Նորություններ
Քաղաքացիների կողմից լրացուցիչ դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա. տեղեկություն վարչական համաներման մասին
Հիշյալ օրենքի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ձեռնամուխ կլինի այն կատարողական վարույթների կարճմանը, որոնք հարուցվել են 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված մի շարք վարչական իրավախախտումների վերաբերյալ Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական ակտերի հիման վրա:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացման արդյունավետ էլեկտրոնային գործիքներ են ներդրվում
Արդարադատության նախարարությունը հորդորում է օգտվել ներդրված էլեկտրոնային կառավարման գործիքից, առցանց եղանակով դիմել և տեղեկատվություն տնօրինողներից ստանալ իրենց հարցումների պատասխանը:
Հայտարարություն
Նախարարությունը հորդորում է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից մատուցած ծառայությունների վերաբերյալ հիմնավոր բողոքների առկայության դեպքում դիմել Նախարարության թեժ գծի ծառայությանը՝ 85-00 հեռախոսահամարով կամ e-hotline.am բազմաֆունկցիոնալ պորտալի միջոցով: Բոլոր հիմնավոր բողոքները կուսումնասիրվեն և համապատասխան ընթացք կստանան:
Տեղի ունեցավ երեխաների նկատմամբ բռնության արձագանքման առկա ընթացակարգերի գնահատմանն ուղղված համաժողով
Հանդիպմանը ներկա են եղել շահագրգիռ գերատեսչությունների, պետական և հասարակական կառույցների շուրջ չորս տասնյակ ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ։
Արդարադատության նախարարն ընդունել է ԵԱՀԿ գրասենյակի գործող ղեկավարի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցչին
Պաոլա Սևերինոն կարևորել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը և նշել, որ նոր Կառավարությունը կհաջողի, քանի որ ունի հանրության, երիտասարդության աջակցությունը: Այդ համատեքստում ԵԱՀԿ ներկայացուցիչը Հայաստանի հաջողության գրավականն է համարել Կառավարության ծրագրում ներառված մասնագիտացված, անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որն օժտված է լինելու օպերատիվ-հետախուզական, հետաքննական և նախաքննական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ։
Փոխնախարար Քոչարյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը
Կողմերն անդրադարձել են Եվրոպական Միության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին առնչվող մի շարք հարցերի: Մասնավորապես՝ քննարկվել են իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքին և դատաիրավական բարեփոխումների աջակցության վերաբերյալ քաղաքական երկխոսության կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Նախարար Զեյնալյանը Թբիլիսիում մասնակցել է Բաց կառավարման գործընկերության 5-րդ համաշխարհային գագաթնաժողովին
Այն նվիրված էր որոշումների կայացմանը քաղաքացիական ներգրավվածության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և հանրային ծառայությունների առավել արդյունավետ մատուցմանը։ Գագաթնաժողովի նպատակներն էին նաև նպաստել համագործակցային ուսուցմանը, ոգեշնչել բաց կառավարման գործընկերներին բարձրացնել հավակնությունների մակարդակը և առաջ մղել բաց կառավարության օրակարգը՝ նոր մարտահրավերներին դիմակայելու և աշխարհում քաղաքացիների կյանքը բարելավելու համար։
Քրեակատարողական բժշկության կենտրոնը բարձր աշխատավարձով աշխատանքի է հրավիրում բժիշկների և միջին բուժաշխատողների
ՊՈԱԿ-ը ապահովելու է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Աբովյան», «Սևան», «Հրազդան», «Վանաձոր», «Արթիկ», «Գորիս», «Կոշ», «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում:
Ներման խնդրագիր ներկայացնելու իրավունքը պատկանում է միայն դատապարտյալին
Ելնելով դրանից՝ հայտնում ենք, որ «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք ունի հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր անձ միայն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Նույն հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ այլ անձինք կարող են ներկայացնել ներման միջնորդություններ:
Արդարադատության նախարարությունը սգում է գործընկերոջ մահը
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմը սգում է գործընկերոջ՝ ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Արայիկ Կարապետյանի անժամանակ մահն ու իր զորակցությունը հայտնում Կարապետյանի հարազատներին և մերձավորներին:
Նախարար Զեյնալյանը մասնակցել է «Մարդու իրավունքների ապահովման վիճակն ազատությունից զրկման վայրերում» թեմայով քննարկմանը
Նախարար Զեյնալյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել նման ձևաչափով քննարկում կազմակերպելու համար և նշել, որ այն հնարավորություն է տալիս առավել համակողմանի գնահատել քրեակատարողական համակարգում առկա խնդիրներն ու նախանշել դրանց լուծմանն ուղղված առաջիկա քայլերը:
Նախարար Զեյնալյանն աշխատանքային այցով Ավստրիայում է
ԵՄ և Արևելյան գործընկերության ներքին գործերի և արդարադատության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԵՄ արդարադատության, սպառողների և գենդերային հավասարության հարցերով հանձնակատար Վերա Յուրովայի, Ավստրիայի Հանրապետության արդարադատության նախարար Յոզեֆ Մոսերի, ինչպես նաև Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի ղեկավար Մարտին Կրոետների հետ: