Նորություններ

ՀՀ արդարադատության նախարարն ընդունեց ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբին

21/03/2013
Հանդիպման ընթացքում սպառիչ պատասխաններ տրվեցին պատվիրակության անդամների բոլոր հարցերին, ինչի համար նրանք իրենց գոհունակությունը հայտնեցին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Պարզաբանում. Վարչական դատարանում նորանշանակ 2 դատավորի և նրանց կցված դատական ծառայողների գործունեությունն ապահովելու համար է անհրաժեշտ լրացուցիչ 24980.1 հազ. դրամ

15/03/2013
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 31.01.2013 թվականի հրամանագրով ՀՀ վարչական դատարանում արդեն նշանակվել է 2 դատավոր` 2013 թվականին նշանակված 2 դատավորների և նրանց կցված դատական ծառայողների գործունեությունն ապահովելու համար Դատական դեպարտամենտին անհրաժեշտ է լրացուցիչ 24980.1 հազ. դրամ, այդ թվում` • աշխատանքի վարձատրության գծով /դատավորների և նրանց կցված դատական ծառայողների վարձատրության համար/ - 18786.2 հազ. դրամ, • վարչական սարքավորումների գծով /գույք և համակարգչային տեխնիկա ձեռք բերելու համար/- 4998.2 հազ. դրամ, • պարբերական ծախսերի գծով /կապի, էներգետիկ և կոմունալ ծառայությունների ձեռք բերման համար/- 859.7 հազ. դրամ, • նյութերի (ապրանքների) գծով /պատմուճաններ, կնիքներ, վկայականներ և դրոշներ ձեռք բերելու համար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարարն արձակուրդում է

11/03/2013
Հրայր Թովմասյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանի վրա:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՄԻՊ զեկույցում հաշվի չեն առնվել Արդարադատության նախարարության իրավասության շրջանակը, գործունեության և պատասխանատվության սահմանները

07/03/2013
Մարդու իրավունքների ինստիտուտը մեծ ձեռքբերում է Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի համար: Սակայն, նմանօրինակ, մեղմ ասած, թերություններով կազմված զեկույցները կարող են վնասել այդ կարևոր ինստիտուտի հեղինակությանը, անգամ վտանգի տակ դնել երիտասարդ, դեռևս կայացման փուլում գտնվող այս ինստիտուտի հանդեպ հանրության վստահությունը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդներն ու մահափորձի ենթարկված Հայկ Մակուչյանի ներկայացուցիչները անհատական գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ՝ Ադրբեջանի և Հունգարիայի դեմ

01/03/2013
Վարույթի հետագա ընթացքի մասին ՀՀ արդարադատության նախարարությունը պարբարեբար կներկայացնի անհրաժեշտ տեղեկատվություն:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հանրային քննարկում՝ Արդարադատության նախարարությունում

27/02/2013
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը չբացառեց նախագծի շուրջ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ևս մեկ հանդիպման կազմակերպումը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարարությունը հրավիրում է հանրային քննարկման

20/02/2013
Շահագրգիռ հասարակական կազմակերպություններին և միջազգային կազմակերպություններին խնդրվում է նախապես հաստատել հանրային քննարկումներին իրենց մասնակցությունը

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
«Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի» վճռի թարգմանությունը

20/02/2013
Դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի խախտում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՄԻԵԴ-ն անընդունելի է ճանաչել Մարտիրոսյանի բողոքն ընդդեմ Հայաստանի

08/02/2013
Եվրոպական դատարանը վճռով հաստատել է, որ Եվրոպական կոնվենցիա 7-րդ հոդվածի ներքո (օրենքով չնախատեսված պատժի արգելք) դիմումատուի իրավունքների խախտում Հայաստանի Հանրապետությունը թույլ չի տվել, իսկ Եվրոպական կոնվենցիայի այլ հոդվածների ներքո ներկայացված բողոքները ճանաչվել են անընդունելի:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարարն ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանին

08/02/2013
Հրայր Թովմասյանի խոսքով ժողովրդավարական ընտրություններ անցկացնելը առաջին հերթին անհրաժեշտ է Հայաստանին, ուստի այս հարցում առավելապես շահագրգռված է հենց քաղաքական իշխանությունը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Սյունիքի մարզի և Արևելյան Ատրպատականի նահանգի միջև ստորագրված փաստաթղթերի մասին ԱՆ-ն որևէ տեղեկություն չի ունեցել. Panorama.am

07/02/2013
Արդարադատության նախարարությունը Panorama.am-ի խնդրանքով պարզաբանում է, թե ինչ օրենսդրական ընթացակարգեր պետք է անցնեն այն իրավական ակտերը, որոնք ենթադրում են ՀՀ հողատարածքների վարձակալություն մեկ այլ պետությանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարարը նման անտրամաբանական և անիմաստ նախաձեռնությամբ հանդես չի եկել

30/01/2013
Նախարարը մշտապես դատապարտել ու պայքարել է ցանկացած կեղծիքի դեմ, ուստի անտրամաբանական է, որ Հրայր Թովմասյան քաղաքացու, իրավաբանի, պաշտոնյայի մտքով անցներ ցուցակներ հավաքելու նման անիմաստ, աննպատակ նախաձեռնությամբ հանդես գալու գաղափարը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ