Նորություններ
«Յունիբանկ»-ը համալրեց պետական ծառայություններ մատուցող օպերատորների ցանկը
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հիշեցրել է, որ 2016 թվականին ներդրվել է օպերատորների ինստիտուտ, որոնք իրականացնում են պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ: Նախարարի տեղեկացմամբ, այժմ գործող օպերատորների թիվը ինն է. վերջինների կողմից մատուցվում է շուրջ 67 պետական ծառայություն: «Կարևորելով այս ինստիտուտի դերն ու նշանակությունը պետական իշխանության մարմինների կողմից մատուցվող ծառայությունները քաղաքացիներին և իրավաբանական անձանց առավելագույնս մատչելի և հասանելի դարձնելու տեսակետից՝ շարունակական ընդլայնելու ենք օպերատորների ցանկը»,- ասել է նախարար Զեյնալյանը և առաջարկել լրացում կատարել համապատասխան որոշման մեջ՝ գործընթացում ներառելով նաև «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերությանը: Նախարարի խոսքով, ընկերությունն ունի տեխնիկապես հագեցված 35 սպասարկման գրասենյակ, որոնք տեղաբաշխված են ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում, օժտված են կադրային և նյութատեխնիկական անհրաժեշտ ներուժով՝ իրենց վրա դրված պարտականությունները պատշաճ կատարելու համար:
Նախարար Զեյնալյանը հանդիպել է «Վանաձոր» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալների ու կալանավորված անձանց հետ
«Վանաձոր» ՔԿՀ-ի անձնակազմի հետ հանդիպմանը նախարար Զեյնալյանը նշել է, որ ԱՆ քրեակատարողական ծառայությունը ՀՀ անունից իրականացնում է դատարանների կողմից նշանակված պատիժները, որոնք պետք է կատարվեն այնպես, որ մարդու պատիվն ու արժանապատվությունը չնվաստացվեն և չդառնան պատիժ, որը նախատեսված չէ Սահմանադրությամբ և օրենքով: «Դա մեզնից յուրաքանչյուրից պահանջում է անձնական ու մասնագիտական բարձր որակներ: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո քաղաքականություն է փոխվել, և վերաբերմունքը պետք է լինի մարդակենտրոն: Յուրաքանչյուր քրեակատարողական ծառայողից պահանջվում է լինել պատասխանատու ոչ միայն իր համար և իր անունից, այլ հիմնարկի, Արդարադատության նախարարության և ՀՀ կառավարության: Ուստի իմ կոչն ու պատգամը ձեզ, որը, վստահ եմ, մշտապես փոխանցում է նաև ՔԿ ծառայության պետը, հետևյալն է ՝ լինել զգոն և բարձր պահել քրեակատարողական ծառայողի պատիվը»,- ասել է նախարարը, բոլորին մաղթել բարի ծառայություն և հույս հայտնել, որ դրական փոփոխությունները հատկապես կզգան ՔԿՀ-ներում պահվող անձինք:
Տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ Բյուջետային աջակցության ծրագրի Ղեկավար կոմիտեի հերթական նիստը
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների, ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձինք, այլք
«ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակներում ԵՄ- ՀՀ ռազմավարական քաղաքականության երկխոսություն» խորագրով աշխատաժողով
Նախարար Զեյնալյանը կարևորել է Հայաստանի Հանրապետությունում Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը և դրանից բխող Գործողությունների ծրագիրը, ինչը հիմք կծառայի Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հետագա համագործակցության համար: Ակնկալվում է, որ Կառավարությունը կընդունի Ռազմավարության նախագիծը և Գործողությունների ծրագիրը մինչև 2018 թվականի վերջ: Նախարար Զեյնալյանը ընդգծել է ԵՄ անգնահատելի աջակցությունը ՀՀ արդարադատության ոլորտին և կարևորել գործընկերության շարունակականության ապահովումը:
Նախարար Զեյնալյանը մասնակցել է «Վե՛րջ երեխաների հանդեպ բռնությանը» թեմայով համաժողովին
Հանդիպմանը մասնակցել են նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնօրեն Աֆշան Խանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, այլք:
Քննարկվել են երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարին վերաբերող հարցեր
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը բարձր է գնահատել UNICEF-ի կողմից իրականացվող այս ծրագիրը՝ նվիրված երեխաների հանդեպ բռնության դեմ պայքարին, նրանց իրավունքների պաշտպանությանը: Փոխնախարարը հանդես է եկել նաև տվյալ ոլորտում ակտիվ համագործակցության առաջարկով և ընդգծել, որ Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններում իրենց դերն ու նշանակությունն են ունեցել միջազգային կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, շահագրգիռ անձինք:
Հայտարարություն
ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության իրավաբանի, սոցիալական աշխատողի, ինչպես նաև հոգեբանի հաստիքները համալրելու նպատակով ձեռնամուխ է եղել ծառայության կադրային բանկի ստեղծման աշխատանքներին:
Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մասնակցել է ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 13-րդ նիստին
Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ պետություններում իրավաբանական օգնության տրամադրման ոլորտում տեղեկատվության փոխանակման և պահպանման բնագավառում նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը, պատժի և քրեական պատասխանատվության այլ միջոցներ կիրառող մարմինների և հաստատությունների գործունեության հասարակական վերահսկողության իրականացման ոլորտի օրենսդրական կարգավորումներին, ինչպես նաև 2014-2018թթ. ընթացքում ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի գործողությունների ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր:
Օրենսդրորեն կկարգավորվեն Հայաստան անօրինական տեղափոխված կամ ՀՀ-ում ապօրինի պահվող երեխայի վերադարձի հետ կապված հարաբերությունները
Վերջինին մասնակցել են Գերմանիայի Դաշնության Համմի առաջին ատյանի դատարանի դատավոր Մարտինա Էրբ-Քլյունեմանը, ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանը, Գերմանիայի արդարադատության դաշնային ծառայութան, Միջազգային խնամակալության, երեխաների առևանգման, երեխաների և չափահասների պաշտպանության 113 վարչության պետ Քրիստիան Հյոնը, ՀՀ ԱՆ միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Քրիստիննե Գրիգորյանը, օրենքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամները:
Նախարար Զեյնալյանն ընդունել է ՀԲԸՄ նախագահին
Նախարարը բարձր է գնահատել կառույցի հայանպաստ գործունեությունն ու կարևորել հայկական սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին:
Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները Կառավարության սահմանած կարգով պարտավոր են 75 000 դրամը գերազանցող նվերները հանձնել պետությանը կամ համայնքին
Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են Կառավարության սահմանած կարգով հայտնել նման նվերներ ստանալու մասին: Նվերների հաշվառման և հանձնման կարգը սահմանում է Կառավարությունը:
Արդարադատության նախարարն ընդունել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
Նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել երկու երկրների բազմաոլորտ համագործակցության մակարդակն ու ընդգծել, որ այն խորացնելու մեծ ներուժ կա: Այդ համատեքստում նախարարը կարևորել է հայ-վրացական ֆորումի պարբերական կազմակերպումը, որը հնարավորություն է տալիս քննարկելու երկու երկրների իրավական ոլորտի օրակարգում գտնվող մտահոգություններն ու հարցերը, ինչպես նաև փորձի փոխանակման միջոցով նպաստելու խնդիրների արագ լուծմանը: