Նորություններ
Ինչո՞ւ է 2 տարի անց միայն եղբայրը մանկատան տնօրենին մեղադրում քրոջը վաճառելու համար
Մի քանի օր է Վանաձորի մանկատան նախկին սան, 14-ամյա Հայարփին (որդեգրած ընտանիքում նա արդեն այլ անուն է կրում) լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Պատճառը ոչ թե այն է, որ ընտանիքում խնդիրներ կան կամ երեխան վատառողջ է, այլ եղբոր պնդումները, թե երեխային ոչ օրինական ճանապարհով են որդեգրել, մանկատունը նրան վաճառել է իրանցի ընտանիքի և նմանատիպ մեղադրանքներ:
Նախարարության աշխատակազմի՝ դպրոցահասակ երեխաներ ունեցող աշխատակիցները պարգևատրվել են
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով, սեպտեմբերի 1-ի առթիվ, նախարարության աշխատակազմի՝ դպրոցահասակ երեխաներ ունեցող 73 աշխատակիցներ պարգևատրվել են 50 հազարական ՀՀ դրամի չափով:
Հանրային քննարկմանն են ներկայացվում նոր նախագծեր
Հարգելի՛ այցելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կայքում հանրային քննարկման են ներկայացվում «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին:
Սնանկության գործերով կառավարիչների հետ կապված հայտարարություն և պարզաբանում
ՀՀ արդարադատության նախարարությունը պարզել է, որ սնանկության գործերի վարման ընթացքում սնանկության գործերով որոշ կառավարիչներ իրենց գրագրության ժամանակ օգտագործում են ՀՀ արդարադատության նախարարության ձևաթղթեր (ՀՀ զինանշանով, «ՀՀ արդարադատության նախարարություն» վերտառությամբ և այլ):
Անկախության հռչակագիրը 22 տարեկան է
Ճիշտ 22 տարի առաջ՝ 1990 թ. օգոստոսի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ընդունեց Անկախության հռչակագիր, որով հիմք դրվեց Հայաստանի անկախացման գործընթացին:
Քրեակատարողական ծառայության երեք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի hրամաններով 2012 թվականի օգոստոսի 22-ից «Նուբարաշեն» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների երեք աշխատակիցներ, ծառայողական պարտականություններն ոչ պատշաճ կատարելու հետևանքով, ազատվել են աշխատանքից:
Հայաստան ժամանած ԱՄՆ փորձագետները քննարկելու են ՀՀ քրեակատարողական ոլորտին առնչվող հարցեր
Օգոստոսի 20-ից տասնօրյա այցով Երևան է ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգների քրեակատարողական ոլորտի փորձագետներների պատվիրակությունը: Համատեղ գործակցության եռամյա ծրագրի շրջանակներում, ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան մասնագետների հետ, պատվիրակությունը քննարկելու է բանտային կառավարման համակարգի կատարելագործմանը և Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանն առնչվող հարցեր:
ՀՀ արդարադատության նախարարը վերադարձել է արձակուրդից
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը վերադարձել է արձակուրդից և օգոստոսի 20-ից արդեն անցել է իր բնականոն գործունեությանը:
Հանդիպում փոխգործակցության շրջանակներում
Այսօր ՀՀ արդարադատության նախարարությունում փոխգործակցության շրջանակներում տեղի ունեցավ ԼՂՀ արդարադատության ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը, նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, ինչպես նաև ԼՂՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Դանիելյանը և աշխատակազմի ղեկավար Կամո Քոչարյանը:
Նախարարը մեկնել է արձակուրդ
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն օգոստոսի 3-ից մեկնել է արձակուրդ: Նախարարն, ընտանիքի հետ, արձակուրդն անցկացնելու է Բառնաուլում՝ հարազատների մոտ:
Տեղեկատվական կենտրոն Նորություններ Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման բողոքարկումների արդյունքները
Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովը 2012 թվականի հուլիսի 19-ի նիստում ուսումնասիրեց և ամփոփեց նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման բողոքարկումների արդյունքները: Հանձնաժողովը որոշեց` կրկնակի ուսումնասիրության արդյունքում 3 միավորից ավելի գտնված սխալների դեպքում դադարեցնել յուրաքանչյուր անհատական բողոքի վերանայման աշխատանքը, քանի որ ակնհայտ է, որ 3 միավորից ավելի սխալներ ունեցող աշխատանքը չի անցնում պահանջվող 17 միավորի շեմը:
ՀՀ ԱՆ աշխատակազմը կատարողականի բարձր ցուցանիշ է ապահովել
Հայաստանի Հանրապետության կառավարությունում հուլիսի 30-ին ներկայացվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2012 թ-ի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները: ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի կատարողականի ընդհանուր գնահատականը 93,3 միավոր է: