Նորություններ
Հունիսի 1-ը մի շարք ազատազրկված անչափահասների համար կնշանավորվի ավարտական վկայականների ստացմամբ
«Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող ազատազրկված 9-րդ դասարանի հանրակրթական հիմնական ծրագրերն ավարտած չորս անչափահասների տրվել են ավարտական վկայականներ:
Սնանկության գործով կառավարիչների հետ քննարկվել են Արդարադատության նախարարի հրամանների կիրարկմանն առնչվող մի շարք հարցեր
Արդարադատության նախարարությունում մայիսի 26-ին տեղի է ունեցել առցանց քննարկում «Սնանկության մասին» օրենքից բխող Արդարադատության նախարարի հրամանների կիրարկման վերաբերյալ:
«Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենսդրական փաթեթը ներկայացվել է հանրային քննարկման
Դրանցով սահմանվում են 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտումների դեպքերը և դրանց պատճառներն ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու և դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու իրավասությամբ օժտված` Հայաստանի Հանրապետությունում փաստահավաք հանձնաժողովի կազմավորման և գործունեության, իրավասության շրջանակի, լիազորությունների, անդամներին ներկայացվող պահանջների և գործունեության հետ կապված այլ հարաբերությունները:
Նոր Պարեկային ծառայության կազմավորման համար առաջիկա օրերին կմեկնարկի դիմորդների ընդունելություն. ովքե՞ր կարող են դիմել (խմբագրված)
Ոստիկանության բարեփոխումների համատեքստում նախատեսվում է նոր Պարեկային ծառայության ստեղծում: Այն լինելու է ժամանակակից ոստիկանության առաջին ալիքը` նոր կրթությամբ ու հմտություններով, նոր վարվելակերպով ու պրոֆեսիոնալիզմով, բարձր աշխատավարձով, նոր սարքավորումներով ու միջոցներով հագեցած: Այս նպատակին հասնելու առաջին քայլը կլինի Ոստիկանության կրթահամալիրում 5 ամիս (սեպտեմբեր-հունվար) տևողությամբ ուսուցման ծրագիրը:
Գագիկ Խաչատրյանը չի զրկվել առողջության պահպանման իրավունքից
Վերահաստատում ենք Արդարադատության նախարարության դիրքորոշումն առ այն, որ Նախարարությունը երաշխավորում է ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի, այդ թվում՝ կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման իրավունքը:
Ոստիկանության կրթահամալիրը հայտարարում է բաց մրցույթ՝ նոր Պարեկային ծառայության ստեղծման շրջանակում ուսուցումն անցկացնող դասընթացավարների ընտրության համար
Կառավարությունը 2019թ. դեկտեմբերին մեկնարկած ոստիկանության ոլորտի լայնածավալ բարեփոխումների համատեքստում նախաձեռնել է նոր Պարեկային ծառայության ստեղծում, որը հաստատվեց նաև ս.թ. ապրիլի 23-ին ընդունված «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 638-Լ որոշմամբ:
Գագիկ Խաչատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել կենտրոնի որոշմամբ
Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ փաստի առթիվ հաղորդում է ներկայացվելու ՀՀ գլխավոր դատախազություն։ Նախարարությունը հետևողական է լինելու, որ համապատասխան հիմքերի արձանագրմամբ իրավական գործիքակազմի ողջ ներուժի օգտագործմամբ գործընթացում ներգրավված անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Նշվածը առերևույթ հիմք է տալիս նաև ենթադրելու, որ կարող են առկա լինել կոռուպցիոն ռիսկեր, որոնք իրավասու մարմնի կողմից պետք է արժանանան համապատասխան գնահատականի։
Արդարադատության նախարարությունը գործարկել է Վճարման կարգադրությունների էլեկտրոնային համակարգ
Ներկայում, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, էլեկտրոնային եղանակով ներկայացված վճարման կարգադրությունները բաշխվում են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր դատավորների միջև: Նախատեսվում է նաև նշված գործերի բաշխումն ընդլայնել Հայաստանի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների միջև:
Կառավարությունն այսօր հաստատեց Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերը
Կառավարության այսօրվա նիստում հաստատեցվեցին Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերը: Երկու օրենսգրքերի ընդունման արդյունքում ակնկալվում են համակարգային փոփոխություններ:Կատարված աշխատանքի համար արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի Խորհրդին և Նախագիծը մշակած աշխատանքային խմբին:
Տարրական դասարաններում սեռական կրթության ծրագիր մտցնելու պահանջ Կոնվենցիան չի պարունակում. ԱՆ պարզաբանումը՝ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի տեսաուղերձի վերաբերյալ
Արդարադատության նախարարությունը շարունակում է բարձր գնահատել իրավաբանական համայնքի դիտարկումները՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի (Լանզարոտեի կոնվենցիա) շուրջ
Վարչապետին է ներկայացվել Արդարադատության նախարարության 2019 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, համաձայն աշխատակարգի, մեկնարկել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019 թվականի գործունեության հաշվետվությունների լսումները: Առաջինը հաշվետու զեկույցով հանդես է եկել Արդարադատության նախարարությունը՝ նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ:
Առաջին անհրաժեշտության սնունդ Պրոբացիայի՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված շահառուների ընտանիքներին
ԱՆ Պրոբացիայի ծառայության՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 128 շահառուների ընտանիքներ ապահովվել են առաջին անհրաժեշտության սննդով և հիգիենիկ պարագաներով: