Նորություններ
Ֆլեթչեր ծրագրի պատվիրակները հյուրընկալվեցին նախարարին
Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ծրագրի կարևոր շահառուներից է: Նա կարևորել է շրջանավարտների մասնագիտական առաջխաղացման գործընթացում Ֆլեթչեր ծրագրի շրջանակներում ստացած կրթության դերն ու նշանակությունը: Նախարարը հավաստիացրել է, որ ծրագրի շրջանավարտ աշխատակիցները մեծ ներգրավվածություն ունեն համակարգում իրականացվող քաղաքականության մշակման և բարեփոխումների գործընթացներում:
Մեկնարկել է «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» խորագրով ծրագիրը
Նախարարը ողջունել է Հայաստանի դատական համակարգի բարեփոխմանն ուղղված այս ծրագրի մեկնարկի կապակցությամբ և նշել, որ շուրջ տասը տարի աշխատելով դատավոր, շատ լավ է պատկերացնում այս համակարգը, դրա խնդիրներն ու լուծման ճանապարհները:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը Հայաստանում դառնում է արագ և մատչելի. ԱՐՄԵՆՊՐԵՍ
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում նախորդ տարի մեկնարկեցին էլեկտրոնային միասնական համակարգի ներդրման աշխատանքները: Աշխատանքներն արդեն ավարտված են, և հոկտեմբերի 1-ից ՔԿԱԳ մարմիններում լիարժեք գործարկվեց նոր ներդրված համակարգը: Թեմայի շուրջ «Արմենպրես» լրատվական գործակալությունը զրուցել է ՀՀարդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ:
«Իրավունքի եվրոպա միավորում» ԻՀԿ-ին Ի ՊԱՏԱՍԽԱՆ
Հայտնում ենք, որ ՀՀ Նախագահի 2014 թվականի օգոստոսի 02-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված կարգով ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի թիվ 2-Լ որոշմամբ հաստատված կարգով (այսուհետ՝ Կարգ) հստակ սահմանված է մրցույթի միայն հարցազրույցի փուլին զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների մասնակցության հնարավորություն, ընդ որում նշված գործընթացը ենթակա է կանոնակարգման Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:
ԾԱՆՈՒՑՈՒՄ Զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014թ. օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործունեության և թեկնածուների ընտրության կարգի, ինչպես նաև Հանձնաժողովի 2014 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 2-Լ որոշմամբ հաստատված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի (այսուհետ՝ Կարգ) դրույթները, հայտարարում է, որ Հանձնաժողովի որոշմամբ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցը անց է կացվելու 2014 թվականի հոկտեմբերի 6-ից, ժամը 10.00-ից սկսած, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի շենքում՝ գրադարանի դահլիճում:
Նախարարը մասնակցել է «Եզդիների սրբատեղի» Զիարիատի օծման երրորդ տարվա արարողությանը
Ակնալիճում բացվել է նաև հայ-եզդիական բարեկամության հուշահամալիրը, տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հուշաքարը:
ՀՀ կառավարության նիստում ներկայացված օրենքների նախագծերը
Կառավարության նիստից հետո նախատեսված էր արդարադատության նախարարի ճեպազրույցը լրագրողների հետ, որտեղ պիտի ներկայացվեին Նախագիծը և Հայեցակարգը: Ճեպազրույցը չկայացավ, ուստի, ինչպես և Արդարադատության նախարարը խոստացել էր, ներկայացնում ենք կարևոր օրինագծերի մասին անհրաժեշտ տեղեկատվություն:
ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին դիմել է 14 մարդ
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմը հայտնում է, որ ՀՀ Նախագահի 2014 թվականի օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված կարգի համաձայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի մասին հայտարարության հրապարակմանը՝ 2014 թվականի սեպտեմբերի 3-ին, հաջորդող 20 օրվա ընթացքում մրցույթին մասնակցելու համար ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ է դիմել թվով 14 հավակնորդ, որոնց մի մասին սահմանված կարգի համաձայն ընձեռվել է հնարավորություն սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող երեք օրվա ընթացքում վերացնել ներկայացված փաստաթղթերի թերությունները:
«Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին - երկրորդ փուլ»-ի մասին
ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին - երկրորդ փուլ» ծրագրի Վերահսկող կոմիտեի նիստը, որը նախագահել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Նախարարը հրավիրել է դեսպանին շրջայց կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին (Քեթի) Լիչին։
Քաղաքացիական հասարակություն-պետություն թեմայով քննարկմանը մասնակցել է նախարարության ներկայացուցիչը
Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված Մեդիա կենտրոնի կազամկերպած ասուլիսին մասնակցել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետ Նորայր Բալայանը: Մասնակիցները խոսել են Հայաստանում քաղաքացիական հասարակության ներկա վիճակի, դրա զարգացման հեռանկարների, ոլորտում առկա խնդիրների մասին:
Ամփոփվել են Ժողովրդավարության օրվան նվիրված մրցույթի արդյունքները
Մրցանակակիրների մեջ կային նաև դպրոցականներ, ովքեր ցանկություն են հայտնել պարգևատրվել անձամբ նախաարարի կողմից: Նախարար, ընդառաջ գնալով պատանիների անմիջական ցանկությանը, սիրով ստանձնել է հավաստագրեր հանձնելու գործը: Նախարարը երիտասարդներին խնդրել է ևս մեկ անգամ սահմանել ժողովրդավարություն հասկացությունը: