Տեսա-ձայնադարան

ՔԿՀ-ներ կփակվեն․ Ազատազրկվածների համար պետք է կարողանանք անվտանգ միջավայր ստեղծել

24/02/2022
ՔԿՀ-ներ կփակվեն․ Ազատազրկվածների համար պետք է կարողանանք անվտանգ միջավայր ստեղծել:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՔԿՀ-ների փակմամբ համակարգից դուրս մնացած ծառայողներին նոր աշխատանք է առաջարկվել

19/02/2022
ՔԿՀ-ների փակմամբ համակարգից դուրս մնացած ծառայողներին նոր աշխատանք է առաջարկվել

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Փաստաբանական ոլորտը բարեփոխման շեմին

18/02/2022
Այսօր՝ փետրվարի 18-ին, կազմակերպվել էր քննարկում՝  ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ: Քննարկմանը մասնակցում էր ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը,  Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը և շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ: Նախագիծը մշակվել է «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից։   Քննարկման սկզբում՝  հիմնադրամի  տնօրեն Տիգրան Դադունցը ներկայացրեց  ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ  հանրային քննարկման արդյունքներով վեր հանված առաջարկությունները: Նախքան հանրային քննարկման ներկայացվելը Նախագիծը աշխատանքային կարգով շրջանառվել է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր փաստաբանների միջև՝  նրանց կարծիքները հավաքագրելու համար: Նախագծում առաջարկվում են հետևյալ փոփոխությունները, որոնք բխում են 2021-2026թթ. Կառավարության ծրագրից և 2019-2023թթ. դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունից. փաստաբանների պալատի ներքին կառուցվածքի վերանայում, որի շրջանակներում նախատեսվում է պալատում ձևավորել կարգապահական գործերը քննող առանձին մարմին՝ կարգապահական հանձնաժողովը, փաստաբանության, դրա մասնագիտական կազմավորման ապաքաղաքականացվածությունն ապահովելու նպատաակով Փաստաբանների պալատի նախագահի և խորհրդի անդամների`  իրենց կարգավիճակ քաղաքական բնույթի հայտարարություններ կատարելու համար օգտագործելու արգելքի և իրենց լիազորություններն իրականացնելիս քաղաքական զսպվածություն և չեզոքություն ցուցաբերելու պահանջի սահմանում, հանրային պաշտպանության շահառուների շրջանակը ընդլայնվում է դրանում ներառելով նաև՝ - օտարերկրացիներին՝ արտաքսման վերաբերյալ որոշումը բողոքարկելու գործերով, - անձանց, ում վերաբերյալ իրականացվում է անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու, անգործունակ ճանաչված քաղաքացուն գործունակ ճանաչելու կամ քաղաքացու գործունակության սահմանափակումները վերացնելու գործերի վարույթներով, ինչպես նաև - տուժողներին,  եթե վերջիններս պարտադիր ժամկետային զինծառայող են կամ մինչև 16 տարեկան երեխա, ներդրվում են հանրային պաշտպանի գրասենյակի հաշվետվողականության և գնահատման նոր չափանիշներ, ինչը միտված է գրասենյակի ծառայությունների բարելավմանը, բացի հանրային պաշտպանությունից օրենսդրորեն նախատեսվում են առանձին փաստաբանների կամ փաստաբանական կազմակերպությունների, ինչպես նաև այլ անձանց կողմից կամավոր անհատույց իրավաբանական օգնության (pro bono) տրամադրման կառուցակարգեր՝ նախատեսելով նաև համապատասխան խրախուսման եղանակներ՝ նշված մշակույթը Հայաստանում զարգացնելու համար, վերանայվում է փաստաբանների որակավորման ընթացակարգը, որի դեպքում որոշ անձինք կկարողանան մասնակցել որակավորման քննություններին՝ առանց փաստաբանական դպրոցում ուսուցում անցնելու պարտադիր պահանջի պահպանման. մասնավորապես՝իրավագիտության բակալավրի և իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճաններ կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան և իրավաբանի` առնվազն յոթ տարվա մասնագիտական ստաժ ունեցող անձինք, ինչպես նաև նախկինում առնվազն հինգ տարվա փաստաբանական գործունեության ստաժ, առնվազն հինգ տարվա դատախազի կամ դատավորի մասնագիտական ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան ունեցող անձինք, վերանայվում է փաստաբանների պալատի մարմինների ընտրության կարգը, որի դեպքում քվեարկության յուրաքանչյուր մասնակից կկարողան ընտրել ընտրվող մարմնի անդամների թվի կեսի չափով թեկնածուների, ինչպես նաև օրենսդրորեն ամրագրվում են փաստաբանների կարգապահական վարույթի ընթացակարգի վերաբերյալ տարբեր կարգավորումներ՝ միտված այս վարույթի շրջանակներում փաստաբանների իրավունքների և շահերի պաշտպանությանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մի շարք հանրային ծառայություններ՝ մեկ վայրում. Հայաստանում բացվում է այդպիսի 4-րդ կենտրոնը

17/02/2022
Մի շարք հանրային ծառայություններ՝ մեկ վայրում. Հայաստանում բացվում է այդպիսի 4-րդ կենտրոնը

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ

16/02/2022
Այսօր՝ փետրվարի 16-ին, տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը։ Նիստի ընթացքում խորհրդի անդամների առաջարկների հիման վրա հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ձևավորման կարգը, և Սահմանադրական բարեփոխումների ուղղությունների վերհանման նպատակող իրականացվող հանրային հարցման ձևաչափը։ Քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների գործընթացի փուլային հաջորդականությունը սահմանելու հարցը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ը «Ազատություն» ռադիոկայանում

14/02/2022
  Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ը «Ազատություն» ռադիոկայանում    

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ