Նորություններ
Ամփոփվել են հաշտարարների որակավորման դասընթացին մասնակցել ցանկացող ֆիզիկական անձանց դիմումները
ՀՀ արդարադատության նախարարության հաշտարարության որակավորման հանձնաժողովը 2015 թվականի հուլիսի 30-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել է հաշտարարների որակավորման դասընթացին մասնակցել ցանկացող ֆիզիկական անձանց դիմումները, դիմողների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա հաշտարարի թեկնածուներին ներկայացվող պահանջների համապատասխանությունը ՀՀ դատական օրենսգրքի 227.6-րդ հոդվածի պահանջներին:
Դատապարտյալներին Զբաղվածության կենտրոնում հաշվառելու և զբաղվածության պետական ծրագրերում ներգրավելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագրի շրջանակում ՀՀ ԱՆ ՔԿՎ Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Լոռու բաժանմունքի և Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնը հուլիսի 29-ին քննարկել են դատապարտյալների զբաղվածությանը վերաբերող հարցեր:
Լրագրողներին ու փաստաբաններին ներկայացվել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանն օգոստոսի 1-ին մասնակցել է լրագրողների և փաստաբանների համար կազմակերպված աշխատանքային երկօրյա քննարկմանը:
«Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում իրավաբանական անձանց պատասխանատվությունը կոռուպցիայի համար» խորագրով զեկույցը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը թարգմանել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի «Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում իրավաբանական անձանց պատասխանատվությունը կոռուպցիայի համար» խորագրով զեկույցը:
Սուրեն Քրմոյանը մասնակցել է «Մասնավոր հատվածը կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերներին դեմ հանդիման» խորագրով աշխատաժողովին
Բացման խոսքում Սուրեն Քրմոյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը և շնորհակալություն հայտնել ԵՄ-ին Հայաստանում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված հետևողական ջանքերի համար: Ըստ նախարարի տեղակալի՝ կոռուպցիայի դեմ պայքարն ունի երկու ուղղություն՝ կառավարության գործունեություն և մասնավոր հատվածի ներգրավվածություն, որը պետք է հիմնվի փոխադարձ վստահության ու փոխգործակցության վրա՝ նպաստելով սոցիալ-տնտեսական առողջ միջավայրի և թափանցիկ ու ազնիվ աշխատելու հստակ մեխանիզմների ձևավորմանը: «Կառավարությունն իր պատրաստակամությունն արտահայտել է. մշակվել է համապատասխան ռազմավարություն, ուստի կարևոր է նաև բիզնես սեկտորի և քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը, որպեսզի ձևավորվի համապատասխան միջավայր»,-ընդգծել է Սուրեն Քրմոյանը:
Արդարադատության նախարարի տեղակալը մասնակցել է երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված համաժողովին
Միջոցառումը նվիրված է եղել ծնողների կողմից երեխաների առևանգման միջազգային խնդիրներին, Հաագայի կոնվենցիայի շրջանակում իրականացվող որդեգրումների և երեխաների սեռական շահագործման հարցերին:
Պարզաբանում
Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում 24.06.2015թ. ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի թիվ 211-Մ-98 որոշմամբ մերժվել է Կուսակցության պետական գրանցումը` ներկայացված փաստաթղթերը և կանոնադրությունը ՀՀ օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու հիմքերով:
Արսեն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ունեցած փոխգործակցությունն ու կարևորել ՀԲ աջակցությամբ նորմատիվ իրավական ակտերի մշակման միասնական էլեկտրոնային համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքները:
Հանդիպում՝ Հայաստանում իր առաքելությունն ավարտող Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը և արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հուլիսի 27-ին ընդունել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի գլխավորած պատվիրակությանը:
Աշխատանքային քննարկում՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հուլիսի 24-ին մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի աշխատանքային քննարկմանը: Միջոցառումն իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ:
Արդարադատության նախարարությունում քաղաքացիների ընդունելությունը շարունակվում է
Քաղաքացիների ընդունելությունն իրականացնող ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանը 2015 թվականի երկրորդ եռամսյակում՝ ապրիլ-մայիս ընկած ժամանակահատվածում, ընդունել է 84 քաղաքացու:
Խորհրդակցություն՝ նվիրված հանրային ոլորտում բարեվարքության համակարգի հզորացմանը վերաբերող խնդիրներին
Հանդիպման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ներկայացրած առաջարկներին, որոնք, մասնավորապես, վերաբերել են Հանձնաժողովի շենքային, գույքային, ֆինանսական պայմանների բարելավման, հանձնաժողովի գործառույթների հստակեցման հարցերին: