Նորություններ

Ռուստամ Բադասյան. «Բարեվարքության ստուգումը կնպաստի պետական մարմինների նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը»

14/02/2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մասնակցել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության ռազմավարական պլանավորում» թեմայով քննարկմանը: Վերջինին մասնակցել են նաև Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը, Հանձնաժողովի անդամներ, պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ռուստամ Բադասյանը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են իրավական համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

13/02/2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Սրբուհի Գալյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի հանրային քննարկում

12/02/2020
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման և Հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրով 2019 թվականին կատարված աշխատանքների հանրային մշտադիտարկման արդյունքների ամփոփման աշխատաժողով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քրեակատարողական հիմնարկները վերազինվում են անվտանգության ապահովման ժամանակակից միջոցներով

12/02/2020
Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի՝ 2019-2023 թվականների ռազմավարությամբ առանձնակի կարևորվել են քրեակատարողական հիմնարկների արդիականացումը և տեխնիկական հագեցումը, մասնավորապես՝ անվտանգության և հսկողության ապահովման ժամանակակից ինժեներատեխնիկական միջոցներով վերազինումը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ազդարարվեց բանտային առողջապահության և պրոբացիայի զարգացման երկրորդ փուլի ծրագրերի մեկնարկը

11/02/2020
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից այսօր պաշտոնապես ազդարարվեց «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրերի մեկնարկը։ Ծրագրերը ֆինանսավորվում են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2019-2022թթ. գործողությունների ծրագրի շրջանակում։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ

10/02/2020
Հեռախոսազրույցի ընթացքում նախարարն անդրադարձել է Սահմանադրության փոփոխության և հանրաքվեի նշանակման հետ կապված վերջին իրադարձություններին։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայաստանը Եվրապոլի հետ համագործակցության իրավական շրջանակը սահմանող փաստաթուղթ կկնքի

07/02/2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում, փետրվարի 7-ին Եվրապոլի կենտրոնակայանում հանդիպել է կառույցի գործադիր տնօրեն Քեթրին դե Բոլի հետ։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայաստանի և Նիդերլանդների արդարադատության նախարարները պայմանավորվել են խորացնել երկու կառույցների միջև համագործակցությունը

06/02/2020
Քննարկման արդյունքում Ֆ. Գրապպերհաուսը պատրաստակամություն է հայտնել աջակցել քրեակատարողական ծառայությունում ենթակառուցվածքների զարգացմանը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ռուստամ Բադասյանը Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

06/02/2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաք կատարած այցի ընթացքում փետրվարի 5-ին հանդիպել է Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Գոտյեի հետ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Սրբուհի Գալյան. «Քրեական պատասխանատվություն կսահմանվի ատելության խոսքի առավել վտանգավոր դրսևորման համար»

06/02/2020
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել հանրային քննարկում՝ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ռուստամ Բադասյանը Հաագայում հանդիպել է Եվրաջասթի նախագահին

05/02/2020
Եվրաջասթի նախագահը ներկայացրել է կառույցի գործառույթները և նախարար Բադասյանի հետ քննարկել համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող կոնկրետ հարցեր՝ հատկապես ապօրինի ծագում ունեցող ակտիվների վերադարձի նպատակով: Միաժամանակ, կողմերն ընդգծել են նաև անդրազգային հանցավորության դեմ պայքարի կարևորությունը և անդրադարձել Եվրաջասթի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրման նախապատրաստմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ռուստամ Բադասյանը մասնակցել է «Հակակոռուպցիոն կոմիտե. կառույցի ձևավորման խնդիրները» թեմայով հանրային քննարկման

01/02/2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մասնակցել է «Հայաստանում ստեղծվում է Հակակոռուպցիոն կոմիտե. կառույցի ձևավորման խնդիրները» թեմայով հանրային քննարկման: Միջոցառումը կազմակերպել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ