Նորություններ
Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին: Նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում նշանակվելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ ՀՀ-ում նստավայր ունենալն առավել կնպաստի Ճապոնիայի կառավարության և ՀՀ-ի համատեղ իրականացվելիք ծրագրերի դյուրացմանը:
Ներկայացվել է պրոբացիոն ծառայողների վերապատրաստման մոդուլների և կիրառման ձեռնարկի նախնական տարբերակը
Հայաստանի Հանրապետության արարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հուլիսի 6-ին մասնակցել է պրոբացիոն ծառայողների վերապատրաստման մոդուլների և կիրառման ձեռնարկի նախնական տարբերակի ներկայացմանը նվիրված միջոցառմանը: Այն իրականացվել է Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծման» ծրագրի շրջանակում:
Մեկնարկել է «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագիրը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է ներկաներին ծրագրի մեկնարկի կապակցությամբ և նշել, որ այս տարվա հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, Արդարադատության նախարարությունը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ սկիզբ է դրել Հայաստանում երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությանն ուղղված մի նոր նախաձեռնության, որն արտացոլում է ոլորտում Հայաստանի Հանրապետության քաղաքականության ուղղությունները և բխում է համատեղ հաստատված գործողությունների պլանից:
«Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով սեմինար՝ լրագրողների համար
Սեմինարի նպատակն է եղել բարձրացնել լրագրողների իրավական գիտելիքների մակարդակը, նպաստել իրավական ոլորտում վերջիններիս մասնագիտական աշխատանքների հետևողական կատարելագործմանը:
Արդարադատության նախարարը մասնակցել է ՀՀ նոտարական պալատի կիսամյակային ընդհանուր ժողովին
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է ներկաներին ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ կարևորելով նոտարների դերը սահմանադրական բարեփոխումների հետագա քննարկումներում: Անդրադառնալով հանրային ծառայության ոլորտում նոտարի դերին՝ նա ընդգծել է նոտարների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն ու քաղաքացիների կողմից դրական գնահատականի արժանանալը: Նախարարը կարևորել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն ուղղված նոտարների առաջարկները՝ նշելով, որ դրանց հիմնական մասը հաշվի են առնվել: «Ձեր կողմից որոշ արձագանքներ ենք ստացել, որոնք ձեզ համար մտահոգիչ են ու մշուշոտ: Այս միջոցառման ընթացքում կփորձենք պատասխանել բոլոր հարցերին և քննարկել նախագծին առնչվող խնդրահարույց կետերը»,-նշել է նախարարը:
ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսելի հետ քննարկվել են արդարադատության համակարգի բարեփոխումներին առնչվող հարցերը
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հուլիսի 3-ին ընդունել են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության պատվիրակությանը՝ ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսելի գլխավորությամբ:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքն այսօրվանից ուժի մեջ է մտել
2015 թվականի հուլիսի մեկից ուժի մեջ է մտել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը: Օրենքով կարգավորում են պետական կառավարման կամ ՏԻՄ-երի, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալները մշակելու, դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները:
Արդարադատության նախարարի տեղակալը մասնակցել է «Համագործակցության կարողությունների զարգացում» խորագրով համաժողովին
Համաժողովի ընթացքում քննարկվել են արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում համագործակցության մեխանիզմների զարգացման և համագործակցության խորացման հետ կապված մի շարք առանցքային հարցեր: Մասնավորապես առանձնացվել են պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագրի, վերականգնողական կենտրոնի, քրեակատարողական համակարգի գործունեության շրջանակներում շահագրգիռ գործընկեր կառույցների, հասարակական և համայնքային կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքային ուղղությունները:
Քննարկում «Քաղաքացիական հասարակություն-պետական կառույցներ համագործակցություն» խորագրով
Աշխատանքային հանդիպման նպատակն էր նպաստել քաղաքացիական հասարակության և պետական կառույցների միջև փոխգործակցության ամրապնդմանն ու համագործակցության խորացման համար նոր մեխանիզմների մշակմանը:
Գործարկվելու է «Էլեկտրոնային հայցադիմում» համակարգը
«Էլեկտրոնային հայցադիմում» համակարգը նշանակալի է նաև այն առումով, որ անձը հնարավորություն է ստանում ոչ միայն հայցադիմումը դատարան ներկայացնել էլեկտրոնային եղանակով, այլ նաև ստանալ տեղեկություններ դատական գործընթացի վերաբերյալ: DataLex-ին (Դատական տեղեկատվական համակարգ) կից գործող համակարգը նաև ունենալու է լրացուցիչ գործիքներ, ինչպիսիք են՝ հայցվորի անձնական տիրույթը, որում ներկայացված են լինելու հայցվորի կողմից ներկայացված հայցերի ընթացքը, դատական նիստերի ժամանակացույցը և այլն:
Կլոր սեղան-քննարկում` Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների օրենսգրքի նախագծի շուրջ
Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը, ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Լիլիթ Դանեղյանը, Սլովենիային Հանրապետության արդարադատության նախարարության քարտուղար Պիտեր Պավլինը, Իսպանիայի թագավորության Կոմպլուտենսեի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Լորենա Բաքմայեր-Վինթերը, ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի և Քրեական իրավունքի ամբիոնի վարիչներ Գևորգ Դանիելյանը և Արա Գաբուզյանը, ոլորտի փորձագետներ, ինչպես նաև Արդարադատության նախարարության այլ աշխատակիցներ:
Ավարտվեց Վրաստանի Արդարադատության ու Պատիժների կատարման և պրոբացիայի նախարարների գլխավորած պատվիրակությունների այցը Հայաստան
Երևանում այսօր ավարտվեց Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանիի ու Վրաստանի պատիժների և պրոբացիայի նախարար Գիորգի Մղերբրիշվիլիի գլխավորած պատվիրակությունների աշխատանքային եռօրյա այցը Հայաստանի Հանրապետություն: Հունիսի 25-26-ին հայ–վրացական իրավական համագործակցության ֆորումի երեք նստաշրջանի ընթացքում գործընկերները հանդես եկան զեկույցներով, ներկայացրին երկու պետությունների իրավական ոլորտի զարգացման համար նախատեսված և ընտրված մեխանիզմներն ու ձևաչափերը: