Նորություններ

Նախարարն ընդունել է շերիֆին

17/09/2014
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միդլսեկս շրջանի շերիֆ Փիթեր Քութուջյանին: Նախարարը նշել է, որ ուրախ է ողջունել հայրենակցին, ով իր երկրում ունի մեծ հեղինակություն և լավ գործընկեր է Հայաստանի համար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դատապարտյալները սիրիահայերի հետ բնական կանաչ խոտ կարտադրեն

17/09/2014
Խ. Տոնոյանի փոխանցմամբ` սիրիահայերի հետ համատեղ բնական կանաչ խոտի արտադրություն ծրագիր է իրականացվում (ամառ-ձմեռ), որտեղ էլ հիմնականում օգտագործվելու է դատապարտյալների աշխատուժը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունության ինդեքս 2013թ.

16/09/2014
Նախարարի խոսքում մասնավորապես ասվում է՝ ՀՀ արդարադատության նախարարության առաքելությունը համագործակցության այս ձևաչափում արտահայտվում է երկու եղանակով` օրենսդրական և ինստիտուցիոնալ: Օրենսդրական իմաստով արժանահիշատակ են «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և որպես անհատ ձեռնարկատեր պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում են իրավաբանական անձանց գրանցման ժամկետների կրճատմանը, գրանցման ողջ գործընթացի դյյուրացմանը, էլեկտրոնային ռեգիստրի ներմուծմանը և այլն:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հանդիպում ուսանողների հետ՝ դատավորների թեկնածուների միջև սեռային հավասարակշռության թեմայով

12/09/2014
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտյոմ Գեղամյանը և Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարգարիտա Հարթենյանը սեպտեմբերի 12-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում, հանդիպել են Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Աշխատանքային առաջին հանդիպումը ՔԿԱԳ տարածքային բաժինների ղեկավարների հետ

12/09/2014
«Կարևոր է քաղաքացիների վերաբերմունքը «զագսի» գրասենյակների աշխատանքների նկատմամբ, այն մենք մեր ամենօրյա աշխատանքով պետք է բարելավենք, քննարկենք և հասկանանք, թե ինչով կարող է արդարադատության նախարարությունը աջակցել ձեզ»,-նշել է նախարարը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հանդիպում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ներկայացուցիչների հետ

11/09/2014
ուրեն Քրմոյանը հավաստիացրել է, որ ներկայացված խնդիրները, նախարարի հստակ հանձնարարականով ու նրա անմիջական վերահսկողությամբ, գտնվում են նախարարության ամենօրյա ուշադրության և աշխատանքային գործունեության կենտրոնում, և շուտով այդ ուղղությամբ հասարակությունը կտեսնի դրական տեղաշարժ՝ հույս հայտնելով, որ հաջորդ հանդիպման ժամանակ արդեն կխոսեն ավելի շատ պրակտիկ քայլերի, իրականացրած աշխատանքների ու արդյունքների մասին, քան՝ ծրագրային դրույթների:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ընդլայնված խորհրդակցություն քրեակատարողական վարչությունում

10/09/2014
Վարչության պետը կարգադրել է նաև հատուկ ուշադրություն դարձնել դատապարտյալների հետ տարվող սոցիալ-հոգեբանական և իրավական բնույթի աշխատանքներին, նրանց կենցաղ-տնտեսական պայմաններին և բժշկական օգնությանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ԱՄՆ-Հայաստան համաձայնագիր դատաիրավական բարեփոխումներին ուղղված աջակցության վերաբերյալ

09/09/2014
Հովհաննես Մանուկյանը նույնպես կարևորել է երկու պետությունների կառավարությունների միջև համագործակցության շարունակականությունը և ընդգծել, որ ԱՄՆ աջակցությունն ուղղված է Հայաստանի համար ամենակարևոր ու զգայուն ոլորտներին՝ դատական համակարգին և քրեակատարողական ծառայությանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն այցելեց «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ. Առավոտ

08/09/2014
Նախարարը կարճատեւ զրույցներ է ունեցել այն դատապարտյալների հետ, որոնք ցանկանում էին նախարարին ներկայացնել իրենց խնդիրները, իսկ խնդիրները հիմնականում վերաբերել են վաղաժամ արձակման պայմաններին։ Դատապարտյալներից մեկը նախարարին եւ պրն Օսիկյանին նվիրել է իր ձեռքով արհեստանոցում պատրաստած փայտից արձանիկ, իսկ նախարարն էլ իր հերթին դատապարտյալին նվիրել է նոր գործիքակազմ եւ հորդորել միշտ աշխատել, քանի որ աշխատանքը միշտ կարեւոր է։ Իր այցի վերջում նախարարը ճաշել է դատապարտյալների հետ։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ներկայացուցիչներին

05/09/2014
Հովհաննես Մանուկյանը նույնպես ընդգծել է քաղաքացիական հասարակության ամրապնդման կարևորությունը և շեշտել, որ ամուր քաղաքացիական հասարակություն ունենալը երկրի իմունիտետն ու ամրության ցուցանիշն է:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարարի ուղերձը՝ արտակարգ իրավիճակների աշխատակիցների օրվա կապակցությամբ

05/09/2014
ՀՀ արդարադատության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրը: Սիրելի Փրկարարներ, Ձեր մարդասիրական գործունեությամբ, կյանքը վտանգի տակ դնելով, ճիշտ պահին օգնության եք հասել, փրկել շատերի կյանքը: Ոգևորությամբ ու հպարտությամբ ես լցվում, երբ քո երկրի Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները՝ իրենց մասնագիտական բարձր պատրաստվածության արդյունքում, և կառույցն ընդհանրապես, ճանաչելի և օրինակելի են նաև հանրապետության սահմաններից դուրս:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրել է Քրեակատարողական վարչության նորանշանակ պետին

04/09/2014
Նախարարը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ ղեկավարը գիտակցում է այս համակարգի պատասխանատվությունն ու կարևորությունը. դրա գործունեությունը գտնվում է հանրության ամենօրյա ուշադրության կենտրոնում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ