Տեսա-ձայնադարան
Անվճար իրավաբանական օգնություն
Կարևոր է իմանալ, որ անվճար իրավաբանական օգնություն տրամադրվում է՝ անվճարունակ ֆիզիկական անձանց, զրոյից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքներին, միայնակ կենսաթոշակառուներին: Անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեն նաև՝ հայրենական մեծ պատերազմի և ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցները, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք, 1-ին և երկրորդ խմբի հաշմանդամները, գործազուրկները, փախստականները, դատապարտյալները, ՀՀ-ում ժամանակավոր ապաստան ստացածները, հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարում անձինք:
Հոլովակները պատրաստվել են ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և Միջազգային համագործակցության գերմանական ընկերության ֆինանսական աջակցությամբ:
Նոտարներն իրականացնում են նաև ԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի սպասարկման գրասենյակների գործառույթները
Նոտարները քաղաքացիներին կորպորատիվ իրավական ծառայություններ մատուցելու հնարավորություն են ստացել: Համապատասխան վերապատրաստում անցած նոտարները կարողանում են կատարել իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցում կամ փոփոխություն՝ իրականացնելով ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակների գործառույթները:
Հոլովակները պատրաստվել են ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և Միջազգային համագործակցության գերմանական ընկերության ֆինանսական աջակցությամբ:
Հարցազրույց - Սուրեն Քրմոյան
Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարի հյուրը Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն է:
Հանրային Ռադիոյի «Ձեր փաստաբան՝Արամ Վարդևանյան» հաղորդման հյուրն է Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը
Հանրային Ռադիոյի «Ձեր փաստաբան՝ Արամ Վարդևանյան» իրավական հարցերի վերաբերյալ հաղորդման հյուրն է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Փոխնախարարն անդրադառնում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018թթ-ի միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծին:
Արդարադատության նախարարը մտահոգ մարդկանց թիմ է ձևավորել. Yerevan Today
Մինչև այս տարեվերջ, շահագործման կհանձնվի Արմավիր ՔԿՀ մնացած հատվածը: Մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով նախորդ տարին, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ այդ կերպ ևս 800 դատապարտյալով կբեռնաթափվեն մյուս ՔԿՀ-ները: Նախարարը նշեց, որ մտահոգիչ է մնում ռեսուրսների արտահոսքը: Բժիշկները չեն համաձայնում աշխատել այս համակարգում, քանի որ ՔԿՀ-ներում աշխատանքը հեշտերից չէ, բացի այդ՝ վարձատրությունը գոհացուցիչ չէ: Հովհաննես Մանուկյանն ասաց, որ որ այս ուղղությամբ դեռ աշխատելու տեղ կա:
«Մասնագետ օնլայն» հաղորդաշարի հյուրը Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն է
«Շանթ» հեռուստաընկերության «Մասնագետ օնլայն» հաղորդման շրջանակում Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն անդրադարձել է քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց տրամադրվող բուժսպասարկման որակին: