Նորություններ
Մեկնարկել է «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագիրը
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագիրը: Այն իրականցվում է ԵՄ/ԵԽ Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրային ձևաչափի երկրորդ փուլի շրջանակում և ուղղված է լինելու տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գործում Արևելյան գործընկերության երկրների սատարմանը:
Արդարադատության նախարարը հայտարարություն է արել բիզնես հատվածի ներկայացուցիչների համար
Ամփոփելով ելույթը՝ Նախարար Բադասյանը դիմել է բիզնես հատվածի ներկայացուցիչներին՝ հայտարարելով, որ Կառավարությունը հանձնառել է բոլոր արդյունավետ միջոցները ներդնել կոռուպցիայի դեմ պայքարում: «Թե ՏՀԶԿ-ն, թե միջազգային այլ հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են՝ ԳՐԵԿՈ-ն ու ՄԱՆԻՎԱԼ-ը, կարևորել են մի շարք արդյունավետ գործիքների ներդրումը, որը կնպաստի կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կարողությունների զարգացմանը: Կառավարությունն այժմ ձեռնարկել է բոլոր այդ գործիքների ներդրման գործընթացը: Հնարավոր է՝ որոշ շրջանակներ բիզնեսին սխալ հաղորդագրություններ ուղարկեն, որ դա ոտնձգություն է բիզնես շահերի դեմ: Ես բացառում եմ այդ մտահոգությունը և շեշտում, որ աքսիոմա է՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը, այդ շրջանակում նաև իրավապահ մարմիններին բավարար գործիքակազմ տրամադրելը, նպաստելու է Հայաստանում բիզնեսի զարգացմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը»,- ընդգծել է արդարադատության նախարարը:
Նախարար Բադասյանը մասնակցել է «Արդարադատության ոլորտի բարեփոխումներ» թեմայով աշխատաժողովին
«Առաջարկվող նախագծերով նախատեսվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ, իրականացնել սահմանադրական և ընտրական բարեփոխումներ, անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով ամրապնդել իրավունքի գերակայությունը, ինչպես նաև՝ որպես կարևոր վերջնանպատակ, ապահովել դատարանների և արդարադատության համակարգին առնչվող պետական ինստիտուտների վերակառուցումը անկախության և հաշվետվողականության չափանիշներով, ինչն անհրաժեշտ է ժողովրդավարական պետության զարգացման համար»,- ասել է նախարար Բադասյանը՝ հավելելով, որ նշված առաջնահերթությունները եվրոպական լավագույն չափանիշներին համահունչ կյանքի կոչելու նպատակով Նախարությունը սերտ համագործակցում է Եվրոպական միության հետ, որը եղել և շարունակում է մնալ դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում ՀՀ կառավարության հիմնական գործընկերը:
Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել համացանցում երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրի մեկնարկը
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ԵԽ աջակցությամբ իրականացվող «Վերջ տալ համացանցում երեխաների սեռական շահագործմանը և բռնությանը» ծրագրի մեկնարկը:
Արդարադատության փոխնախարարներն ընդունել են Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի պատվիրակությանը
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը, տեղակալներ Քրիստիննե Գրիգորյանը և Աննա Վարդապետյանն սեպտեմբերի 17-ին ընդունել են Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) փորձագետների պատվիրակությանը:
Մեկնարկել է մարդու իրավունքների պաշտպանության նոր ազգային ռազմավարության տեսլականի և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի հանրային քննարկումների շարքը
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի գլխավորությամբ այսօր մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանության նոր ազգային ռազմավարության տեսլականի և դրանից բխող գործողությունների ծրագրի մշակմանն ուղղված պանելային քննարկումների շարքը:
Օրենսդրական բարեփոխում՝ ուղղված բաժնետիրական ընկերությունների վերաբերյալ տեղեկատվության մատչելիության ապահովմանը
Արդարադատության նախարարության կողմից www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության նախագծի հանրային քննարկումների շարքը
Արդարադատության նախարարի տեղակալներ Աննա Վարդապետյանի և Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության նախագծի հանրային քննարկումների շարքը:
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման
Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը նախագծով նախատեսված էական ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Օրենքը նախատեսում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հնարավորություն, եթե դրա արժեքը գերազանցում է 50 միլիոն ՀՀ դրամը։
Սահմանադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը հստակեցվել է
Առաջարկվել է՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակվածՍահմանադրական դատարանի անդամի կողմից հրաժարական ներկայացվելու դեպքում լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նա ստանա կենսաթոշակ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:
Նախարար Բադասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության դեսպանի հետ
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:
Ռուստամ Բադասյանը ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության զարգացման նոր հնարավորությունները
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել ամերիկացի գործընկերոջը արդյունավետ համագործակցության համար և այդ համատեքստում բարձր գնահատել Նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի գործունեության իրականացմանն ուղղված աջակցությունը: