Նորություններ
ՀՀ արդարադատության նախարարի ուղերձը՝ արտակարգ իրավիճակների աշխատակիցների օրվա կապակցությամբ
ՀՀ արդարադատության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրը: Սիրելի Փրկարարներ, Ձեր մարդասիրական գործունեությամբ, կյանքը վտանգի տակ դնելով, ճիշտ պահին օգնության եք հասել, փրկել շատերի կյանքը: Ոգևորությամբ ու հպարտությամբ ես լցվում, երբ քո երկրի Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները՝ իրենց մասնագիտական բարձր պատրաստվածության արդյունքում, և կառույցն ընդհանրապես, ճանաչելի և օրինակելի են նաև հանրապետության սահմաններից դուրս:
ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրել է Քրեակատարողական վարչության նորանշանակ պետին
Նախարարը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ ղեկավարը գիտակցում է այս համակարգի պատասխանատվությունն ու կարևորությունը. դրա գործունեությունը գտնվում է հանրության ամենօրյա ուշադրության կենտրոնում:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի վերաբերյալ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014թ. օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործունեության և թեկնածուների ընտրության կարգի (այսուհետ՝ Կարգ) դրույթները, հայտարարում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների (այսուհետ՝ Թեկնածուներ) ընտրության մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ):
Սեպտեմբերի մեկը անչափահաս դատապատյալների մոտ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր, Գիտելիքի օրվա կապակցությամբ, այցելել է Աբովյան քրեակատարողական հիմնարկ և ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի անունից անչափահաս դատապարտյալներին շնորհավորել նոր ուսումնական տարվա կապակցությամբ: «Գիտելիքը հենասյուն է ոչ միայն անհատի, այլև պետության համար»,-նշել է նախարարի տեղակալը և կարևորել ուսուցիչների դերը սերուդների կրթության ու դաստիարակության գործում:
Նախարարը N 14 հատուկ դպրոցի աշակերտներին է փոխանցել իր մանկության ընկերոջ բարեմաղթամանքները
«Ես շատ մտերիմ մի ընկեր ունեի նախադպրոցական տարիներին, որի հետ միշտ միասին էինք խաղում. կարելի է ասել, որ անբաժան ընկերներ էինք: Երբ եկավ դպրոց գնալու ժամանակը, ես կարծում էի, որ մենք նույն դասարանում ենք սովորելու, բայց ոչ, միասին սովորել հնարավոր չէր, քանի որ նա տեսողության որոշակի խնդիրներ ուներ: Այդպես շփումը քիչ-քիչ դադարեց: Այդ կապը վերականգնվեց միայն տարիներ անց՝ սոցիալական ցանցերի շնորհիվ: Հիմա նա շատ հեռու է ապրում, բայց ես շատ ուրախ եմ, որ նրա կյանքում ամեն ինչ ստացվել է: Նա դասավանդում է դպրոցում: Իմանալով, որ ես այստեղ եմ գալու, խնդրեց, որ ես ձեզ փոխանցեմ իր շնորհավորանքներն ու հետևյալ բառերը, որ կյանքը շատ գեղեցիկ է, կյանքը շատ պայծառ է, իսկ մնացածը, թե ի՞նչ գույներով այդ կյանքը կտեսնեք, արդեն ձեզնից է կախված, կախված է նրանից, թե ինչպե՞ս դուք կսովորեք, թե ինչպե՞ս կնվիրվեք ձեր ուսմանը և երկրին»,- ասել է Հովհաննես Մանուկյանը՝ մաղթելով նրանց հաջողություններ ուսման մեջ և բոլոր ձեռնարկումներում :
Հանրային քննարկում Դատավորների թեկնածուների միջև սեռային (գենդերային) հավասարակշռության մասին ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշման նախագծով նախատեսված գործողությունների ծրագրի և «Դատավորի վարքագծի կանոնները» սահմանելու մասին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի որոշման նախագծի վերաբերյալ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտյոմ Գեղամյանի խոսքով՝ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը մեծապես կարևորում է դատաիրավական համակարգի բարեփոխումների ծրագիրը, և նման միջոցառումներն այդ բարեփոխումների մասն են կազմում: «Այս քննարկումների ժամանակ, ոչ միայն անդրադառնում ենք դատաիրավական համակարգի խնդիրներին, այլև ձեր մասնագիտական տեսանկյունից արված առաջարկությունները դնում ենք բարեփոխումների հիմքում»,- ասել է Արտյոմ Գեղամյանը:
Շարունակվում է դատապարտյալներին աշխատանքով ապահովելու գործընթացը
«Նուբարաշեն», «Կոշ», «Սևան», «Գորիս», «Վանաձոր» և «Արթիկ» ՔԿՀ-ներում գործող հացի արտադրամասերի շնորհիվ Հիմնադրամը կարողանում է ապահովել բոլոր քրեակատարողական հիմնարկների հացի, իսկ «Աբովյան» ՔԿՀ-ում գործող մակարոնի արտադրամասի շնորհիվ՝ նաև մակարոնեղենի պահանջարկը:
Քննարկվել է ՀՀ դատական օրենսգրքով նախատեսված դատավորների թեկնածուների թեստավորման ու նշանակման, ինչպես նաև դատավորների գնահատման ու առաջխաղացման ընթացակարգը
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտյոմ Գեղամյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և կարևորել օրակարգում ընդգրկված հարցի անհրաժեշտությունը: Նա պատրաստակամություն է հայտնել լսել բոլորի կարծիքներն ու կառուցողական առաջարկները:
Ներկայացվել է ՀՀ 2014-2018 թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը
«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակում Երևանում այսօր հանդիպել են ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն ու քննարկել ՀՀ 2014-2018 թթ. Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը:
«ԱՆ հատուկ ծառայողներն անցնում են հատուկ ուսուցում». Panorama.am
«Հատուկ ուսուցման հրաձգության գործնական դասընթացներն անցկացվում են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի՝ ՀՀ ոստիկանության կողմից լիցենզավորված հրաձգարանում՝ ատրճանակներով և հրաձգային վարժասարքի AK-74 մոդելի ինքնաձիգով, որը փամփուշտներ չունի (վիրտուալ փամփուշտ է)»,-ասում են ԱՆ-ից:
Հանրային քննարկման են ներկայացվում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և «Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագծերը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը մեծապես կարևորում է նշված օրենքների նախագծերի վերաբերյալ քաղաքացիական հասարակության, շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքը և ակնկալում մինչև սեպտեմբերի 5-ը ստանալ մեկնաբանություններ ու առաջարկներ դրանց վերաբերյալ՝ press@moj.am էլ. հասցեին:
ՀԵՐՔՈՒՄ. ՀՀ կառավարության նիստում «Հավաքների ազատության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ չի ներկայացվել
Հայտնում ենք, որ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ արդարադատության նախարարը կառավարության նիստում նման նախագիծ չի ներկայացրել, և օրակարգում այդպիսի հարց չի քննարկվել: