Տեսա-ձայնադարան
Համաներում. ո՞ւմ վրա է այն տարածվելու.Civilnet Interview
Ազգային ժողովի կայքում հրապարակվել է համաներման նախագիծը։ Համաներման շուրջ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը զրուցում ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ։ Քրմոյանն ասում է, որ ծավալային առումով այս համաներումը լինելու է աննախադեպ։ Սա թվով 4-րդ համաներումն է վերջին 10 տարվա ընթացքում։ Ըստ փոխնախարարի՝ այն ունենալու է սոցիալական բնույթ. հաշվի է առնվելու բանտարկյալների սոցիալական վիճակը։
Քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարած անձանց շուրջ 71%-ը համաներման շահառուներն են, անազատության մեջ գտնվող 2900 անձանցից համաներումը կտարածվի շուրջ 700 հոգի։ Այս համաներումը չի տարածվում ցմահ բանտարկյալների վրա։ Համաներում կլինի նաև «Սասնա ծռերի» գործով։ Նախատեսվում է, որ համաներման փաթեթը մինչև տարեվերջ կընդունվի։
Հեռանկար/Herankar-Արտակ Զեյլանյան/Artak Zeynalyan
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հարցազրույցը «Շանթ» հեռուստաընկերությանը: Արամ Աբրահամյանի հետ զրույցի ընթացքում նախարարն անդրադարձել է արտահերթ ընտրություններին ընդառաջ Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, դատարանների բացարձակ անկախությանը, Հարկադիր կատարման ոլորտում նախատեսվող օրենսդրական փոփոխություններին: Նախարարը խոսել է նաև Քրեակատարողական հիմնարկներում տիրող ներկայիս վիճակի և խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին:
Օրակարգից դուրս. Արտակ Զեյնալյան |
Արդարադատության նախարարի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը:
«Ֆեյսբուքյան ասուլիս» արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ 07.06.18
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն Ազատություն ռադիոկայանի ուղիղ եթերում պատասխանել է քաղաքացիների հարցերին :
Բանաձև. Արտակ Զեյնալյան
Արտակ Ալեքսանյանը Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ զրուցել է Երևանի Պետհամալսարանում ստեղծված իրավիճակի մասին: Անդրադարձ է եղել նաև «Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին» և «Քրեակատարողական հիմնարկների» գերծանրաբեռնվածությանը:
Գործադիրից հրահանգ չի լինելու․ դատական իշխանությանը ազատ գործելու ուղերձ ենք հղել․ Արտակ Զեյնալյան
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան