Տեսա-ձայնադարան
Ցմահ դատապարտյալ լինելը չի նշանակում համալրել բանտում մահացածների ստատիստիկան. Արտակ Զեյնալյան
Ցմահ ազատազրկված անձինք պետք է ունենան երբևէ ազատ արձակվելու հնարավորություն:Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` անդրադառնալով դատական համակարգում փոփոխություններին, ներման խնդրագրերին, ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման խնդրագիրը մերժելուն, լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի մահվան փաստին և այլ հարցերի:
Ամբողջական հոդվածը՝
https://www.tert.am/am/news/2019/02/07/Artak-zeynalyan/2915523?fbclid=IwAR0uocpdQOzeE0HKC6mLyjcY88sWj0ZhAp6z-EW6JqSRr6Z9POTM-3Ysg_Y
Զեյնալյանը՝ Մհեր Ենոքյանին ներում չշնորհելու և Քոչարյանին հանդիպելու լուրերի մասին
Համաներման օրենքի կիրարկումը ռիսկեր է պարունակում, ռիսկերը դրսևորվում են, բայց հանցագործությունների աճը ճիշտ չի լինի պայմանավորել համաներմամբ: Շուրջ 30 հոգի է ձերբակալվել, որոնք կասկածվում են 42 հանցագործություն կատարելու մեջ: Աշխարհում կա հետազոտություն, որի համաձայն՝ ազատազրկման վայրերից համաներմամբ ազատ արձակվածներից ոմանք ինչ-որ ժամանակ հետո վերադառնում են կալանավայրեր: Բայց համաներումը հասարակական պահանջ էր, այն ծառայել է իր նպատակին: Այս մասին «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ համաներումը անազատության մեջ գտնվողին ուղղելու լավագույն միջոցը չէ:
Հեռանկար/Herankar-Արտակ Զեյնալյան/Artak Zeynalyan
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Հեռանկար» հաղորդման ընթացքում անդրադարձել է հացադուլ հայտարարող անձանց, մասնավորապես, կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքներին: Նախարարը խոսել է նաև Մհեր Եղիազարյանին ՔԿՀ-ում ցուցաբերված բուժօգնությունից:
Գրագողություն չէ․ արդարադատության փոխնախարարի պարզաբանումը՝ Էդմոն Մարուքյանի ելույթի վերաբերյալ
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը պատասխանել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր պարոն Մարուքյանի դիտարկումներին:✅ Գրագողության մասին խոսք լինել չի կարող, քանի որ Նախագիծը մշակվել է 2018 թվականի օգոստոսին Փաստաբանների պալատի կողմից, այնուհետև, համատեղ քննարկումների արդյունքում, լրամշակվել է Արդարադատության նախարարության կողմից:✅Նախագիծն այս օրերին շրջանառելն ու իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացնելը պայմանավորված է եղել փաստաբանների նկատմամբ տեղի ունեցած վերջին իրադարձություններով:✅Պարոն Մարուքյանը ցանկանում էր խստացնել պատասխանատվությունը, իսկ այս Նախագծով ոչ թե խստացվում է, այլ քրեականացվում են վիրավորանքն ու զրպարտանքը, քանի որ գործող Քր.օր.-ում առկա հոդվածը վերաբերում է միայն փաստաբանի կյանքին և առողջության նկատմամբ սպառնալիքին:✅Եթե պարոն Մարուքյանի կողմից այս հարցի վերաբերյալ ներկայացվի Նախագիծ, Արդարադատության նախարարությունը պատրաստ է այն քննարկել և, համագործակցելով օրենսդիր գործընկերների հետ, խնդրի լավագույն լուծումը առաջարկել:
Անդրադարձ՝ հակակոռուպցիոն ռազմավարության նոր նախագծին
Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի անդրադարձը հակակոռուպցիոն ռազմավարության նոր նախագծին
Հեռանկար/Herankar-Արտակ Զեյլանյան/Artak Zeylanyan
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հարցազրույցը Շանթ հեռուստաընկերությանը: