Նորություններ
Ռուստամ Բադասյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է փոխգործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին
Գյումրիում բացվել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ
Արդարադատության նախարարությունը շարունակում է հանրային ծառայությունների մատուցման ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացնելու ծրագիրը։
Փոխնախարար Գրիգորյանը մասնակցել է Պարեկային ծառայության ղեկավար անձնակազմի վերապատրաստման դասընթացի ամփոփմանը
Փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել դեսպան Լին Թրեյսիին և նրա թիմին՝ նվիրված աշխատանքի համար, ինչպես նաև դասընթացի մասնակիցներին՝ պատվախնդիր ու կարևոր նախաձեռնությանը միանալու և պատասխանատու ծառայությունը ստանձնելու պատրաստակամության համար:
Գյումրիում կբացվի Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ
Արդարադատության նախարարությունը հունիսի 23-ին, ժամը 11։30-ին Շիրակի մարզի բնակիչներին հրավիրում է մասնակցելու Գրասենյակի բացման արարողությանը։
Ծառայողական քննություն՝ հարկադիր կատարողի կողմից պաշտոնական դիրքը կուսակցության շահերի համար օգտագործելու ենթադրյալ արարքի կապակցությամբ
Արդարադատության նախարարությունը, ի պատասխան զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված «Շահեն Մեղրյանի եղբորորդուն ստիպել են աշխատանքից ազատվել, քանի որ հայրը «Հայաստան» դաշինքով պատգամավորության թեկնածու է» և «Մեղրյանների ընտանիքը Կոտայքում լծված է Քոչարյանի քարոզարշավին» վերտառությամբ երկու հոդվածների վերաբերյալ ստացված հարցումների՝ պարզաբանում է․
Պետքարտուղարության ներկայացուցիչների համոզմամբ, Հայաստանն արձանագրել է քաղաքական ուժեղ կամքի առկայություն ժողովրդավարական հաստատություններ ձևավորելու առումով
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը և Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության հարցերով խորհրդական Ամալյա Հովսեփյանը 2021թ. հունիսի 7-11-ը աշխատանքային այցով գտնվում էին Վաշինգտոնում։
Ընտրական ո՞ր հանցագործություններն են նախատեսված Քրեական գործող օրենսգրքով
Հաշվի առնելով բազմաթիվ տարընկալումները, թե ընտրական ո՞ր հանցագործություններն են նախատեսված Քրեական գործող օրենսգրքով՝ պարզաբանում ենք, որ ներկայում www.arlis.am կայքի առաջին էջում հասանելի նոր ընդունված Քրեական օրենսգիրքը ուժի մեջ է մտնելու մեկ տարի անց՝ 2022 թվականի հուլիսի 1-ից, իսկ գործող Օրենսգրքով (հղումը https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=153035), ի թիվս այլնի, նախատեսված են հետևյալ ընտրական հանցագործությունները ․
Ռուստամ Բադասյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի գլխավորած պատվիրակությանը
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, կարևորել Հայաստանի արդարադատության նախարարության հետ համագործակցությունը օրենքի գերակայության ամրապնդման հարցում և նշել, որ Երևան է ժամանել երկրի մարտահրավերներին ծանոթանալու համար, որոնք առաջացել են՝ պայմանավորված 2020 թվականի համավարակով ու Հայաստանի համար ողբերգական իրադարձություններով։ Զրույցի ընթացքում ամերիկացի պաշտոնյան տպավորիչ է համարել 2018 թվականին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները և հույս հայտնել, որ առաջիկա ընտրությունները ևս կանցնեն ժողովրդավար, ազատ ու արդար։
Ռուստամ Բադասյանի տեսաուղերձը՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին
Հունիսի 2-4-ը տեղի է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջանը՝ կոռուպցիան կանխելու, դրա դեմ պայքարի միջոցների ու մարտահրավերների, ինչպես նաև միջազգային համագործակցությունն ամրապնդելու վերաբերյալ։
Տեղի է ունեցել Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին www.reforms.am կայքի շնորհանդես-ասուլիսը
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին իրազեկող միասնական www.reforms.am կայքի շնորհանդես-ասուլիսը:
Կայացել է Հայաստան-ԵՄ արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով 11-րդ ենթակոմիտեի նիստը
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի համակարգմամբ այսօր տեղի է ունեցել Հայաստան - ԵՄ արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով 11-րդ ենթակոմիտեի հեռավար նիստը:
Ռուստամ Բադասյանը ԵԽ բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցությանն ուղղված հարցերի լայն շրջանակ
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորին և Հայաստանում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտին: