Նորություններ

Ռուստամ Բադասյանը հեռավար կարգով մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային իրավական ֆորումին

10/04/2020
Ամենամյա ֆորումի նստաշրջանի՝ «Հանրային կառավարումը և օրենսդրությունը» խորագրով արդարադատության նախարարների բաց հանդիպման ընթացքում նախարար Բադասյանը, ողջունելով մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը նման նախաձեռնության և հրավերի համար։ Ռուստամ Բադասյանը նաև նշել է, որ ի թիվս այլ պետությունների` ՀՀ կառավարությունը ևս փորձում է մշակել հակազդման արդյունավետ մեխանիզմներ, կատարելագործել և կիրառել դրանք աշխարհին պատուհասած համավարակի դեմ պայքարում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ի՞նչ աշխատանքներ են իրականացվում քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը կանխելու համար

07/04/2020
Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով ՔԿՀ-ներում պահվող անձանց շրջանակում ըստ անհրաժեշտության իրականացված թեստերի պատասխանները բացասական են․ ներկայում ազատությունից զրկված որևէ անձի մոտ կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
«Վարդաշեն» ՔԿՀ-ի Պահպանության բաժնի աշխատակիցներից մի քանիսի մոտ ախտորոշվել է COVID-19․ նրանք ՔԿՀ-ում պահվող անձանց հետ շփում չեն ունեցել

02/04/2020
Այնուհետև, ձեռնարկված անհրաժեշտ և օպերատիվ աշխատանքների արդյունքում, COVID-19 է հայտնաբերվել նաև վերոնշյալ բաժնի 4 աշխատողի մոտ։ Բոլոր 5 անձինք մեկուսացվել են բուժհաստատություններում։ Հավելենք նաև, որ վերոնշյալ աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում են քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու սահմաններից դուրս և կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ որևէ շփում չունեն։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարությունը գործարկել է էլեկտրոնային կառավարման նոր գործիք՝ www.e-rights.am հարթակը

01/04/2020
Եղե՛ք իրազեկ և մասնակցե՛ք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կառավարությունը նվազեցնում է հանրային ծառայության համարանիշը ստանալու վարչարարությունը

25/03/2020
Օրենքների նախագծերով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացու, Հայաստանում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի երեխայի, եթե ծնունդը գրանցվել է Հայաստանի Հանրապետությունում, ծննդյան վկայականում և ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքում նույնպես ամրագրել երեխայի հանրային ծառայությունների համարանիշը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայտարարություն՝ Արդարադատության նախարարության սպասարկման գրասենյակների աշխատանքի վերաբերյալ

24/03/2020
Միաժամանակ, կարևորելով քաղաքացիների անհետաձգելի կարիքներին արձագանքելու անհրաժեշտությունը, հրապարակում ենք Արդարադատության նախարարության գործող հեռախոսահամարները, կայքէջերն ու էլեկտրոնային փոստի հասցեները՝ ըստ ոլորտների:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայտարարություն՝ սնանկության գործով կառավարիչների հաշվառման վերաբերյալ

23/03/2020
Արդարադատության նախարարությունը, հիմք ընդունելով «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացուﬓեր կատարելու մասին» 2019 թ. դեկտեմբերի 12-ի ՀՕ-294-Ն օրենքի 72-րդ հոդվածի 7-9-րդ մասերը և Արդարադատության նախարարի 2020թ. մարտի 12-ի N 108-Ն հրամանը, մինչև 2020թ. ապրիլի 10-ը իրականացնելու է սնանկության գործով կառավարիչների հաշվառում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հերքում. Սերգեյ Մեղրյանին՝ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում նշանակելու համար հատուկ օրենսդրական փոփոխություններ չեն կատարվել

19/03/2020
Տպագիր մամուլում, այնուհետև լրատվական կայքերի մամուլի տեսությամբ այսօր հրապարակվել է «Օրենք՝ հանուն ընկերո՞ջ. ԴԱՀԿ պետի նշանակման առեղծվածը» վերտառությամբ հոդված, որում, մասնավորապես, նշված է, որ «նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ընկերն է և այդ պաշտոնին կարողացավ նշանակվել միայն օրենքի փոփոխության շնորհիվ»:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կառավարության որոշումը՝ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հաստատելու մասին

18/03/2020
«Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-Ն որոշումը՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն տարբերակներով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ռուստամ Բադասյանը ՀԿԱԾ աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ գլխավոր հարկադիր կատարողին

17/03/2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Բարեխիղճ ձեռքբերողների գույքը ենթակա չի լինելու բռնագանձման. Արդարադատության նախարարություն

13/03/2020
Արդարադատության նախարարությունը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ վերջին օրերին հայտարարություններ անողներին կոչ է անում զերծ մնալ ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելուց, գույքի արժեքի վերաբերյալ մանիպուլյատիվ դիտարկումներ անելուց, ինչպես նաև սլաքները դեպի գործարարները ուղղելուց:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քրեակատարողական հիմնարկներում հակահամաճարակային իրավիճակը լիովին վերահսկելի է

13/03/2020
Արդարադատության նախարարությունն իրազեկում է, որ քրեակատարողական հիմնարկներում հակահամաճարակային իրավիճակը լիովին վերահսկելի է` COVID-19 կորոնավիրուսային հիվանդության դեպքեր չեն արձանագրվել և այդ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններով հիվանդներ չկան։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ