Տեսա-ձայնադարան

«Դեմ առ դեմ». Եղիշե Կիրակոսյան-Վարուժան Հոկտանյան
Բանախոսներն անդրադառնում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տարվող կոռուպցիայի դեմ պայքարին:

«Հետքի» սրահում. դատաիրավական բարեփոխումներ
«Հետքի» սրահում» դատաիրավական բարեփոխումների հարցեր են քննարկում ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանի հետ:

ՀՀ նոտարական պալատի բացումը
Ապագայում ունենալու ենք այնպիսի նոտարական համակարգ, որտեղ հանրությունը ոչ թե նոտարից բողոքելու է ու գնա Կառավարության շենքի մոտ բողոք անելու, իր խնդիրը լուծելու, այլ` հակառակը: Այս համոզմունքը հայտնեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր Նոտարական պալատի բացման արարողության ժամանակ:

Փոխհատուցում ցեղասպանությունից տուժածներին
ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Նորա Սարգսյանն անդրադառնում է Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների ապահովագրական հատուցումների վճարման հարցերին:

ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի աշխատանքները բարեփոխվել են
Նախկինում կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր գրանցելը ըստ էության պահանջում էր կազմակերպության պարագայում մեկ շաբաթ, իսկ անհատ ձեռնարկատիրոջ պարագայում երեք օր: Կանոնադրության տեքստը, որոշումները, դիմումները բերվում էին քաղաքացիների կողմից: Քաղաքացիները պետք է գնային հարկային համապատասխան կոդ ստանալու համար: Այսօր կազմակերպության գրանցումը տևում է 15-20 րոպե:

Նախարարը պատասխանում է Ա1 պլյուսի հարցին
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ոչինչ չի խանգարում մասնակցելու մայիսի 6-ի խորհրդարանի ընտրությունների ՀՀԿ քարոզարշավին: