Նորություններ
Տեղի է ունեցել բանտային առողջապահության բարեփոխումներին նվիրված քննարկում
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են ՀՀ կառավարության 2006 թ. մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման նախագիծը և սանիտարահիգենիկ ու համաճարակային ուղեցույցների նախագծերը, որոնց վերաբերյալ ընթացել են քննարկումները:
ԵԱՀԿ-ն կաջակցի Հայաստանին կոռուպցիոն հանցագործությունների քննության առավել արդյունավետ համակարգ ներդնելու հարցում
Մասնավորապես՝ Սուրեն Քրմոյանը ներկայացրել է հայաստանյան քաղաքական նոր իրողություններով պայմանավորված կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իշխանությունների ցուցաբերած հաստատակամությունը և քաղաքացիների անվերապահ աջակցությունը Կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերին: Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում առկա կարիքները և ծրագրերը: Այս համատեքստում ԵԱՀԿ-ի ձեռք է բերվել պայմանավորվածություն հակակոռուպցիոն համատեղ ծրագրերի իրականացման, կոռուպցիոն հանցագործությունների քննության առավել արդյունավետ համակարգ ներդնելու վերաբերյալ:
Քննարկվել են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը
Աշխատանքային հանդիպմանը ներկայացված Նախագծով կարգավորվելու են կատարողական թերթ տալու կարգի, կատարողական թերթ տալու ժամկետների, կատարողական թերթ տալու դիմումի քննության արդյունքում կայացվող որոշումների, ինչպես նաև դրանց բողոքարկման հետ կապված հարցերը, հստակեցվելու են հարկադիր կատարման փուլում որոշումների ուղարկման և ծանուցման ընթացակարգերը, սահմանվելու է դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը հայցագնի չափը գերազանցելու, ինչպես նաև պարտավորությունը մասնակի կատարելու դեպքերում արգելանքը մասնակի հանելու հնարավորություն և մի շարք այլ հարցեր:
Սուրեն Քրմոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Ամրապնդել թափանցիկությունն ու հաշվետվողականությունը պետության հեղինակությունն ապահովելու համար. միավորված կոռուպցիայի դեմ» խորագրով համաժողովին
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 15-16-ին մասնակցել է Խորվաթիայի արդարադատության նախարարության և Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) հետ համատեղ կազմակերպած «Ամրապնդել թափանցիկությունն ու հաշվետվողականությունը պետության հեղինակությունն ապահովելու համար. միավորված կոռուպցիայի դեմ» խորագիրը կրող բարձրաստիճան համաժողովին:
Ավարտվել է վարչական համաներման գործընթացը
Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական ակտերի համարները, որոնց հիման վրա հարուցված կատարողական վարույթները կարճվել են, ցանկով տեղադրված են հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքէջում հետևյալ հղմամբ՝ http://harkadir.am/hamanerum/ :
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում լրատվամիջոցներին ապանձնավորել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում տեղի ունեցած միջադեպի մասնակիցների անունները
Հաշվի առնելով, սակայն, որ նյութը տարածվել (արտատպվել) է ցանցային այլ լրատվամիջոցներում՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է մյուս լրատվամիջոցներին ևս ապանձնավորել նյութում առկա հերոսների անունները՝ նրանց ինքնությունը նույնականացնելու հնարավորությունից խուսափելու նպատակով:
Տեղի է ունեցել ՄԻՊ ռազմավարության 2017-2019թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի նախագահությամբ այսօր կայացել է Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի համակարգող միչգերատեսչական խորհրդի հերթական նիստը:
Նախարար Զեյնալյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանիի գլխավորած պատվիրակությանը
Արտակ Զեյնալյանը ողջունել է վրաց գործընկերոջ այցը Երևան և սերտ համագործակցության պատրաստակամություն է հայտնել: Տեա Ծուլուկիանին իր հերթին նշել է, որ Թբիլիսիում կայացած նախորդ հանդիպումից հետո ուրախ է Երևանում գտնվելու և երկու երկրների արդարադատության ոլորտի բարափոխումների ընթացքին ու իրավական դաշտի տեղեկատվության փոխանակմանն առնչվող որոշ հարցեր նախարար Զեյնալյանի հետ քննարկելու համար:
Նախարարի տեղակալ Քրմոյանը ծանոթացել է Ղազախստանի էլեկտրոնային արդարադատության փորձին
Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու դատաիրավական ոլորտի հետագա համագործակցությունը:
Փոխնախարար Քրմոյանն ընդունել է Ատլանտայի հանրային պաշտպանի գրասենյակի տնօրենի տեղակալ Լուանա Ուոլշին
Ողջունելով հյուրին Արդարադատության նախարարությունում՝ փոխնախարար Քրմոյանը ներկայացրել է վերականգնողական արդարադատության ներդրման ուղղությամբ Նախարարության կողմից կատարվող աշխատանքները և այդ համատեքստում շնորհակալություն է հայտնել փորձով փոխանակվելու պատրաստակամության համար:
Սուրեն Քրմոյանը Ղազախստանի գործընկերների հետ քննարկել է անչափահասների արդարադատությանը վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մասնակցել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում կայացած Եվրոպական և Կենտրոնական Ասիայի ազգային վիճակագրական գրասենյակների և ոլորտային նախարարությունների TransMonEE ցանցային հանդիպմանը:
Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանին
Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության համար, բարձր գնահատել նրա ներդրումը հայ-ամերիկյան բազմաոլորտ փոխգործակցության համատեքստում և հույս հայտնել, որ դեսպանը Հայաստանից հեռանում է լավ տպավորություններով: