Նորություններ
Սուրեն Քրմոյանը մասնակցել է «Պայքար ընդդեմ կոռուպցիայի և արդյունավետ կառավարման խթանում. պայքար փողերի լվացման դեմ» ծրագրի հանդիպման
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը Ստրասբուրգում կայացած ԵՄ/ԵԽ «Ծրագրային համագործակցության շրջանակ» ձեռնարկի շրջանակում մայիսի 12-ին մասնակցել է «Պայքար ընդդեմ կոռուպցիայի և արդյունավետ կառավարման խթանում. պայքար փողերի լվացման դեմ ծրագրի մեկնարկային հանդիպմանը:
Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Մոդ դը Բոյեր-Բուքիքյոյին
Համաձայնելով երեխաների իրավունքների պաշտպանության հարցում ՀՀ արդարադատության նախարարության առանցքային դերակատարությանը՝ ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրել է այդ համատեքստում նախարարության օրենսդրական և գործառնական հիմնական հանձնառությունները:
Մեկնարկել է «Ազդեցության գնահատումը՝ որպես օրենսդրության բարելավման արդյունավետ գործիք» աշխատաժողովը
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը բացման խոսքում անդրադարձել է աշխատաժողովի նպատակին ու ակնկալվող արդյունքներին և նշել, որ օրենսդրական գործընթացի նախապատրաստման համար Հայաստանն ընդունել է քաղաքականության և ծրագրերի կազմման ուղեցույց:
Քննարկվել են աուդիտորների վերապատրաստման անհրաժեշտության վերաբերյալ մի շարք հարցեր
Հանդիպման ընթացքում ներկաները քննարկել են ներքին աուդիտի սկզբունքներին, կանոնակարգի մշակմանը, ներքին հսկողության համակարգի արդյունավետության և համապատասխանության գնահատմանը, ինչպես նաև ներքին աուդիտի գործընթացի իրականացմանն ու աուդիտի առաջադրանքի մշակմանը վերաբերող հարցեր:
Նախարարության աշխատակիցը Հռոմում բաց դաս է վարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ
Ուսումնառության ավարտին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, նախարարության աշխատակիցն ուսանողական և դասախոսական կազմի համար ամփոփիչ դաս է վարել հայ ժողովրդի նկատմամբ իրականացված բարբարոսությունները հավաստող փաստերի և դրա ճանաչմանն առնչվող տեղեկությունների վերաբերյալ: Ներկաներին հետաքրքել է Հայոց ցեղասպանության իրագործմամբ հայ ժողովրդին հասցված վնասների ու կորուստների չափը, ցեղասպանության ճանաչման, ժխտողականության, դրա անպատժելիության իրավական և բարոյական հետևանքների, փոխհատուցման և պահանջատիրության մասին հարցերը:
Միջոցառումներ՝ Մայիսյան հաղթանակների կապակցությամբ
Նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ Մայիսյան Մեծ Հաղթանակների առթիվ այսօր ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները մասնակցել են մի շարք միջոցառումների: Նախարարը և համակարգի հինգ տասնյակից ավելի աշխատակից Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում արյան դոնոր են դարձել: Արյուն հանձնելուց հետո ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշել է. «Այս գաղափարն առաջին անգամ չէ, որ Արդարադատության նախարարության համակարգում կյանքի է կոչվում:
Ոչ առևտրային կազմակերպություններում առաջին անգամ պլանային ստուգումներ են անցկացվել
Այս տարի առաջին անգամ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունն իրականացնում է ռիսկերի վրա հիմնված ստուգումներ ոչ առևտրային կազմակերպություններում: ՀՀ արդարադատության նախարարի 2014թ. նոյեմբերի 24-ի հրամանով հաստատված ստուգումների պլանային ծրագրի համաձայն՝ 2015 թվականին նախատեսվում է իրականացնել ստուգումներ 15 հիմնադրամում, 10 հասարակական կազմակերպությունում և 10 կուսակցությունում:
Քրեակատարողական ծառայողների համար անցկացվել է բաց դաս՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին
ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական իստիտուտ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոնում մայիսի 7-ին քրեակատարողական ծառայողների համար անցկացվել է դասախոսություն՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին:
Սուրեն Քրմոյանն ընդունել է «Միջազգային բանտային բարեփոխում» կազմակերպության պատվիրակությանը
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հյուրերին ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից քրեական արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները, որոնք համընդգրկուն են և ներառում են թե՛ օրենսդրական, թե՛ կառուցվածքային, թե՛ ինստիտուցիոնալ ասպեկտներ:
Սուրեն Քրմոյանը մասնակցել է «Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատում 2014» զեկույցի քննարկմանը
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում մասնակցել է «Հայաստանի օրինավորության ազգային համակարգի գնահատում 2014» զեկույցի քննարկմանը:
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին
ՀՀ կառավարության ապրիլի 30-ի նիստում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգը» կառավարության անդամների կողմից հավանության է արժանացել:
Քննարկվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հայեցակարգը
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ Արդարադատության նախարարությունում ապրիլի 28-ին տեղի է ունեցել Սնանկության ոլորտը կարգավորող իրավական դաշտի ուսումնասիրման և օրենսդրական դաշտի կարգավորման միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը: