Տեսա-ձայնադարան

ՔԿՀ-ներում կկարգավորվեն հացադուլի հետ կապված հարաբերությունները

06/07/2017
Հայաստանի քրեակատարողական հաստատություններում անձինք հաճախ են հացադուլ հայտարարում։ Գործադիրի անդամներին այսօր վստահեցրեց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով,որ գերատեսչությունն առաջարկում է համապարփակ կերպով կարգավորել հացադուլի հետ կապված հարաբերությունները․ «Առաջարկում ենք համապարփակ այն կարգավորել՝ նախատեսելով, թե ինչ է նշանակում հացադուլ, ինչպես է այն արձանագրվում, ինչ գործողություններ պետք է կատարվեն արձանագրումից հետո, ինչ պայմաններում պետք է պահվեն, որ դեպքերում պետք է նրանց տրամադրվի բժշկական օգնություն»,- նշեց նախարարը։ Կառավարությունը հաստատեց այս նախագիծը։ Սկզբնաղբյուրը ՝ http://iravaban.net/166068.html

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Սուրեն Քրմոյան, Արդարադատության նախարարի տեղակալ. Iravaban.net

03/07/2017
Ապօրինի հարստացումն այսօրվանի՝ հուլիսի 1-ից համարվում է քրեական հանցագործություն։ Մինչ այս ՀՀ քրեական օրենսգրքում ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ հոդված չկար։  

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դիտակետում. Ինձ որդեգրել են. Իմ ճակատագիրն անհայտ չէ

15/06/2017
«Դիտակետում» հաղորդման ընթացքում ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանը պատասխանել է բոլորիս հուզող հարցին՝ վերահսկողության ի՞նչ մեխանիզմներ է կիրառում պետությունը օտարերկրյա քաղաքացիների կողմից հայ երեխա որդեգրելուց հետո:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Պետական ծառայություններն այսուհետ ավելի մոտ են ՀՀ քաղաքացիներին

19/04/2017
Արդարադատության նախարարության մեկնարկած բարեփոխումների այս շղթան շարունակական է լինելու. միասնական գրասենյակներ են գործարկվելու ՀՀ բոլոր մարզերի գյուղական համայնքներում:Ներկայում ՀՀ ողջ տարածքում գործում է 40 միասնական գրասենյակ, որից 15-ը՝ Երևանում, մյուսները՝ Գառնիում, Գյումրիում, Վաղարշապատում, Հաղարծնում, Իջևանում, Բյուրականում, Կարբիում, Արմաշում, Մեծամորում, Զվարթնոցում, Սարուխանում, Ծովագյուղում, Մաստարայում, Վանաձորում, Նոյեմբերյանում, Գավառում, Բերդում, Ալավերդիում, Ստեփանավանում, Եղեգնաձորում, Վայքում, Գորիսում, Կապանում և Մեղրիում: Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներն են՝ «Հայփոստ», «Արդշինբանկ», «Աﬔրիաբանկ», «Կոնվերս բանկ», «Անելիք բանկ» և «Հայէկոնոմբանկ» ընկերությունները: Միասնական գրասենյակներում ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների, Անշարժ գույքի կադաստրի, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, Ոստիկանության և Միգրացիոն պետական ծառայության կողմից մատուցվող մի շարք ծառայություններից: Միասնական գրասենյակներում մատուցվող ծառայությունների ցանկին և գրասենյակների հասցեներին կարող եք ծանոթանալ Արդարադատության նախարարության կայքի միջոցով՝ http://moj.am/services/service_offices :

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ

19/04/2017
Միասնական գրասենյակներում մատուցվող ծառայությունների ցանկին և գրասենյակների հասցեներին կարող եք ծանոթանալ Արդարադատության նախարարության կայքի միջոցով՝ http://moj.am/services/service_offices.

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
«Անելիք բանկ»-ում այսօրվանից գործում է պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակը

12/04/2017
Մասնագիտական անհրաժեշտ վերապատրաստումներից հետո պետական ծառայությունների միասնական գրասենյակը կգործի «Անելիք բանկ»-ի բոլոր մասնաճյուղերում: Ընդամենը 5 րոպե և կազմակերպութունը գրանցված է: Վահագնը «Անելիք բանկ»-ի պետական ծառայությունների միասնական գրասենյակի առաջին հաճախորդն է: Պետական գերատեսչություններ այցելելու փոխարեն որոշել է օգտվել «Անելիք բանկ»-ից:  Սկզբնաղբյուրը ՝ https://armeniatv.am/hy/61453-61453

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ