Տեսա-ձայնադարան
Դատաիրավական բարեփոխումների ծրագրի սկիզբն ու ավարտը լինելո˚ւ է նախարարության ձեռքում
Այսօր Արդարադատության նախարարությունը ներկայացրեց ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը: Հրայր Թովմասյանի ցանկությունը մեկն է. «Ունենալ իրավական, ժողովրդավարական պետություն, ունենալ արդյուանվետ եւ արդար դատական համակարգ, ունենալ կոռուպցիոն ռիսկերից զերծ պետական համակարգ, կանխատեսելի իրավական դատական համակարգ, այլ ճանապարհ չկա»:
«Դեմ առ դեմ». Եղիշե Կիրակոսյան-Վարուժան Հոկտանյան
Բանախոսներն անդրադառնում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տարվող կոռուպցիայի դեմ պայքարին:
«Հետքի» սրահում. դատաիրավական բարեփոխումներ
«Հետքի» սրահում» դատաիրավական բարեփոխումների հարցեր են քննարկում ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանի հետ:
ՀՀ նոտարական պալատի բացումը
Ապագայում ունենալու ենք այնպիսի նոտարական համակարգ, որտեղ հանրությունը ոչ թե նոտարից բողոքելու է ու գնա Կառավարության շենքի մոտ բողոք անելու, իր խնդիրը լուծելու, այլ` հակառակը: Այս համոզմունքը հայտնեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր Նոտարական պալատի բացման արարողության ժամանակ:
Փոխհատուցում ցեղասպանությունից տուժածներին
ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նորա Սարգսյանն անդրադառնում է Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների ապահովագրական հատուցումների վճարման հարցերին:
ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի աշխատանքները բարեփոխվել են
Նախկինում կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր գրանցելը ըստ էության պահանջում էր կազմակերպության պարագայում մեկ շաբաթ, իսկ անհատ ձեռնարկատիրոջ պարագայում երեք օր: Կանոնադրության տեքստը, որոշումները, դիմումները բերվում էին քաղաքացիների կողմից: Քաղաքացիները պետք է գնային հարկային համապատասխան կոդ ստանալու համար: Այսօր կազմակերպության գրանցումը տևում է 15-20 րոպե: