Նորություններ

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարճաժամկետ դիտորդական առաքելության պատվիրակությանը

30/03/2017
Արդարադատության նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջև առկա կայուն համագործակցությունը և կարևորել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում կազմակերպության իրականացվելիք առաքելությունը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
«Հայէկոնոմբանկ»-ի մասնաճյուղում գործարկվեց պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ

28/03/2017
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ գործադիր տնօրեն Արամայիս Գալստյանը նշել է, որ բանկի 12 մասնաճյուղերում հաճախորդները հնարավորություն կստանան օգտվելու միասնական գրասենյակների ծառայություններից: «Այս մասնաճյուղում միասնական գրասենյակի գործարկումը կարևոր է մեզ համար, քանի որ հարակից տարածքում է գտնվում «Սասունցի Դավիթ» մետրոպոլիտենը, երկաթգծի կայարանը, ինչպես նաև միջհամայնքային և միջքաղաքային տրանսպորտների կայանատեղիները»,-նշել է բանկի գործադիր տնօրենը` հավելելով, որ եթե նախկինում այս ծառայությունները մատուցում էին միայն պետական մարմիններն, ապա այսուհետ այդ գործառույթները կիրականացնեն նաև բանկերը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարարությունը կհամագործակցի «Լույս» հիմնադրամի հետ

28/03/2017
Սուրեն Քրմոյանը, շնորհակալություն հայտնելով «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժակլին Կարաասլանյանին, նշել է, որ այս կոնֆերանսը հնարավորություն կտա վեր հանել Այ թի և տեխնոլոգիական ընկերությունների առջև ծառացած խնդիրները և հավելել, որ Արդարադատության նախարարությունը և ՀՀ կառավարությունը պատրաստակամ են քննարկել և լուծումներ առաջարկել տեխնոլոգիական զարգացմանը խոչընդոտող խնդիրների լուծման համար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մեկնարկել է նոտարների որակավորման ստուգման թեստավորման փուլը. ընթացքին կարող եք հետևել առցանց

27/03/2017
Թեստի յուրաքանչյուր հարցին ճիշտ պատասխանելու դեպքում դիմորդը կստանա մեկ միավոր, սխալ պատասխանի, կամ մեկից ավելի պատասխաններ նշելու դեպքում նշված հարցի համար դիմորդը կստանա զրո միավոր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քննարկվել են Հայաստանում բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման հեռանկարները

16/03/2017
Սուրեն Քրմոյանը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և գործընկերոջ հետ քննարկել Հայաստանում բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման ու կայացման հեռանկարները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ամերիկյան համալսարանում ներկայացվել է e-draft.am կայքը

15/03/2017
Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ արդարադատության նախարարությունը՝ ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի և Իրավագիտության մագիստրոսական ծրագրի նախաձեռնությամբ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քննարկվել են ՀՀ իրավական և դատական բարեփոխումների վերաբերյալ հարցեր

06/03/2017
Նախարարի խոսքով՝ այն միջոցառումները, որոնք դեռևս ընթացքի մեջ են գտնվում՝ դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ, նախատեսվում է ամբողջ ծավալով ավարտին հասցնել 2017 թվականին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԱՊՀ/ՄԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

06/03/2017
Նախարար Հովհաննիսյանը ողջունել է դիտորդներին և պատրաստակամություն հայտնել պատասխանելու ընտրական գործընթացի վերաբերյալ նրանց հետաքրքրող բոլոր հարցերին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

27/02/2017
Նախարարը պատվիրակության առաջարկով ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների շրջանակում ՀՀ ընտրական նոր օրենսգրքի մշակման գործընթացը, քաղաքական կոնսենսուսի արդյունքում դրանում կատարված փոփոխությունները՝ մասնավորապես անդրադառնալով ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակմանն ու անձի նույնականացման համար կիրառվող տեխնիկական սարքերի ներդրմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է «Human rights watch» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչներին

23/02/2017
Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել իրավապաշտպաններին կատարած ծավալուն աշխատանքի համար և կարևորել հաշմանդամություն և հատուկ ուշադրության կարիք ունեցող երեխաների խնդիրներին իրավական պատշաճ լուծումներ գտնելուն ուղղված աշխատանքները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավարության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին

21/02/2017
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման հնարավորություններին և մեխանիզմներին վերաբերող մի շարք հարցեր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ փաստաբանների պալատի համատեղ հայտարարություն

20/02/2017
2017 թվականի փետրվարի 20-ին ՀՀ արդարադատության նախարարությունում հանդիպում է կայացել ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Օսիկյանի միջև:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ