Նորություններ

Տեղի է ունեցել «Անձնական տվյալների պաշտպանությունը և տեսահսկումը» թեմայով աշխատաժողով

22/05/2017
ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին աշխատաժողովին մասնակցելու համար և նշել, որ անձնական տվյալների պաշտպանությունը պետք է լինի օրենքով սահմանված ամուր հիմքերի վրա: «Պատահական չէ, որ մեր պետությունն իր քաղաքականությունում ներդրել է անձնական տվյալների լիարժեք պաշտպանությունը: Մենք 2015 թվականին ընդունեցինք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» նոր օրենք, որը բավական ժամանակակից է, որտեղ հստակ և սպառիչ սահմանված են անձնական տվյալների պաշտպանության հիմքերը, բացի այդ նախատեսված են նաև այդ տվյալների մշակման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի գործառույթները»,-ասել է Ա. Հովհաննիսյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի նախագիծը

16/05/2017
Արթուր Հովհաննիսյանը ողջունել է փորձագետների այցը Հայաստան և ընդգծել պարբերական բնույթ ստացած երկուստեք հանդիպումների օգտակարությունն ու կարևորությունը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Վիգեն Քոչարյանն ընդունել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

12/05/2017
Վիգեն Քոչարյանն առաքելության անդամներին ներկայացրել է Ընտրական օրենսգրքի հիմնական նորամուծությունները, մասնավորապես, ընտրողների մատնահետքերի միջոցով ընտրական գործընթացի վերահսկողությունը, ընտրական տեղամասերից տեսանկարահանումների ուղիղ հեռարձակումը, ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Պետական համալսարանում ներկայացվել է e-draft.am կայքը

26/04/2017
Ուսանողների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ Դիանա Ղազարյանը, այլք:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Համաձայնագիր՝ ուղղված Հայաստանում դատական արխիվային նյութերի թվայնացմանը

21/04/2017
Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանատան և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ ներկայիս համագործակցությունը և հույս հայտնել, որ առկա փոխգործակցությունը ավելի կամրապնդվի և կկրի շարունակական բնույթ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարարը մասնակցել է «Հայաստանում աղջիկների և կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնում» թեմայով գիտաժողովին

21/04/2017
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ ցանկացած պետության զարգացվածության չափանիշներից մեկը այդ հասարակության մեջ կանանց զբաղեցրած դիրքն է ու նրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքը: «Մեզանից յուրաքանչյուրի համար կա կատարելության դերային մոդել՝ մեր մայրը, որից նախ և առաջ սովորում ենք հասարակության նկատմամբ վերաբերմունք»,- նշել է նախարարը և հավելել, որ մեր երիտասարդ պետությունը չի կարող իրեն նման «շքեղություն» թույլ տալ ու հրաժարվել հայ աղջիկների ու կանանց ներուժն օգտագործելու հնարավորությունից:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Պետական ծառայություններն այսուհետ ավելի մոտ են ՀՀ քաղաքացիներին

19/04/2017
Արդարադատության նախարարության մեկնարկած բարեփոխումների այս շղթան շարունակական է լինելու. միասնական գրասենյակներ են գործարկվելու ՀՀ բոլոր մարզերի գյուղական համայնքներում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայ-ռուսական համալսարանում ներկայացվել է e-draft.am կայքը

11/04/2017
Սուրեն Քրմոյանը կոչ է արել ապագա իրավաբաններին ակտիվություն ցուցաբերել իրավաստեղծ պետության ձևավորման հարցում:Հանդիպման ընթացքում ներկայացվել է կայքը ստեղծելու գաղափարը, դրա անհրաժեշտությունն ու այն գործնականում կիրառելու հնարավորությունները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
«Անելիք Բանկ»-ի մասնաճյուղում գործարկվել է պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ

11/04/2017
Նախարարը կարևորել է հերթական գրասենյակի գործարկումը «Անելիք Բանկ»-ի մասնաճյուղում և ընդգծել, որ պետական մարմինների կողմից մատուցվող 67 պետական ծառայություն հնարավոր է ստանալ նաև միասնական այս գրասենյակում՝ խնայելով և ժամանակ և ռեսուրսներ: «Մեր նպատակը ՀՀ քաղաքացիների համար պետության կողմից մատուցվող ծառայությունները հասանելի դարձնելն է՝ հնարավորություն տալով նրանց իրենց համար մոտ և նախընտրելի վայրից ստանալ ծառայությունը»,- նշել է Արփինե Հովհաննիսյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ուղեցույց՝ աշխատանքային հարաբերություններում անձնական տվյալների պաշտպանության մասին

10/04/2017
Վերջինիս նպատակն է աշխատանքային հարաբերություններում ապահովել անձնական տվյալների պաշտպանության բարձր մակարդակ, պաշտպանել աշխատողների (տվյալների սուբյեկտների) իրավունքները, իրազեկել գործատուներին (տվյալներ մշակողներին) անձնական տվյալների պաշտպանության հիմնահարցերի մասին և ապահովել օրենսդրության միասնական մեկնաբանումը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մեկնարկել է նոտարների որակավորման ստուգման խնդիրների փուլը. ընթացքին կարող եք հետևել առցանց

07/04/2017
Երևանում այսօր ժամը 10:00-ին մեկնարկել է նոտարների որակավորման ստուգման առաջին խմբի խնդիրների փուլը. երկրորդ խմբի ստուգումը կսկսվի ժամը 14:00-ին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայաստանի զեկույցը ներկայացվեց Ժնևում

31/03/2017
Քննարկման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի դրույթների իրագործման ուղղությամբ ՀՀ կառավարության հետևողական գործունեությունը, ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխություններն ու նախաձեռնությունները։ Քննարկվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ծրագրերին, ներառական կրթությանը, հանրային իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև ոչ-կառավարական կազմակերպությունների դերակատարմանն առնչվող հարցեր։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ