվել ՀՀ ոստիկանությանը՝ քաղաքացիների սպասարկման միասնական կենտրոնում անձնագրային ծառայությունների մատուցման գործառույթների իրականացման նպատակով։ 25.06.2020թ. ընդունվել է ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի 1231-ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» թիվ 1052-Ն որոշումը, որով հաստատվել են էլեկտրոնային եղանակով ստացվող տեղեկանքների ձևերը, իսկ նշված տեղեկանքները ստանալու համար ներկայացվող դիմումների ձևերը հաստատվել են ՀՀ ոստիկանության պետի հրամանով, ինչի արդյունքում ավելի արագ և պարզ կկազմակերպվեն դիմումի լրացման աշխատանքները: Ներկայումս աշխատանքներ են տարվում անձանց առցանց եղանակով հանրային ծառայությունների համարանիշի և անձի հաշվառման վերաբերյալ տեղեկանքների տրամադրման համար։ Մասնավորապես, մշակվել է տեխնիկական բնութագիրը, իսկ ծրագրային աշխատանքներն իրականացնելու համար նախատեսվում է հայտարարել մրցույթ:

  1. 2.         Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

1)         Վարչապետի աշխատակազմի և սույն միջոցառման պատասխանատու մարմինների կողմից մշակված մեթոդաբանության հիման վրա իրականցվել է 101 ծառության բիզնես գործընթացների վերլուծություն, մշակվել է օպտիմալացման և արդիականացման առաջարկների փաթեթ:

2)         ՀՀ արդարադատության նախարարության կողմից Երևանի  կենտրոնում Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակի գործարկման արդյունքում քաղաքացիների համար ստեղծվել պայմանները՝ միասնական կենտրոնից ստանալու քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,  Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային արխիվի, Սոցիալական ապահովության ծառայության, Միգրացիոն ծառայության, Կադաստրի կոմիտեի, Թաղման բյուրոյի, ինչպես նաև նոտարական ծառայություններ: Այս կենտրոնից մատուցվում  են 97 պետական ծառայություններ, որոնք հետագայում ընդլայնվելու են։

3)        ՀՀ արտաքին գործերի նախարության կողմից իրականացված բարեփոխումների արդյունքում՝

  • Օտարերկրյա պետություններ մեկնող և ակտիվ ռոումինգ ունեցող բաժանորդները, ժամանելով օտարերկրյա պետություն, ստանում են SMS հաղորդագրություն, որը տեղեկացնում է տվյալ երկրում ՀՀ դեսպանության կայքի հասցեն և ՀՀ ԱԳՆ թեժ գծի հեռախոսահամարը, իսկ դեսպանություն չունենալու դեպքում՝ միայն թեժ գծի համարը։ Սկսած 2020թ. ապրիլի 6-ից ՀՀ-ում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքի համար հնարավոր է դիմել առցանց «e-consular.mfa.am», իսկ պատրաստի տեղեկանքը ստանալ փոստով, ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ աշխարհի ցանկացած կետում։ Տեղեկանքները տրամադրվում են QR-կոդով, որը հնարավորություն է տալիս առցանց ստուգել տեղեկանքի վավերականությունը։
  • 2020թ. ապրիլի 2֊ին ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում կատարվել են փոփոխություններ, որոնց նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, այն է՝ տեսակապի միջոցով հասանելի դարձնել հյուպատոսական որոշ ծառայությունների մատուցումը։ Մասնավորապես, ՀՀ վերադարձի վկայական ստանալու, սովորական (ոչ կենսաչափական) անձնագիրը փոխանակելու, ինչպես նաև անձնագրի` օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու դիմումները հնարավոր կլինի ներկայացնել առանց ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ անձամբ ներկայանալու, իսկ փաստաթղթերն ուղարկել և ստանալ փոստով։ ՀՀ ԱԳՆ կողմից դեռևս 2019թ. շրջանառության մեջ դրված օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունն առավել ընդգծվում է հենց այսօր, երբ գլոբալ համաճարակային իրավիճակում գրեթե բոլոր երկրներում կիրառվող քաղաքացիների ազատ տեղաշարժի խիստ սահմանափակումների պարագայում անձամբ ներկայանալու պահանջին այլընտրանք ստեղծելը դարձել է օրվա հրամայական։ Տեսակապով հյուպատոսական ծառայությունների մատուցումն ամբողջ ծավալով կսկսի մատուցվել մոտ ապագայում՝ որոշ տեխնիկական կարգավումներն ապահովելուց հետո, սակայն ներկայումս ևս, դիմելու դեպքում, քաղաքացիներին համապատասխան ծառայությունները մատուցվում են տեսակապի միջոցով։

4)       ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից իրականացված բարեփոծումների արդյունքում բարելավել ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների որակը և ՀՀ քաղաքացիներին հնարավորություն ընձեռել տեղեկանալու կոմիտեի մատուցած ծառայությունների մասին: Կայքը նաև քաղաքացիների համար մատչելի է դարձնում կոմիտեի մատուցած ծառայությունները:

5)  Ոստիկանության կողմից մատուցվող ծառայությունների բարելավման նպատակով այլ բարեփոխումների արդյունքում՝

  • Շահագործման է հանձնվել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի 1-77 թեժ գծին կատարված զանգերի էլեկտրոնային կառավարման համակարգը, որն իր մեջ ներառում է էլեկտրոնային քարտեզ, որի վրա արտացոլվում են թվային տվիչներ ունեցող լուսաֆորները, ՃՈ կարգախմբերը և շտաբօգնության այն մեքենաները, որոնց կանչը տրվել է ՃՈ կողմից և շտեմարաններից տեղեկատվություն ստանալու գործիքակազմ:
  • Մշակվել և բարելավվել է ՃՈ առցանց հարթակը, որի օգնությամբ քաղաքացիները կարող են ծանոթանալ վարչական տույժ նշանակելու մասին իրենց նկատմամբ կատարված որոշումներին, հետևել իրենց տուգանային միավորների մնացորդներին, բաժանորդագրվել վարչական տույժ նշանակելու մասին որոշումների վերաբերյալ կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով էլեկտրոնային ծանուցումներ ստանալու համար, կցել շահագործող (վարորդ) իրենց սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցները, էլեկտրոնային եղանակով կնքել տրանսպորտային միջոցի առք ու վաճառքի պայմանագիրը և ներկայացնել գրանցման (հաշվառման) էլեկտրոնային հայտ:
  • · Շահագործման է հանձնվել տուգանային միավորների հաշվառման էլեկտրոնային համակարգը, որն ունի մի քանի ենթածրագրային բաղադրիչներ, որոնցից յուրաքանչյուրն ապահովում է ՃՈ կողմից իրականացվող գործառույթների էլեկտրոնային ապահովման աջակցությունը:
  • Լրամշակվել և թեստավորվում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված «ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության վարչական տույժերի, տուգանքների հաշվառման տեղեկատվական համակարգից տվյալներ ստանալու և վճարումների կատարման համար այդ տվյալները պարտադիր ստուգելու մասին կարգը և պայմանները» որոշմանը համապատասխան վճարահաշվարկային ենթահամակարգի նոր տարբերակը, որն ինտեգրված է Կենտրոնական բանկի համապատասխան ծրագրային համակարգին և ապահովում է բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների (այդ թվում՝ վճարային տերմինալների) կողմից վարչական տուգանք նշանակելու մասին որոշումներով նշանակված տուգանքների վճարումը:
  • Ամբողջությամբ ավտոմատացվել է ՃՈ 2020թ.  վարչական տույժերի, տուգանքների վճարումների մշակման և նույնականացման գործընթացը, որը ինտեգրված է «Տուգանային միավորների (բալային) և վարչական ակտերի հաշվառման» էլեկտրոնային պետական ռեգիստրին։
  • Ամբողջությամբ ավտոմատացվել է վերադարձված վճարումների մշակումը. համակարգը ինքնուրույն բեռնում է գանձապետարանից վերադարձված վճարումների վերաբերյալ գրառումները և ավտոմատ նույնականացնում դրանք ըստ որոշումների։
  • Մշակվել և շահագործման է հանձնվել տրանսպորտային միջոցների շահագործողների կառավարման գործիքակազմը:
  1. 3.               Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Ծառայությունների գույքագրման, բիզնես պրոցեների վերլուծության և օպտիմալացման մեթոդաբանությունը ներկայացվել է բոլոր պետական մարմիններին՝ դիրքորոշման ստացման նպատակով: Մշակված առաջարկների փաթեթը ներկայացվել են համապատասխան գերատեսչությունների՝ կարծիքների ստացման և առաջարկների ներկայացման նպատակով:

Պետական կառավարման համակարգի մարմինների կողմից իրականցված բարեփոխումների վերաբերյալ տեեկատվությունները հրապարակվել են պաշտոնական կայքերում և սոցիալական ցանցերում:

  1. 4.               Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները  

Ծառայությունների գույքագրման, բիզնես պրոցեների վերլուծության և օպտիմալացման մեթոդաբանությունը հանրային քննարկման չի ներկայացվել:

  1. 5.               Ֆինանսավորման աղբյուրը

Միջազգային դոնոր կազմակերպություն, ՀՀ պետական բյուջե 

  1. 6.               Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և ռազմական դրության պայմաններում Հակակոռուօցիոն խորհրդի նիստի չկայանալը ձգձգել է սույն միջոցառման շրջանակներում 2020 թվականին կատարման ենթակա աշխատանքների ամբողջական իրականացումը:

Գնահատման արդյունքները


Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով 2020 թվականի համար ծառայությունների  մատուցման որակի բարելավմանն ուղղված առաջարկների մշակում, իսկ վերստուգիչ ցուցիչի համաձայն՝ պետական մարմիններում քաղաքացիներին առավել շատ մատուցվող ծառայությունների շրջանակի վերաբերյալ ուսումնասիրությունն իրականացվել է, արդյունքները  քննարկվել են Հակակոռուպցիոն խորհրդում:

Սույն միջոցառման պարագայում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ մշակվել է պետական ծառայությունների մատուցման միասնական հարթակի տեխնիկական նկարագիրը, մեկնարկել են հարթակի ստեղծման աշխատանքները, մշակված մեթոդաբանության հիման վրա իրականցվել է 101 ծառության բիզնես գործընթացների վերլուծություն, մշակվել է օպտիմալացման և արդիականացման առաջարկների փաթեթ: Ավելին, պետական կառավարման համակարգի որոշ մարմինների կողմից արդեն իսկ իրականացվել են պետության կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնում և որակի բարելավում:

Ուստի, սույն միջոցառման պարագայում իրականացված աշխատանքները գրեթե ամբողջությամբ համապատասխանում ակնկալվող արդյունքին, բացառությամբ այն հանգամանքի, որ առաջարկները չեն քննարկվել Հակակոռուպցիոն խորհրդի նիստին՝ նիստ չկայանալու պատճառով:

Հատկանշական է նաև, որ առաջընթաց ևս գրանցվել է սույն միջոցառման դեպքում. պետական կառավարման համակարգի որոշ մարմինների կողմից արդեն իսկ իրականացվել են պետության կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնում և որակի բարելավում:

Այսինքն, սույն միջոցառման շրջանակներում 2020 թվականի համար նախատեսված աշխատանքները մեծամասամբ կատարված են:



ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 29

Միասնական օպերատորների sso.am էլեկտրոնային համակարգի արդիականացում և e-gov.am-ի շրջանակներում էլեկտրոնային հարթակի ներդրում


2020 թվականի ակնկալվող արդյունք

Արդիականացվել է sso.am էլեկտրոնային համակարգը և ներդրվել e-gov.am հարթակի շրջանակներում:  

 

Վերստուգիչ ցուցանիշ (2020 թվական)

2020 թվականի համար վերստուգիչ ցուցանիշ սահմանված չէ:


Պատասխանատու մարմին

ՀՀ Վարչապետի աշխատակազմ

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (համաձայնությամբ)

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

¨ Կատարված է

¨Կատարված է մեծամասամբ

þ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 


Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները


  1. 1.         Կատարված աշխատանքները 

Մշակվել է պետական ծառայությունների մատուցման միասնական օպերատորների sso.am էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը, հայտարարվել է մրցույթ, ընտրվել է կապալառու կազմակերպությունը: Մեկնարկել են հարթակի ստեղծման աշխատանքները։ Ներկայումս, իրականացվում են ծառայությունների մատուցման միասնական e-gov.am հարթակի դիզայնի հայեցակարգային լուծումների մշակման աշխատանքները: Ընթացիկ փուլում է Միասնական օպերատորների sso.am էլեկտրոնային համակարգի արդիականացման հայեցակարգը:

  1. 2.        Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

Իրականացվել է համակարգի աշխատանքների վերլուծություն: Վերհանվել են առկա թերությունները և իրականցվում են առկա խնդիրների շտկման ուղղված առաջարկների փաթեթի մշակման աշխատանքները՝ ծառությունների առավել արդյունավետ և արագ մատուցումն առցանց եղանակով ապահովելու նպատակով:

Միասնական օպերատորների sso.am էլեկտրոնային համակարգի արդիականացման հայեցակարգի մշակումից և sso.am էլեկտրոնային համակարգի ծրագրային մշակման աշխատանքների իրականացումից հետո կդիտարկվի էլեկտրոնային համակարգի ներդրումը e-gov.am հարթակում:

  1. 3.        Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Միասնական օպերատորների sso.am էլեկտրոնային համակարգի արդիականացման հայեցակարգը մշակվում է շահագրգիռ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության անմիջական մասնակցությամբ:

   Ծառայություններ մատուցող համապատասխան նախարարությունները փուլային եղանակով մասնակցում են հարթակի ստեղծման, ծառայությունների  թվայնացման աշխատանքներին։ Հանրային կառավարման բարեփոխումների  շրջանակներում նախարարությունների, պետական ալ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել են մի շարք քննարկումներ:

  1. 4.        Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Միասնական օպերատորների sso.am էլեկտրոնային համակարգի արդիականացում հայեցակարգը դեռևս հանրային քննարկման դրված չէ:

  1. 5.        Ֆինանսավորման աղբյուրը

Միջազգային դոնոր կազմակերպություն

  1. 6.        Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

 Խոչընդոտները պայմանավորված են արտակարգ և ռազմական դրությամբ:


Գնահատման արդյունքները 

Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով սույն միջոցառման համար 2020 թվականի ակնկալվող արդյունքի համաձայն՝ արդիականացվել է sso.am էլեկտրոնային համակարգը և ներդրվել e-gov.am հարթակի շրջանակներում:  

Սույն միջոցառման պարագայում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել,  նախատեսված աշխատանքները մասնակի են իրականացվել: Ամբողջական իրականացմանը խոչընդոտել է արտակարգ և ռազմական դրությամբ պայմանավորված հանգամանքները:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 30

Տեղեկատվության  ազատության մասին ՀՀ օրենքի շրջանակներում պահանջվող տեղեկատվության պրոակտիվ հրապարակման միասնական հարթակի ստեղծում


2020 թվականի ակնկալվող արդյունք

Միջազգային փորձն ուսումնասիրված է: Ուսումնասիրությունների արդյունքում մշակվել և ներկայացվել է առաջարկությունների փաթեթ:

 

Վերստուգիչ ցուցանիշ (2020 թվական)

Միջազգային փորձն ուսումնասիրվել ու ներկայացվել է Հակակոռուպցիոն խորհուրդ (2020թ.-ի 3-րդ եռամյակ)

 

Պատասխանատու մարմին

ՀՀ Վարչապետի աշխատակազմ

 Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (համաձայնությամբ)

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

¨ Կատարված է

þ Կատարված է մեծամասամբ

¨ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 

 

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները 

  1. 1.        Կատարված աշխատանքները 

 Տեղեկատվության պրոակտիվ հրապարկման միասնական հարթակների ստեղծման, ներդրման և կիրառության տարբերակների միջազգային փորձի ուսումնասիրությունը ընթացիկ փուլում է: Առաջարկությունների փաթեթը կազմվում է՝ ելնելով միջազգային լավագույն փորձից: 

  1. 2.        Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

«Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի շրջանակներում պահանջվող տեղեկատվության պրոակտիվ հրապարակման միասնական հարթակի ստեղծմանն ուղղված միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա կմշակվեն բարեփոխման առաջարկությունները Տեղեկատվության  պրոակտիվ հրապարակման միասնական հարթակի տեխնիկական առաջադրանքի նախնական տարբերակը մշակված է: 2021թ․ թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է շահագրգիռ կողմերի հետ քննարկել տեխնիկական առաջադրանքը, միջազգային փորձը և տեխնիկական առաջադրանքի վերջնական համաձայնեցված տարբերակը ներկայացնել Թվայնացման խորհրդի քնննարկմանը։

  1. 3.       Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի շրջանակներում պահանջվող տեղեկատվության պրոակտիվ հրապարակման միասնական հարթակի ստեղծման աշխատանքներում ներգրավված են շահագրգիռ պետական մարմինների աշխատակիցներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Աշխատանքներ են տարվում հստակեցնելու պետական մարմինների պաշտոնական կայքերում հրապարակվող տեղեկատվության պահանջները։ Պետական մարմիններին ներկայացվել է պաշտոնական կայքէջերի վերաբերյալ վերլուծություն՝ անվտանգության նվազագույն կանոնների, տեղակատվության անվտանգության վերաբերյալ ծրագրային, կազմակերպչական և տեխնիկական անհրաժեշտ լուծումների ներդրման  և դրանց ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված աշխատանքների պատշաճ իրականցումն ապահովելու նպատակով:

  1. 4.       Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Այս փուլում հանրային քննարկման անցկացում չի նախատեսվում:

  1. 5.       Ֆինանսավորման աղբյուրը

Միջազգային դոնոր կազմակերպություն 

  1. 6.       Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Խոչընդոտները պայմանավորված են արտակարգ և ռազմական դրությամբ:

Գնահատման արդյունքները

Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով 2020 թվականի համար ակնկալվում է  միջազգային փորձի ուսումնասիրություն, դրա արդյունքում առաջարկությունների փաթեթի մշակում և ներկայացում: Համաձայն վերստուգիչ ցուցանիշի՝ միջազգային փորձն ուսումնասիրվել ու ներկայացվել է Հակակոռուպցիոն խորհուրդ:

Սույն միջոցառման պարագայում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դառնում, 2020 թվականի համար նախատեսված աշխատանքները մեծամասամբ իրականացվել են, չեն ավարտվել միայն առաջարկությունների փաթեթի մշակման աշխատանքները:

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 31

Ազդարարման համակարգի շարունակական կատարելագործում

 

2020 թվականի ակնկալվող արդյունք

Ազդարարման համակարգի գործունեության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացում:

Կատարված ուսումնասիրությունների հիման վրա ազդարարման համակարգի արդյունավետությանն ուղղված առաջարկությունների ներկայացում:

 

Վերստուգիչ ցուցանիշ (2020 թվական)

Ազդարարման դեպքերի միասնական վիճակագրությունը ներառված է ՀՀ ԱՆ տարեկան հաշվետվության մեջ, ՀՀ կառավարության ծրագրի կատարման տարեկան զեկույցում, Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակում:

Հրապարակվել է 2019-2020թթ. Ազդարարման համակարգի գործունեության մշտադիտարկման վերաբերյալ զեկույց (2020թ.):


Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ գլխավոր դատախազություն

(համաձայնությամբ)


Կատարման կարգավիճակը (2020 թվական)

¨Կատարված է

þ Կատարված է մեծամասամբ

¨ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 

 

 

 

 

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները


  1. 1.    Կատարված աշխատանքները 

Ազդարարման համակարգի շարունակական կատարելագործման նպատակով կատարվել է մշտադիտարկում, որի համատեքստում իրականացվել է ազդարարման համակարգի օրենսդրության ուսումնասիրություն՝ օրենսդրական բացերը բացահայտելու նպատակով, ինչպես նաև՝ ազդարարման էլեկտրոնային հարթակի մոնիթորինգ՝ հարթակի տեխնիկական և բովանդակային խնդիրները բացահայտելու համար: Ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը:

Օրենսդրության ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ «Ազդարարման համակարգի մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) նախատեսված կարգավորումներով ընթացք են ստանում միայն հանցագործության հատկանիշներ պարունակող հաղորդումները: Մինչդեռ, Օրենքի համաձայն ազդարարման նպատակն է նաև նախատեսել շահերի բախման, էթիկայի կանոնների, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, հայտարարագրման հետ կապված խախտումների վերաբերյալ հաղորդում տալու հնարավորությունը, որոնք կարող են պարունակել Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված վարչական իրավախախտման հատկանիշներ կամ «Կոռուպցիայի կանխարգելման մասին» ՀՀ օրենքով սահմանված վարչական վարույթի հարուցման հիմքեր:

Ստացվում է, որ անձը իրավասու մարմնին ներքին կամ արտաքին ազդարարման կամ հարթակի միջոցով կարող է ազդարարել նաև վարչական իրավախախտման հատկանիշներ կամ վարույթի հարուցման հիմքեր պարունակող դեպքերի վերաբերյալ, մինչդեռ նշված ազդարարումներին ընթացք տալու հնարավորությունը Օրենքով նախատեսված չէ:

Հաշվի առնելով վերոշարադրյալը առաջարկվել է հետևյալը.

  • Օրենքով նախատեսել կարգավորում, համաձայն որի ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակին հասանելիություն կունենա նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Միաժամանակ կսահմանվի, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում ապահովում է միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրված յուրաքանչյուր ազդարարման հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակներում միջոցների ձեռնարկումը և անհրաժեշտության դեպքում` վարչական իրավախախտման կամ վարչական վարույթի իրականացումը:
  • Հաշվի առնելով, որ պետական մարմինների կողմից իրականացվում է ներքին և արտաքին ազդարարման աշխատանքներ և դրանց արդյունքները չեն ամփոփվում՝ առաջարկվում է  սահմանել իրավասու մարմին, որը կամփոփի և հարթակում կհրապարակի պետական մարմինների կողմից ստացված հաշվետվությունները: Հաշվետվությունը կարող է զետեղվել բաժիններով` ըստ ստացման աղբյուրի՝ ներքին կամ արտաքին կամ հարթակի միջոցով:

Վերոնշյալ առաջարկները կյանքի կոչելու համար անհրաժեշտ է փոփոխություններ և լրացումներ կատարել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» և «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքներում:

Ազդարարման էլեկտրոնային հարթակի մոնիթորինգի արդյունքում առաջարկվել է հետևյալը.

ü  Հաշվի առնելով այն, որ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակում 2020 թվականի դեկտեմբերի ամսվա դրությամբ լրացված չեն բացահայտված հանցագործությունների ցանկը՝ անհրաժեշտ է հետևողական քայլեր ձեռնարկել Հարթակի միջոցով բացահայտված հանցագործությունների մասին տեղեկատվությունները թարմացնելու ուղղությամբ: Նշյալը լավագույն կնպաստի հարթակի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը:

ü  Կայքէջում նախատեսել իրավախախտման տեսակն ընտրելու և ըստ այդմ ազդարարելու հնարավորություն: Հարթակը պետք է հնարավորություն տա ընտրելու նաև պատասխանատու մարմնին, այն  է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կամ Գլխավոր դատախազությանը:  Ընդ որում, տվյալ մարմինները հնարավորություն չպետք է ունենան որևէ կերպ ծանոթանալու մյուս մարմնին ուղղված հաղորդմանը:

ü  Պարբերաբար թարմացնել և նորարարական դարձնել վիճակագրության տրամադրման տարբերակը: Կայքէջում ավելացնել իրազեկվածության բարձրացման տեսանյութեր և իրավաբանների հետ հարցազրույցներ:

ü  Առաջարկվում է նաև ավելացնել հաճախ տրվող հարցեր բաժին: Ցանկալի է նախատեսել նաև հաշվետվություններ բաժին, որտեղ  ամփոփ կներառվի յուրաքանչյուր տարվա վիճակագրությունը:

Ուսումնասիրվել է նաև ազդարարման հարթակների միջազգային փորձը:

Որպես նորարարական և բազմաբովանդակ տարբերակ, առաջարկում ենք դիտարկել Սինգապուրի Հանրապետությունում կոռուպցիոն բնույթի դեպքի մասին ազդարարման կայքէջը[4], ԱՄՆ-ում[5], Մեքսիկայում[6], Իսպանիայում[7] և Ավստրիայում[8]  ազդարարման հարթակները:

Վիճակագրության վարման օրինակ կարող է հանդիսանալ Հնդկաստանում գործող հարթակը, որտեղ ըստ շրջանների`  քարտեզի միջոցով է վարվում  վիճակագրությունը:[9]           

Հարկ է հավելել, որ ազդարարման դեպքերի միասնական վիճակագրությունը ներառվում է ՀՀ ԱՆ տարեկան հաշվետվության մեջ, ՀՀ կառավարության ծրագրի կատարման տարեկան զեկույցում, Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակում (https://azdararir.am/am/statistics):

  1. 2.    Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

Ազդարարման համակարգի շարունակական կատարելագործման նպատակով կատարված ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են ազդարարման համակարգի օրենսդրական բացերը, ազդարարման էլեկտրոնային հարթակի տեխնիկական և բովանդակային խնդիրները, այդ խնդիրների լուծման նպատակով մշակվել է առաջարկությունների փաթեթ:

  1. 3.   Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մոնիթորինգի արդյունքում մշակվել է առաջարկությունների փաթեթ, որն ուղարկվել է շահագրգիռ մարմինների քննարկման, այնուհետև ներկայացվել է ՀՀ Վարչապետի աշխատակազմ:

  1. 4.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Այս փուլում հանրային քննարկման իրականացում չի նախատեսվում

  1. 5.   Ֆինանսավորման աղբյուրը

ՀՀ պետական բյուջե, միջազգային դոնոր կազմակերպություն

  1. 6.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառման իրականացման շրջանակներում խոչընդոտներ չեն եղել:


Գնահատման արդյունքները

 

Հակակոռուպցիոն ռազմավարության 2-րդ հավելվածի 31-րդ միջոցառմամբ ազդարարման համակարգի շարունակական կատարելագործման համար 2020 թվականին սահմանված է ազդարարման համակարգի գործունեության վերաբերյալ մշտադիտարկման/ուսումնասիրության իրականացում: Կատարված ուսումնասիրությունների հիման վրա ազդարարման համակարգի արդյունավետությանն ուղղված առաջարկությունների ներկայացում: Համաձայն վերստուգիչ ցուցանիշի՝ ազդարարման դեպքերի միասնական վիճակագրությունը ներառված է ՀՀ ԱՆ տարեկան հաշվետվության մեջ, ՀՀ կառավարության ծրագրի կատարման տարեկան զեկույցում, Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակում: Բացի այդ, նախատեսվում է Ազդարարման համակարգի գործունեության մշտադիտարկման արդյունքների հրապարակումը:

Սույն դեպքում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից  և արդյունքային  ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ ազդարարման համակարգի գործունեության վերաբերյալ իրականացվել են մշտադիտարկում և ուսումնասիրություն, որոնց հիման վրա ազդարարման համակարգի արդյունավետությանն ուղղված առաջարկությունների փաթեթ է մշակվել, որն ուղարկվել է շահագրգիռ մարմիններին՝ քննարկման, այնուհետև ներկայացվել ՀՀ Վարչապետի աշխատակազմ: Բացի այդ, ազդարարման դեպքերի միասնական վիճակագրությունը ներառվում է ՀՀ ԱՆ տարեկան հաշվետվության մեջ, ՀՀ կառավարության ծրագրի կատարման տարեկան զեկույցում, Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակում: Ուստի, կատարված աշխատանքները համապատասխանում են Հակակոռուպցիոն ռազմավարության հավելված 2-ով 2020 թվականին ակնկալվող և վերստուգիչ ցուցանիշով նախատեսված գործողություններին, սակայն մասնակի են իրականացվել, քանի որ 2019-2020թթ. Ազդարարման համակարգի գործունեության մշտադիտարկման վերաբերյալ զեկույց չի հրապարակվել:

Միջոցառման իրականացման շրջանակներում խոչընդոտներ չեն եղել:


ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 33

ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրված կոռուպցիոն հանցագործությունների հանցակազմերի միջազգային չափանիշների համապատասխանության հարցի ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում կոռուպցիոն հանցագործությունները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում 

 

2020 թվականի ակնկալվող արդյունք

Միջազգային փորձն ուսումնասիրված է: Ուսումնասիրությունների արդյունքում մշակվել և ՀՀ Վարչապետի աշխատակազմ է ներկայացվել առաջարկությունների փաթեթ:

 

Վերստուգիչ ցուցանիշ (2020 թվական) 

Միջազգային փորձի ուսումնասիրությունն իրականացված է (2020թ.)   

 

Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

ՀՀ հատուկ քննչական ծառայություն (համաձայնությամբ)

ՀՀ Քննչական կոմիտե (համաձայնությամբ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ՀՀ ոստիկանություն

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

þ Կատարված է

¨ Կատարված է մեծամասամբ

¨ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 

 

 

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները 

  1. 1.            Կատարված աշխատանքները 

Միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա, տարբեր միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ «Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի» (ԳՐԵԿՈ) համագործակցության արդյունքում մշակվել և 2020 թվականի դեկտեմբերի    9-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որով վերանայվել են կոռուպցիոն բնույթի որոշ հանցակազմեր՝ համապատասխանեցնելով այն միջազգային չափանիշներին:

  1. 2.            Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սահմանել միջազգային չափորոշիչներին համապատասխան կոռուպցիոն բնույթի հանցագործությունների  հանցակազմը: ՀՀ Սահմանադրությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանող, հայեցակարգային հիմքերի վրա հիմնված, կրիմինալոգիական իրողությունն արտացոլող, ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարի արդյունավետությունն ապահովող, քրեական իրավունքի տեսության ու օրենսդրության ժամանակակից միտումներին համահունչ քրեական նոր օրենսգիրք, որը թույլ կտա ապահովել անձի, հասարակության և պետության անվտանգությունը հանցավոր ոտնձգություններից, հնարավորինս նվազեցնել հանցավորությամբ պայմանավորված սոցիալական լարվածությունը, ամրագրել հանցավոր արարքները ոչ հանցավորներից սահմանազատելու հստակ հատկանիշներ, որոնք կբացառեն օրենքի տարածական մեկնաբանությունը, երաշխավորել հանցագործության զոհի իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, կատարելագործել քրեաիրավական ներգործության միջոցների համակարգը:

  1. 3.     Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Նախագծերի փաթեթը ներկայացվել է բոլոր պետական մարմիններին՝ դիրքորոշման ստացման նպատակով: Քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am կայքում նախագծերի հանրային քննարկումը կազմակերպելու, ինչպես նաև ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումների միջոցով:

Նախագծերի փաթեթը քննարկվել է նաև միջազգային շահագրգիռ կազմակերպությունների հետ:

  1. 4.     Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Նախագծերի փաթեթը հանրային քննարկման է ներկայացվել 2019 թվականի նոյեմբերի 19-ին (https://armenpress.am/arm/news/998602.html) և  2019 թվականի դեկտեմբերի 12-ին (https://www.moj.am/article/2603):

Հանրությանը իրազեկելու նպատակով Նախագծի փաթեթի վերաբերյալ տեղեկատվական նյութեր են հրապարակվել ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:

  1. 5.     Ֆինանսավորման աղբյուրը

ՀՀ պետական բյուջե, միջազգային դոնոր կազմակերպություններ

  1. 6.       Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառման իրականացման շրջանակներում խոչընդոտներ չեն եղել:

Գնահատման արդյունքները 

Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով 2020 թվականին  ակնկալվում է միջազգային փորձի ուսումնասիրություն, որի արդյունքում մշակվել և ՀՀ Վարչապետի աշխատակազմ է ներկայացվել առաջարկությունների փաթեթ:

Սույն դեպքում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից  և արդյունքային  ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ 2020 թվականին ակնկալվող արդյունք նախատեսող արդյունքից՝ միջազգային փորձի ուսումնասիրությունից և դրա հիման վրա մշակված առաջարկությունները ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելուց մի քանի քայլ  առաջընթաց է արձանագրվել, քանի որ միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա, տարբեր միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում մշակվել, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ բազմիցս քննարկվել և 2020 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը, որով միջազգային չափորոշիչներին են համապատասխանեցվել կոռուցպիոն բնույթի հանցագործությունների հանցակազմերը:

Ուստի, սույն դեպքում կատարված գործողություններն ամբողջությամբ կատարվել են և համապատասխանում են 2020 թվականի համար ակնկալվող արդյունքային ցուցանիշներին, ավելին՝ 2020 թվականին ակնկալվող արդյունքից արձանագրվում է մի քանի քայլ առաջընթաց:


ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 34

Կոռուպցիոն առանձին հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի հարստացման, քննության մեթոդիկայի մշակում, մշակված մեթոդիկայի հիման վրա  քրեական հետապնդման մարմինների վերապատրաստում 

 

2020 թվականի ակնկալվող արդյունք

Կոռուպցիոն առանձին հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի հարստացման քննության մեթոդիկան մշակված է: 

 

Վերստուգիչ ցուցանիշ (2020 թվական)

2020 թվականի համար վերստուգիչ ցուցանիշ սահմանված չէ


Պատասխանատու մարմին

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

Արդարադատության ակադեմիա

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

þԿատարված է                         

¨ Կատարված է մասնակի

¨ Կատարված է մասնակի, սակայն կատարումը կասեցված է

¨ Կատարված չէ 

  

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները


  1. 1.         Կատարված աշխատանքները 

Կոռուպցիոն առանձին հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի հարստացման քննության մեթոդական ուղեցույցը մշակվել է: Ուղեցույցի մեջ մանրամասն վերլուծված են կոռուպցիոն հանցագործությունների էությունը և դրանց կանխարգելման իրավական հիմքերը, կոռուպցիայի հակազդման իրավա-կազմակերպական հիմքերը, կոռուպցիոն հանցագործությունների քրեաիրավական և կրինալիստիկական բնութագրերը: Առանձին գլխով ներկայացված է ապօրինի հարստացման էությունը, իրավական հիմքերը և առանձնահատկությունները: Ներկայացված են նաև կոռուպցիոն հանցագործությունների գործերով պարզաբանման ենթակա հանգամանքները, կոռուպցիոն հանցագործությունների քննության քրեադատավարական և կրիմինալիստիկական բնութագրերը, այդ թվում նաև՝ կոռուպցիոն հանցագործությունների գործերով կատարվող առանձին քննչական գործողությունների առանձնահատկությունները:

  1. 2.    Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

Կոռուպցիոն առանձին հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի հարստացման քննության մեթոդիկայի հիման վրա իրականացվելու են իրավապահ մարմինների աշխատակիցների վերապատրաստումներ: 

  1. 3.   Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Ուղեցույցը շրջանառվելու է շահագրգիռ գերատսչությունների միջև և վերջիններիս դիտողությունների և առաջարկությունների հիման վրա ենթարկվելու է վերջնական լրամշակման:

  1. 4.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Նախագծի մշակման փուլում հանրային քննարկումների իրականացում նախատեսված չէ:

  1. 5.   Ֆինանսավորման աղբյուրը

Ուղեցույցի մշակումը չի ֆինանսավորվել:

  1. 6.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառման իրականացումը ձգձգող կամ խոչընդոտող հանգամանքեր չեն եղել:


Գնահատման արդյունքները 

Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով 2020 թվականի համար որպես վերստուգիչ արդյունք սույն գործողության համար նախատեսվում է կոռուպցիոն առանձին հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի հարստացման քննության մեթոդիկայի մշակումը:

Սույն դեպքում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից  և արդյունքային  ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ շեղումներ առկա չեն և 2020 թվականի համար նախատեսված աշխատանքներն ամբոջությամբ կատարված են:


ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 35

Կոռուպցիոն հանցագործությունների մասին վիճակագրության համալրում 


2020 թվականի ակնկալվող արդյունք

Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ  տեղեկատվության ստացման աղբյուրների դրանց քննության արդյունքում բռնագրավված և բռնագանձված գույքի մասին վիճակագրության վարման կարգերը մշակված են:

 

Վերստուգիչ ցուցանիշ (2020 թվական)

2020 թվականի համար վերստուգիչ ցուցանիշ սահմանված չէ:


Պատասխանատու մարմին

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

ՀՀ ոստիկանություն


Կատարման կարգավիճակը (2020 թվական)

þ Կատարված է

¨ Կատարված է մեծամասամբ

¨ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 


Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները


  1. 1.      Կատարված աշխատանքները 

ՀՀ գլխավոր դատախազի 2019 թվականի դեկտեմբերի 27-ի և 2020 թվականի հուլիսի 2-ի համապատասխան հրամաններով կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվությունը համալրվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության ստացման աղբյուրների ու կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքում բռնագրավված և բռնագանձված գույքի մասին տվյալներով:

Բացի այդ, ՀՀ Գլխավոր դատախազությունից ստացված կոռուպցիոն հանցագործությունների ցանկին համապատասխան՝ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում մշակվել են կոռուպցիոն հանցագործությունների և դրանք կատարած անձանց հաշվետվությունների ծրագրային բաղադրիչները, որի արդյունքում ստացվում են հաշվետվություններ և տրամադրվում շահագրգիռ ծառայություններին: Հաշվետվությունները յուրաքանչյուր կիսամյակ տրամադրվում են նաև ՀՀ վիճակագրական կոմիտեին և դրանք հրապարակվում են կոմիտեի պաշտոնական կայքում։

  1. 2.      Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը 

Կոռուպցիոն հանցագործությունների մասին վիճակագրությունը հնարավորություն կընձեռի իրականացնել կոռուպցիոն  բնույթի հանցագործությունների հաշվառում, բազմակողմանի և ամբողջական վերլուծություն, անհրաժեշտ տեղեկատվությամբ պետական իրավասու մարմինների պատշաճ ապահովում, որի շնորհիվ կբարձրանա նման հանցագործությունների նախականխման, խափանման և բացահայտման աշխատանքների արդյունավետությունը:

  1. 3.     Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը 

Աշխատանքներն  իրականացվում են շահագրգիռ մարմինների հետ համագործակցույթյան շրջանակներում:

  1. 4.     Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները 

Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հաշվետվությունները յուրաքանչյուր կիսամյակ տրամադրվում են նաև ՀՀ վիճակագրական կոմիտե և հրապարակվում են կոմիտեի պաշտոնական կայքէջում։

  1. 5.     Ֆինանսավորման աղբյուրը

 Ֆինանսավորում չի պահանջում:

  1. 6.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառման իրականացումը ձգձգող կամ խոչընդոտող հանգամանքեր չեն եղել:

  

Գնահատման արդյունքները

Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով 2020 թվականի  ակնկալվող արդյունքի համաձայն՝ Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ  տեղեկատվության ստացման աղբյուրների դրանց քննության արդյունքում բռնագրավված և բռնագանձված գույքի մասին վիճակագրության վարման կարգերը մշակված են:

Սույն դեպքում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից  և արդունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ  տեղեկատվության ստացման աղբյուրների դրանց քննության արդյունքում բռնագրավված և բռնագանձված գույքի մասին վիճակագրության վարման իրավահարաբերությունները կարգավորվել են ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան հրամաններով:

Այսինքն, սույն միջոցառման շրջանակներում 2020 թվականի համար նախատեսված աշխատանքները  իրականացվել են:


ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 36

Պետական մարմինների էլեկտրոնային բազաներին քրեական հետապնդման մարմինների հասանելիության ապահովում էլեկտրոնային հարցման եղանակով 

 

2020 թվականի ակնկալվող արդյունք

Մշակված է ծրագրային ապահովումը և ծրագիրը ներդրված է

 

Վերստուգիչ ցուցանիշ (2020 թվական)

2020 թվականի համար վերստուգիչ ցուցանիշ սահմանված չէ


Պատասխանատու մարմին

ՀՀ Վարչապետի աշխատակազմ

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (համաձայնությամբ)

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

þ Կատարված է

¨  Կատարված է մասնակի

¨ Կատարված է մասնակի, սակայն կատարումը կասեցված է

¨ Կատարված չէ 


 Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները


  1. 1.      Կատարված աշխատանքները 

Փոխգործելիության միասնական հարթակը մշակված է: Իրավապահ մարմինների կողմից էլեկտրոնային եղանակով հարցումների դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով կապահովվի հասանելիություն պետական մարմինների էլեկտրոնային բազաներին:

  1. 2.     Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

Կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով հնարավոր է իրականացնել հարցումներ պետական տվյալների շտեմարաններից (Բնակչության ռեգիստր, Կադաստրի կոմիտե, Ճանապարհային ոստիկանություն, Պետական եկամուտների կոմիտե, Քաղաքացիական կացության ակտերի գրանցմնան գրասենյակ, Իրավաբանական անձանց պետական ռեգիստր և այլն։)

  1. 3.     Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Շահագրգիռ բոլոր պետական մարմինները ներգրավված են իրականցվող աշխատանքներում:

  1. 4.     Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Սույն միջոցառումը հանրային քննարկման իրականացում չի նախատեսում:

  1. 5.     Ֆինանսավորման աղբյուրը

Միջազգային դոնոր կազմակերպություն

  1. 6.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառման իրականացումը ձգձգող կամ խոչընդոտող հանգամանքեր չեն եղել:

Գնահատման արդյունքները

Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով 2020 թվականին ակնկալվում է ծրագրային ապահովման մշակումը և ծրագրի ներդնումը: 

Սույն դեպքում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից  և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ սույն միջոցառման շրջանակներում կատարված աշխատանքներն ամբողջությամբ կատարված են և համապատասխանում են 2020 թվականին ակնկալվող և վերստուգիչ ցուցանիշով նախատեսված գործողություններին:

Միջացառման իրականացման շրջանակներում խոչընդոտներ չեն եղել:


ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 37

Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծում 

 

2020 թվականի ակնկալվող արդյունք

Առաջարկությունների փաթեթի հիման վրա ստեղծվել է բանկային հաշիվների կենտրոնական ռեեստր:

 

Վերստուգիչ ցուցանիշ (2020 թվական)

Բանկային հաշիվների կենտրոնական ռեեստրը ստեղծվել է և գործարկվում է (2020թ.-ի 2-րդ կիսամյակ):


Պատասխանատու մարմին

ՀՀ կենտրոնական բանկ

(համաձայնությամբ)

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

¨ Կատարված է

þ Կատարված է մեծամասամբ

¨ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 


Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները


  1. 1.         Կատարված աշխատանքները 

2020 թվականի ընթացքում ՀՀ կենտրոնական բանկն իրականացրել է միջազգային փորձի լայնածավալ ուսումնասիրություն բանկային հաշիվների ռեեստր (այսուհետ՝ Ռեեստր) ստեղծած ԵՄ և այլ երկրների կարգավորումների և պրակտիկայի առնչությամբ: Ուսումնասիրության արդյունքներով նաև թիրախային հարցադրումներ են ուղարկվել այն երկրներ, որոնց փորձը և ներդրման մոդելն ընդունելի և համադրելի է համարվել:

Միջազգային փորձի և դրա հիման վրա ուղարկված հարցումների պատասխանների վերլուծության արդյունքներով մշակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծով սահմանվում են Ռեեստրի ստեղծման իրավական հիմքերը, նպատակը և Ռեեստրում ներառվող տեղեկությունները: Մասնավորապես,

  • Ռեեստրում ներառվող հաճախորդի և լիազորված անձի վերաբերյալ տեղեկությունները բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ են, դրանք ստացվելու են նման տեղեկությունների ստացման համար օրենսդրությամբ արդեն իսկ սահմանված կարգով.
  • Ռեեստրից տեղեկությունների ստացման իրավասություն ունեցող մարմինների շրջանակը նույնն է, ինչ բանկային գաղտնիք կազմող տեղեկություների ստացման իրավասություն ունեցող մարմինների ցանկը.
  • Ռեեստրում ներառվելու են հետևյալ տեղեկությունները.

ա)   բանկի հաշվետեր և/կամ բանկային պահատուփ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց նույնականացման՝ պետական իրավասու մարմնի կողմից տրված անձը հաստատող փաստաթղթի տվյալները,

բ) ա) կետում նշված անձանց լիազորված անձանց նույնականացման՝ պետական իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի տվյալները,

գ) հաշվեհամարը,

դ) բանկի վերաբերյալ տեղեկություններ,

ե) հաշվի, ինչպես նաև պահատուփի բացման և փակման ամսաթիվը:

Նախագծով Ռեեստրի վարման, բանկի հաճախորդների և լիազորված անձանց նույնականացման՝ պետական իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի տվյալների և բանկի վերաբերյալ տեղեկությունների ցանկի, առևտրային բանկերից կողմից Ռեեստրում ներառվող տեղեկությունների տրամադրման, ինչպես նաև իրավասու պետական մարմիններին տեղեկությունների տրամադրման կանոնակարգումը պատվիրակվում է ՀՀ ԿԲ խորհրդին: 

Նախագիծը սույն թվականի սեպտեմբերի 16-ին ուղարկվել է շահագրգիռ պետական մարմիններին կարծիքի: Ստացված առաջարկների ամփոփումից հետո՝ նոյեմբերի 2-ին, Նախագիծն ուղարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ սահմանված կարգով ընթացք տալու և օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ ազգային ժողով ուղարկելու համար:

Բացի այդ, Նախագծի ներկայիս տարբերակի հիման վրա մշակվել է նաև Ռեեստրի գործարկմանը վերաբերող ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման նախագիծը:  Ինչ վերաբերում է Ռեեստրի տեխնիկածրագրային ապահովմանը, ապա այն արդեն իսկ պատրաստ է և կարող է գործարկվել Նախագծի ընդունումից հետո։

  1. 2.        Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

Նախագծի ընդունում ՀՀ ազգային ժողովի կողմից, Ռեեստրի փաստացի գործարկում:

  1. 3.        Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Նախագծերի փաթեթը ներկայացվել է բոլոր շահագրգիռ պետական մարմիններին՝ դիրքորոշման ստացման նպատակով: Ներկայացված առաջարկությունների հիման վրա Նախագծերի փաթեթը լրամշակվել է: Քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am կայքում նախագծերի հանրային քննարկումը կազմակերպելու միջոցով:

  1. 4.        Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Նախագծերի փաթեթը ներկայացվել է հանրային քննարկման իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am կայքում (https://www.e-draft.am/projects/2256), որի արդյունքում առաջարկություններ չեն ներկայացվել:

  1. 5.        Ֆինանսավորման աղբյուրը

ՀՀ Կենտրոնական բանկի բյուջե

6. Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Կենտրոնական բանկի կողմից որպես միջոցառման իրականացման խոչընդոտ է նշվել սույն միջոցառման ակնկալվող արդյունքների և դրանց ժամկետների ոչ հստակ լինելը:

Գնահատման արդյունքները

Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով 37-րդ միջոցառման համար 2020 թվականին նախատեսվում է ստեղծել և գործարկել բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը:

Սույն դեպքում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից  և արդյունքային ցուցանիշների համադրությունից պարզ է դարձել, որ ուսումնասիրվել է միջազգային փորձը, պատրաստվել է բանկային հաշիվների կենտրոնական ռեեստրի տեխնիկածրագրային ապահովումը և կարող է գործարկվել, սակայն Ռեեստրի գործարկման իրավահարաբերություններն օրենքով նախատեսված չեն, ուստի Ռեեստրի ստեղծման իրավական հիմքերի, նպատակի և Ռեեստրում ներառվող տեղեկությունների իրավահարաբերությունների կարգավորման նպատակով օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացել: Վերոնշյալի համատեքստում մշակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը: Նշված նախագծի ընդունումից հետո միայն հնարավոր կլինի գործարկել Ռեեստրը:

Այսպիսով, հաշվի առնելով, որ Ռեեստրը փաստացի ստեղծված է, տեխնիկածրագրային ապահովումն արդեն իսկ պատրաստ է և կարող է գործարկվել,  իսկ Ռեեստրի գործարկման իրավահարաբերությունները կարգավորող Նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը՝ հարկ է արձանագրել, որ սույն միջոցառման համար 2020 թվականի համար նախատեսված աշխատանքները մեծամասամբ կատարված են:


ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 38

Կոռուպցիոն հանցագործությունների քննության և բացահայտման շրջանակում միջազգային համագործակցության ամրապնդում 

 

2020 թվականի ակնկալվող արդյունք

Ուսումնասիրվել են կոռուպցիոն գործերով միջազգային համագործակցության իրականացման մեխանիզմները և դրանցում առկա խոչընդոտները

 

Վերստուգիչ ցուցանիշ

Իրականացվել է կոռուպցիոն գործերով միջազգային համագործակցության իրականացման մեխանիզմների և դրանցում առկա խոչընդոտների վերաբերյալ ուսումնասիրություն (2020թ.-ի 2-րդ եռամսյակ)

Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

þԿատարված է

¨Կատարված է մեծամասամբ

¨ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները


  1. 1.    Կատարված աշխատանքները

Միջազգային համագործակցության իրականացման մեխանիզմների և դրանցում առկա խոչընդոտների ուսումնասիրության արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել, շրջանառվել և 2020 թվականի օգոստոսի 3-ին ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Քրեական գործերով իրավական օգնության մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): Այնուհետև, միջազգային փորձագետներից և շահագրգիռ մարմիններից ստացվել են կարծիքներ, որոնք ամփոփելուց հետո Նախագիծը սահմանված կարգով կրկին կներկայացվի ՀՀ Վարչապետի աշխատակազմ:

Մասնավորապես՝ Նախագծով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի բացակայության  դեպքում քրեական գործերով իրավական օգնության իրականացման կարգն ու պայմանները և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով՝ քրեական գործերով իրավական օգնության վերաբերյալ կարգավորում չստացած հարաբերությունները:

Բացի այդ, Նախագծի կարգավորման շրջանակներում քրեական գործերով իրավական օգնությունն ընդգրկում է՝

1) իրավական օգնության մասին հարցումներ (այդ թվում` վարույթային և ապացուցողական գործողություններ կատարելը, փաստաթղթերի և առարկաների հանձնումը, տեղեկությունների փոխանակումը, անձանցից ցուցմունքներ կամ բացատրություններ վերցնելը, կալանավորված կամ այլ անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելը, առարկաների և վայրերի զննությունը, խուզարկությունը, իրեղեն և էլեկտրոնային կամ թվային ապացույցներ ձեռք բերելը և փոխանցելը, փորձաքննություններ անցկացնելը, որպես վկա, տուժող, գույքային պատասխանող, նրանց օրինական ներկայացուցիչներ, փորձագետ Հայաստանի Հանրապետություն կանչելը և վարույթային գործողություններ կատարելը, ազատությունից զրկված անձանց որպես վկա կամ առերեսման մասնակից փոխանցելը, քրեական գործի բացահայտման համար անհրաժեշտ փաստաթղթերի, ինչպես նաև էլեկտրոնային կամ թվային տվյալների, ձայնագրությունների, այդ թվում՝ բանկային, ֆինանսական, կորպորատիվ կամ գործարար փաստաթղթերի բնօրինակների կամ հաստատված պատճենների տրամադրումը, հանցավոր ճանապարհով ստացված կամ ահաբեկչության ֆինանսավորման ուղղված գույքի հանցագործության կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքների և միջոցների, դրանց բացակայության դեպքում համարժեք գույքի վրա կալանք դնելը,  բռնագանձված գույքի բաշխումը և այլն:

2) Հանձնումը (էքստրադիցիա), այդ թվում՝ ժամանակավոր հանձնումը:

3) Համագործակցության այլ տեսակներ (այդ թվում՝ քրեական վարույթի փոխանցումը, դատապարտյալների փոխանցումը, պատժից պայմանական ազատված անձի նկատմամբ հսկողություն իրականացնելը, օտարերկրյա պետության կայացրած դատավճռի ճանաչումը, փոխարկումը և կատարումը):

4) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված այլ հարցումներ:

Քրեական գործերով իրավական օգնությունն իրականացնելիս՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետության իրավասու մարմինների միջև օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկատվությունը տրամադրվում է  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված բացառությունները:

  1. 2.    Կատարված աշխատանքների ակնկալվող (փաստացի) արդյունքը:

«Քրեական գործերով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի ընդունման արդյունքում հնարավոր կլինի առավել ամբողջական կարգավորել իրավական փոխօգնության ոլորտում ծագող հարաբերությունները, ստեղծել օտարերկրյա պետությունների հետ իրավական փոխօգնության իրականացման լիարժեք և գործուն մեխանիզմներ՝ իրականցնելով ոլորտում լայն շրջանակի համագործակցություն:   

  1. 3.   Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը:

«Քրեական գործերով իրավական օգնության մասին» օրենքը ներկայացվել է շահագրգիռ մարմիններին՝ առաջարկություններ և դիտողություններ ներկայացնելու նպատակով: 

4. Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

   Նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (https://www.e-draft.am/projects/2182), ներկայացված առաջարկությունների հիման վրա Նախագիծը վերանայվել է:

  1. 5.   Ֆինանսավորման աղբյուրը

ՀՀ պետական բյուջե, միջազգային դոնոր կազմակերպություն: 

  1. 6.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Խոչընդոտներ չեն եղել:

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները 

Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով 2020 թվականին ակնկալվում է կոռուպցիոն գործերով միջազգային համագործակցության իրականացման մեխանիզմների և դրանցում առկա խոչընդոտների ուսումնասիրությունը: Համաձայն վերստուգիչ ցուցանիշի՝ 2020 թվականին նախատեսվում է կոռուպցիոն գործերով միջազգային համագործակցության իրականացման մեխանիզմների և դրանցում առկա խոչընդոտների վերաբերյալ ուսումնասիրություն: Սույն միջոցառման պարագայում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ արդեն իսկ իրականացված կոռուպցիոն գործերով, միջազգային համագործակցության իրականացման մեխանիզմների և դրանցում առկա խոչընդոտների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքում մշակվել է «Քրեական գործերով իրավական օգնության մասին» օրենքի նախագիծը, որը դրվել է հանրային քննարկման, ներկայացվել է շահագրգիռ մարմիններին:

Ուստի, սույն միջոցառման շրջանակներում իրականացված գործողությունները ամբողջությամբ համապատասխանում են Հակակոռուպցիոն ռազմավարության հավելված 2-ով 38-րդ միջոցառման համար 2020 թվականին ակնկալվող և վերստուգիչ ցուցանիշով նախատեսված գործողություններին: Ավելին, գրանցվել է առաջընթաց, քանի որ կատարվել են նախատեսվածից ավելի գործողություններ:

Այսինքն, սույն միջոցառման շրջանակներում 2020 թվականի համար նախատեսված աշխատանքները կատարվել են:





ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 39

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված կառուցակարգերի ստեղծում

 

2020 թվականի ակնկալվող արդյունք

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով:

 

Վերստուգիչ ցուցանիշ

 «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է ԱԺ (2020թ.-ի 1-ին եռամսյակ)

Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

ՀՀ Կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

þ  Կատարված է

¨ Կատարված է մեծամասամբ

¨ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 

 

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները


  1. 1.    Կատարված աշխատանքները

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից 2020 թվականի ապրիլի 16-ին երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու մասին օրենքների նախագծերը: Օրենքը հասանելի է Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում : Սույն օրենքի հիման վրա 2020 թվականի հունիսի 29-ից հուլիսի 1-ին տեղի են ունեցել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթները։ 

2020թ. սեպտեմբերի 3-ից ՀՀ գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանումը ստեղծվել և գործում է, ընդ որում՝ ստեղծումից մինչ նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել է շուրջ 200 նյութ՝ քրեական գործերով հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույք ունեցող 405 սուբյեկտի վերաբերյալ։ Ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության ստուգման արդյունքում նրանցից 206-ին պատկանող գույքի առնչությամբ որոշում է կայացվել սկսել ուսումնասիրություններ, որոնք ընթացքի մեջ են: 

 Նախաձեռնված յուրաքանչյուր ուսումնասիրության շրջանակներում իրականցվում է համապարփակ, մանրամասն, արդյունքին միտված վերլուծություն՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ, արդյունավետ, քաղաքացիների իրավունքի հարգմամբ և հաշվառմամբ գործադրելու ապօրինի ծագում ունեցող գույքը տնտեսական շրջանառությունից դուրս բերելու «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կառուցակարգերը։

  1. 2.    Կատարված աշխատանքների ակնկալվող (փաստացի) արդյունքը

Սույն միջոցառման շրջանակներում իրականացված գործողությունների արդյունքում ներդրվում է քաղաքացիաիրավական կանխատեսելի ընթացակարգեր, որոնք թույլ կտան ավելի արդյունավետ պայքարել ապօրինի ճանապարհով ստացված ակտիվների շրջանառության դեմ և դրանք վերականգնել հօգուտ պետության կամ ապօրինի գործունեության արդյունքում տուժած անձանց։

  1. 3.    Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու մասին օրենքների նախագծերը 2019 թվականին ներկայացվել է շահագրգիռ պետական մարմիններին՝ կարծիքի: Քաղաքացիական հասարակության մասնակցությունը ապահովվել է e-draft.am էլեկտրոնային հարթակում կազմակերպված հանրային քննարկման և հանրային իրազեկման այլ միջոցառումների շրջանակում: Իրականացվել են հանրային քննարկումներ: Նախագծերի փաթեթը քննարկվել է բազմաթիվ միջազգային ոլորտային կազմակերպությունների և աշխատանքային խմբերի հետ:

4.  Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու մասին օրենքների նախագծերի հանրային քննարկումը իրականացվել է 06.09.2019-ից 30.09.2019 թվականներին e-draft.am էլեկտրոնային հարթակում (https://www.e-draft.am/projects/1931): Ստացված առաջարկությունների հիման վրա Նախագծերը ամփոփվել են: Բացի այդ, հանրային քննարկման շրջանակներում հաշվառվել են մասնագիտական շրջանակների ներկայացրած դիրքորոշումները, օրինակ՝ Երևանի պետական համալսարանի կողմից ներկայացված դիրքորոշումը: 2019 թվականի հոկտեմբերի 15-ին անցկացվել է հանրային քննարկում շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ (https://www.moj.am/article/2540): 

  1. 5.    Ֆինանսավորման աղբյուրը

Ֆինանսավորում չի պահանջվում:

  1. 6.      Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառման իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ չեն եղել:

Գնահատման արդյունքները 

Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով 2020 թվականին ակնկալվող արդյունքով սահմանված է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի ներկայացումը ՀՀ Ազգային ժողով:

Սույն միջոցառման շրջանակում ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացված աշխատանքը համապատասխանում է վերջինիս 2020 թվականի ակնկալվող արդյունքին և Հակակոռուպցիոն ռազմավարությունից շեղումներ առկա չեն: Ընդ որում, որ Համապատասխան օրենսդրական փաթեթն արդեն իսկ ընդունվել է և 2020թ. սեպտեմբերի 3-ին ստեղծվել և գործունեություն է իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը:

Այսինքն, սույն միջոցառման շրջանակներում 2020 թվականի համար սահմանված աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են: Ավելին, գրանցվել է 2020 թվականի ակնկալվող արդյունքից մի քանի քայլ առաջընթաց:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 40

Կոռուպցիոն իրավախախտումների համար իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտի ներդրում 


2020 թվականի ակնկալվող արդյունք

Կոռուպցիոն իրավախախտումների համար իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության միջազգային փորձն ուսումնասիրվել է:   

 

Վերստուգիչ ցուցանիշ (2020 թվական) 

«Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը ներկայացվել են ՀՀ վարչապետի աշխատակազմ (2020թ.-ի 2-րդ եռամսյակ)


Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

þ Կատարված է

¨ Կատարված է մեծամասամբ

¨ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 


Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները

  1. 1.                Կատարված աշխատանքները

Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքների հիման վրա և միջազգային փորձագետների ներգրավմամբ մշակվել, շրջանառվել,  2020 թվականի մայիսի 21-ին ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել և ՀՀ Ազգային ժողով ներկայացվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): Նախագծով ներդրվել է իրավաբանական անձանց պատասխանատվության ինստիտուտը, և հստակորեն սահմանվել է այն հանցագործությունների սպառիչ շրջանակը, որոնց սուբյեկտ կարող է լինել նաև իրավաբանական անձը: Ընդ որում, համաձայն Նախագծի մեկնաբանության,  կոռուպցիոն հանցագործությունների մեծամասնության սուբյեկտ կարող է լինել, հետևաբար և քրեական պատասխանատվության ենթարկվել իրավաբանական անձը: Ինչ վերաբերում է կոռուպցիոն բնույթի այն հանցագործություններին, որոնց համար սահմանված չէ իրավաբանական անձի պատասխանատվություն, ապա անհրաժեշտ է նշել, որ այդ հանցագործությունների դիսպոզիցիայի վերլուծության արդյունքում ակնհայտ է, որ համապատասխան հանրորեն վտանգավոր արարքը կարող է կատարել միայն ֆիզիկական անձը և որևէ ձևով վերաբերելի չէ իրավաբանական անձին, ուստի նման կարգավորումները պայմանավորված են այդ հանցագործությունների բնույթով: Հարկ է նշել, որ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքների հիման վրա և միջազգային փորձագետների ներգրավմամբ մշակվել  է նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը, որը ևս 2020 թվականի մայիսի 21-ին ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել և ՀՀ ազգային ժողովին է ներկայացվել: Նշված նախագծով ևս սահմանվել են իրավաբանական անձի պատասխանատվության ինստիտուտի կառուցակարգեր՝ նախատեսվել է նոր տարբերակված վարույթ՝ իրավաբանական անձի վերաբերյալ:  

  1. 2.        Կատարված աշխատանքների ակնկալվող (փաստացի) արդյունքը

Սույն միջոցառման շրջանակներում իրականացված գործողություններով ակնկալվում է ունենալ ՀՀ Սահմանադրությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխանող ուղղված իրավաբանական անձանց՝ հակակոռուպցիոն հանցագործությունների համար քրեական պատասխանատվության  կառուցակարգեր:

  1. 3.   Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Նախագծերի փաթեթը ներկայացվել է բոլոր պետական մարմիններին՝ դիրքորոշման ստացման նպատակով: Քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ www.e-draft.am կայքում նախագծերի հանրային քննարկումը կազմակերպելու, ինչպես նաև ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումների միջոցով: Նախագծերի փաթեթը բազմիցս քննարկվել է նաև միջազգային շահագրգիռ կազմակերպությունների հետ:

  1. 4.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Նախագծերի հանրային քննարկման են ներկայացվել 19-ին e-draft.am էլեկտրոնային հարթակում (https://www.e-draft.am/projects/2115, https://www.e-draft.am/projects/2085):

Նախագծի վերաբերյալ տեղեկատվական նյութեր են հրապարկվել ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերում, զանգվածային լրատվության միջոցներում:

  1. 5.   Ֆինանսավորման աղբյուրը

Ֆինանսավորում չի պահանջվում:

  1. 6.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառման իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ չեն եղել:

 

Գնահատման արդյունքները 

 

Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով 2020 թվականին ակնկալվող արդյունքի համաձայն՝ ուսումնասիրվել է Կոռուպցիոն իրավախախտումների համար իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության միջազգային փորձը:

Սույն միջոցառման պարագայում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ 2020 թվականի համար նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ կատարված են: Ավելին, 2020 թվականի համար վերստուգիչ ցուցանիշով ակնկալվող արդյունքից  մեկ քայլ առաջընթաց է կատարվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծերը ներկայացվել են ՀՀ Ազգային ժողով:

Սույն միջոցառման պարագայում ՀՀ արդարադատության նախարարության կողմից սույն միջոցառման շրջանակում իրականացված աշխատանքը համապատասխանում է վերջինիս 2020 թվականի ակնկալվող արդյունքի հետ և Հակակոռուպցիոն ռազմավարությունից շեղումներ առկա չեն: 2020 թվականի մայիսի 21-ին ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ): Նախագիծը 2020 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունվել է առաջին ընթերցմամբ: Սույն նախագծի շրջանակում նաև կարգավորվել են իրավաբանական անձանց կոռուպցիոն հանցագործություններով քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը:

 


ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 41

 «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 30-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումների  իրավակիրառ պրակտիկային  համապատասխանեցման նախադրյալների ստեղծում 


2020 թվականի ակնկալվող արդյունք

Իրականացվել է համապատասխան ուսումնասիրություն: Ներկայացվել է առաջարկ առկա օրենսդրական անհամապատասխանությունների և դրանց վերացման առկա հնարավորությունների վերաբերյալ

 

Վերստուգիչ ցուցանիշ (2020 թվական) 

2020 թվականի համար վերստուգիչ ցուցանիշ սահմանված չէ:


Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

ՀՀ հատուկ քննչական ծառայություն (համաձայնությամբ)

ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ)

ՀՀ ոստիկանություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն


Կատարման կարգավիճակը (2020 թվական)

þ Կատարված է

¨ Կատարված է մեծամասամբ

¨ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները 

  1. 1.    Կատարված աշխատանքները 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» առաջարկությունների փաթեթը (այսուհետ նաև՝ Առաջարկությունների փաթեթ): Առաջարկությունների փաթեթով կատարվել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի հիման վրա կատարվող կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը օպերատիվ-հետախուզական միջոցառման իրավակիրառ պրակտիկան: Մասնավորապես՝ Առաջարկությունների փաթեթում բացահայտվել է նշված օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման շրջանակների և իրավաչափության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը, ՄԻԵԴ-ի կողմից կատարված դիտարկումները: Նշվածը համադրելով քրեադատավարական օրենսդրության շարունակական զարգացմամբ պայմանավորված փոփոխությունների հետ, վեր է հանվել կաշառք ստանալու կամ կաշառք տալու օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու շրջանակաների ընդլայնման հարցը: Առաջարկվել է «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» ՕՀՄ-ի կատարման հնարավորությունը ոչ թե կապել «կաշառք ստանալու» կամ «կաշառք տալու», այլ ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված կոնկրետ հանցագործություների բացահայտման հետ: Առաջարկվել է ուղղակիորեն թվարկել այն բոլոր հանցակազմերը, որոնցով նախատեսված հանցագործությունների բացահայտման համար իրավաչափ կհամարվի կատարել քննարկվող ՕՀՄ-ն:   

  1. 2.    Կատարված աշխատանքների ակնկալվող (փաստացի) արդյունքը

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» առաջարկությունների փաթեթի մշակմամբ ակնկալվում է հստակեցնել կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում օպերատիվ հետախուզական միջոցառման իրականացման շրջանակը, այդպիսով իրավապահ մարմիններին օժտելով կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմով:

  1. 3.   Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Միջոցառումը իրականացվել է շահագրգիռ մարմինների ներգրավմամբ: Մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կազմված Առաջարկությունների փաթեթը 2020 թվականի դեկտեմբերի 28-ի գրությամբ ներկայացվել է շահագրգիռ պետական մարմիններին՝ կարծիքի: Ստացված առաջարկությունների հիման վրա Առաջարկությունների փաթեթը ամփոփվել է և 2021 թվականի հունվարի 12-ին ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ: Քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը կապահովվի առաջարկությունների փաթեթի հիման վրա կազմվելիք իրավական ակտերի հանրային քննարկումների շրջանակում: 

  1. 4.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Միջոցառման իրականացման տվյալ փուլում հանրային քննարկումների իրականացում նախատեսված չէ:

  1. 5.   Ֆինանսավորման աղբյուրը

           Ֆինանսավորում չի պահանջում:

  1. 6.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառմամբ նախատեսված գործողությունները իրականացվել են: Միջոցառման իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ չեն եղել:

Գնահատման արդյունքները 

Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով 41-րդ միջոցառման 2020 թվականին ակնկալվող արդյունքի համաձայն՝ իրականացվել է համապատասխան ուսումնասիրություն, ներկայացվել է առաջարկ առկա օրենսդրական անհամապատասխանությունների և դրանց վերացման առկա հնարավորությունների վերաբերյալ:

Սույն միջոցառման պարագայում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ սույն միջոցառման շրջանակում իրականացված աշխատանքը համապատասխանում է վերջինիս 2020 թվականի ակնկալվող արդյունքի հետ և Հակակոռուպցիոն ռազմավարությունից շեղումներ առկա չեն: 

Ուստի, սույն միջոցառման շրջանակներում 2020 թվականի համար նախատեսված աշխատանքները կատարված են:


ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 42

Հանրային իրազեկման տարեկան արշավի ծրագրի մշակում, հաստատում և իրականացում 

 

2020 թվականի ակնկալվող արդյունք

Հաղորդակցման ռազմավարությունն ու համապատասխան գործողությունների ծրագիրը մշակվել ու ներկայացվել են ՀՀ վարչապետի աշխատակազմ:

Գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումներն իրականացվում են: Կիսամյակային հաշվետվությունները՝ ըստ սահմանված կարգի ներկայացվել են:

 

Վերստուգիչ ցուցանիշ (2020 թվական)

Հաղորդակցման ռազմավարություն ու համապատասխան գործողությունների ծրագիրը հաստատվել են ՀՀ վարչապետի որոշմամբ (2020թ.)

Հաղորդակցության մասին կիսամյակային հաշվետվությունները ըստ սահմանված ձևաչափի ներկայացվել են Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդին ու հրապարակվել են Խորհրդի ու ՀՀ ԱՆ կայքէջերում (2020թ) 


Պատասխանատու մարմին

ՀՀ արդարադատության նախարարություն

 ՀՀ Վարչապետի աշխատակազմ

Պետական կառավարման համակարգի մարմիններ

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

Զանգվածային լրատվության միջոցներ (համաձայնությամբ)


Կատարման կարգավիճակը (2020 թվական)

¨ Կատարված է

¨Կատարված է մեծամասամբ

þԿատարված է մասնակի

¨ Կատարված չէ 

 

 

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները


  1. 1.    Կատարված աշխատանքները

Միջազգային փորձի ուսումնասիրության, ՄԱԶԾ-ի հետ համագործակցության հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 2021-2022 թվականների հաղորդակցման գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որը ներկայումս ՀՀ արդարադատության նախարարությունում քննարկման փուլում է:

Նախագծով սահմանված հաղորդակցման գործողությունների միջոցով Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի և հակակոռուպցիոն բարեփոխումների վերաբերյալ հաղորդակցման առանցքային նպատակներն են՝ 

  • հակակոռուպցիոն ռազմավարության իրագործման նպատակով իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հետադարձ կապի հաստատումը և հասարակական ազդակների ստացումը,
  • հասարակության լայն շրջանակներում հակակոռուպցիոն կրթության և իրազեկման խթանումը՝ կոռուպցիայի դեմ պայքարին հասարակության ակտիվ մասնակցությունն ապահովելու համար։

Հաղորդակցման գործողությունների ծրագրի համար առանցքային են նաև հետևյալ նպատակները.

  • Հասարակության լայն շրջանակների աջակցությունը ու ներգրավվածությունը, ինչպես նաև պետության և հասարակության համագործակցության խթանումն ու ամրապնդումը. հասարակությանը հնարավորինս իրազեկելով կոռուպցիայի խնդիրների մասին, ինչպես նաև քաղաքացիներին կրթելով՝ պետք է ստեղծել այնպիսի հարթակներ, որ հասարակության յուրաքանչյուր ներկայացուցիչ, որն արդեն իսկ մոտիվացված և իրազեկված է, կարողանա առանց որևէ բարդությունների կապ ստեղծել պետության հետ և ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարի համազգային գործընթացում։ 
  • Հասարակության՝ պետության հանդեպ վստահության մակարդակի բարձրացումը. արդեն իսկ ներգրավված լինելով կոռուպցիայի դեմ պայքարում՝ քաղաքացին պետք է վստահություն ձեռք բերի պետության նկատմամբ՝ հիմք ընդունելով պետական մարմինների աշխատանքի թափանցիկությունը և հաշվետվողականությունը կատարված աշխատանքի արդյունքների մասին։ Հենց այդ արդյունքներն էլ պետք է լինեն այն հիմնասյունը, որը կնպաստի պետության և պետական մարմնինների նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը:

Նախագծով սահմանվում են կոռուպցիայի դեմ պայքարի և Հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների իրականացման ընթացքի և դրա արդյունքում ակնկալվող բարեփոխումների վերաբերալ հասարակության հետ հաղորդակցվելու գործողությունների շրջանակը, ժամկետները և պատասխանատու մարմինները: Նախագծով կարգավորվում են նաև իրականացված գործողությունների վերաբերյալ կիսամյակային հաշվետվությունների ներկայացման, դրանց ամփոփման և հրապարակման իրավահարաբերությունները:

Հարկ է նաև հավելել, որ պետական կառավարման համակարգի որոշ մարմիններ իրականացրել են հանրային իրազեկման արշավի շրջանակներում ևս իրականացվել են աշխատանքներ: Այսպես.

1)      ՀՀ արդարադատության նախարարության կողմից Հակակոռւոպցիոն ռազմավարության իրականացման վերաբերյալ տեղեկատվական նյութեր են հրապարակվում ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում, սոցիալական ցանցերում, զանգվածային լրատվության միջոցներով:

2)      ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել է հանրային իրազեկման արշավի բազմակողմանի և համապարփակ ծրագիր՝ ուղղված հանրության իրազեկմանը: Ծրագրի շրջանակներում 2020 թվականին իրականացվել են`

  • Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում (փետրվարի 4) տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացրել են ուռուցքաբանության ոլորտում կատարված բարեփոխումները և ընթացիկ ծրագրերը: 2019-2021 թվականների քարոզարշավի թեման է` «Ես կամ և ես լինելու եմ» և օրվա խորհրդով կազմակերպվել է ցուցահանդես Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում:
  • Իմունականխարգելման մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնելու, պատվաստումների միջոցով բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելու նպատակով, ապրիլի 20-26-ը կազմակերպվել է «Իմունականխարգելման  եվրոպական շաբաթը» միջոցառումը, որի նպատակն է արժևորել պատվաստանյութերի դերն ու նշանակությունն առողջության և բարեկեցության համատեքստում:
  • հունվարի 11-ին սուր իշեմիկ ինսուլտի բուժման ծրագիրը և Հայաստանում կաթվածի կենտրոնների հավաստագրման և կարգավիճակի շնորհման ուղեցույցներ»-ի հաստատման հարցը քննարկվել է ՀՀ-ում` գլխուղեղի կաթվածի բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհրդի նիստի ընթացքում:
  • Լուսաբանվել են Կառավարության 03.04.2004 թ. թիվ 318-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունները, որոնց արդյունքում 2020թ. ընդլայնվել է պետական պատվերով մատուցվող ծառայությունները և շահառուների շրջանակը:
  • Լուսաբանվել է նաև Կառավարության թիվ 806-Ն որոշման փոփոխությունը, ըստ որի` պայմանագրային զինծառայողների ընտանիքների անդամներին համավճարային սկզբունքով նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայություններն իրականացվելու են ամբողջությամբ անվճար:
  • «Առողջ ապրելակերպի, այդ թվում` ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի վնասակար ազդեցության վերաբերյալ հանրային իրազեկման արշավի իրականացման շրջանակներում կազմակերպվել են 3 սոցիալական հոլովակների պատրաստում և ցուցադրում, «Ծխելու դեմ պայքարի» ազգային օրվա կապակցությամբ կազմակերպվել է ֆլեշ-մոբ, որի հիման վրա նկարահանվել են թվով 5 սոցիալական հոլովակներ, միջմարզային և Երևան քաղաքի ներքաղաքային երթուղիներ իրականացնող  ավտոբուսների թափքերի գովազդային ձևավորում, միջին չափսի արտաքին գովազդային վահանակների պատրաստում, մեծ չափսի արտաքին գովազդային վահանակների պատրաստում` 36 հատ և տեղադրում ՀՀ բոլոր մարզերում և հիմնական մայրուղիներում, բժշկական կազմակերպություններում այցելուների իրազեկման նպատակով պաստառների տպագրություն, զորակոչիկների շրջանում իրազեկում իրականացնելու նպատակով պաստառների տպագրություն, զորակոչիկների շրջանում իրազեկում իրականացնելու նպատակով ցուցապաստառների (բաներների) տպագրություն, գրաֆիտի նկարների պատրաստում և ցուցադրություն – ընդհանուր 5 նկար, որից երեքը Երևան քաղաքում և մեկական նկար Վանաձորում և Գյումրիում:
  • Կազմակերպվել են լուսաբանման աշխատանքներ գնումների գործընթացի, ՀՀ մարզային բժշկական կազմակերպություններին և Արցախի Հանրապետությանը շտապ բժշկական օգնության մեքենաներ տրամադրելու և ռազմական գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիներին և Հայաստան տեղափոխված արցախցիների բժշկական օգնության կազմակերպման վերաբերյալ: Միաժամանակ, տեղեկատվություն է տարածվել կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացի, դեղերով ապահովման մասին, ըստ ուղղությունների ծախսված գումարների` ներկայացվել են ֆինանսական ամենամսյա հաշվետվություններ:

ü   ԿԳՄՍի կողմից ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առցանց համակարգով ընդունելություն իրականացնելու վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և թափանցիկության ապահովման համար մշակվել և իրականացվել է հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության օնլայն համակարգի հանրային իրազեկման ծրագիրը, որի շրջանակում ԿԳՄՍ նախարարը, ոլորտը համակարգող նախարարի տեղակալը, հանրակրթության վարչության պետը, ԿՏԱԿ-ի տնօրենը թեմայի առնչությամբ բազմաթիվ մեկնաբանություններ և  հարցազրույցներ են տվել տարբեր հարթակներում և ԶԼՄ-ներում: Բացի այդ, պատրաստվել է հոլովակ, որը եթեր է հեռարձակվել է Հանրային հեռուտաընկերությամբ, տեղադրվել ԿԳՄՍ նախարարության Ֆեյսբուքյան էջում և կայքում։

  1. 2.    Կատարված աշխատանքների ակնկալվող (փաստացի) արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սահմանել Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի և հակակոռուպցիոն բարեփոխումների վերաբերյալ հաղորդակցման գործողությունների հստակ և համակարգված շջանակ, որը կնպաստի Հակակոռուպցիոն ռազմավարության իրագործման նպատակով իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հետադարձ կապի հաստատումը և հասարակական ազդակների ստացումը, հասարակության լայն շրջանակներում հակակոռուպցիոն կրթության և իրազեկման խթանումը՝ կոռուպցիայի դեմ պայքարին հասարակության ակտիվ մասնակցությունն ապահովելու համար։

  1. 3.   Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

ՀՀ արդարադատության նախարարության կողմից Նախագծի ներքին քննարկման արդյունքներն ամփոփելուց հետո Նախագիծը կներկայացվի շահագրգիռ մարմինների և ոլորտային հասարակական կազմակերպությունների քննարկմանը:

  1. 4.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Նախագծի շրջանառությանը զուգընթաց կիրականացվի հանրային քննարկում:

  1. 5.   Ֆինանսավորման աղբյուրը

ՀՀ պետական բյուջե, միջազգային դոնոր կազմակերպություններ 

  1. 6.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառմանը իրականացումը ձգձվել է Հայաստանի Հանրապետությունում ռազմական և արտակարգ դրության պատճառով:


Գնահատման արդյունքները 

 

Համաձայն 2020 թվականի համար ակնկալվող արդյունքի՝ Հաղորդակցման ռազմավարությունն ու համապատասխան գործողությունների ծրագիրը մշակվել ու ներկայացվել են ՀՀ Վարչապետի աշխատակազմ: Գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումներն իրականացվում են: Կիսամյակային հաշվետվությունները՝ ըստ սահմանված կարգի ներկայացվել են: Համաձայն վերստուգիչ ցուցանիշի՝ հաղորդակցման ռազմավարությունն ու համապատասխան գործողությունների ծրագիրը հաստատվել են ՀՀ վարչապետի որոշմամբ:

Սույն դեպքում ՀՀ արդարդատության նախարարության կողմից մշակվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 2021-2022 թվականների հաղորդակցման գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որը ներկայումս ՀՀ արդարադատության նախարարությունում քննարկման փուլում է:

Բացի այդ, պետական կառավարման համակարգի մարմինների կողմից իրականացվել են  հանրային իրազեկվածության արշավներ:

Սույն միջոցառման պարագայում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, 2020 թվականի համար նախատեսված աշխատանքները մասնակի են իրականացվել, քանի որ մշակվել է հաղորդակցման ռազմավարություն ու համապատասխան գործողությունների ծրագիրը հաստատող ՀՀ կառավարության որոշման նախագիծը:



ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 43

«Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» առարկայի ներառում  բոլոր բարձրագույն ուսումնական և  միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասավանդման մոդուլներում

 

2020 թվականի ակնկալվող արդյունք

Բարձրագույն ուսումնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում դասավանդվում է «Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» առարկա:

 

Վերստուգիչ ցուցանիշ (2020 թվական)

«Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» առարկայի դասավանդման ծրագրերը մշակված են (2020թ.-ի 2-րդ եռամսյակ):

«Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» առարկայի դասավանդման ծրագրերով իրականացվում է դասավանդում (2020թ.-ի 3-րդ եռամսյակ)

 

Պատասխանատու մարմին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ԲՈՒՀ-եր

Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

¨ Կատարված է

¨ Կատարված է մեծամասամբ

þԿատարված է մասնակի

¨ Կատարված չէ 

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները 

 

  1. 1.      Կատարված աշխատանքները 

Համաձայն բարձրագույն ուսումնական հաստատություններից (այսուհետ՝ ԲՈՒՀ) ներկայացված տեղեկատվության` ԲՈՒՀ-երի մեծ մասում հասարակագիտական առարկաների շրջանակներում արդեն իսկ իրականացվում են հակակոռուպցիոն քաղաքականությանը վերաբերող թեմաներով դասախոսություններ: Միևնույն ժամանակ, ԲՈՒՀ-երը պատրաստակամություն են հայտնել իրենց ուսումնական պլաններում որոշակի ժամաքանակով ներառելու «Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» առարկան` առարկայի դասավանդման համար ծրագիր մշակելուց և կրթական վերջնարդյունքները սահմանելուց հետո:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  տեղակալի 2020 թվականի հունվարի 20-ի թիվ 03/08.3/841-20 գրությամբ Նախնական միջին մասնագիտական կրթական (այսուհետ՝ ՆՄՄԿ) ուսումնական հաստատություններին հանձնարարվել է  «Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» թեմայով մշակել ուսումնական ծրագիր՝ 2020-2021 ուսումնական տարվանից «Իրավունքի հիմունքներ» առարկայի շրջանակում պարտադիր ուսուցանելու նպատակով: Վերոնշյալ թեմայով թեմատիկ ծրագիրը մշակվել և դասավանդվում է 2020-2021 ուսումնական տարվանից ՆՄՄԿ ուսումնական հաստատություններում: Հաշվի առնելով, որ ՆՄՄԿ ուսումնական հաստատություններում ուսումնական կիսամյակի արդյունքներն ամփոփվում են դեկտեմբերի 30-ին կամ հաջորդ տարվա հունվարի 15-ից հետո՝  Հակակոռուպցիոն ռազմավարության կիսամյակային  հաջորդ հաշվետվության շրջանակում  կներկայացվի նշված դասընթացին մասնակցած ուսանողների թիվը:

  1. 2.      Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

«Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» թեմատիկ ծրագիրը դասավանդվում է ՆՄՄԿ ուսումնական հաստատություններում:

Բարձրագույն ուսումնական հաստատությունները սկսել են մշակել «Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» առարկայի դասավանդման ծրագիր և  կրթական վերջնարդյունքները:

  1. 3.     Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Միջոցառման իրականացմանը մասնակցում են շահագրգիռ ուսումնական հաստատությունները:

  1. 4.     Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Այս միջոցառումը հանրային քննարկում չի նախատեսում:

  1. 5.      Ֆինանսավորման աղբյուրը

Օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման աղբյուրներ:

  1. 6.     Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները 

Խոչընդոտներ չեն եղել: 

Գնահատման արդյունքները

Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով 2020 թվականի ակնկալվող արդյունքի համաձայն՝ Բարձրագույն ուսումնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում դասավանդվում է «Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» առարկա: Համաձայն վերստուգիչ ցուցանիշի՝ «Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» առարկայի դասավանդման ծրագրերը մշակված են և իրականացվում է դասավանդում:

Սույն միջոցառման պարագայում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ Նախնական միջին մասնագիտական կրթական ուսումնական հաստատություններում մշակվել և դասավանդվում է «Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ»  թեմատիկ ծրագիրը «Իրավունքի հիմունքներ» առարկայի շրջանակներում, իսկ Բարձրագույն ուսումնական հաստատություններում նախատեսվում է մշակել «Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» առարկան: Միաժամանակ, Բարձրագույն ուսումնական հաստատություններում մեծ մասում հասարակագիտական առարկաների շրջանակներում արդեն իսկ իրականացվում են հակակոռուպցիոն քաղաքականությանը վերաբերող թեմաներով դասախոսություններ:

Այսինքն, սույն միջոցառման շրջանակներում 2020 թվականին նախատեսված աշխատանքները մասնակի են կատարվել, քանի որ Բարձրագույն ուսումնական հաստատություններում «Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» առարկան մշակված չէ և հետևաբար չի դասավանդվում, իսկ ՆՄՄԿ ուսումնական հաստատություններում դասավանդվում է որպես թեմատիկ ծրագիր այլ առարկայի շրջանակներում, այլ ոչ որպես ինքնուրույն առարկա:



ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 44

Ավագ դպրոցում հակակոռուպցիոն կրթության իրականացում 

 

2020 թվականի ակնկալվող արդյունք 

Հասարակագիտության դասագրքերում կոռուպցիային առնչվող բաժինների բովանդակությունը փոփոխվել է:


Վերստուգիչ ցուցանիշ

«Հասարակագիտություն» առարկայի դասագրքերում կոռուպցիային առնչվող բաժինների վերաբերյալ ուսումնասիրությունն իրականացված է, առաջարկությունները ներկայացված են (2020թ.-ի 2-րդ եռամյակ):

«Հասարակագիտություն» առարկայի դասագրքերում կոռուպցիային առնչվող բաժինների ներգրավմամբ իրականացվում է  դասավանդում (2020թ.-ի 3-րդ եռամսյակ)


Պատասխանատու մարմին 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ԲՈՒՀ-եր

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

¨ Կատարված է

þ Կատարված է մեծամասամբ

¨ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները 


1.  Կատարված աշխատանքները 

2020 թվականի ընթացքում իրականացվել են հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական ծրագրերի և չափորոշիչների վերանայման աշխատանքները: Հանրակրթության պետական չափորոշիչի և առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման շրջանակներում հասարակագիտության առարկայական վերջնարդյունքներում և ծրագրային բացվածքում անդրադարձ է կատարվել հետևյալ թեմաներին.

       1.      Կոռուպցիայի տեսակները, պատճառներն ու հետևանքները (9-րդ դասարան)

      2.      Տնտեսական մրցակցություն, ընտրություններ (ընտրախախտումներ), քաղաքացիական մասնակցություն և վերահսկողության ձևեր (10-րդ դասարան)

      3.      Կոռուպցիայի դեմ պայքարի ձևերն ու դրանց արդյունավետությունը (11-րդ դասարան):

Նշված փոփոխությունները ամրագրելու նպատակով մշակվել է է «ՀՀ կառավարության 2010թ. ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ  կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը սահմանում է հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը և հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու դրույթները: Նշված նախագիծը մշակվել, շրջանառվել, դրվել է հանրային քննարկման և սահմանված կարգով ներկայացվել ՀՀ վարչապետի աշխատակազմ: Նախագիծը վերադարձվել է քննարկման՝ ռազմական դրության ավարտից հետո:

Բացի այդ, ՀՀ  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2020 թվականի սեպտեմբերի 10-ի N 1196-Ա/2 հրամանով հաստատվել և հանրակրթական ուսումնական հաստատություններին աշնանային ուսումնական տարվանից դասվանդման նպատակով է տրամադրվել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ  11-րդ դասարանի համար ստեղծված «Հասարակագիտություն» ուսումնական առարկայի դասագիրքը և նշված դասագրքի հիման վրա մշակված մեթոդաբանական ձեռնարկը, որը նախատեսված է հանրակրթական դպրոցի ուսուցիչների համար: Նշված դասագիրքը ներառում է կոռուպցիայի էության, կոռուպցիայի դրսևորման եղանակների և կոռուպցիայի դրա դեմ պայքարի վերաբերյալ թեմաներ: 

2.  Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

 «Հասարակագիտություն»  առարկայի ծրագրերը վերանայված են՝ ներառված են կոռուպցիային առնչվող վերջնարդյունքներ

3. Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

 Միջոցառման իրականացմանը ներգրավված է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը:

4. Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

 «ՀՀ կառավարության 2010թ. ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ  կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն օրենքով սահմանված կարգով մշակվել, շրջանառվել, դրվել է հանրային քննարկման՝ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում և սահմանված ժամկետում ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ:

5. Ֆինանսավորման աղբյուրը

Միջոցառման իրականացումը լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջում:

6. Միջոցառման իրականացմանը խոչընդոտող/միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Միջոցառման իրականացման համար խոչընդոտ է հանդիսացել «ՀՀ կառավարության 2010թ. ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ  կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման ձգձգումը: 

Գնահատման արդյունքները   

        Հակակոռուցպիոն միջոցառումների ծրագրով 2020 թվականի ակնկալվող արդյունքի համաձայն՝ հասարակագիտության դասագրքերում կոռուպցիային առնչվող բաժինների բովանդակությունը փոփոխվել է: Համաձայն վերստուգիչ ցուցանիշի՝ «Հասարակագիտություն» առարկայի դասագրքերում կոռուպցիային առնչվող բաժինների վերաբերյալ ուսումնասիրությունն իրականացված է, առաջարկությունները ներկայացված են, որից հետո «Հասարակագիտություն» առարկայի դասագրքերում կոռուպցիային առնչվող բաժինների ներգրավմամբ իրականացվում է  դասավանդում:

Սույն միջոցառման պարագայում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ «Հասարակագիտություն» առարկայի դասագրքերում կոռուպցիային առնչվող բաժինների վերաբերյալ ուսումնասիրությունն իրականացված է, հասարակագիտության դասագրքերում կոռուպցիային առնչվող բաժինների ներգրավմամբ վերաբերյալ բաժիններ ներառելու վերաբերյալ առաջարկությունները ներկայացվել են և դրանց հիման վրա մշակվել է ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որը ներկայումս ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու հետո լրամշակման փուլում է:  Սույն միջոցառման աբողջական իրականացումը պայմանավորված է ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման ընդունմամբ: Բացի այդ, 11-րդ դասարանի աշակերտներին «Հասարակագիտություն» ուսումնական առարկայի դասագրքերով  դասավանդվում է հասարակագիտություն առարկան, որի շրջանակներում կոռուպցայի դեմ պայքարի մասին թեմաներ են ուսուցանվում:

Այսինքն, սույն միջոցառման շրջանակներում 2020 թվականի համար նախատեսված աշխատանքները մեծամասամբ կատարված են:


ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 45

Քաղաքացիական ծառայության համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում, վերապատրաստումների իրականացում՝ այդ թվում կոռուպցիայի կանխարգելման, բարեվարքության, «Մարդու իրավունքներ» թեմայով

 

2020 թվականի ակնկալվող արդյունք

Անցկացվել են իրազեկվածության բարձրացմանն ուղղված պարբերական վերապատրաստումներ, սեմինարներ, միջոցառումներ: 

 

Վերստուգիչ ցուցանիշ

Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրերում առկա են կոռուպցիայի կանխարգելման, «Մարդու իրավունքներ» թեմաներով դասընթացներ (2020թ.-ի 4-րդ եռամսյակ): 50 քաղաքացիական ծառայողներ վերապատրաստվել են:


Պատասխանատու մարմին

ՀՀ Վարչապետի աշխատակազմի քաղաքա-ցիական ծառայության գրասենյակ

ՀՀ արդարադատության նախարարություն

Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)

Հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ)

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

þ Կատարված է

¨Կատարված է մեծամասամբ

¨ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 

 

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները 

  1. 1.    Կատարված աշխատանքները 

2020 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը կազմակերպել և իրականացրել է բարեվարքություն (այդ թվում՝ վերապատրաստման ծրագրում եղել են բաժիններ մարդու իրավունքների և կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ) թեմայով 25 վերապատրաստում: Վերապատրաստումները կազմակերպվել են սեպտեմբերի 14-ից  դեկտեմբերի 24-ը ներառյալ՝ յուրաքանչյուրը երկու աշխատանքային շաբաթ տևողությամբ: Վերապատրաստումներն իրականացվել են հեռավար եղանակով, որոնց մասնակցել են 390 քաղաքացիական ծառայողներ:

  1. 2.    Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

Քաղաքացիական ծառայողների համար անցկացվել են իրազեկվածության բարձրացմանն ուղղված վերապատրաստումներ: Յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո  քաղաքացիական ծառայողներն անցել են թեստավորման փուլ՝ վերապատրաստման արդյունավետությունը գնահատելու համար: Թեստավորման արդյունքները համապատասխանում են ակնկալվող արդյունքին: 

  1. 3.   Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Վերապատրաստումներն  անցկացրել է Պետական կառավարման ակադեմիան:

  1. 4.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Հանրային քննարման անցկացում նախատեսված չէ:

  1. 5.   Ֆինանսավորման աղբյուրը

ՀՀ պետական բյուջե, օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

  1. 6.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին ընդունված արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ և 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ռազմական դրություն հայտարարելու մասին որոշմամբ պայմանավորված՝ վերապատրաստումներն անցկացվել  են հեռահար եղանակով:

 

Գնահատման արդյունքները 

 

Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով 2020 թվականի ակնկալվող արդյունքով սահմանված է իրազեկվածության բարձրացմանն ուղղված պարբերական վերապատրաստումների, սեմինարների, միջոցառումների անցկացումը: Համաձայն վերստուգիչ ցուցանիշի՝ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրերում առկա են կոռուպցիայի կանխարգելման, «Մարդու իրավունքներ» թեմաներով դասընթացներ, 50 քաղաքացիական ծառայողներ վերապատրաստվել են:

Սույն միջոցառման պարագայում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ 2020 թվականի համար նախատեսված աշխատանքներն իրականցվել են: Ավելին, 2020 թվականի  վերստուգիչ ցուցանիշով սահմանված 50 քաղաքացիական ծառայողի փոխարեն վերապատարաստում են անցել 390 քաղաքացիական ծառայող:


ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 46

Քաղաքացիական ծառայողների համար հեռավար ուսուցման մոդուլների մշակում

 

2020 թվականի ակնկալվող արդյունք

Մշակվել են հեռավար ուսուցման մոդուլներ:

 

Վերստուգիչ ցուցանիշ (2020 թվական)

Քաղաքացիական ծառայության համակարգում հեռահար ուսուցման մոդուլները մշակված են (2020թ.-ի 2-րդ եռամսյակ) 

 

Պատասխանատու մարմին

Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ 

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

þ Կատարված է

¨ Կատարված է մեծամասամբ

¨ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 

 

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները 

  1. 1.                Կատարված աշխատանքները 

Քաղաքացիական ծառայողների համար Մարդու իրավունքներ թեմայով մշակվել են հեռավար ուսուցման մոդուլներ՝ 1. Երեխաների իրավունքներ 2. Խտրականության դեմ պայքար 3. Կանանց իրավունքների և գենդերային հավասարության վերաբերյալ դասընթացի ընդհանուր նկարագիր: Բացի այդ, մշակվել են բարեվարքություն, մարդու իրավունքներ և կոռուպցիայի կանխարգելման թեմաներով  հեռավար ուսուցման մոդուլները: Նշված թեմաները ներառվել են քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրերում: Բարեվարքություն  թեմայով (վերապատրաստման ծրագրում եղել են բաժիններ մարդու իրավունքների և կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ)   իրականացվել են վերապատրաստումներ, որոնց մասնակցել են 39  պետական մարմինների 390 քաղաքացիական ծառայողներ:

  1. 2.               Կատարված աշխատանքների ակնկալվող (փաստացի) արդյունքը

     Բարեվարքություն  թեմայով  իրականացվել են նաև վերապատրաստումներ, որոնց մասնակցել են  390 քաղ. ծառայողներ: Յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո  քաղ. ծառայողներն անցել են թեստավորման փուլ՝ վերապատրաստման արդյունավետությունը գնահատելու համար:

  1. 3.       Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը 

Մարդու իրավունքներ և կոռուպցիայի կանխարգելման թեմաներով մոդուլները մշակվել են UNDP  կազմակերպության Հայաստանյան գրասենյակի կողմից,  իսկ բարեվարքություն թեմայով մոդուլը՝ Պետական կառավարման ակադեմիան: Բարեվարքություն թեմայով վերապատրաստումներն անցկացրել է Պետական կառավարման ակադեմիան:

  1. 4.       Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Միջոցառումը հանրային քննարկման կազմակերպում չի նախատեսում:

  1. 5.       Ֆինանսավորման աղբյուրը

ՀՀ պետական բյուջե, այլ աղբյուրներ

  1. 6.     Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Խոչընդոտներ չեն եղել:

Գնահատման արդյունքները 

Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով 2020 թվականին ակնկալվող արդյունքի համաձայն՝ մշակվել են հեռավար ուսուցման մոդուլներ:

Սույն դեպքում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի ուսումնասիրությունից և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, 2020 թվականին ակնկալվող արդյունքից բացի մի քանի քայլ առաջընթաց է արձանագրվել, քանի որ մոդումները ներառվել են քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրերում: Ավելին, բարեվարքություն թեմայով (վերապատրաստման ծրագրում եղել են բաժիններ մարդու իրավունքների և կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ) իրականացվել են վերապատրաստումներ, որոնց մասնակցել են 39  պետական մարմինների 390 քաղաքացիական ծառայողներ:

Այսինքն, 2020 թվականի համար ակնկալվող աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են:     


ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 47

Թափուր պաշտոնների համալրման մրցույթների թեստավորման փուլի օնլայն հեռարձակում


2020 թվականի ակնկալվող արդյունք

Միասնականացվել թափուր պաշտոնների համալրման մրցույթների թեստավորման փուլի օնլայն հեռարձակման համակարգը և քաղծառայության տեղեկատվական համակարգը:

 

Վերստուգիչ ցուցանիշ (2020 թվական)

2020 թվականի համար վերստուգիչ ցուցանիշ նախատեսված չէ:


Պատասխանատու մարմին

ՀՀ Վարչապետի աշխատակազմի քաղաքա-ցիական ծառայության գրասենյակ

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

þ Կատարված է

¨ Կատարված է մեծամասամբ

¨ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 

 

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները

 

  1. 1.    Կատարված աշխատանքները 

2020 թվականի հոկտեմբերի 1-ից գործարկվել է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակը, և 2020 թվականի հոկտեմբերի 1-ից պետական մարմիններում թափուր պաշտոնների համալրման մրցույթներն անցկացվում են քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի միջոցով:

Թափուր պաշտոնների համալրման մրցույթների թեստավորման փուլի օնլայն հեռարձակման և քաղաքացիական ծառայության տեղեկատվական համակարգերը միասնականացնելուց հետո 2020 թվականի դեկտեմբերի 21-ին Առողջապահության նախարարության կողմից քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի միջոցով անցկացվել է առաջին մրցույթի թեստավորումը, որը ուղիղ հեռարձակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնական կայքէջում:

  1. 2.    Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

Թափուր պաշտոնների համալրման մրցույթների թեստավորման փուլի օնլայն հեռարձակման համակարգի և քաղաքացիական ծառայության տեղեկատվական համակարգի միասնականացմամբ ակնկալվում է պետական մարմիններում անցկացվող ցանկացած մրցույթի թեստավորում ուղիղ հեռարձակել Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնական կայքէջում: 

  1. 3.   Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Թափուր պաշտոնների համալրման մրցույթների թեստավորման փուլի օնլայն հեռարձակման և քաղաքացիական ծառայության տեղեկատվական համակարգերի ստեղծման և միասնականացման գործընթացներում հաշվի են առնվել Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի, շահագրգիռ մարմինների և համակարգերը ստեղծող և միասնականացնող կազմակերպության ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպում-քննարկումների ժամանակ բարձրաձայնված կարծիքներն ու առաջարկները:

  1. 4.   Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Միջոցառում հանրային քննարկման անցկացում չի նախատեսում:

  1. 5.   Ֆինանսավորման աղբյուրը

ՀՀ պետական բյուջե, միջազգային դոնոր կազմակերպություն

  1. 6.   Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները

Խոչընդոտներ չեն եղել:

                                                            Գնահատման արդյունքները 

Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով սույն միջոցառման համար 2020 թվականին ակնկալվում է միասնականացնել թափուր պաշտոնների համալրման մրցույթների թեստավորման փուլի օնլայն հեռարձակման համակարգը և քաղաքացիական ծառայության տեղեկատվական համակարգը:

Սույն միջոցառման պարագայում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել,  որ  2020 թվականին ակնկալվող արդյունքից բացի մեկ քայլ առաջընթաց է արձանագրվել, քանի որ իրականացվել է նաև թափուր պաշտոնի համալրման մրցույթի թեստավորման փուլի օնլայն հեռարձակում:

Այսինքն, 2020 թվականի համար ակնկալվող աշխատանքներն ամբողջությամբ իրականացվել են:


ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 48

Կոռուպցիայի, հանրային վստահության մակարդակի և հակակոռուպցիոն միջոցառումների ազդեցության վերաբերյալ պարբերական հարցումների իրականացում հասարակության շրջանում, հարցումների արդյունքների հրապարակում


2020 թվականի ակնկալվող արդյունք

Տարեկան կտրվածքով առնվազն 1 անգամ հասարակության շրջանում, այդ թվում՝ Երևան քաղաքում և ՀՀ մարզերում, իրականացվող հարցման արդյունքում վեր են հանվել հանրության կարծիքով առավել կոռումպացված ոլորտները, առկա կոռուպցիոն ռիսկերը, ներկայացվել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետության վերաբերյալ հասարակության կարծիքը, քայլեր են ձեռնարկվել ուղղված կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Կոռուպցիայի, հանրային վստահության մակարդակի և հակակոռուպցիոն միջոցառումների ազդեցության վերաբերյալ պարբերական հարցումների իրականացում հասարակության շրջանում, հարցումների արդյունքների հրապարակում: 

 

Վերստուգիչ ցուցանիշ (2020 թվական)

2020 թվականի համար վերստուգիչ ցուցանիշ սահմանված չէ:


Պատասխանատու մարմին

ՀՀ Վարչապետի աշխատակազմ

ՀՀ արդարադատության նախարարություն

Պետական կառավարման համակարգի մարմիններ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (Համաձայնությամբ)

Հասարակական կազմակերպություններ

(Համաձայնությամբ)

 

Կատարման կարգավիճակը (2020 թվական)

¨ Կատարված է

¨ Կատարված է մեծամասամբ

þ Կատարված է մասնակի

¨ Կատարված չէ 


 

 

Կատարման ընթացքը և մշտադիտարկման արդյունքները


  1. 1.         Կատարված աշխատանքները 

Եվրոպայի խորհրդի և ՀՀ արդարադատության նախարարության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել  համատեղ մշակելու կոռուպցիայի, հանրային վստահության մակարդակի և հակակոռուպցիոն միջոցառումների ազդեցության վերաբերյալ պարբերական հարցումների իրականացման  միասնական մեթոդաբանությունը և դրա հիման վրա պարբերաբար իրականացնել հարցումներ: Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված աշխատանքները հնարավոր չի եղել ամփոփել 2020 թվականի ընթացքում և տեղափոխվել է 2021 թվական:

 Այդուհանդերձ, ԵԽ երևանյան գրասենյակի «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում իրականացվել է հետազոտություն և հրապարակվել է զեկույց «Ազդարարների պաշտպանության ՀՀ օրենսդրությունը և դրա կիրառելիությունը զինված ուժերում՝ զուգահեռներ միջազգային չափորոշիչների և լավագույն փորձի հետ» խորագրով, որում միջազգային և տեղական փորձագետների կողմից վեր են հանվել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են զինված ուժերում մարդու իրավունքների և կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ ազդարարմանը: Ազդարարման համակարգերի արդյունավետության խոչընդոտները բացահայտելու նպատակով նշված ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության 1-ին և 2-րդ ԲԿ ենթակայության զորամասերում իրականացվել էր նաև սոցիոլոգիական հետազոտություն՝ հասկանալու, թե որքանով են զինծառայողները պատրաստ ազդարարել իրենց իրավունքների խախտման կամ այլ չարաշահումների, այդ թվում կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ: Հետազոտության արդյունքներն ամփոփվել և ներկայացվել են ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությանը:

Հարկ է նաև նշել, որ 2020թ. երկրորդ կիսամյակի ընթացքում հեռավար եղանակով տեղի են ունեցել  քննարկումներ ՀՀ ոստիկանության, ՀՀ արդարադատության նախարարության, ԵԱՀԿ, ԵՄ և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև: Մասնավորապես՝ որոշվել է ԵԱՀԿ-ի անմիջական աջակցությամբ իրականացնել ոստիկանության հանդեպ վստահության վերաբերյալ հանրային հարցում: Համատեղ մշակված հարցման հարցաշարում՝ ի թիվս այլ հարցերի, ներառված են նաև կոռուպցիայի, ոստիկանության հանդեպ հանրային վստահության մակարդակի հետ կապված հարցեր: Հարցումը նախատեսված է իրականացնել 2021թ. ընթացքում IMR կազմակերպության կողմից:

  1. 2.        Կատարված աշխատանքներով ակնկալվող (փաստացի) արդյունքը

Կոռուպցիայի, հանրային վստահության մակարդակի և հակակոռուպցիոն միջոցառումների ազդեցության վերաբերյալ հանրության կարծիքի վերլուծության արդյունքում կիրականացվի պետական կառավարման համակարգի մարմինների աշխատանքի գնահատում, որի շնորհիվ կբացահայտվեն ռիսկերը և կբարձրացվի հանրային վստահության աստիճանը պետական կառույցների նկատմամբ: 

  1. 3.        Շահագրգիռ անձանց և քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջոցառման իրականացմանը

Միջոցառման իրականացմանը մասնակցում շահագրգիռ պետական մարմինները և միջազգային կազմակերպությունները:

  1. 4.        Հանրային քննարկումները և դրանց համառոտ արդյունքները

Հանրային քննարկման անցկացում նախատեսված չէ:

  1. 5.        Ֆինանսավորման աղբյուրը

Օրենսդրությամբ չարգելված ֆինանսավորման աղբյուրներ

  1. 6.        Միջոցառման իրականացմանը խոչընդոտող /միջոցառման կատարումն անհնարին դարձնող/ միջոցառման կատարումը ձգձգող հանգամանքները 

Միջոցառման իրականացմանը խոչընդոտել է Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և ռազմական դրությամբ պայմանավորված հանգամանքները:

Գնահատման արդյունքները 

Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով 2020 թվականի համար ակնկալվող արդյունքի համաձայն՝ տարեկան կտրվածքով առնվազն 1 անգամ հասարակության շրջանում, այդ թվում՝ Երևան քաղաքում և ՀՀ մարզերում, իրականացվող հարցման արդյունքում վեր են հանվել հանրության կարծիքով առավել կոռումպացված ոլորտները, առկա կոռուպցիոն ռիսկերը, ներկայացվել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետության վերաբերյալ հասարակության կարծիքը, քայլեր են ձեռնարկվել ուղղված կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Կոռուպցիայի, հանրային վստահության մակարդակի և հակակոռուպցիոն միջոցառումների ազդեցության վերաբերյալ պարբերական հարցումների իրականացում հասարակության շրջանում, հարցումների արդյունքների հրապարակում:

Սույն միջոցառման պարագայում կատարված աշխատանքների, դրանց բնույթի և դրանցով ակնկալվող արդյունքի  ուսումնասիրությունից և արդյունքային ցուցանիշների հետ համադրությունից պարզ է դարձել, որ  հարցումների իրականացման միասնական մեթոդաբանություն հաստատված չէ դեռ, որից հետո կլինի պարբերական հարցումներ իրականացնել Երևան քաղաքում և ՀՀ մարզերում: Այսուհանդերձ, պայմանավորվածությունների հիման վրա ոլորտային հարցումների նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել, որոշ ոլորտներում իրականացվել են հարցումներ:

Ուստ, սույն միջոցառման շրջանակներում 2020 թվականի համար նախաեսված աշխատանքները մասնակի են իրականցվել:


 ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ


Այսպիսով, ամփոփելով ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման  2019-2022 թվականների Հակակոռուպցիոն միջոցառումներով 2020 թվականի համար սահմանված աշխատանքների իրականացման ընթացքը, ինչպես նաև կատարված աշխատանքների մշտադիտարկման և գնահատման արդյունքները՝  հարկ է արձանագրել, որ Հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով 2020 թվականի համար նախատեսված աշխատանքների զգալի մասը՝ 45%-ը ամբողջությամբ իրականացվել է, իսկ չիրականացված միջոցառումներ չկան: Հատկանշական է նաև, որ միջոցառումների 28%-ի (13 միջոցառման) պարագայում գրանցվել է մեկ քայլ, որոշ դեպքերում՝ մի քանի քայլ առաջընթաց այն առումով, որ 2020 թվականի համար նախատեսված գործողություններից բացի հավելյալ աշխատանքներ են իրականացվել:

Հարկ է նաև նշել, որ միջոցառումների 25.5%-ի պարագայում 2020 թվականի համար նախատեսված աշխատանքները մեծամասամբ կատարվել են, իսկ ամբողջական կատարմանը խոչընդոտել են Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշմամբ ՀՀ-ում ստեղծված ռազմական դրության հետևանքով ստեղծված իրավիճակը, սահմանված սահմանափակումները և տվյալ ժամանակահատվածի համար պետական կառավարման համակարգի առաջնահերթությունների հարկադրված վերանայումը և փոփոխությունը: Վերոնշյալի համատեքստում հարկ է նաև նշել, որ  նշված 25.5% միջոցառումների մի մասի դեպքում պատասխանատու մարմինները ամբողջությամբ իրականացրել են 2020 թվականին իրենց կողմից կատարման ենթակա աշխատանքները, սակայն միջոցառումները գնահատվել են որպես մեծամասամբ կատարված բացառապես այն պատճառով, որ կատարված աշխատանքները չեն քննարկվել Հակակոռուցպիոն խորհրդի նիստում: Մինչդեռ, Հակակոռուպցիոն խորհրդի նիստ 2020 թվականի հուլիսից հետո չի կայացել՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և ռազմական դրությամբ:

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և ռազմական դրությամբ ստեղծված իրավիճակը խոչընդոտ է հանդիսացել նաև մասնակի կատարված  միջոցառումների (միջոցառումների շուրջ 29.5%-ի) պարագայում:

Մշտադիտարկման և գնահատման շրջանակներում արդյունքում պարզվել է նաև, որ միջոցառումների իրականացման ձգձգման պատճառ են հանդիսացել նաև Հակակոռուցպիոն միջոցառումներով 2020 թվականի համար սահմանված ակնկալվող արդյունքի և վերստուգիչ ցուցանիշների միջև որոշակի անհամապատասխանությունը, վերստուգիչ ցուցանիշ սահմանված չլինելու հանգամանքը, ինչպես նաև մի շարք դեպքերում՝ օրենսդրական բացերը, սողանցքները և ըստ այդմ՝ միջոցառման կատարման ապահովման նպատակով չնախատեսված օրենսդրական փոփոխությունների իրականացումը, այլ անհրաժեշտ աշխատանքների կատարումը:

Ռազմավարության միջոցառումների շեղումներն ուսումնասիրելիս պարզ է դարձել, որ շեղումները հիմնական դեպքերում պայմանավորված են միջոցառման իրականացումն ապահովելու նպատակով չնախատեսված օրենսդրական փոփոխություններ իրականացնելու կամ այլ աշխատանքներ կատարելու անհրաժեշտությամբ:

Մեկ այլ դեպքում էլ շեղման պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ հանրային քննարկումից պարզ է դարձել, որ առկա է միջոցառման վերաբերյալ շահագրգիռ անձանց վերապատրաստելու անհրաժեշտություն՝ չնայած այն հանգամանքին, որ միջոցառումն ընդհանրապես չի նախատեսում վերապատրաստման անցկացում: Մասնավորապես, 22-րդ միջոցառման շրջանակներում հանրային քննարկումների արդյունքում պարզվել է, որ  մասնավոր ոլորտի կազմակերպությունների կողմից հակակոռուպցիոն համապատասխանության ընկալման և իրազեկվածության նպատակով անհրաժեշտ են մասնավոր ոլորտի կազմակերպությունների համար վերապատրաստման դասընթացներ իրականացնել: Արդյունքում անցկացվել են վերապատրաստումներ, որոնց մասնակցել են շուրջ 30 կազմակերպության 40 ներկայացուցիչներ, ինչը էապես նպաստել են 22-րդ միջոցառման վերջնարդյունքին՝ գործարար ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ընդունումը խթանելուն:

Մշտադիտարկման գնահատման արդյունքների և պատասխանատու մարմինների ինքնագնահատման զեկույցի ուսումնասիրությունից և համադրությունից պարզ է դարձել, որ գնահատման արդյունքները մեծամասամբ համապատասխանում են, իսկ տարբերությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ պատասխանատուները իրենց աշխատանքը համարել են կատարված, քանի որ իրենց իրավասությունների շրջանակում ամբողջապես իրականացրել են 2020 թվականին կատարման ենթակա աշխատանքները:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Հակակոռուպցիոն ռազմավարության կատարման արդյունավետության նպատակով առաջարկվում է փոփոխություններ իրականացնել ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1332-Ն որոշման 2-րդ հավելվածում՝ Հակակոռուցիոն միջոցառումների ծրագրում՝ վերանայելով ակնկալվող արդյունքները և վերստուգիչ ցուցանիշները, դրանց կատարման ժամկետները, ինչպես նաև վերստուգիչ ցուցանիշներ սահմանելով այն միջոցառումների համար, որոնց համար սահմանված չեն այդ ցուցանիշները: Միաժամանակ, առաջարկվում է Հակակոռուպցիոն ռազմավարության պատասխանատու մարմինների հետ քննարկումների հիման վրա վերանայել միջոցառումների շրջանակը՝ անհրաժեշտության դեպքում փոփոխելով կամ ընդլայնելով միջոցառումները: